Երկու հայեր Լիբանանի կառավարությունում նախարարներ են նշանակվել

01/02/2019 schedule22:13

Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրիին 9 ամսվա խորհրդակցություններից հետո հաջողվել է կազմել Լիբանանի նոր կառավարությունը: Երեսուն նախարարներից կազմված կառավարության կազմում կա երկու հայ նախարար:

Լիբանանում հրատարակվող «Ազդակ» օրաթերթը տեղեկացնում է, որ հայ համայնքից Ավետիս Կիտանյանը կզբաղեցնի զբոսաշրջության, իսկ Ռիչարդ Կույումջյանը՝ սոցիալական հարցերի նախարարի պաշտոնը:

Կիտանյանը նախարար է եղել նաեւ նախորդ կառավարությունում, իսկ Կույումջյանը 2009 թ. նախընտրական քարոզարշավի ժամանակ Լիբանանյան ուժերի հիմնական ներկայացուցիչն էր եւ ընտրություններին երեք անգամ՝ 2009, 2013 եւ 2014 թվականներին թեկնածու է եղել:

Ըստ Լիբանանի Ազգային պակտի՝ երկրի նախագահը պետք է լինի մարոնական, վարչապետը՝ իսլամի սուննի ուղղության ներկայացուցիչ, իսկ խորհրդարանի նախագահը՝ շիա։

Լիբանանի խորհրդարանը նույնպես բաշխված է սուննի և շիա մահմեդականների, ալևիների, դրուզների և քրիստոնյաների միջև: Գործող խորհրդարանում այժմ կա երեք հայազգի պատգամավոր:

Տպել
1688 դիտում

Թուրքիայի զինապահեստներից մեկում 2 պայթյուն է որոտացել. կան վիրավորներ

2020-ի բյուջեով օտար երկրներում հայագիտական առարկաների դասավանդման ֆինանսավորումը կրկնակի ավելացել է. ԿԳՄՍՆ

Հանրապետության տարածքում տեղումներ չեն սպասվում, բայց ջերմաստիճանը շարունակում է նվազել

Հայտնի է՝ հավաքականից ով կկրի Մխիթարյանի 18 համարը նրա բացակայության պայմաններում

Գիշերօթիկ հաստատություն մտած տղամարդը մետրոյի մոտ պարողների վրա «զելյոնկա» լցնողն է․ ինչ կապ ունի նա «Ադեկվադներ»-ի հետ

Կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալն ազատվել է աշխատանքից

Խմբակները, որ իրենց կուսակցություն են համարում, առաջիկայում ասելիք չեն ունենալու եւ շարունակելու են սատանաներ փնտրել

16-17 տարեկան տղաները տասը հոգով մի երեխայի են ծեծել. ոստիկանություն

Ռազմարդյունաբերության ոլորտում բյուջետային հատկացումներն ավելացել են շուրջ 122%-ով․ Հակոբ Արշակյան

Երևանի Սիլիկյան թաղամասում մեքենան դուրս է եկել ճանապարհից և բախվել սյանը

Հնարավոր է՝ աշակերտների արտաքին ընթացիկ գնահատականը շուտով փոխարինի միասնական քննությանը․ նախագիծը քննարկվում է

Հայաստանը բնական աղետի մեջ է, 16 միլիարդի 1-2 ծրագրով չենք լուծում բնապահպանական խնդիրները․ Մանե Թանդիլյան

Ոստիկանության պաշտոնյաների կողմից պետությանը պատճառված վնասը գերազանցում է 700 միլիոն դրամը. ՊՎԾ

Վերականգնվում է Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցու «Փառք հայ գրի և դպրության» որմնանկարը

Կենսաթոշակառուների բողոքների հիման վրա «Հայփոստ»-ի Սարի թաղի բաժանմունքի աշխատակազմը կփոխվի

Մեղադրանք 40-ամյա լոռեցուն՝ գողության, ապօրինի ռազմամթերք պահելու, զենք պատրաստելու և թմրամիջոցների համար

Արա Վարդանյանը կմնա կալանավորված. դատարանը հրապարակեց որոշումը

ԿԳՄՍ-ն վերահաստատում է բոլոր առկա հարցերը քննարկելու պատրաստակամությունը. հանդիպման օրակարգ կսահմանվի

Վազգեն Մանուկյանը՝ Դավիթ Շահնազարյանի, Ռուբիկ Հակոբյանի կողքին. Հանրային խորհրդի նախկին նախագահը համաժողով է հրավիրել

Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ պաշտոնանկություն Առողջապահության նախարարությունում