Երևան
12 °C
Երեկ ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար, Արցախի հերոս Սամվել Բաբայանը «Ազատության» հետ զրույցում հայտարարեց, որ 2017 թվականին Սերժ Սարգսյանը ամբողջ արցախյան վերնախավին մի դահլիճում էր հավաքել եւ խոսել զիջումների մասին:
«2016 թվականի հուլիսի 16-ի, լույս 17-ի գիշերը Սերժ Սարգսյանը ակտիվի հետ զրույց է ունեցել, իսկ արդեն առավոտվա ժամը 6-ի կողմերը եղել է ՊՊԾ գնդի գրավումը»,- այս մասին ՀԺ-ի հետ զրույցում ասաց Արցախի ռազմական-քաղաքական գործիչ Վահան Բադասյանը:
- Պարոն Բադասյան, Սամվել Բաբայանը հայտարարել է, որ 2017 թվականին Սերժ Սարգսյանը, հանդիպելով արցախյան ողջ էլիտայի հետ, խոսել է զիջումների մասին: Տեղյա՞կ եք այդ մասին, գիտե՞ք, թե այդ հանդիպման ժամանակ ինչ է քննարկվել:
- Այսօր Արցախում բուն է դրել հակահեղափոխությունը: Դա ոչ թե հակահեղափոխություն անելու համար, այլ նրա համար, որ ՀՀ նոր իշխանություններին դեմ են: Որովհետեւ իրենք հին համակարգի մարդիկ են եւ նրանք հին համակարգի կամակատար շարունակությունն են: Եւ երբ չկա հին համակարգը, իրենք արդեն հոգեվարքի մեջ են եւ կապ չունի՝ ինչ են ասում, միայն թե դեմ լինեն: Իրենք առանց հին համակարգի գոյություն ունենալ չեն կարող: Նախկինում կապ չուներ, թե Սերժ Սարգսյանն ինչ կասեր, եթե նրանց անգամ մայր ու հայր հայհոյեր, իրենք ձայն չէին հանի: Ինչ ասում էր, իրենք համաձայնվում էին եւ համաձայնվեցին նաեւ Արցախի հողերի զիջման տարբերակում:
Այո, ճիշտ է ասել Սամվել Բաբայանը, եղել են առանձնազրույցներ, թաքուն զրույցներ, որտեղ Սերժ Սարգսյանը հավաքել է իր համար հուսալի, գաղտնապահ ակտիվին եւ քննարկել է տարածքների զիջման հարցը: Այդ մարդկանցից ոմանք ինձ մոտ արտահայտվել են, որ տարածքների զիջման համար կոնկրետ քննարկում է եղել: Եթե ուզում եք ճիշտն իմանալ, դա եղել է այն օրը, որ ես, Արա Պապյանն ու Հայկ Մարտիրոսյանը համացանցում` ուղիղ եթերով հողերի չհանձնման վերաբերյալ ընդունեցինք Շուշիի հռչակագիրը: Հետո իմացա, որ այդ նույն գիշերը Սերժ Սարգսյանը այդ ակտիվի հետ Արցախում քննարկում էր զիջումների հարցը:
Իսկ այդ գիշերը` արդեն լուսադեմին, «Սասնա ծռեր» խմբավորումը կատարեց ապստամբություն` նույն թեմայով: Գրավեցին ՊՊԾ գունդը: Դա եղել է 2016 թվականի նույն օրը:
Այսինքն 2016 թվականի հուլիսի 16-ի, լույս 17-ի գիշերը Սերժ Սարգսյանը ակտիվի հետ զրույց է ունեցել, իսկ արդեն առավոտվա ժամը 6-ի կողմերը եղել է ՊՊԾ գնդի գրավումը: Սրանք բոլորը եղել են իրարից անկախ: Ոչ մեկը ոչ մեկից տեղյակ չէր, ես ձեզ սա պատմական փաստ եմ ասում: Միայն մենք էինք հայտարարել նախօրոք, որ ես, Արա Պապյանը եւ Հայկ Մարտիրոսյանը Շուշիում հռչակագիր ենք ընդունելու:
- Իսկ ովքե՞ր են մասնակցել այդ զիջումների մասին քննարկմանը:
- Արցախի բարձրաստիճան պաշտոնյաները, նախկին պաշտոնյաները, արցախյան շարժման ակտիվիստներ: Ըստ Սերժ Սարգսյանի՝ դրանք այն մարդիկ են` հեղինակություն ունեցող, ովքեր պիտի ընդունեին որոշում գաղտնի զիջելու վերաբերյալ, հայտնեին ժողովրդին եւ լռեցնեին նրանց: Դա իրենց տեսակետն ու վարկածն էր: Եւ այնտեղ իսկապես խայտառակ թեմայի մասին էր խոսվում` զիջելու վերաբերյալ:
Իմ համար զավեշտալին այն է, որ այդ մարդկանց մի մասը այնտեղ ներկա գտնվելով, ինչպես Սամվել Բաբայանն է ասում՝ այսօր բլբլում են, թե ինչո՞ւ եք հանձնում հողերը: Բայց Նիկոլ Փաշինյանը, նոր կառավարությունը չունի հստակ հայտարարություն այդ մասին: Ընդհակառակը Փաշինյանը հայտարարել է, որ հողերի հանձնման վերաբերյալ կոնկրետ օրը, թիվը ծրագրել են իրենք:
Ես կուզեի անդրադառնալ նաեւ Փաշինյանի կատարած սխալներին: Ես ինքս, լինելով նրա կողմնակիցը, ցավով նշում եմ, որ կան որոշ սխալներ, որից օգտվում է նախկին ռեժիմի շարունակությունը` հատկապես Արցախում եւ օգտվելով առիթից շահարկում են այս թեման:
Փաշինյանի սխալն այն է, որ նա քաղաքական գնահատական չտվեց նախորդ իշխանությունների կատարած քաղաքական ներքին եւ արտաքին գործընթացներին: Ներքին հարցում պետք է գնահատական տար, որ բոլորն էլ թե՛ հանձնել են տնտեսական լծակները, թե՛ քանդել են արտադրական եւ արդյունաբերական կենտրոնները, անգործունեության են մատնել ժողովրդին՝ նրանց գաղթական սարքելով: Սրանց պետք է հռչակագրի նման մի ձեւով գնահատական տրվի:
Արտաքին հարաբերություններում նախորդ իշխանությունները օտարել են երկրի տնտեսության համար նշանակություն ունեցող կարեւոր լծակները, օտարներին են հանձնել եւ օֆշորային ձեւով շահագործել են ընդերքը, ինքնիշխանությունն են հանձնել: Այս բոլորին պետք է Փաշինյանը քաղաքական գնահատական տար, տեսնեինք՝ այդ հանցավոր շարունակությունները Արցախում ի՞նչ պիտի ասեին, գլուխը կախ կհրաժարվեին իրենց պաշտոնից եւ կգնային իրենց հոգեւոր հայրերի կողքը:
- Այդ հանդիպման ժամանակ 5 շրջանների զիջումների մասի՞ն է խոսվել:
- Իհարկե, գաղտնիք չէ Մադրիդյան սկզբունքը:
- Ի՞նչը խանգարեց նրանց, որ մինչ իշխանափոխությունը չկարողացան այդ զիջումներն անել:
- Ես կարծում եմ, որ ՊՊԾ գնդի գրավումը, ժողովրդի ընդվզումը: Սերժ Սարգսյանը փոքր ինչ ժամանակ փորձեց շահել, որպեսզի 2018 թվականին Հայաստանի վարչապետ դառնալուց հետո վերջնականապես հանձնի հողերը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Երևանի թիվ 86 և թիվ 44 մանկապարտեզներում բացվել են վաղ մանկության տարիքի խմբեր. լուսանկարներ
Ջրային պարեկները 42-ամյա սևանցու մեքենայում 100 կգ-ից ավելի սիգ են հայտնաբերել
Արագածոտնի մարզի Շամիրամ համայնքին կվերադարձվի 13.7 հա մակերեսով հողատարածք
Չինական ապրանքի պակաս չկա Հայաստանում, և ըստ Մարուքյանի՝ Թայվանի հետ կռվի դեպքում մեղավոր կդառնանք. Ղազարյան
Իջևան համայնքին է վերադարձվել քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող 4,1 մլն դրամ արժեքով ևս մեկ հողամաս
ՀՀ ֆինանսների նախարարության նախկին պաշտոնյայի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարվել
Խոշոր հրդեհ Առինջի առևտրի կենտրոններից մեկի պահեստում. մեկ մարդ հոսպիտալացվել է
«Ջրառ» ՓԲԸ-ն նոր տնօրեն ունի
Պայթյուն ավտոմեքենայում․ կա տուժած
Կառավարության ֆինանսավորմամբ նորոգվել է Երևանի մետրոպոլիտենի «ուղեղը»՝ կարգավարական կենտրոնը
Ստորագրվել է 2026-2030 թթ. Հայաստան-ՄԱԿ կայուն զարգացման համագործակցության շրջանակային փաստաթուղթը
Հիմնանորոգումից հետո երթևեկության համար կբացվի «Կորեայի ձոր» կոչվող ճանապարհը
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է անծանոթ անձանց չտրամադրել անձնագրային և բանկային տվյալներ
Առաջին առևտրային գործարքը. Հայաստան-Վրաստան սահմանն է հատում 22 վագոն ադրբեջանական ծագման բենզին. Պապոյան
Բրյուսելում ֆերմերների բողոքի ցույցերն ավարտվել են ԵՄ գրասենյակի առաջ անկարգություններով. տեսանյութ
Ո՞ւր էին ձեր 14 հազար աջակիցները. այս ֆեյքը մինչև ընտրություններ ավելի է մեծանալու. Չախոյան. տեսանյութ
Հեգսեթը որպես ԱՄՆ զինվորականների հավաքագրման խոչընդոտներ նշել է ավելորդ քաշը և «հիմար» լինելը. տեսանյութ
Քննարկվել են ՀՀ-ԱՄՆ տնտեսական և առևտրային համագործակցության խորացման հնարավորությունները
Մինչև տարեվերջ նախատեսվում է ապամոնտաժել Սևանա լճի ափամերձ տարածքներում տարբեր անձանց պատկանող 10 կառույց
Հանցավոր ծագում ունեցող ևս 44 մլն դրամ փոխանցվել է պետական բյուջե
Քարակերտ գյուղի 54-ամյա բնակիչը հողամասում թմրամիջոց է պահել
Ucom-ի աջակցությամբ «Արևորդի» ՀԿ-ն իրականացնում է «Խելացի թռչնադիտարկում» կրթական ծրագիրը
Yandex Hall-ում քննարկվել է Հայաստանի բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացման ռազմավարական ծրագիրը
Բյուրեղավանի դպրոցի աշխատակիցները փորձել են կոծկել ծեծկռտուքի դեպքը. ՆԳ նախարարը գրություն է ուղարկել ԿԳՄՍՆ
Հենց այս մարդիկ կարող էին եկեղեցին քանդող Կտրիճին՝ իրենց մեղսավոր ընկերոջը պաշտպանելու գալ. Մանավազյան
Ինչպես է ավտոբուսը հայտնվել ձորում, և ինչու է վարորդը վնասվածքներ ստացել՝ չգտնվելով ներսում. մանրամասներ
ՄԹ-ն մեծապես կարևորում է Հայաստանի հետ հարաբերությունների հետևողական զարգացումը. Ալեքսանդրա Քոուլ
ԱՄՆ-ն դադարեցնում է Գրին քարտի խաղարկության ծրագիրը
Երբ վարչապետը չէր ընդունում, առաջարկեց դուրս գալ «Լուսավոր Հայաստան»-ից. ասել ենք՝ ինչ ուզում ես արա
Հայաստանը եղել և մնում է մեր դաշնակիցը․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար
Կապանում մեքենա է այրվել
Ալեն Սիմոնյանը դասային աստիճան է շնորհել
Լոնդոնի միջազգային աճուրդից ինչ եզակի նմուշ է գնելու Հայաստանը. Արայիկ Հարությունյանը լուսանկար է հրապարակել
Թիվ 97 երթուղու ավտոբուսը հայտնվել է ձորում. վարորդը վնասվածքներ է ստացել
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում
Էլեկտրոմոբիլների 2025 թվականի քվոտայի մասին լավ լուր ունենք. Պապոյան
ՔՊ վարչության նիստը տևել է վեց ժամ. քննարկվել են թեկնածություններ. լուսանկարներ
Ինչ վիճակում է հոսպիտալացված Տեր Վրթանես քահանան
Մի ամբողջ ընդդիմություն ուժերի գերլարումով ընդամենը 2200 մարդ էր հավաքել՝ ի պաշտպանություն Կտրիճի. Չախոյան
Ես հեռացող նախագահն եմ, չեմ կարող հավերժ լինել Բելառուսի ղեկավարը, և ինձ դա պետք չէ. Լուկաշենկո
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT