Երևան
12 °C
Քիչ առաջ ավարտվեց Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովի նիստը: Հանձնաժողովի անդամներից մի քանի րոպե շուտ դուրս եկավ դատավոր Վաչե Մարգարյանը, որը Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու որոշում էր կայացրել: Նա հիմնականում հրաժարվում էր պատասխանել լրագրողների հարցերին:
Մարգարյանը հրաժարվեց պատասխանել ՀԺ-ի այն հարցին, թե Ռոբերտ Քոչարյանին կալանք տալու հիմքեր կայի՞ն, թե՞ ոչ: Նա միայն պատասխանեց մեր այն հարցին, թե կալանք տալուց հետո ընտանիքին կամ իրեն վտանգ սպառնացե՞լ է. «Ո՛չ»,- հակիրճ ասաց նա:
Մեր դիտարկմանը, որ Վանեցյանը հեռախոսազրույցում ասում է՝ «ուզի-չուզի, Հրաչը պետք է կալանք տալ», դատավորը պատասխանեց, որ իր անունը Հրաչ չէ, Վաչե է: ՀԺ-ի դիտարկմանը, որ գաղտնիք չէ, որ դատական համակարգում իր անունը հաճախ են շփոթում Հրաչի հետ, նա որեւէ արձագանք չտվեց: «Ես հրաժարվում եմ պատասխանելուց»:
Նա չպատասխանեց այն հարցին, թե հրավիրվե՞լ է նախաքննական մարմին կամ ինչ կարգավիճակ ունի: «Նախաքննություն է ընթանում, ինչպես նաեւ ԱԺ-ում Քննիչ հանձնաժողով է ստեղծվել, քննությունն ընթանում է»:
Հարցին՝ ունե՞նք անկախ դատական համակարգ, պատասխանեց. «Ես հրաժարվում եմ պատասխանել: Մամուլի ասուլիս չեմ տալիս»: Սակայն նա մի ուշագրավ հայտարարություն արեց՝ հարցին, թե ճնշումներ եղե՞լ են Քոչարյանին կալանք տալուց, պատասխանեց. «Իհարկե՝ չեն եղել»:
ՀԺ-ի հարցին՝ հաճա՞խ է զանգում ԱԱԾ տնօրենին, պատասխանեց. «Դա Հրաչին կհարցնես»:
Հիշեցնենք, որ հայտնի հեռախոսազրույցի մեջ Վանեցյանն ասում էր, որ իրեն զանգել է Քոչարյանի գործով զբաղվող դատավորը, իսկ ինքն ասել է՝ պետք է կալանք տալ: Ի դեպ, դատավորը գաղտնալսված հեռախոսազրույցից հետո հայտարարել էր, որ նա Արթուր Վանեցյանի հետ ընդհանրապես չի խոսել: Այսօրվա նիստը դռնփակ էր:
Հիշեցնենք, ԱԺ Քննիչ հանձնաժողովը ստեղծվել էր սեպտեմբերի 13-ին: Հանձնաժողովը լիազորված է իր տրամադրության տակ ունենալ եւ ուսումնասիրել նախաքննական գաղտնիք համարվող բոլոր փաստերը: ԱԺ կանոնակարգ օրենքը թույլ է տալիս հանձնաժողովին տիրանալ նախաքննական գաղտնիք համարվող փաստերին եւ ուսումնասիրել: Հանձնաժողովի կազմում են՝ ՀՀԿ-ականներ Գեւորգ Կոստանյանը, Արփինե Հովհաննիսյանը, Ռուստամ Մախմուդյանը, Կորյուն Նահապետյանը եւ Ալիկ Սարգսյանը: ԲՀԿ-ից հանձնաժողովում 3-ն են` Վահե Էնֆիաջյանը, Սերգեյ Բագրատյանը, Գեւորգ Պետրոսյանը: ԵԼՔ-ն ունի երկու տեղ` Ալեն Սիմոնյան, Հովիկ Աղազարյան, ՀՅԴ-ից Սպարտակ Սեյրանյանն է:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Երևանում մեկնարկել է Լյովա Վարդանյանի անվ․ ըմբշամարտի միջազգային հուշամրցաշարը․ 8 երկրի 140 ըմբիշ է մասնակցում
Գևորգ Պապոյանն ընդունել է Հայաստանում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսին
Մահացել է Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլիա Երկրորդը
Հրթիռ է արձակվել Բուշերի ատոմակայանի վրա
Իրանի դեմ ռազմական հաջողությունների պայմաններում ԱՄՆ-ն այլևս ՆԱՏՕ-ի երկրների օգնության կարիքը չունի․ Թրամփ
25-ամյա երիտասարդը իր և անծանոթ անձին պատկանող շների մասնակցությամբ կազմակերպել է շնամարտ և նկարահանել
ՄԱԿ-ի փորձագետները հետաքննություն են սկսել Իրանի Մինաբ քաղաքի դպրոցին հասցված ավիահարվածների վերաբերյալ
Եվս մեկ հեղափոխական ծրագիր. GTB Steel-ը հերթական նորարարությունն է բերում շինարարական շուկա
Հայաստանի և Օմանի ԱԳ նախարարների քննարկումները շարունակվել են աշխատանքային ընթրիքի ձևաչափով
Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ. այն վարել է Նիկոլ Փաշինյանը. տեսանյութ
Հերթական կեղծ նյութը․ այն պետք է դիտարկվի որպես տեղեկատվական-հիբրիդային ազդեցության գործողություն․ Բաղդասարյան
Բացահայտվել է հերթական կեղծ «Զանգերի կենտրոնը»․ 14 անձից բաղկացած խումբը գործել է հստակ պլանավորված սխեմայով
Մենք հակամարտության կողմ չենք, Ֆրանսիան չի մասնակցի Հորմուզի նեղուցի ապաշրջափակման գործողություններին․ Մակրոն
ՀՀ իշխանություններին վերագրվել է մարդկային օրգանների վաճառքի մասնակից լինելու կեղծիք․ ԱՆ-ն հերքել է հոդվածը
Քոչարյանը երկիրն ու ժողովրդին սիրում էր, դրա համա՞ր էր ծեծում, Մարտի 1-ին զորք հանում. Ղազարյան. տեսանյութ
Մասկատում ՀՀ և Օմանի ԱԳ նախարարները փոխըմբռնման հուշագիր են ստորագրել
Թատերական շաբաթը համընկնում է գարնանային արձակուրդների հետ, հուսով եմ՝ թատրոն այցելելու առիթը կօգտագործեք
Հերթական հանցավոր խմբավորումը վնասազերծված է․ ՆԳՆ
Ընդմիջում․ ինչ աղցան է առաջարկում վարչապետը․ տեսանյութ
Ովքեր ասում են՝ 80 հզր մարդ ընտրության համար բերելն անհնար է, ասեմ՝ մայիսին միջինում օրը 15 հզր մարդ է մտել ՀՀ
Հրապարակվել է ԱԺ պատգամավորի թեկնածուի համար տեղեկանքի տրամադրման կարգը
Օմանի ԱԳ նախարարը Միրզոյանի՝ տարածաշրջանային բարդ իրավիճակում Մասկատ այցելելու որոշումը որակել է պատմական
Պուտինը 23 կնոջ ներում է շնորհել
Արայիկ Հարությունյանն այցելել է Արմավիրի մարզի ազգային փոքրամասնությունների բնակավայրեր
Երթևեկության կազմակերպման փոփոխություն Երևանի փողոցներից մեկում
Կառավարությունը կֆինանսավորի նոր, առնվազն 1417 տան կառուցում սահմանամերձ և ոչ սահմանամերձ բնակավայրերում
ԵՄ-ն փորձագետների խումբ կուղարկի Հայաստան՝ դիմակայելու հիբրիդային սպառնալիքներին․ հայտնի է՝ երբ
Սահմանամերձ բնակավայրերում տուն կառուցելու 16 միլիոնի ծրագրով նոր քվոտա կսահմանվի․ ովքեր են շահառու
Սպորտային մարմնամարզության Հայաստանի տղամարդկանց հավաքականի անդամները վերադառնում են Երևան
Գարեգին Բ-ի քրոջ որդու՝ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի խափանման միջոցը փոխվել է
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ
Մասկատում կայացել է Հայաստանի և Օմանի ԱԳ նախարարների հանդիպումը․ տեսանյութ
Ucom-ը զգուշացնում է հեռախոսային խարդախությունների նոր ալիքի մասին
41-ամյա տղամարդը կեղծ օղիներ և առանց լիցենզիայի ծխախոտներ է իրացրել
Չմոռանալ, թե ինչ ունեինք, իսկ ընտրությունը շատ հստակ է. Հարությունյան
Պետությանը պատճառված 8 մլն դրամի վնասը վերականգնվել է
Լիբանանի և Սիրիայի սահմանին տեղադրվել է Քրիստոսի արձանը
Սթափության զննություն չանցնելու համար 50-ամյա վարորդը փորձել էր կաշառել պարեկներին. տղամարդը ձերբակալվել է
Կառավարության քաղաքականությունն ուղղված է հանրային կառավարման ոլորտում մեծ ներդրումներ կատարելուն. վարչապետ
Հայաստանը վերջին տարիներին հետևողականորեն իրականացնում է խորքային բարեփոխումներ. Վահագն Խաչատուրյան
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT