Անբարոյականություն ենք համարում. Մարտի 1-ի ոճրագործության զոհերի հարազատների հայտարարությունը

25/01/2019 schedule14:12

Հայտնի փաստաբան Վահե Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում 2008 թ․-ի մարտի 1-ի ոճրագործության զոհերի հարազատների հայտարարությունն է տարածել, որը ամբողջությամբ ներկայացնում է ստորեւ.

«Մենք` մարտի 1-ի ոճրագործության զոհերի հարազատներս, վրդովված ենք «Գործ համար Մարտի 1» ֆիլմի նկարահանման և «Հ5» հեռուստաընկերությամբ ցուցադրելու կապակցությամբ: Այդ ֆիլմը կեղծիքի, փաստերի աղավաղման, նենգափոխման և դեմագոգիայի վրա կառուցված արտադրանք է, որի ակնհայտ նպատակն է Ռոբերտ Քոչարյանին մաքրել մարտիմեկյան ոճրագործության պատասխանատվությունից և մեղսակցությունից: Մեր մշտական դիրքորոշումը եղել է այն, որ պետք է պատասխանատվություն կրեն սպանություններ կատարողները, բայց դրանից առաջ՝ նրանց հրաման տվողները և այդ օրը զենքի գործադրումը հրամայողներն ու թույլատրողները։

Անբարոյականություն ենք համարում մեզնից մի քանիսից և ֆիլմի այլ մասնակիցներից հարցազրույցներ կորզելն այն պատրվակով, թե իբր նկարահանող խումբը, համակրելով բռնաճնշումների զոհերին` ցանկանում էր բացահայտել այդ բռնաճնշումների և սպանությունների մասին ամբողջ ճշմարտությունը՝ ստանալով ականատեսների վկայությունները: Իրականությունն այն է, սակայն, որ և՛ մեր, և՛ ֆիլմի մի քանի այլ մասնակիցների խոսքը ենթարկվել է ուղղորդող և անբարոյական մոնտաժի, ինչի հետևանքով գլխիվայր շուռ են տվել մեր ասելիքը և նենգափոխել իմաստը, իսկ ոմանց տրված կարևոր տեղեկությունները թաքցվել են: Մեր զգացմունքներն ու վստահությունը չարաշահելով՝ մեզնից ոմանց նկարահանել և ցուցադրել են մի ֆիլմում, որը սկզբից մինչև վերջ քարոզում է 2008 թ.-ին իշխանության ղեկավարի և զինված խմբերի ղեկավարների իբր անմեղությունը։ Բայց չէ՞ որ նա է եղել պետության ղեկավարը և այն անձանց ղեկավարն, ում ձեռքին այդ օրն այդտեղ զենք է եղել, որից և սպանվել են մեր հարազատները։ Որևէ այլ բարձրաստիճան ոստիկան, զինվորական, քաղաքական գործիչ, որ ղեկավարել է զենք գործադրողներին դեպքի վայրում, որևէ պատասխան չի տվել մեր հարազատների սպանդին վերաբերող որևէ հարցի։ Իսկ դրանց բոլորի այդ ժամանակվա գլխավոր հրամանատարը դեռ տարբեր հնարքներով շարունակում է խուսափել այս հարցի վերաբերյալ բացատրություններ տալուց։ Մեզ համար սա շատ կարևոր և որոշիչ հանգամանք է։

«Հ5» հեռուստաալիքով ցուցադրված ֆիլմը դիտելով՝ մենք երկրորդ անգամ վերապրեցինք մեր նկատմամբ նվաստացումները, ցինիկ անարգանքը և մեզ ներարկված անհուսությունը, ինչի միջով անցել ենք դեռևս 2008 թ.-ից, երբ իշխանությունը մեզ դարձրել էր քաղբանտարկյալների գործով տուժողներ։ Մեզ` բոլոր հնարավոր միջոցներով ցանկանում էին ուղղորդել այն մարդկանց դեմ, որոնք ոչ զենք են ունեցել, ոչ սպանել, ոչ էլ սպանելու հրամաններ տվել։ Փոխարենը, արդեն պարզվում է, որ այդ ընթացքում իշխանությունը կեղծում էր սպանությունների բացահայտմանը տանող ապացույցները։

Մենք առաջին անգամ ենք հրապարակային հանդես գալիս այսպիսի հայտարարությամբ և հիշեցնում ենք, որ մինչ այսօր համբերատար և լուռ ենք մեր ցավը քաշել։ Այս ֆիլմում՝ նման անբարոյական ձևով մեզ ներքաշելով՝ կարծես նորից հետ տանեն դաժան 2008 թ.-ը, ուստի մենք այլևս չենք կարող լռել։ Ազատության և ժողովրդավարության համար մեր ժողովրդի պայքարը ֆիլմում ներկայացվել է բացառապես որպես մասսայական անկարգություններ, իսկ բռնապետական իշխանության կողմից բռնաճնշումների ենթարկված զոհերը ներկայացվել են որպես հանցագործներ և թալանչիներ: Ներկայացնելով ապօրինաբար և դաժանորեն սպանված մեր զավակներին որպես հանցագործներ, նկարահանող խումբը ոչ միայն անարգել է նրանց հիշատակը, վիրավորել մեր զգացմունքները, այլ նաև վարկաբեկել ազատության և ժողովրդավարության համար մղվող մեր ժողովրդի պայքարը:

Մենք դատապարտում ենք մեր զավակների թափված արյան վրա Ռոբերտ Քոչարյանի համար քաղաքական դիվիդենտներ հավաքելու ֆիլմի հեղինակների անամոթ փորձերը՝ որպես ծայրագույն ցինիզմ և կեղծիք: Այդ ֆիլմը նկարահանողներին, ֆինանսավորողներին, ցուցադրողներին և այսուհետ տարածող ԶԼՄ-ներին մեղադրում ենք այդ ամենին մեղսակից լինելու մեջ:

Այս հայտարարությամբ խնդրում ենք զանգվածային լրատվամիջոցներին և մեր հայրենակիցներին՝ մարտիմեկյան ոճրագործության զոհերի ընտանիքներիս վշտի նկատմամբ հարգանք դրսևորելով չտարածել ու չցուցադրել այդ ֆիլմը։ Մենք չենք ցանկանում դիմել իրավական պաշտպանության, քանի որ ավելի կարևորում ենք խնդրի բարոյական կողմը՝ իրավականի նկատմամբ։

Իսկ իրավական հարթության մեջ մենք էլ առավել վճռականությամբ հետապնդելու ենք մեր շահերն ու իրավունքներն ավելի կարևոր մի գործընթացում՝ մարտիմեկյան սպանդի կազմակերպիչների և այն ի կատար ածողների դատավարությունում, որը, հուսով ենք, մի օր տեղի է ունենալու։

Տկն Ռուզաննա Հարությունյան (զոհված Տիգրան Աբգարյանի մայր)
Պրն Վաչագան Ֆարմանյան (զոհված Արմեն Ֆարմանյանի հայր)
Տկն Լիլիա Մինասյան (զոհված Հովհաննես Հովհաննիսյանի այրին)
Պրն Հովսեփ Խաչատրյան (զոհված Տիգրան Խաչատրյանի հայր)
Տկն Ջեմմա Վարդումյան (զոհված Դավիթ Պետրոսյանի մայր)
Պրն Սարգիս Քլոյան (զոհված Գոռ Քլոյանի հայր)
Պրն Էդիկ Հարությունյան (զոհված Սամվել Հարությունյանի հայր)
Տկն Վարդուհի Բաղդասարյան (զոհված Գրիգոր Գևորգյանի այրի)
Տկն Մարիամ Հովհաննիսյան (զոհված Զաքար Հովհաննիսյանի քույր)»,- ասված է հայտարարության մեջ:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
7128 դիտում

Դու ո՞վ ես, որ հազարամյա Եկեղեցու անունը փոխես, դու ո՞վ ես․ Ալեքսանյանը՝ Կտրիճ Ներսիսյանին

«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ն համալրվում է նոր, ժամանակակից բժշկական սարքավորումներով․ Ավինյան․ տեսանյութ

Քննարկեցինք կրթական ու տարբեր հարցեր․ Մանավազյանը հյուրընկալել է համար 32 հիմնական դպրոցի աշակերտներին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ տեսանյութ

Սրբուհի Գալյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատար Մայքլ Օ՛Ֆլահերթին

Մոդուլային տիպի նոր զորամասը․ Պապիկյանը լուսանկարներ է հրապարակել

ՀՀ վարչապետի այցն ԱՄԷ ավարտվել է նախագահի հետ հանդիպմամբ․ ստորագրվել է երկկողմ համաձայնագիր․ լուսանկարներ

ՌԴ-ի գնացքը գնացել է, կորցրել է մեզ վրա ազդելու լծակները. Վենսի այցը պատմական իրադարձություն է. տեսանյութ

Ալեն Սիմոնյանն ու Մատվիենկոն քննարկել են ՀՀ-Ադրբեջան խաղաղության գործընթացին և տարածաշրջանին վերաբերող հարցեր

Հայհոյել են, խոչընդոտել ՀԷՑ-ի բաժանորդների սպասարկման տեղեկատվական կենտրոնի աշխատանքը

Սուրեն Պապիկյանը մասնակցել է մոդուլային տիպի զորամասի բացմանը․ տեսանյութ

Շինուհայր-Հալիձոր-Տաթև-Կապան և Նորավան-Լծեն-Տաթև ավտոճանապարհները կցորդով տրանսպորտային միջոցների համար փակ են

«Մեր ձևովը» ի՞նչ է․ կուսակցություն է, որը չգրանցված է, որ ֆինանսավորման սահմանափակումների տակ չլինի՞

Ֆրանսիայում ՀՀ դեսպանը վերահաստատել է Հարավային Կովկասում խաղաղության հաստատման Հայաստանի հանձնառությունը

Տաշիրսամոները և մյուսները Կրեմլի կատարածուներն են, գործակալ. պետք է վերջ տալ ռևանշիզմին. Չափարեան. տեսանյութ

ՏԿԵ նախարարն ու Հայաստանում ԵՄ դեսպանը էներգետիկ և տրանսպորտի ոլորտներին վերաբերող հարցեր են քննարկել

Հայկական ծագում ունեցող ապրանքների արտահանման ծավալներն աճել են․ Պապոյանը վիճակագրություն է հրապարակել

Քաղաքացուն խոշտանգելու համար մեղադրվող ոստիկան Հայկ Հակոբյանը ձերբակալվել է

ՀՀ-ՌԴ-Ադրբեջան եռակողմ համաձայնագրերը թույլ են տալիս լուծել տրանսպորտային հարցերը Հարավային Կովկասում. Լավրով

Քուվեյթը Հայաստանի բարեկամ և եղբայրական երկիր է․ նախագահն ընդունել է դեսպան Մուհամմադ Տարեկ Ալի Ալ-Օրայֆանին

Միշտ երազել եմ այցելել ձեր երկիր. անհրաժեշտ է ճանաչել Հայաստանը՝ որպես քաղաքակրթությունների օրրան․ Օ'Ֆլահերթի

Քննարկվել են Երևանում անցկացվելիք հրաձգության Եվրոպայի մեծահասակների առաջնության կազմակերպչական հարցերը

Երևանի քաղաքապետը մամուլի նոր քարտուղար ունի

Արման Սարգսյանն ընդունել է ՀՀ-ում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ղեկավար Դաֆնե Մարեի գլխավորած պատվիրակությանը

Ալեն Սիմոնյանը ծաղիկներ է խոնարհել Անհայտ զինվորի հուշարձանին

Բնության պաշտպանությունն ու համայնքների աջակցումը մնում են ՄԹ-Հայաստան ռազմավարական գործընկերության առանցքում

Ալեն Սիմոնյանն ու Սերգեյ Լավրովը երկկողմ հետաքրքրություններին վերաբերող հարցերի լայն շրջանակ են քննարկել

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 6-10 աստիճանով․ ձնախառն անձրև կտեղա, լեռնային շրջաններում բուք կլինի

Ավարտեցի Ալինա Պողոսյանի «Նապաստակի գլուխներ հագած» վեպը․ մեկ շնչով կարդացվող գիրք է․ Աննա Հակոբյան

Մտքեր ենք փոխանակել ՔՊ կուսակցության և ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի միջև համագործակցության վերաբերյալ․ Մանավազյան

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան փետրվարի 5-ին

30 հազարից ավել քաղաքացի կենսաթոշակները, նպաստները դեռևս ստանում է կանխիկ, կոչ եմ անում փոխել մեթոդը. Թորոսյան

Դուք հույսի սերմնացաններ եք․ Հռոմի պապը՝ Փաշինյանին և Ալիևին

Հայաստանը չի կարծում, որ պետք է հեռանա ԵԱՏՄ-ից, փոխարենը կարելի է գտնել այլ լուծում. Սիմոնյան

Քաղաքացուն հայհոյած և հարվածած ոստիկանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել

Հայաստանին անհանգստացնում է Մոսկվայից հնչող հռետորաբանությունը․ կան բաց հարցեր. Ալեն Սիմոնյանը՝ Լավրովին

Հայաստանը նախկինի նման Ռուսաստանի դաշնակիցն է. Լավրովը՝ Սիմոնյանին

Էրդողանը շնորհավորել է Փաշինյանին և Ալիևին «Զայեդ» մրցանակը ստանալու կապակցությամբ

Նորավան-Լծեն-Տաթև ավտոճանապարհը կցորդով տրանսպորտային միջոցների համար փակ է

Ռոմանոս Պետրոսյանի անունով WhatsApp-ում կեղծ օգտահաշիվ է բացվել