Երևան
12 °C
Արդեն մի քանի օր է «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերության աշխատակիցները ամբողջ հանրապետությունով մեկ բողոքի ակցիաներ են իրականացնում: Աշխատակիցների խոսքով՝ ղեկավարությունը որոշել է իրենց զրկել հավելավճարներից, ինչն էլ դժգոհության ալիք է բարձրացրել: Վերջին օրերին հանրապետության ոչ մի գնացք չի սպասարկվում եւ չի շահագործվում: Ինչի արդյունքում արդեն մի քանի օր է՝ երկաթուղային ուղեւորափոխադրումը կաթվածահար վիճակում է:
Նոյեմբերի 5-ին «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերության Սեւանի ուղեմասի աշխատակիցները, ի նշան բողոքի՝ փակել էին Երեւան-Շորժա ճանապարհի Ծովագյուղի երկաթգծի հատվածը: Այնտեղ էր գնացել ընկերության գլխավոր տնօրեն Սերգեյ Վալկոն, ինչից հետո խորհրդակցություն էր եղել եւ ընկերության մամուլի քարտուղար Ռուբեն Գրձելյանի խոսքով խնդիրը լուծում էր ստացել:
Գյումրիում նույնպես, ինչպես մնացած վայրերում բողոքի ակցիաներ են տեղի ունենում:
Գյումրիի մեր թղթակցի հետ զրույցում բողոքի ակցիայի մասնակիցները դիմել են Ազգային անվտանգության ծառայության ղեկավար Արթուր Վանեցյանին, որպեսզի ուսումնասիրություն կատարեն ընկերությունում։ Ըստ նրանց, ստուգումների դեպքում ընկերությունում փողերի լվացման այնքան դեպք կբացահայտվի, որ հնարավոր կլինի անգամ իրենց աշխատավարձերը բարձրացնել։
«Խնդիրը լուծում ստացավ»,- այս մասին ՀԺ-ի հետ զրույցում հայտարարեց «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության մամուլի քարտուղար Ռուբեն Գրձելյանը։
- Պարոն Գրձելյան, ի՞նչ լուծում ստացավ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի աշխատակիցների բարձրացրած խնդիրը հավելավճարների հետ կապված։
- Խնդիրը լուծում ստացավ։ Այն վերաբերում էր հավելավճարների որոշակի հաշվարկմանը։ Ընկերությունում արդեն գործընթացը ընթանում էր, որ հավելավճարների մեխանիզմը վերանայվի, ուղղակի մարդիկ տեղյակ չէին։ Հանդիպեցինք, խորհրդակցություն անցավ գլխավոր տնօրենի մոտ եւ պայմանավորվածություն ձեռք բերվեց։ Տեղյակ պահեցինք, որ ընթացքի մեջ է այդ գործը եւ մոտակա ժամանակներս գործելու է այդ հավելավճարների նոր հաշվարկման կարգը։ Դրանից հետո նրանք գնացին։ Երեկ երեկոյան արդեն Գյումրիում էլ հավելավճարները ստացան եւ սկսեցինք աշխատել: Այս պահի դրությամբ բոլոր տեղերում նորմալ աշխատում են: Ես ենթադրում եմ, որ երբ երկրով մեկ կանգնած էր աշխատանքը, գործարկելու համար որոշ ժամանակ է պետք, հեշտ չի միանգամից այդքան բաց թողածը վերականգնել:
- Այսինքն, նրանք գո՞հ են արդեն եւ հավելավճարները տրվելո՞ւ են։
- Այո։ Նրանց իրենց պահանջած հավելավճարները ստանալու են` նախկինի պես: Նորը դեռ մշակման մեջ է:
- Ընկերության աշխատակիցները հայտարարել էին, որ եթե ԱԱԾ-ն գա խոշոր չարաշահումներ կբացահայտվեն։ Ինչի՞ մասին է խոսքը։
- Դա երեւի թե իրենց պետք է հարցնենք։ Մենք տեղյակ չենք։ Այդ պնդումը միայն տեսել եմ Գագիկ Շամշյանի մոտ, մեզ մոտ չեն հնչեցրել այդ խնդիրը եւ երեւի թե միայն նրան են վստահել այդ հարցը։
- Ընկերությունում չարահաշահումներ կա՞ն, թե ոչ։
- Ներկա պահին քննչական գործողություններ են իրականացվում։ Այսինքն, քննություն է գնում «Հարավկովկասյան երկաթուղիներ»-ում եւ դրա վերաբերյալ ինչ-որ հայտարարություն անելը այս պահին ճիշտ չի լինի, քանի որ դա կարող է դիտվել որպես գործին միջամտելու հնարավորություն։ Կարող եք քննչական մարմիններին դիմել եւ պարզաբանում խնդրել։
- Իսկ աշխատակիցներին չե՞ք հարցրել, թե այդ ինչ չարաշահումների մասին են խոսում։
- Ճիշտն ասած՝ ես նրանց հետ չեմ հանդիպել, հանդիպել է գլխավոր տնօրենը, այդ հարցի վերաբերյալ տեղյակ չեմ։ Մասնավոր զրույցում միգուցե մի բան էլ ասել են, չեմ կարծում, թե այդ հայտարարության տակ ինչ-որ լուրջ բաներ կան, որովհետեւ նման հարցերը շոշափվում եւ լուծվում են այլ մակարդակներում։ Քննություն գնում է, եթե քննությունը ինչ-որ բան գտնի, երեւի թե պետք է առաջին հերթին վստահել այդ աղբյուրներին, այլ ոչ թե նման հայտարարություններին։
- ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստան կատարած այցի ժամանակ հայտարարել էր, որ «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերությունում մոտ 60 միլիոն դրամի չարաշահում է հայտնաբերվել: Դրա հետ կապված ի՞նչ կասեք:
- Դե քննչական գործողություններ են կատարվում, այն ժամանակվանից, երբ որ դա հայտարարվել էր: Գիտեք՝ քննության ընթացքում չենք կարող դա մեկնաբանել, երեւի թե իրենք կասեն, ճիշտ չի լինի մենք ինչ-որ բան ասենք:
ՊԵԿ մամուլի ծառայությունից մեր զրույցում տեղեկացրեցին, որ չարաշահումների հետ կապված գործը փոխանցվել է Քննչական կոմիտեին։
«Կատարվում է նախաքննություն: Նշանակվել է ստուգում, որի կատարումը հանձնարարվել է ֆինանսների նախարարությանը: Այլ մանրամասներ քրեական գործով չեն հրապարակվում»,- այս մասին ՀԺ-ի հետ զրույցում ասաց Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը։
Հարցին, թե ինչ-որ բաներ արդեն բացահայտվե՞լ են, Տռուզյանը պատասխանեց. «Այս պահին դեռ հրապարակել չենք կարող: Ստուգման արդյունքներով միայն կներկայացնենք»:
Հիշեցնենք, որ սեպտեմբերին ՌԴ կատարած այցի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ զրույցում նշել էր, որ «Ռուսական երկաթուղիների» 100 տոկոսանոց «դուստր» հանդիսացող «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունում հայտնաբերվել է 60 միլիոն դոլարի չարաշահումներ: Այդ մասին Փաշինյանը հայտարարել էր նաեւ «Коммерсантъ» թերթին տված հարցազրույցում:
«Կարող եմ ասել, որ այս հարցում ես կառավարությունը ՌԴ նախագահի կողմից ունի լիակատար աջակցություն: Որովհետեւ ակնհայտ է, որ Ռուսաստանի նախագահը եւս շատ է շահագրգռված կոռուպցիայի դեմ պայքարի հարցում»,- ասել էր ՀՀ վարչապետը «Коммерсантъ»-ին տված հարցազրույցում:
Հիշեցնենք նաեւ, որ օգոստոսի 14-ի լույս 15-ի գիշերը ՊԵԿ աշխատակիցները խուզարկել էին «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի գրասենյակը։ Նախնական տեղեկություններով` խուզարկությունը կատարվել էր շուրջ 9,7 միլիոն դրամ ԱԱՀ չվճարելու փաստով հարուցված քրեական գործի շրջանակներում: Այդ գործողությունից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել էր «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Սերգեյ Վալկոյին:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ոստիկանները բացահայտել են սպանության նախապատրաստություն. կա ձերբակալված
Ո՞վ համոզեց Վանեցյանին «նաջարյանաբար» փոշմանել․ ԱԱԾ նախկին տնօրենը՝ պրոռուսական ուժերի դետեկտոր
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Կանադայի ԱԳ նախարար Անիտա Անանդի հետ
Իրանը փակել է Հորմուզի նեղուցը
Իսրայելի հարվածների հետևանքով սպանվել են Իրանի պաշտպանության նախարարն ու ԻՀՊԿ-ի հրամանատարը. Reuters
Աշտարակ-Գյումրի ճանապարհին ավտոմեքենա է այրվել
Քուվեյթի օդային տարածքը փակ է․ ՀՀ քաղաքացիներին հորդորում ենք պահպանել անվտանգության կանոնները․ դեսպանություն
Մահացել է «Խաղաղության երկխոսություն» ՀԿ հիմնադիր Էդգար Խաչատրյանը․ ՄԻՊ-ը ցավակցություն է հայտնել
Թուրքիան թույլ չի տա իր օդային, ցամաքային և ծովային տարածքներն օգտագործել ռազմական գործողությունների համար
Լավ չհասկացա՝ ընդդիմությունը նեղվե՞լ է, որ էս տարածաշրջանային արյունահեղությունից դուրս ենք մնացել․ Ալեքսանյան
ԻԻՀ գերագույն առաջնորդ Ալի Խամենեին ողջ է․ Իրանի ԱԳՆ
Պուտինը Անվտանգության խորհրդի նիստ է անցկացրել․ քննարկվել է Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը
Իրանում զոհված դպրոցական երեխաների թիվը հասել է 60-ի
Դուբայի միջազգային օդանավակայանը կաթվածահար է. բոլոր չվերթերն անորոշ ժամանակով դադարեցվել են․ տեսանյութ
Շարունակվող հակամարտությունը վտանգավոր է․ Իրանի հարցով ՄԱԿ-ի ԱԽ հրատապ նիստ պետք է հրավիրել․ Մակրոն
Լավրովն Արաղչիի հետ հեռախոսազրույցում դատապարտել է ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական հարձակումը Իրանի վրա
Բավրայի մաքսային անցակետը բեռնատարների համար փակ է․ ինչ է առաջարկվում վարորդներին
ՀՀ անվտանգության խորհրդի գրասենյակում քննարկվել է Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը
Լավ ենք, դուք լավ լինեք վարչապետ ջան․ ՔՊ ներկուսակցական քարոզարշավը շարունակվում է․ լուսանկարներ
Ցուցաբերել առավելագույն զսպվածություն․ Իրանում տեղի ունեցող զարգացումները մտահոգիչ են․ Ուրսուլա ֆոն դեր Լայեն
Իրանում տասնյակ աշակերտներ մնացել են դպրոցի փլատակների տակ. կան զոհեր
Ահազանգին օպերատիվ արձագանք է եղել․ ինչ է կատարվել Սևանավանքում զբոսաշրջային խմբի և զբոսավարի հետ
Իրանը hարվածներ է հասցրել Կատարում, Քուվեյթում, ԱՄԷ-ում և Բահրեյնում ԱՄՆ ռшզմական բազաներին
Լևոն Տեր-Պետրոսյան, եթե համոզված ես, որ Սամվել Կարապետյանը «կայացած» գործիչ է՝ հստակ դիրքավորվիր․ Խաչատրյան
Այս ագրեսիային արձագանքելը Իրանի օրինական իրավունքն է․ Թեհրանը ՄԱԿ-ին կոչ է արել անհապաղ միջոցներ ձեռնարկել
Իրանում և Իսրայելում գտնվող ՀՀ քաղաքացիներին հորդորում ենք հետևել պաշտոնական ցուցումներին․ ԱԳՆ
Ապօրինի ծագման գույքի բռնագանձման լիազորության շրջանակում բռնագանձվել է 5 մլրդ 454 մլն-ի գույք, դրամական միջոց
Մահվան ու սգի գործակալներն իրենց լրատվականներով ակտիվացան․ ցավում են, որ Հայաստանը ներքաշված չէ պատերազմի մեջ
Օդի ջերմաստիճանը կնվազի 6-8 աստիճանով․ ձյուն ու անձրև կտեղա․ լեռնային շրջաններում բուք կլինի
«Համախմբված ռուսասերները» իրենց 25 տոկոսը կստանան և կշարունակեն թունավորել ՀՀ քաղաքական դաշտը․ Ղևոնդյան
Սյունիքի մարզի դատախազությունը՝ լավագույն ստորաբաժանում. ամփոփվել է դատախազությունների աշխատանքը
Իրանը պատասխան հարվածներ է հասցրել․ բալիստիկ հրթիռներ են արձակել Իսրայելի ուղղությամբ․ տեսանյութ
Առաջին կանգառը՝ Մեծամոր․ «Քաղաքացիական պայմանագիր»-ը շարունակում է ներկուսակցական քարոզարշավը․ տեսանյութ
Իրանի քաղաքներում պայթյունների նոր ալիք է սկսվել
Տեղի է ունեցել քննարկում՝ հանրային մասնակցության դեմ ուղղված ռազմավարական հայցերի առնչությամբ
Թրամփը հաստատել է՝ ԱՄՆ-ն լայնածավալ մարտական գործողություններ է սկսել Իրանի դեմ
Իրանի նախագահը չի տուժել Իսրայելի և ԱՄՆ-ի hարձակումներից․ ԶԼՄ
Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին տարհանվել է անվտանգ վայր
Ինչն է Տեր-Պետրոսյանին մղում թավալվել տարատեսակ օլիգարխների, մոնղոլ-թաթարների ոտքերի տակ․ ընդ որում՝ ապարդյուն
Իրանը և Իսրայելը փակել են իրենց օդային տարածքները
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT