«Հարավկովկասյան երկաթուղի»-ում ՔԿ-ն ստուգումներ է նշանակել՝ հափշտակության իրական չափը պարզելու համար

25/12/2018 schedule20:10

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով  ձեռնարկվում են ակտիվ քննչական գործողություններ՝ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲ ընկերությունում արձանագրված առերևույթ չարաշահումների դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, դրանց կատարմանը հնարավոր առնչություն ունեցած անձանց շրջանակը հստակեցնելու և նրանցից յուրաքանչյուրի գործողություններն անհատականացնելու ուղղությամբ։

 ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության տեղեկացմամբ, մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ կառավարության 2008թ. փետրվարի 7-ի թիվ 83-Ա որոշմամբ՝ Հայաստանի Հանրապետության՝ ի դեմս ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության, «Հարավկովկասյան երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերության և «Ռուսական երկաթուղիներ» բաց բաժնետիրական ընկերության միջև 2008թ. փետրվարի 13-ին կնքվել է «Հայկական երկաթուղու համակարգը «Ռուսական երկաթուղիներ» բաց բաժնետիրական ընկերության կողմից ստեղծված «Հարավկովկասյան երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերությանը փոխանցելու մասին» կոնցեսիոն պայմանագիրը՝ ՀՀ երկաթուղային ենթակառուցվածքը 30 տարի ժամկետով օգտագործելու իրավունքով։ Նույն ժամանակ կնքված մեկ այլ պայմանագրով՝ շուրջ 849մլն. ՀՀ դրամով, Կոնցեսիոների սեփականությանն է փոխանցվել 2447 միավոր շարժակազմը՝ պայմանագրի ավարտի պահին Կոնցեդետի կողմից հետգնման նախապատվության պայմանով:

Համաձայն կոնցեսիոն պայմանագրի՝ «ՀԿԵ» ՓԲԸ-ն պարտավորվել է ներդրումներ կատարել ենթակառուցվածքի և շարժակազմի բարելավման համար՝ պայմանագրով սահմանված կարգով և չափերով՝ 122,3 մլրդ. դրամ ենթակառուցվածքի և 52,2 մլրդ. դրամ շարժակազմի բարելավման համար (ընդհանուրը 174,5 մլրդ դրամ՝ համարժեք 575 մլն. ԱՄՆ դոլարին, որը ներկայիս փոխարժեքով կազմում է շուրջ 360 մլն ԱՄՆ դոլար):

Քրեական գործով նախաքննության ընթացքում տվյալներ են ձեռք բերվել՝ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲ ընկերության կողմից ներդրումային գործընթացում չարաշահումներ կատարելու մասին, որի իրական ծավալները, ներդրումային միջոցների օգտագործման արդյունավետությունը, կոնցեսիոն ակտիվների և շարժակազմերի տնօրինման  արդյունքում ստացված ֆինանսական միջոցների օգտագործման օրինականությունը և գործի համար հետաքրքրություն ունեցող մի շարք այլ հանգամանքները պարզելու համար քննիչի որոշմամբ նշանակվել է ստուգում՝ ՀՀ ֆինանսների նախարարության ֆինանսաբյուջետային վերահսկողության տեսչության մասնագետներին հանձնարարելով «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ում իրականացնել ստուգում՝ 2008-2018թթ. համար:

Բացի այդ, բազմակողմանի քննությամբ  փաստական տվյալներ  են ձեռք բերվել՝ առերևույթ հանցավոր այլ դրսևորումների վերաբերյալ ևս։

Մասնավորապես՝ նախնական տվյալներով՝ «Հարավկովկասյան երկաթուղի»  ՓԲ ընկերության «Սովետական» և «Եղվարդ» քարշային ենթակայաններում առկա ուժային տրանսֆորմատորներից հափշտակվել են մետաղյա փաթույթներ: Այդ ուղղությամբ ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված հափշտակությունները կատարվել են «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲ ընկերության համապատասխան աշխատակիցների կողմից։ Ավելին՝ պարզվել է, որ մեկ դեպքով ընկերության իրավասու անձինք իմացել են իրենց ենթակա աշխատակցի կողմից հափշտակություն կատարելու մասին, նրանից պահանջել և ստացել են առևտրային կաշառք՝ հափշտակությունը քողարկելու, համապատասխան իրավական ընթացք չտալու համար:

Քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա հափշտակություն կատարած, կաշառք պահանջած և տված անձանց առաջադրվել են մեղադրանքներ:

Նախաքննությունը շարունակվում է, քրեական գործը բազմադրվագ է և մեծածավալ. քննության առարկա է հանդիսանում «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲ ընկերության 10  տարվա գործունեությունը, ստուգվում է շուրջ 110 մլրդ. ՀՀ դրամի ներդրումների արդյունավետությունը և իրավաչափությունը, որի շրջանակներում վարույթն իրականացնող մարմնի կողմից ձեռնարկվում են մեծածավալ քննչական, դատավարական, օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ գործի համար նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Ձեռք բերված ապացույցների համակցությամբ առերևույթ չարաշահումներ թույլ տված անձանց գործողություններին կտրվեն համարժեք քրեաիրավական գնահատականներ, ինչի մասին կտեղեկացնենք լրացուցիչ:

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ քրեական գործով նախաքննության ընթացքում տվյալներ են ձեռք բերվել նաև ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալի կողմից պաշտոնեական լիազորություններն առերևույթ չարաշահելու վերաբերյալ, ինչի դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում հարուցվել է նոր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով և այն ուղարկվել ըստ քննչական ենթակայության՝ ՀՀ հատուկ քննչական ծառայություն։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
4681 դիտում

Դոլարը թանկացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան դեկտեմբերի 17-ին

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը կայցելի Հայաստան

Հատուկ ձյանը սպասողների համար. Սուրենյանը հայտնել է, թե ինչ եղանակ է սպասվում առաջիկա տասը օրը

Իսրայելը վետո է սահմանել Թուրքիայի նկատմամբ

Նոյեմբերին գրանցվել է ՀԴՄ կանոնների խախտման 485, վարձու աշխատողի չձևակերպման 59 դեպք. ՊԵԿ-ի ամփոփումը

Արսեն Թորոսյանն անդրադարձել է 65 տարեկանից բարձր քաղաքացիների առողջության ապահովագրության թեմային

Դալար գյուղի անասնագոմից գողացել են 30 գլուխ ոչխար. կասկածյալ երիտասարդը հայտնաբերվել է

Նախընտրական գործընթաց է սկսվում, հանկարծ չսխալվեք. Ալեն Սիմոնյանը՝ ընդդիմությանը

ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը ժամանել է Երևան

ՀԾԿՀ-ն համաձայնություն է տվել «Գազպրոմ Արմենիա»-ի ներդրումային ծրագրին

ՀՀ-ում ոստիկանության և փրկարար ծառայության համար այսուհետև կգործի 112 միասնական հեռախոսահամարը

ՀՀ ԱԱԾ-ում կստեղծվի արտաքին հակահետախուզական ստորաբաժանում

ԱԺ-ն ընդունեց ՀՀ-ում առողջության համընդհանուր պարտադիր ապահովագրության մասին օրենքը

ՊՆ-ն հայտարարում է ԶՈՒ պատվո պահակային վաշտում զինծառայության նշանակելու նպատակով զորակոչիկների ընտրություն

ՔՊ վարչությունը մերժել է Հայկ Սարգսյանի առաջադրումը. վերջինս կբողոքարկի

Թրամփը Պաղեստինի և մի քանի այլ երկրի քաղաքացիների համար ԱՄՆ մուտքի ամբողջական արգելք է սահմանել

Ավտովթար Երևանում. վարորդներն ու ուղևորը վնասվածքներ են ստացել

Տարատեսակ տափակություններով մոլորեցնելու փոխարեն Նարեկը կարող է պատասխանել մեկ պարզ հարցի. Չախոյան

Վրեժից դրդված՝ հայրը ձեռքերով խեղդել է 3-ամյա որդուն, դին տարբեր տեղեր տեղափոխել. նախաքննությունն ավարտվել է

Ինչ եղանակ է սպասվում ՀՀ տարածքում առաջիկա օրերին

Հորմուզ կղզին ուժեղ անձրևներից հետո. տեսանյութ

ԿԳՄՍՆ աջակցությամբ Կամերային երաժշտության ազգային կենտրոնը 6 բարձրակարգ երաժշտական գործիք է ձեռք բերել

Վերնաշեն բնակավայրում «խելացի» անասնաշենքը կառուցված է. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Պապոյանը նոր մանրամասներ է հայտնել էլեկտրամոբիլների ներմուծման պայմանների մասին. տեսանյութ

Թուրքիայի Մարմարա ծովը ափից 20 մետրով նահանջել է. տեսանյութ

Մեզ համար կարևոր են Հայաստանի և Ադրբեջանի շահերը. մենք էլ այդ ամենից ունենք մեր սեփական շահերը. Կոբախիձե

Կայացել է Արման Ծառուկյանի և Մեհդի Բուդուլաևի հայացքների մենամարտը. տեսանյութ

Ինչպես է հաշվարկվելու 500.001-ից 1 մլն դրամ աշխատավարձ ստացող քաղաքացիների ապահովագրավճարը. Ավանեսյան

Պեկինի թանգարաններից մեկում երեխան կոտրել է 2 կգ կշռով մաքուր ոսկուց պատրաստված թագը. տեսանյութ

Ծնվել է Սուրեն Պապիկյանի որդին

Ինչ են քննարկել Միրզոյանն ու Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատի նախագահը

Խորհրդակցություն ՄԻՊ աշխատակազմում. Անահիտ Մանասյանը հանձնարարականներ է տվել

Անշարժ գույքեր, 22,6 մլն դրամ ապօրինի եկամուտ և այլն. ինչ է դատախազությունը պահանջում նախկին մաքսային տեսուչից

Սյունիքի մարզի մի մասում ձյան տեղումներ են

ԵՄ հայտարարությունից հետո լիքը մարդ նեղսրտել է. Հարությունյան

Հայաստան-Լյուքսեմբուրգ հարաբերությունները բարձրացվել են ռազմավարական գործընկերության մակարդակի. տեսանյութ

5 մարզի և Երևանի մի շարք հասցեներում մինչև 6-ժամյա հոսանքազրկումներ են սպասվում

Գորիսում ձյուն է տեղում, Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին մերկասառույց է

Ուսման Դեմբելեն՝ 2025 թվականի լավագույն ֆուտբոլիստ. ՖԻՖԱ

Պարեկային ծառայության համալրման նպատակով դիմումների ներկայացման ժամկետը երկարաձգվել է. երբ է վերջին օրը