Երևան
12 °C
Փետրվարի 17-ին ՀՀ մի շարք մարզերի՝ Արագածոտն, Արարատ, Արմավիր, Գեղարքունիք, Լոռի, Կոտայք, Շիրակ, Վայոց ձոր, Տավուշ, համայնքներում տեղի կունենան ՏԻՄ հերթական եւ արտահերթ ընտրություններ։ Մի շարք համայնքներում առաջադրված թեկնածուների անուններն արդեն հայտնի են։ Դատելով ԿԸՀ տեղեկանքից՝ բոլոր թեկնածուները ինքնաառաջադրվել են, եւ բացի այդ՝ առաջադրվածները բոլորն անկուսակցական են, բացառությամբ մեկի՝ Արմավիրի Նալբանդյան համայնքում առաջադրված Արմեն Շմավոնյանի։ Նկատենք, որ մի շարք համայնքներում առաջադրվել են գործող համյանքապետերը, ովքեր պաշտոնավարում էին դեռեւս նախկին իշխանության օրոք եւ ընտրությունների ժամանակ հաղթում էին՝ որոշ դեպքերում որպես միակ թեկնածու՝ «կատաղի» պայքար մղելով իրենք իրենց դեմ։
Ուշագրավ է, որ ՀՀԿ-ական գյուղապետերը այս ընտրություններին ներկայանում են ոչ թե որպես երբեմնի հարազատ կուսակցության անդամ, այլ, ինչպես ասացինք՝ անկուսակցական։ Ստացվում է, որ պարոյանք գյուղապետերը եւս ապրիլյան իրադարձություններից հետո լքել են ՀՀԿ-ն եւ այս անգամ մտնելով պայքարի մեջ՝ հույս ունեն վերընտրվել արդեն անկուսակցականի կարգավիճակում։ ՀՀԿ-ական էին մասնավորապես Արմավիրի Հովտամեջ համայնքի ղեկավար Արմեն Սարգսյանը, Արագածոտնի Տեղեր համայնքի ղեկավար Գառնիկ Հովհաննիսյանը, Օհանավանի համայնքապետ Ալեքսան Ալեքսանյանը, Հայկավան համայնքի ղեկավար, անկուսակցական Ռուբեն Ղազարյանը նախորդ ընտրություններին առաջադրվել էր ՀՀԿ-ի կողմից, Ակնաղբյուր համայնքի ղեկավար Կարեն Դոլմազյանը, Նոր Արմավիր համայնքի ղեկավար Արթուր Ավետիսյանը։ Իսկ Վարդաշեն համայնքի ղեկավար Գեւորգ Բարխոյանը, որը ՀՅԴ-ից էր, այս ընտրություններին եւս ներկայանում է որպես անկուսակցական։
Նկատենք, որ մարզպետարանների կայքերում վերը նշված համայնքների ղեկավարներին վերաբերող կենսագրական տեղեկանքներում վերջիններս շարունակում են ներկայանալ որպես ՀՀԿ-ական․ հավանաբար անհրաժեշտ խմբագրումներ կայքերում պատասխանատուները դեռեւս չեն հասցրել անել։
Այսպիսով՝ Տեղերում առաջադրվել է 2, Օհանավանում՝ 4, Վարդաշենում՝ 2, Հայկավանում՝ 2, Հովտամեջում՝ 3, Նալբանդյանում՝4, Նոր Արմավիրում՝ 2, Քաղսիում՝ 4, Հառիճում՝ 2, Ակնաղբյուրում՝ 4, Ծաղկավանում՝ 2։ Թեկնածուների մեծ մասն արդեն գրանցվել է, երկու թեկնածու էլ հետ է վերցրել փաստաթղթերը։
Հեղինե Մանուկյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Քոչարյանի գլուխը պետք է ջախջախել քաղաքականապես. սրանք ՀՀ քաղաքացիների վրա կրակելու հրաման են տվել. տեսանյութ
237-ից կընտրվեն լավագույնները․ ՆԳ նախարարը հետևել է ընդունելություն-մրցույթի հարցազրույցի փուլի ընթացքին
Մայրական կաթի փոխարինիչի՝ «NAN»-ի վտանգավոր խմբաքանակները Հայաստան չեն ներմուծվել. ՍԱՏՄ
«Մշակութային ճամփորդություն Հայաստանում» ծրագրի 51 հետաքրքրասեր փոքրիկները՝ Մատենադարանում. «Իմ քայլը»
Գարեգին Բ-ի հետևից բղավել են՝ «դժոխք ես գնալու, սատանա՛». եկեղեցին կործանվում է. Տեր Արամ. տեսանյութ
Մրցունակ արտադրանք ստեղծելու համար կարևոր է առաջնորդվել ոչ թե փորձարկումով, այլ վերլուծությամբ, հետազոտությամբ
Կարևորվել է խաղաղության հետագա ամրապնդումը և ինստիտուցիոնալացումը
Կարապետյանը միջուկային տերության նախագահի աշխատակազմի ղեկավար էլ լիներ, չէր կարող պետության սահման որոշել
Երևան է տեղափոխվել քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելու կամ ներգրավելու մեղադրանքով հետախուզվողը
Կառավարությունը պատրաստ է ներդրումներ կատարել. հանդիպել են Ջրային կոմիտեի նախագահը և «Վեոլիա ջուր» ՓԲԸ տնօրենը
Վերին Լարսի անցակետում 2000-ից ավելի բեռնատար կա կուտակված
Հայաստանը խստորեն դատապարտում է ահաբեկչությունն իր բոլոր դրսևորումներով. ԱԳՆ-ն՝ Սիդնեյի միջադեպի մասին
Կադրային փոփոխություններ դատախազությունում
Idcoin-եր և idplus նվեր-քարտեր՝ Big Christmas Market-ին
Լուվրը փակ է. 400 աշխատակից անժամկետ գործադուլ է հայտարարել. տեսանյութ
Ազդարարվել է ARTEMIS-ի մեկնարկը. բարեփոխումներն ամրապնդում են ընտրական գործընթացները և հանրային վստահությունը
Ձեր ճակատագիրը տեսանելի է․ մեկ տարի հետո նորից փորձելու եք բացատրել, թե ինչու չստացվեց, և պատրաստվել 2031-ին
Հարցեր Տաշիրի Սամվել Կարապետյանի զարմիկին. Ալեքսանյանը տեսանյութ է հրապարակել
ԵՄ անդամ երկրների գործընկերներն աջակցություն են հայտնել խաղաղության հետագա կոնսոլիդացիային ուղղված ջանքերին
Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան դեկտեմբերի 15-ին
Քրիստոսն ու նրա առաքյալները շրջիկ քարոզիչներ են եղել. Ղազարյանը՝ ընդդիմության խոսույթին ի պատասխան
ԱԱՀ-ից կազատվեն, եթե ներմուծեն մինչև փետրվարի 1-ը. Պապոյանը` էլեկտրոմոբիլների մասին
«Մեր ժամանակների հերոսը-2025» մրցանակի թեկնածուները՝ Վարդան Աղաբեկյան և Լիլիթ Մարտիրոսյան
Մի դերասան կար՝ մորս «մամ ջան»-ով էր դիմում, հիմա փողի դիմաց բողոքում է իր ՅոՅո մակարդակին համարժեք. Սիմոնյան
Առևտրային գաղտնիք է․ Գևորգ Պապոյանը՝ ադրբեջանական նավթամթերքը Հայաստան ներմուծելու մասին
Կամո Ցուցուլյանը ՀԲ ներկայացուցիչների հետ քննարկել է ՓԾ կարողությունների զարգացմանն առնչվող հարցեր
Զինծառայողի մահվան դեպքի առթիվ 1 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում
Թրամփն անկեղծորեն ցանկանում է խաղաղություն Ուկրաինայում. Պեսկով
Հոգևոր դասը պետք է որոշման գա՝ պահպանում է կուսակրոնության ինստիտուտը, թե ոչ. Փաշինյանը՝ նոր Կանոնագրքի մասին
Ucom-ը և Armflix-ը ներկայացրին «13 վայրկյան» բազմասերիանոց ֆիլմը
ԱԱԾ փոխտնօրենն անդրադարձել է պատարագների ընթացքում կաթողիկոսի անունը զեղչելու հանգամանքին
Ինչ միջադեպ է եղել «Զվարթնոց» օդանավակայան ժամանած քաղաքացու և ՊԵԿ աշխատակիցների միջև. պարզաբանում
Երևանում լեհ երկրպագուների մասնակցությամբ ծեծկռտուքի գործով քրեական հետապնդում է հարուցվել 16 անձի նկատմամբ
Ստեփանավանի հրաձգարանի տարածքում 5 օր անցկացվելու են պարապմունքներ. կլսվեն կրակոցներ
Ադրբեջանի տարածքով Հայաստան բերվող ապրանքի նոր խմբաքանակ կա, ճանապարհին է. Պապոյան
Մաթևոսյանը ԵՄ հանձնակատար Ջեսիկա Ռոսվալի հետ քննարկել է համագործակցությունն ու COP17-ի նախապատրաստումը
Նախկինների հետ կապ չունեցող Նարեկը սեփական հոր հետ էլ կապ չունի՞, ով եղել է Սերժի աշխատակազմի ղեկավար. Չախոյան
Մահվան ելքով վրաերթ Վանաձորում. 22-ամյա վարորդն ինքն է շտապօգնություն կանչել
Միքայել Աջապահյանին հիվանդանոց տեղափոխելու հարցը կլուծվի դատական նիստից հետո
Հայաստանի հետ կքննարկենք երկրում առաջիկա խորհրդարանական ընտրությունները. Կալլաս
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT