Երևան
12 °C
Նոյեմբերի 30-ին «Իմ քայլը» դաշինքի նախընտրական քարոզարշավը մեկնարկեց Կոտայքի մարզի Հրազդան քաղաքից: Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ այլեւս երբեք ՀՀ քաղաքացու քվեն չի կեղծվելու եւ նա է որոշելու, թե ով է լինելու խորհրդարանում:
«Այլեւս ՀՀ քաղաքացու վրա ավտոներ չեն քշելու, լկտիություն չի լինելու, մենք սանտիմետր առ սանտիմետր ՀՀ-ն ծաղկեցնելու ենք, դարձնելու ենք հզոր, երջանիկ երկիր»,- ասաց նա:
Այնուհետեւ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ իր իշխանության գալուց հետո հոսանքն ու գազը սոցիալապես անապահովների համար էժանացել են 10 եւ 20 դրամներով: «Կառավարության կնքած նախկին պայմանագրերի համաձայն՝ խմելու ջուրը այս տարի դեկտեմբերին պետք է թանկանար, բայց մինչեւ 2024 թվականը չի թանկանալու: 200 հազար աշխատակցի աշխատավարձ բարձրացել է, եւս 200 հազար աշխատողի աշխատավարձ բարձրանալու է 2019 թվականի ընթացքում: 85 հազար թոշակառուի թոշակ բարձրանալու է 10 հազար դրամով»,- ասաց վարչապետը եւ նշեց, որ մարզերում մատչելի վարկեր են տրամադրվելու երիտասարդ ընտանիքների համար:
Վարչապետի պաշտոնակատարը հայտարարեց, որ 125 հազար քաղաքացու վարկային պատմություն մաքրվել է: «Մարդիկ, ովքեր գտնվում էին սեւ ցուցակում, օգոստոսից վերադարձվել են սպիտակ ցուցակ: 3-րդ երեխայի ծնվելու միանվագ նպաստը եռապատկվել է, 38 հազարով ավելացել է գրանցված աշխատողների թիվ, վերացվել են տնտեսական մենաշնորհները, քրեակատարողական հիմնարկներում գերծանրաբեռնվածության խնդիրը լուծվել է, համաներվել է 150 մարդու երթեւեկության կանոնների խախտման տուգանքները, որի արդյունքում 13 միլիարդ դրամ ներվել է, սրտի ստենտավորման վճարը նվազել է 250 հազար դրամով»,- նշեց Նիկոլ Փաշինյանը եւ հավելեց, որ կոռուպցիան վերացել է, միայն միկրոկոռուպցիոն անհատական դեպքեր են մնացել:
Նա ընդգծեց, որ վերջին 24 տարվա ընթացքում առաջին անգամ ընտրությունները չեն կեղծվում, ՀՀ-ում քաղբանտարկյալներ չկան: Հանրության համար բացվել են Բաղրամյան 26-ի եւ ԱԺ-ի այգիների դռները: «Այս պահին ունենք իրավիճակ, որ ներգաղթողների թիվն ավելի շատ է, քան գնացողների»:
Նիկոլ Փաշինյանը ձեռքբերում համարեց նաեւ այն, որ քննչական մարմինները գործում են անկախ եւ կառավարությունից ցուցումներ չեն ստանում: «Վեց ամիսը շատ է, թե՝ քիչ է, բայց բոլոր խնդիրները, որոնք մեր կառավարության առջեւ դրված են եղել, լուծվել են: Ես համոզված եմ, որ մենք կլինենք լավ եւ արդյունավետ կառավարություն, բայց մարդ ես, որ պահին, որ կորոշեք՝ մենք չպետք է լինենք, մենք ձեր մի քվեն անգամ չենք կեղծելու՝ մեր իշխանությունը պահելու համար, սա է ամենակարեւորը»:
Այնուհետեւ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ ֆեյքերով ՀՀԿ-ականները կարծիքներ են տարածում, որ ժողովուրդը փոշմանել է եւ երազում է Հանրապետականի վերադարձի մասին: «Թան էլ չէ, փրթած մածուն: Ժողովուրդ ջան, ուզում եմ ձեզ կոչ անել, խնդրել, որ դեկտեմբերի 9-ին, անպայման գնաք ընտրատեղամասեր եւ տեր կանգնեք ձեր քվեին»,- ասաց Նիկոլ Փաշինյանը եւ առաջարկեց այդ օրը քվեարկել «Իմ քայլը» դաշինքի օգտին:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Քոչարյանն ու Կտրիճը նույն օրը բռնազավթել են ՀՀ-ն. ինչ եղանակով է նա ընտրվել կաթողիկոս. Վիգեն Ավետիս. տեսանյութ
Վստահ հաղթանակ է տոնել գերծանր քաշային Դավիթ Չալոյանը. բռնցքամարտի ԱԱ
ՇՄՆ էկոպարեկային ծառայությունն ընտրում է 24/7 ռեժիմի ծառայողներին
Որպես անհետ կորած որոնվում է 34-ամյա Սերգեյ Մանկոն
Դիտարկել Հայաստան-Վրաստան համատեղ առաջին համաժողովի կազմակերպման հնարավորությունը. Սարջվելաձեն՝ Թորոսյանին
Վերջին ամիսներին Հայաստանում դոլարայնացման մակարդակը պատմական ամենացածր մակարդակում է
Սևանի տարածաշրջանի ավտոճանապարհներին մառախուղ է
Արամը Ա-ն կարող է բացառիկ քայլ անել, չլինել զուգահեռ կաթողիկոս և ամենամեծ պառակտումը դադարեցնել. Ղազարյան
Խաղաղության գործընթացն անցնում ենք աշխարհի թիվ մեկ տնտեսության, թիվ մեկ պետության՝ ԱՄՆ-ի հետ. Գևորգ Պապոյան
Վարչապետը նոր խորհրդական ունի
Նարեկ Մանասյանը ժամանակից շուտ պարտության է մատնել մրցակցին. բռնցքամարտի ԱԱ
Ո՞վ է Արամ Ա-ն. նրա հայտարարությունները կարող են հետաքրքրել Լիբանանի բնակչությանը. Ադամյան. տեսանյութ
Երևան մտնող միջմարզային ճանապարհները նորոգվում են. Ավինյան
Հովհաննես Բաչկովը 1/4 եզրափակչում է. բռնցքամարտի ԱԱ
Վիճաբանություն-ծեծկռտուք Երևանում. հնչել են կրակոցներ․ կա վիրավոր
Ինչո՞ւ ենք ասում պետությունը մեր ինքնությունն է. վարչապետը մանրամասնել է. տեսանյութ
Իրանը Հայաստանի համար առանձնահատուկ գործընկեր-բարեկամ պետություն է. Նարեկ Բաբայան
Որպես անհետ կորած որոնվում է 40-ամյա Վարդուհի Մանիկյանը
Ժեստ է վրացական կողմից. դեպի Հայաստան ադրբեջանական նավթամթերքի մեկանգամյա տարանցման համար տուրք չի գանձվի
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն ընդունել է ԱՍՀ նախարար Արսեն Թորոսյանին. ինչ հարցեր են քննարկվել
Սպորտի զարգացումը Կառավարության առաջնահերթություններից մեկն է. վարչապետն ընդունել է Նազիկ Ավդալյանին
Գարեգին Բ-ն սպառնո՞ւմ է սրբազաններին. պատարագ բառն առել են կասկածի տակ. հայտարարություն է տարածվել
Մի քանի տարածաշրջանում և Դիլիջանի ոլորաններում խիտ մառախուղ է
IDBank-ը մասնակցել է Տնօրենների հայկական ինստիտուտի 10-րդ տարեդարձին նվիրված համաժողովին
Վրաստանի տարածքով ադրբեջանական վառելիքի տարանցման շուրջ հայկական ու վրացական կողմերը քննարկում են անցկացրել
Արամ Ա-ն հասկանում է՝ հնարավոր է՝ եկեղեցու բարեփոխումների ժամանակ զրկվի կաթողիկոսական գահից. կոչը դրա համար է
Միհրան Հակոբյանը մոլերից մեկի ավտոկայանատեղիից տեղափոխվել է բուժօգնության. դեպքի հանգամանքները պարզվում են
Ամիօ բանկում աշխատում են ոլորտի լավագույնները
Քննարկվել են Հայաստանի և Իրանի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության հեռանկարները
Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան դեկտեմբերի 8-ին
Ամոյանն ընդգրկվել է 2025 թ. լավագույն հունահռոմեական ոճի ըմբիշի հավակնորդների ցանկում
Քոչարյանը գիտակցում է, որ իշխանության գալու հնարավորություն չունի, նույնիսկ եթե ՌԴ նախագահը գրավի ողջ Եվրոպան
Վարդենիսում ՊՆ զինծառայողի մահը գրանցվել է ծառայության հետ կապ չունեցող հանգամանքներում և վայրում. ՊՆ
Վրաստանը տուրքեր չի գանձի ադրբեջանական նավթամթերքի առաջին տարանցման համար դեպի Հայաստան
Երկրաշարժ Հայաստան-Ադրբեջան սահմանային գոտում
Երբեմնի հսկա գործարանը քանդեցին, տեղը մոլ կառուցեցին ու հիմա էլ «գործարան-գործարան» են գոռում. Գաբրիելյան
ՊԵԿ նախագահը ԱՄՆ պետքարտուղարության ծրագրի խորհրդատուի հետ քննարկել է մաքսային ծառայությանն առնչվող ծրագրերը
Կարծում ենք՝ Երևանը կհամաձայնի․ Բայրամովն առաջարկել է 3+3 ձևաչափով հանդիպումն անցկացնել Բաքվում
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նամակ է հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին
Արգելափակվել է Hellobit ֆինանսական բուրգի կայքերի գործունեությունը. ՆԳՆ կիբեռոստիկանություն
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT