Երևան
12 °C
Գյումրու պատմական միջուկում շարունակվում են փողոցաշինական աշխատանքները: Վարպետաց փողոցում նոր խնդիրներ են ծագել: Այստեղ բնակիչները հրաժարվելով տեսաձայնագրումից, պատմեցին, որ փողոցը նորոգվում է առանց կոյուղատար եւ ջրատար համակարգերի նորացման: Նրանցից մեկն անգամ պատմեց, որ շինաշխատանքների ընթացքում անընդհատ փորման աշխատանքների ժամանակ ջրագծերը պայթել, շարքից դուրս են եկել: Մասնակի լուծումներով հարցը փակված համարել, անցել են առաջ:
Հիմա էլ նոր խնդիր է ծագել: Գյումրեցի Մնացականը թույլ չի տալիս աշխատանքները շարունակել, եւ պնդում է, որ մայթերի քանդման եւ փորման արդյունքում իր տան հիմքը վնասվում, պատերը ճաքում են:
«Ես իրանց ըսեցի, որ չենեն, հազար անգամ բացատրեցի, բայց չլսեցին, էրեցին: Փողոցը լենցնենգը իմ տանս հաշվին, ու ես լսել եմ, որ ստեղ ստայանկա բդի եղնի: Ուրեմն ըդքան ավտոները գան իմ լուսամուտներիս տակը շարվին հա՞: Փորել, եկել, հասել են պատիս մոտը, ու հլը 1.20 էլ բդի փորեն դեպի ներս: Ընչի ո՞ր ես մարդ չեմ, ի՞նչ որ մենակ հիվանդ հորս հետ կապրիմ ու քյասիբ եմ, ես մարդ չե՞մ»,- բողոքեց Մնացականը:
Շինարարության պատասխանատու Կոլյա Հարությունյանն ասաց, որ խնդրին ծանոթ է, ապօրինություն էլ չեն անում: «Ինչ նախագծով կա, դա է արվում: Բողոքելը բնակչի իրավունքն է, աշխատելը՝ մեր: Հիմա եթե շարունակի բողոքել, մենք իրա տան հատվածը կշրջանցենք երեւի: Փողոցը լայն է ստացվում եւ նա մտահոգություն ունի, որ մեքենաներ կկայանվեն, դրա համար էլ բողոքում է»,-ասաց շինարարության պատասխանատուն:
Տարածքի բնակիչները նաեւ պատմեցին, որ Մնացականից գլուխներն ազատելու համար շինարարության պատասխանատուները մի քանի օր առաջ ոստիկանություն են դիմել, ոստիկաններն եկել, նրան տարել, մի քանի ժամ պահել են, որ, ըստ բնակիչների, շինարարների գործին չխանգարի:
Նշենք, որ Մնացականն ապրում է հոր հետ, սոցիալապես վատ պայմաններում, գործազուրկ է, եւ մերժված հարեւանների կողմից: Սրանով պայմանավորված էլ նրան հնարավորություն չէին տալիս խոսելու եւ իր բողոքը լիարժեք արտահայտելու հենց այն մարդիկ, ովքեր առավոտից երեկո կրկնակոխ հետեւում են շինարարներին, որ չլինի թե իրենց տների մոտ խնդիրներ ծագեն, քարը ծուռ շարվեն, ասֆալտը բարակ լինի:
Վարպետաց փողոցի շինարարությունը մեկնարկից մինչ օրս հարթ չի ընթանում: «Ամբողջ աշխատանքների ընթացքում հա մեզ թաղեցին ու հանեցին էս փողոցի մարդիկ, մեկը մայթը չի թողել քանդենք, մեկը չի թողել իր տան հիմքն ամրացնենք, բայց նախագծով մեզ տված է, որ էն տները, որոնց գրունտային մասերը թույլ են, պատնեշներով ամրացում անենք: Մի կերպ, կռվով-դավով կարողացել ենք էդ հենապատերը սարքենք: Սարքել, պրծել ենք, էկել ասում են՝ ապրեք, բան էր ասել ենք, ըսպես ավելի լավ է էղել»,-պատմեց շինարարը:
Մնացականի հարցը չկարգավորված՝ փողոցի տներից մեկի դիմաց նոր խնդիր ի հայտ եկավ: Տիկին Կարինեն պահանջեց, որ հայրական տան դիմաց դրված դիտահորը հեռացնեն: «Այ քեզի բան, նարդվանները քանդել են, առանց հարցնելու բերել տեղը լյուկ են դրել, գոնե մե հատմ հարցնեին: Մամաս մեծ կին է, տունն եղել, ոչ էկ գիտեցել է, որ դուրս գա, խոսա: Էս տունը վթարային է, ու միշտ չէ, որ մարդ կա: Բայց հմի որ նարդվանը հանել են, լյուկի վրով ինչղ բդի անցնինք ներս մտնինք ու դուրս գանք: Սպես բան կեղնի՞»,-բողոքեց տիկին Կարինեն:
Տիկինը շինարարին զգուշացրեց, որ թույլ չի տա իր տան հատվածում սալիկները շարել այնքան ժամանակ, քանի դեռ դիտահորը հեռացված չէ: Շինկազմակերպության պատասխանու Կոլյա Հարությունյանն էլ պնդեց, որ իրենք պատասխանատու չեն: Հավանաբար ջրաշինարարների ձեռքի գործն է դա, իրենք էլ պետք է խնդիրը կարգավորեն:
Սեպտեմբերի 17-ից սկսված աշխատանքները շինարարը վստահ է, որ ավարտելու է դեկտեմբերի 7-ին: Ասում է՝ իրենց ոչ անձրեւն է խանգարում, ոչ օդի ցածր ջերմաստիճանը: Մայթերին սալիկներ են շարելու, փողոցն ասֆալտապատելու են:
Պատռում են իրենց գրած ծրագիրը, հետն էլ պատռում են Հայաստանի քարտեզը․ բա սա գժանոց չէ՞․ Սաֆարյան
Ռուսաստանը հայկական գյուղատնտեսական արտադրանքը կփոխարինի ադրբեջանականով․ Տիտով
«Ուժեղ Հայաստանի» հավաքին մասնակցող անձի մոտ հայտնաբերվել է դանակ. նա ձերբակալվել է
Քոչարյանը թալանել է ընտանիքիս. ծախվելը պոռնկություն է, Պուտինն ուզում է մեզ կապել իր դռանը. տեսանյութ
Մեկ բանավեճում 104 անգամ Ալիև, Ադրբեջան ասողները մեզ մեղադրում են Ադրբեջանի շահերը սպասարկելու մեջ․ Թորոսյան
Միջազգային բազմաթիվ գործընկերներ, ԵՄ, ԱՄԷ, Թուրքիա, հետաքրքրված են մեր արտադրողների հետ համագործակցությամբ
Իշխանությունը բոքսի տանձիկի պես դմփացնում է ընդդիմությանը. աղբակույտի դեմը առնել է պետք. Մեհրաբյան. տեսանյութ
Այս ընտրություններն առաջինն են մեր պատմության մեջ, որոնք տեղի են ունենում խաղաղության պայմաններում․ Միրզոյան
«Ուժեղ Հայաստանի» հավաքին պատռել են ՀՀ քարտեզը, վանկարկել «Սամ-վել, Սամ-վել»․ տեսանյութ
«Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին գնացած քաղաքացիները կարճ ժամանակ անց լքում են Հանրապետության հրապարակը
Սամվել Կարապետյանի հավաքի ընթացքում Հանրապետության հրապարակում ադրբեջաներեն հոլովակ է միացվել․ տեսանյութ
«Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին վեճ է եղել․ մեկ անձ հեռացվել է տարածքից
Նորատուսի միջազգային ռադիոցանցերը այլևս Սերժ Սարգսյանի փեսա Միշիկի սեփականությունը չեն. Փաշինյան․ տեսանյութ
Ընթանում է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ամփոփիչ հանրահավաքը․ լուսանկար
Կսուբսիդավորվի ջերմատնային ապրանքի արտահանումը, կվերադարձվի ԵՄ արտահանվող պտուղ-բանջարեղենի, ծաղկի մաքսատուրքը
Հայաստանի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկը համալրվել է 12 նոր արժեքով
Ազատությունից զրկված անձանց և նրանց իրավունքների առնչությամբ առկա կարծրատիպերը պետք է հաղթահարվեն․ ՄԻՊ
Քաղաքական ենթատեքստով սպառնալից հեռախոսազանգեր, նամակներ են ստանում քաղաքացիները․ ՆԳՆ ոստիկանություն
Տելեգրամյան հավելվածով ապօրինի թմրաշրջանառության դեպք է բացահայտվել․ ամուսնական զույգեր են ձերբակալվել
Ընտրակաշառքը հանցագործություն է, պատիժը ռեալ ազատազրկման ձևով է և անխուսափելի. Կոլեգիայի նիստ է տեղի ունեցել
Բացատրեք ձեր ընտանիքների երիտասարդներին խաղաղության արժեքը, հիշեցրեք՝ ինչ էր կատարվում ՀՀ-ում 2018-ից առաջ
Ռուսաստանի նախագահի հետ պայմանավորվել ենք, ընտրություններից հետո կհանդիպենք, բոլոր ընթացիկ հարցերը կլուծենք
Բլոգեր Միկա Բադալյանը ՌԴ-ում բնակվող ՀՀ քաղաքացիներին ընտրակաշառք է բաժանել․ նախաձեռնվել է քրեական վարույթ
Միջանցքի թեման հորինել է լրտեսական ընդդիմությունը. ՔՊ-ն Գեղարքունիքում շարունակում է քարոզարշավը․ տեսանյութ
Արթիկում քաղաքական ուժերի աջակիցների միջև տեղի ունեցած միջադեպի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
ՀԾԿՀ-ն գազամատակարարման ոլորտում նոր կարգավորում անելու որոշում է ընդունել
Դատական ակտերը բեկանվել են․ ընտրություններին մասնակցելու ընտրական իրավունք ունեն միայն ՀՀ քաղաքացիները
Ամիօ բանկը նվազեցրել է ՓՄՁ հաճախորդների գործող վարկերի և լիզինգների տոկոսադրույքները
Մինչ մեր երեխաները զոհվել են, եռագլուխ կուսակցության անդամները միլիարդներ են կուտակել. Փաշինյան
3 ուժն էլ՝ Քոչարյան, Դոդ, Տաշիր, միանալու են, բայց հմի կռիվ կեթա, ինչի՞ հմար՝ լիդերի կռիվ. նոր ձայնագրություն
Ռազմական արդյունաբերությունը դառնում է Հայաստանի տնտեսության շարժիչ ուժ. ԲՏԱ նախարար
Միջանցքի թեմա չի էլ եղել, լրտեսներն են այդ թեման մտցրել. վարչապետը՝ ընդդիմության մեղադրանքների մասին
ՎՏԲ-Հայաստան Բանկը զարգացնում է տելեմարքեթինգը՝ որպես հեռավար սպասարկման ժամանակակից ուղի
Սա աթոռի կռիվ չէ, սա պայքար է հանուն պետության, անկախության, ապագայի և խաղաղության. Փաշինյան
3 ուժն էլ՝ Քոչարյան, Դոդ, Տաշիր, միանալու են իրար, հիմի իրանց մեջ լիդերի կռիվ կերթա. նոր ձայնագրություն
Ես ունեմ բավարար լծակներ, կգնամ ԵԱՏՄ և տեղում հարցերը կլուծեմ, բարեկամական հարաբերությունները կմնան. Փաշինյան
Միջադեպ Արթիկում քաղաքական ուժերի աջակիցների միջև
Ռուս պաշտոնյաները իրար հերթ չտալով «գուժում» են վատատեսական սցենարներ. «մատ թափ տալու» երթը շարունակվում է
Գրիգորյանն ու Իրանի դեսպանը կարևորել են էներգետիկ, լոգիստիկ և առևտրատնտեսական ոլորտներում համագործակցությունը
Քոչարյանին թույլ չեն տալիս լքել քաղաքականությունը, ինքը մինչև քոք մաշվելու է ու հայտնվի բանտում. վարչապետ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT