Ալեքսանդր Սարգսյանը եւս ցանկություն է հայտնել իր հաշվին առկա 30 միլիոն դոլարը հանձնել պետությանը

Նիկոլ Փաշինյանը Իջեւանում հայտարարեց, որ Սերժ Սարգսյանի եղբայրը՝ Ալեքսանդր Սարգսյանը, եւս ցանկություն է հայտնել իր հաշվին առկա 30 միլիոն դոլարը հանձնել պետությանը: «Այս վերադարձված գումարներն առաջին հերթին պետք է ծախսվեն մեր զինված ուժերի վրա»,- ասաց վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ հինգ միլիարդ դրամի գույք էլ Մանվել Գրիգորյանն է ցանկացել հանձնել պետությանը: Նա հայտնեց, որ կառավարությունն այս ցանկություններին դեռ չի արձագանքել, քանի որ պետք է նաեւ հանրության կարծիքը հաշվի առնել:

«Շատ մարդիկ կան, որ դեռ իրենց մասով քրեական գործեր չկան, բայց ասում են՝ ինչքան վերադարձնենք պետությանը, սակայն շարունակությունը չեն ասում, թե ինչի դիմաց: Նոր խորհրդարանի կարեւոր քայլերից մեկը պետք է լինի անցումային արդարադատության գործիքների ստեղծումը:

Կա շատ պարզ սկզբունք, եթե մարդը մահացել է, նրան սպանել են, նրան այլեւս չեն կարող վերադարձնել եւ իմ կարծիքն այն է, որ արյան հետ կապված չի կարող լինել որեւէ կոմպրոմիս: Եթե գողացվել է փող, այդ փողը կարելի է վերադարձնել, եթե անհրաժեշտ է՝ նաեւ տոկոսներով կարելի է վերադարձնել կամ կրկնակի»,- ասաց նա եւ շարունակեց՝ պետք է մտածել մեխանիզմներ, որոնք թույլ կտան թալանվածը հնարավորինս արագ հետ վերադարձնել պետական բյուջե:

Այնուհետեւ Նիկոլ Փաշինյանն ընթերցեց տարիներ առաջած գրած իր հոդվածը, որը ներկայացնում ենք ստորեւ:

Մեր մեղքը. ազգային-արդյունավետ կառավարում

Ամառային մի օր Իջեւանի մեր տան բակում նստած միտք էի անում պետության արդյունավետ կառավարման մասին: Փորձում էի հասկանալ, թե ինչու, այնուամենայնիվ, հնարավոր չի լինում մեր երկրում պետական արդյունավետ կառավարում իրականացնել:

Եւ այն ժամանակ, երբ ուր որ է` պետք է եզրակացնեի, որ դրա մեղավորը, ասենք, օրինակ՝ Ռոբերտ Քոչարյանն է, աչքս ընկավ մեր ծիրանի ծառին: Ամառվա այդ օրը, երբ հանրապետությունում ծիրանի բերքահավաքի ամենաթեժ շրջանն էր, մեր ծառի վրա ոչ մի ծիրան չկար:

Եւ սա բնական է, որովհետեւ ծիրանը Իջեւանում բերք չի տալիս: Անգամ խոսակցություն կա, որ Իջեւանում ծիրանը 17 տարին մեկ է բերք տալիս: Այս խոսակցությունը, սակայն եւ ուրիշների, կամ ավելի ճիշտ՝ մեր պապերի դառը փորձը մեզ չի խանգարել, որ մենք մեր այգու լավագույն տեղում երկու հատ ծիրանի ծառ տնկենք: Ու ամեն գարուն մեր ծիրանի ծառը ծաղկել է` ծաղկի 70 տոկոսը ցրտահարվել է, 20 տոկոսը կարկուտն ու անձրեւն են տարել, 10 տոկոսն էլ որդն է կերել:

Եւ այդպես, ամեն անգամ մենք չենք ընդունել մեր սխալը եւ մեզ հույս ենք տվել, որ հաջորդ տարի կարկուտ չի լինի, ցուրտ չի լինի, անձրեւ քիչ կգա: Բայց ամեն տարի նույնը կրկնվել է, որովհետեւ եղանակը, այնուամենայնիվ, շատ մեծ տատանումներ չի տալիս, ու այսպես թե այնպես՝ ամեն տարի հիմնականում նույնն է կրկնվում:

Եւ ահա, մեր ծիրանի ծառը ստիպեց ավելի լրջորեն մտածել արդյունավետ պետական կառավարման մասին եւ դա անել սեփական օրինակով: Հարցը հետեւյալն է. մեզ` մեր ընտանիքին, բաժին է հասել այս փոքրիկ, երեք-չորս հարյուր քառակուսի մետրանոց հողակտորը: Դա մի տարածք է, որտեղ մենք ե՛ւ նախագահ ենք, ե՛ւ վարչապետ. կառավարիչ՝ կարճ ասած:

Եւ խնդիրը հետեւյալն է. ինչքանո՞վ ենք մենք արդյունավետ իրականացնում մեզ բաժին հասած տարածքի կառավարումը եւ ինչքանո՞վ ենք այն կարողանում ծառայեցնել ինքներս մեր բարեկեցությանը: Հարցը կարեւոր է ոչ միայն բարեկեցության, այլեւ արդյունավետ կառավարումը մեր մեջ որպես մտածելակերպ, գենետիկ կոդ սերմանելու իմաստով:

Որովհետեւ, եթե այսօր դու կառավարիչ ես 400 մետր հողակտորի եւ արդյունավետ չես կառավարում այն, ինչպես կարող ես երկիրը արդյունավետ կառավարել, եթե հանկարծ հայտնվես երկրի կառավարչի կարգավիճակում: Ու չէ՞ որ ՀՀ ամեն քաղաքացի կառավարման փորձը ձեռք է բերում առաջին հերթին իր տնտեսության, այգու, տնամերձի կառավարմամբ, ու սա այն քաղաքացին է, որ նախագահ, վարչապետ, նախարար լինելու իրավունք ունի:

Կարճ ասած, այն ժամանակ, երբ ես Հայաստանի անարդյունավետ կառավարման համար հզոր մեղադրանքներ էի պատրաստվում տեղալ, ասենք, պայմանականորեն՝ Ռոբերտ Քոչարյանի եւ նրա թիմի վրա, մեր ծիրանի ծառը ինձ համոզեց հանգիստ թողնել Քոչարյանին ու նրա ավազակախմբին:

Եւ եկեք նայենք, թե ինչպես ենք մենք կառավարում մեր տնամերձը: Գանք վերեւից. բալի ծառ, որն, ըստ էության, երբեք բերք չի տալիս. հիվանդ է, ի՞նչ է` չգիտեմ: Կեռասի ծառ, որ մեծ հաշվով երբեք բերք չի տալիս՝ նույն պատճառով, ինչ որ ծիրանը: Կարալյոկ. երկու ծառ. այստեղ ամեն ինչ կարգին է: Հետո կողք-կողքի շարված են սեւ ու դեղին սալորի ծառեր:

Սրանք այն ծառերն են, որոնք Իջեւանի պայմաններում հոյակապ բերք են տալիս, բայց մենք այդ ծառերը այնպես ենք լցրել իրար գլխի, որ նրանց, ըստ էության, զրկել ենք բերք տալու հնարավորությունից:

Հիմա գանք մեր տնամերձի բոստանային մասին. այստեղ ցանված են լոլիկ, վարունգ, լոբի, պղպեղ: Ամեն տարի համտեսում ենք մեր բոստանի բերքն ու իրար համոզում, թե շատ համով է: Բայց այսքան տարի չենք էլ նկատել, որ լոլիկը իջեւանյան մեր բակում հասունանում է այն ժամանակ, երբ շուկայում այն լինում է 60-100 դրամ, ու, փաստորեն, գուցե շատ ավելի ձեռնտու է այն գնելը: Նույնը, ըստ էության, կարելի է ասել նաեւ մյուս մշակաբույսերի մասին:

Կարճ ասած, ակնհայտ է, որ մեր տնամերձը խայտառակ անարդյունավետ է կառավարվում: Ցանկապատի վրայով նայում եմ մեր հարեւանների տնամերձներին՝ նույն վիճակն է: Ու այսպես, երկրում անարդյունավետ են կառավարվում հարյուր հազարավոր տնամերձներ, եւ այս պայմաններում անհասկանալի է, թե ինչու պետք է երկիրը արդյունավետ կառավարվի: Ինչի՞ հաշվին:

Ելք կա

Բնականաբար, մեր տնամերձի արդյունավետ կառավարման հարցը ես բարձրացրի մեր ընտանիքում: Ներկայացրի բոլոր փաստարկները` ծիրանի, կեռասի, լոլիկի եւ մյուս բաների մասին: Ոչ մի հակափաստարկ չհնչեց: Սկսեցինք մտածել ելքի ուղիների մասին:

Եղբայրս, որ գյուղատնտես է, արեց թերեւս ամենաօպտիմալ առաջարկը. անհրաժեշտ է տնամերձի ողջ տարածքով տնկել սեւ սալորի ծառեր եւ լրջորեն զբաղվել դրանց մշակմամբ: Հիմնավորումը հետեւյալն է. սեւ սալորը Իջեւանի պայմաններում հոյակապ բերք է տալիս, բուժման կարիք չունի, եւ դրա չիրը շուկայում մեծ պահանջարկ ունի ու թանկ արժի:

Սա իսկապես հոյակապ գաղափար է: Նշանակում է՝ հենց աշնանը այգին պետք է մաքրել ամեն տեսակ այլ ծառերից, գտնել լավ տնկիներ եւ ողջ տարածքը տրամադրել 6-8 սեւ սալորի ծառերի: Բայց մի փոքր պրոբլեմ կա. այս ամենը պահանջում է կամք, աշխատանք, համառություն: Համ էլ անհրաժեշտ է սալորաչիր անելու ձեւը սովորել, հետո էլ անհրաժեշտ է այդ սալորաչիրը իրացնելու ուղիներ փնտրել: Լավ, լավ, վերջ տվեք. ո՞վ էդքան զահլա ունի:

Համ էլ մեզանից այգեգործ ու առեւտրական դուրս չի գա: Ահա այսպես. հաջորդ մարտին մեր ծիրանը կրկին կծաղկի, ու ծաղիկը ցուրտը կտանի, մեր կեռասը կչեչոտի ու այդպես էլ կեռաս չի դառնա: Մեր լոլիկը կհասնի օգոստոսի վերջին, ու ես՝ մի շաբաթ-կիրակի Երեւանից ժամանած լրագրողս, կհամտեսեմ այն, եւ թարմ լոլիկի հոտը ինձ կտանի դեպի իմ մանկության խորքերը, կհիշեցնի իմ կյանքի մոռացված դրվագներ, որոնք անսահմանորեն կհուզեն իմ հոգին:

Ահա այսպիսի տխմար արժեքների գերին ենք ես ու մեր ժողովուրդը:

Նիկոլ Փաշինյան

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
5280 դիտում

Կոստանյանը նորվեգական ինստիտուտի փորձագիտական կազմին է ներկայացրել ՀՀ-ի արտաքին քաղաքական կարևոր ուղենիշերը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ

Մալաթիայի համայնքային ոստիկանները ձերբակալել են խուլիգանության մեջ կասկածվողին․ գործադրել էր օդաճնշիչ ատրճանակ

Ինչպես է բացահայտվում հերթական «Զանգերի կենտրոն»-ը․ ՆԳՆ-ն տեսանյութ է հրապարակել

Երևանի բենզալցակայաններից մեկի մոտ տեղի ունեցած վիճաբանությունն ավարտվել է կրակոցներով

ԱՄՆ-ն Թուրքիայի հարավ-արևելքից տարհանում է դիվանագետներին

Կատաստրոֆա է. ուզում են էս երկիրը փուռը տան, գնան Եվրոպա, մենք էլ դառնանք ռուսի ստրուկ, ճորտ. Ստեփանյան

Բոլորին հանձնեցին Բաքվին՝ բացի Բալասանյանից, ինչպե՞ս. ՀՀ-ն ուզում են արցախացնել. Անահիտ Ադամյան. տեսանյութ

Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա

Թուրքիան 6 միավոր «F-16» կործանիչ է տեղակայել Կիպրոսի հյուսիսում

Ի դեմս Ռոբերտ Քոչարյանի և նրան սատարող 2 օլիգարխի, գործ ունենք պետությունը վաճառողների հետ․ Չախոյան․ տեսանյութ

Կառավարման ճգնաժամը լուծված է․ ավագանու 17 անդամի մասնակցությամբ կայացավ Վանաձորի ավագանու նիստը․ Մկրտչյան

Հայաստանը մտահոգությամբ է հետևում տարածաշրջանում զարգացող իրադարձություններին․ վարչապետ

ԱԱԾ-ի շենքը հրկիզելու փորձ արած անձը կալանավորվել է

Թրամփն Ավստրալիային կոչ է արել ապաստան տրամադրել Իրանի կանանց ֆուտբոլի հավաքականին

Դավիթ Խուդաթյանը ներկա է գտնվել Արմավիրի թիվ 2 հիմնական դպրոցի բացման արարողությանը

«Անկախ դիտորդ» հասարակական դաշինքը հավատարմագրվել է ԱԺ ընտրությունները դիտարկելու համար

Մասկատ-Երևան մարտի 11-ին հատուկ չվերթը կիրականացվի մարտի 12-ին․ նոր չվերթ նախատեսված չէ․ FlyOne Armenia

ՀՊՄՀ նախկին ռեկտորը և պրոռեկտորի կաշառքի գործի նախաքննությունն ավարտվել է. վարույթի նյութերը դատարանում են

Այնպես է ներկայացնում, կարծես նույն Ռուսաստանում «Տաշիր գրուպ»-ով բոլոր հայերի գլխին ոսկի են թափել. Սաֆարյան

Խոշորամասշտաբ հանցավոր խումբ է բացահայտվել. ՆԳՆ-ն հայտարարություն է տարածել

Կոռուպցիոն գործերով 2025-ին վերականգնված գումարի չափը շուրջ 4 անգամ գերազանցել է 2024 թվականի ցուցանիշը

ՀՀ-ում շարունակվում են շրջանառվել ռեսպիրատոր սինցիտիալ վիրուսի, ռինովիրուսի և ադենովիրուսի հարուցիչներ

Մեկնարկել է COP17-ի նախագահության պատվիրակության այցը Կանադա

Հայաստանի նախագահությամբ մեկնարկել է ՄԱԿ թմրամիջոցների հարցերով հանձնաժողովի նստաշրջանը

Ընկերությունն արտարժույթի առուվաճառքն իրականացրել է առանց լիցենզիայի. 11 մլն դրամի վնասը վերականգնվել է

11 լեհ դիվանագետ ադրբեջանական սահմանով Իրանից տարհանվել է

Կարբիի ձորում տեղի է ունեցել քարաթափում

11, 8 և 5 տարեկան երեխաները դպրոցից տուն գնալու ճանապարհին ծեծել են 10-ամյա տղայի․ վերջինը հիվանդանոցում է

Սոցիալական հարթակներում ներդրում կատարելու միջոցով գումար աշխատելու վերաբերյալ գովազդները կեղծ են. ՔԿ

Վանաձորի մանկապարտեզներն այսուհետև կլինեն անվճար

Վայքի, Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում․ Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է

2025 թվականին ՀՀ զինված ուժերում սպանության դեպք չի արձանագրվել. զինվորական դատախազ

Դոնալդ Թրամփը դժգոհ է Մոջթաբա Խամենեիի Իրանի գերագույն առաջնորդի պաշտոնում նշանակվելու որոշումից

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդին

Մարտի 8-ին Մասկատ-Երևան թռիչքով Հայաստան է վերադարձել ՀՀ 63 քաղաքացի

Ֆիդանն անդրադարձել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին

Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Մոջթաբա Խամենեիին Իրանի գերագույն առաջնորդ ընտրվելու կապակցությամբ

Լիբանանում մայիսին նախատեսված խորհրդարանական ընտրությունները հետաձգվել են 2 տարով

Բնակարանային գողություններ կատարող Հրազդանի 2 բնակիչ հայտնաբերվել է. տեսանյութ