Նիկոլ Փաշինյանը մամուլի ասուլիսի ընթացքում բարկացավ. պատճառը «խոպանչի» բառն էր

Առաջիկայում նախատեսվում է Սեւանի շաքարի գործարանի վերագործարկում: Այս մասին լրագրողներին տեղեկացրեց Նիկոլ Փաշինյանը:

«Ո՞վ կարող էր նման բան երեւակայել 7 ամիս առաջ, չէր կարող լինել նման բան»,- ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ նաեւ առաջիկայում նախատեսվում է Հայաստանում բացել կենցաղային տեխնիկայի արտադրության գործարան:

Փաշինյանը նշեց, որ մի քանի խոշոր ներդրումների շուրջ այս պահին բանակցություններ են ընթանում:

Վարչապետը հայտարարեց, որ արտագնա աշխատողների հարկման մեխանիզմ գործող կառավարությունը չի քննարկում՝ անդրադառնալով արտագնա աշխատողներին հարկելու մասին հարցին։ Փաշինյանն ընդգծեց՝ չի կարող այնպես լինել, որ առաջնային հարկ վճարող 350 հազար վճարող հարկատուները հոգան երկրի անվտանգության, կրթության եւ պետական ողջ ապարատի ծախսերը։

Այնուհետ նա բարկացավ, երբ լրագրողն օգտագործեց «խոպանչի» բառը։ Լրագրողը, մասնավորապես, իր հարցում նշեց. «Աղմուկ է բարձրացրել ՊԵԿ-ի հայեցակարգը, որ քննարկվում է «խոպանչիներին» հարկելու խնդիրը, ՊԵԿ-ը հերքեց, բայց Կառավարության նիստից հետո ՊԵԿ նախագահն ասաց, որ գալու է մի օր, այդպես է լինելու, ստացվում է, որ մարդը դրսում հարկ է տալիս, հետո էլ կինը պետք է այստեղ հարկ տա»։

Հարցին Փաշինյանն արձագանքեց հետեւյալ կերպ. «Հարց, պատասխան, դատապարտում, քաջալերանք, ամեն ինչ կար ձեր հարցի մեջ, ինձ մնում է հիանալ ձեր ելույթով։ ՊԵԿ-ը պարզաբանում տվել է, ասել է, որ այդպիսի բան չկա։ Չի կարող մարդը մի տեղ հարկվի, հետո գա Հայաստան հարկվի, հետո բնակավայրի մոտ հարկվի, հետո էլ տնից դուրս գա, հարկվի, նման համակարգ չկա ու չի կարող լինել։ Ի՞նչ բառ է այդ բառը, արժանապատիվ անուն տվեք, հետո նրանց իրավունքները պաշտպանեք։ Այդպիսի նախագիծ եւ հայեցակարգ չկա, իսկ ընդհանրապես մենք ասել ենք՝ ուղիղ ժողովրդավարական կառավարություն ենք, չի կարող հարկային բեռի ավելացում լինել՝ առանց ժողովրդի քաջալերանքի»։

Նշենք, որ նախօրեին մամուլում լուրեր էին շրջանառվում, որ ՊԵԿ-ը ներկայացրել է մի հայեցակարգ, որով առաջարկվում է մտցնել համընդհանուր հայտարարագրման համակարգ եւ 23 տոկոս եկամտային հարկով հարկել արտագնա աշխատանքի մեկնածների ուղարկված գումարները, նաեւ հողից եկամուտ ստացող բոլոր գյուղացիներին: ՊԵԿ-ը հերքել է մամուլի այդ տեղեկությունները։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
4237 դիտում

Ռուստամ Բաքոյանը հանդիպել է եզդիական համայնքի ներկայացուցիչների հետ․ ինչ է քննարկվել

2 եվրո՝ Տրևի շատրվանին մոտենալու համար․ ինչ պետք է իմանան Հռոմ մեկնող զբոսաշրջիկները

Գեղարքունիքի մարզի ավտոճանապարհներին մերկասառույց է․ Շիրակի և Սյունիքի մարզերում՝ ձյուն

Հնդկաստանի պաշտպանության շտաբի պետի գլխավորած պատվիրակությունն այցելել է Ցեղասպանության զոհերի հուշահամալիր

Ինչ իրավիճակ է Լարսի ճանապարհին

Մյասնիկյան գյուղի բնակչի տնից ապօրինի զենք-զինամթերք և թմրամիջոց է հայտնաբերվել

Հայտնի է ԱՄՆ-Իրան միջուկային համաձայնագրի շուրջ բանակցությունների օրը

Փրկարարները կանխել են ճաղավանդակի ընկնելու վտանգը

Ինչ է հարկավոր անել առողջապահական ապահովագրությունից օգտվելու համար. Տիգրանյանը մանրամասնում է. տեսանյութ

Մասուդ Փեզեշքիանը հրամայել է միջուկային հարցի շուրջ Միացյալ Նահանգների հետ բանակցություններ սկսել

Հայտնաբերվել է 451 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները

Քարաթափում՝ Երևան-Մեղրի ավտոճանապարհի՝ Ջերմուկ տանող հատվածում

Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով մեքենաների համար․ Աշոցքի, Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում

Ժաննա Անդրեասյանը «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորել է Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականին

Հնդկաստանի զինված ուժերի պաշտպանության շտաբի պետն այցելել է ռազմական ակադեմիա, հանդես եկել դասախոսությամբ

Դեմ չեմ «սեքսի նախարարություն» ստեղծելուն, եթե Կարապետյանի ընտանիքի կանայք լինեն առաջին շահառուները. տեսանյութ

ԱԲ-ի նոր սերունդը կվերափոխի տնտեսությունը և կնպաստի ՀՀ-ում թվային վերափոխման քաղաքականությունների իրականացմանը

Թուրքիան ու Եգիպտոսը առևտրային համաձայնագիր են ստորագրել

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է․ երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով

Կառավարությունը պատրաստ է կառուցողական համագործակցության․ վարչապետն ընդունել է GRAWE-ի գլխավոր տնօրենին

Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով․ ձնախառն անձրև, լեռնային առանձին շրջաններում բուք կլինի

Տեխնոլոգիական կրթությունը դառնում է Հայաստանի այցեքարտերից մեկը․ Անդրեասյանը՝ Իսրայելի կրթության նախարարին

Արմեն Գրիգորյանն ընդունել է Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության պատվիրակությանը

Ռոբերտ Քոչարյանը սխալ է․ նա համադրել է գործազրկության անհամադրելի տվյալներ․ FIP

Մեկնարկում է «Տնտեսապես կայուն ընտանիքներ» նախաձեռնության 2026թ․ դիմումների ընդունումը․ ովքեր են շահառու

Նիկոլ Փաշինյանը Աբու Դաբիում կմասնակցի «Մարդկային եղբայրության համար» 2026 թվականի մրցանակաբաշխությանը

Ինչ ջերմաստիճան է կանխատեսվում փետրվարին

Սևանա լճում արդյունագործական որսի հսկողության արդյունավետության բարձրացմանը վերաբերող հարցեր են քննարկվել

Քննարկվել է պաշտպանության ոլորտում Հայաստանի և Հնդկաստանի միջև համագործակցության ներկայիս ընթացքը

«Մուլտի Լեոն» ՍՊ ընկերությունը Երևանում շուրջ 16 տարի ապօրինի տարածքներ է օգտագործել. նախաձեռնվել է քրվարույթ

Հայաստանում աշխատանք փնտրողների ու գործազուրկների թիվը վերջին տարիներին էականորեն նվազել է. Հարությունյան

Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում

Վագիֆ Խաչատրյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Գեներալ Չաուհանին և Պապիկյանը բարձր են գնահատել Հայաստան-Հնդկաստան համագործակցության մակարդակը. տեսանյութ

Իջևան համայնքին է վերադարձվել 2,3 մլն դրամ մոտարկված արժեքով հերթական հողամասը. վարչապետ

Ռուսաստանում ուսումնական ինքնաթիռ է կործանվել. կան զոհեր

Նոր գործառույթ Yandex Go հավելվածում՝ վիրտուալ հերթի ձևավորում ծանրաբեռնված ժամերին ուղևորություն պատվիրելիս

Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը գործուղվել է Մանչեսթեր

Վարչապետի կողմից չկա և չի եղել որևէ որոշում՝ ԼԳԲՏ շքերթի անցկացման վերաբերյալ. լուրն ապատեղեկատվություն է

Հունիսի 1-ից «Հին Խնձորեսկ» պատմամշակութային արգելոցի մուտքը կդառնա վճարովի