Երևան
12 °C
ՀՀ քննչական կոմիտեի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում տվյալներ են ձեռք բերվել՝ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության բարձրաստիճան պաշտոնյայի և ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության օպերլիազորի կողմից առերևույթ առանձնապես խոշոր չափի շորթում կատարելու մասին:
Ինչպես հայտնում են ՔԿ-ի մամուլի ծառայությունից, 02.10.2018 թվականին ՀՀ Կոտայքի մարզի դատախազությունից նյութեր նախապատրաստելու ցուցումով ՀՀ ոստիկանության Նաիրիի բաժին է ուղարկվել` «ՌՎԳԱԶ-1» ՍՊ ընկերության փաստացի սեփականատեր հանդիսացող Ռուսաստանի Դաշնության քաղաքացու և վերջինիս ներկայացուցչի՝ ՀՀ վարչապետին հասցեագրված դիմումն այն մասին, որ 2014 թվականին բռնություն գործադրելու սպառնալիքով ստիպել են հրաժարվել ընկերության ավտոգազալցակայանից:
Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ «ՌՎԳԱԶ-1» ՍՊ ընկերության փաստացի սեփականատերը ցանկացել է նշված ավտոգազալցակայանը 330.000 ԱՄՆ դոլարով վաճառել Արմավիրի մարզի Տանձուտ համայնքի բնակչին` գումարը մաս-մաս վճարելու պայմանով, ով նախնական 70.000 ԱՄՆ դոլար վճարելով՝ չի կատարել իր մյուս պարտավորությունները:
Համաձայն կնքված պարտավորագրի՝ «ՌՎԳազ-1» ՍՊ ընկերության գազալցակայանի անշարժ ու շարժական գույքը պետք է ներդրվեր գնորդի կողմից ստեղծված «ՍԼԼ գազ» ՍՊ ընկերության կանոնադրական կապիտալի մեջ, միևնույն ժամանակ ընկերության 50%-ի բաժնետերը շարունակելու էր մնալ «ՌՎԳազ-1» ՍՊ ընկերության սեփականատիրոջ անվամբ՝ մինչ վերը նշված պարտավորությունների կատարումը: Սակայն պարզվել է, որ «ՌՎԳազ-1» ՍՊԸ ավտոգազալցակայանն իր անշարժ ու շարժական գույքով 100%-ով ներառվել է «ՍԼԼ գազ» ՍՊԸ-ի սեփականության մեջ, որի արդյունքում բաժնետերը զրկվել է 50% մասնաբաժնից:
Այդ ընթացքում ավտոգազալցակայանի փաստացի սեփականատերը, այն գնել ցանկացող Տանձուտ համայնքի բնակչից տեղեկանալով վերոհիշյալի մասին, ժամանել է ՀՀ, հանդիպել է հիշյալ նախարարության վարչության պետին, ով հայտարարել է, որ գազալցակայանը փաստացի խլել է գնորդից և պահանջել է այսուհետ գործ ունենալ միայն իր հետ։
Մի քանի օր անց, նույն պաշտոնատար անձն ու ոստիկանության օպերլիազորը Երևան քաղաքի էրեբունի վարչական շրջանում գտնվող Ազատամարտիկների այգում սպառնալով պահանջել են 30.000 ԱՄՆ դոլարի դիմաց հրաժարվել գազալցակայանից, իսկ հաջորդ օրը կարողացել են ի կատար ածել իրենց սպառնալիք-պահանջը` քաղաքացուն փոխանցելով 40.000 ԱՄՆ դոլար:
Դեպքի առթիվ 15.10.2018թ. ՀՀ ոստիկանության Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որը տարածքային ենթակայության կարգով ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին` նախաքննություն կատարելու համար:
ՀՀ քննչական կոմիտեի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում կատարված նախաքննության արդյունքներով տվյալներ են ստացվել այն մասին, որ վերոհիշյալից բացի, ոստիկանության նույն օպերլիազորն ընկերոջ հետ, 2014թ. գարնանը ատրճանակների գործադրման սպառնալիքով, Տանձուտ գյուղի բնակչին պարտադրել են ստորագրել համապատասխան փաստաթղթեր` ավտոգազալցակայանում ունեցած բաժնեմասից հրաժարվելու վերաբերյալ, վերջինս էլ, վախի ազդեցության տակ, կատարել է նրանց պահանջը և հրաժարվել գազալցակայանից։
Արդյունքում ավտոգազալցակայանը 2014թ. մայիսից փաստացի անցել է վերոհիշյալ պաշտոնատար անձանց տիրապետության տակ, որը շահագործվել է նրանց կողմից և հանդիսացել եկամտի աղբյուր։
Նկատի ունենալով, որ ՀՀ օրենսդիր և գործադիր մարմինների ղեկավար աշխատողների, ինչպես նաև պետական հատուկ ծառայություն իրականացնող անձանց կողմից իրենց պաշտոնեական դիրքի կապակցությամբ հանցակցությամբ կամ նրանց կատարած հանցագործություններով նախաքննությունը կատարվում է ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչների կողմից՝ 2018թ. հոկտեմբեր 27-ին նշված քրեական գործը, ըստ քննչական ենթակայության, ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Աքորի բնակավայրում հրդեհ է բռնկվել
Քաղաքաշինության կոմիտեն գնում է քաղաքաշինական բոլոր գործընթացների թվայնացման ճանապարհով․ Եղիազար Վարդանյան
Հորմուզի նեղուցի մի մասը մի քանի ժամով կփակվի․ Իրանը ռազմածովային զորավարժություն է անցկացնում
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի պետական այցը Հունաստանի Հանրապետություն կմեկնարկի շատ շուտով․ դեսպան
Լարս տանող ճանապարհին քարաթափում է տեղի ունեցել
Քննարկվել են Առաքել Աֆրիկյանի տան և Կեչառիսի Սուրբ Գրիգոր եկեղեցու որմնանկարների էսքիզային նախագծերը
Հայաստանը շարունակելու է քայլերը ավելի ներառական և դիմակայուն սննդային համակարգեր ստեղծելու ուղղությամբ
Ինչու է ուշացել պոլիկլինիկաների բուժաշխատողների աշխատավարձը և երբ այն կտրամադրվի․ նախարարությունը հստակեցրել է
Լավ, սո՛ւս, չի կարելի․ դատական նիստի ժամանակ Վարդան Ղուկասյանը նախատել է որդուն՝ Սպարտակին
Արմեն Գրիգորյանն ու Գերտ Յան Կուպմանը Հայաստան-ԵՄ երկկողմ համագործակցության օրակարգային հարցեր են քննարկել
Սամվել Կարապետյանի որդուն սպասարկող «Մայբախի» վարորդը տուգանվել է. հայտնի է, թե որքան և ինչի համար
Վարչապետն ուսանողներին և աշակերտներին ներկայացրել է Իրական Հայաստանի գաղափարախոսությունը
Ճապոնիայի և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի միջև նոր ծրագրային փաստաթուղթ է ստորագրվել
Արժույթի միջազգային հիմնադրամի փորձագետներին է ներկայացվել Աղետների ռիսկի կառավարման ռազմավարությունը
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան փետրվարի 17-ին
ՀՀ նախագահը պետական այցով կմեկնի Հունաստան
2025-ին քննվել է 90 հազար 931 քրեական վարույթ․ ՔԿ կոլեգիայի նիստում ամփոփվել են նախորդ տարվա աշխատանքները
Դավիթ Խուդաթյանն ընդունել է Գերտ Յան Կուպմանին․ ավիացիոն ոլորտի զարգացմանը վերաբերող հարցեր են նաև քննարկվել
Էդգար Ղազարյանը երկրորդ անգամ պարտվեց դատը․ զրպարտությունները և վիրավորանքներն անարձագանք չեն մնալու․ Սիմոնյան
Օդի ջերմաստիճանը կբարձրանա, այնուհետև կնվազի 4-5, մի քանի մարզում՝ 6-9 աստիճանով․ տեղումներ կլինեն
ՎՏԲ-Հայաստան Բանկը վերաբացել է Աշտարակ քաղաքի մասնաճյուղը
Նիկոլ Փաշինյանն ու Գերտ Յան Կուպմանը քննարկել են Հայաստան-ԵՄ համագործակցության ընթացիկ ծրագրերը
Հռոմում Հայաստանը ներկայացրել է 2026-ին Երևանում կայանալիք COP17 համաժողովի տեսլականը
Ժնևում մեկնարկել են ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունները
Արմեն Գրիգորյանը և Բոլատ Իմանբաևը քննարկել են Հայաստան-Ղազախստան երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցեր
Հուշանվեր-թղթադրամով վճարում կատարած տղամարդը հայտնաբերվել է. նա ունեցել է 46 հատ նման թղթադրամ
ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատարը կայցելի Հայաստան
Վատ լուր ընդդիմության համար․ Գյումրի-2 օպերացիան ձախողվելու է. Ալեքսանյան
ՍԱՏՄ արտահերթ նիստին Պապոյանն ու կառավարման խորհուրդը քննարկել են թափուր հաստիքների թեկնածուների հայտերը
Գրիգորյանն ու Եվրոպական հանձնաժողովի պաշտոնյան քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգի հարցեր
Արմավիրի մարզի բնակիչ մի քանի տղամարդ ապօրինի որս են կազմակերպել
Զովունիում հնչած կրակոցների և սպանության փորձի դեպքով կա ձերբակալված. հարուցվել է քրեական վարույթ
Պապիկյանն ու Դեյվիդ Ալենը քննարկել են հայ-ամերիկյան ռազմական համագործակցության ամրապնդման ուղղությունները
Կանխվել է ՀՀ մաքսային հսկողությունից թաքցված ոսկե և արծաթե զարդերի մեծ խմբաքանակի արտահանման փորձը
Ամենադժվար հարցն է. Թրամփը՝ տիկնոջ համար վալենտինյան նվեր գնելու մասին
Դատարանը կարգալույծ հոգևորականների հայցն ընդունել է վարույթ՝ պարտավորեցնելով ապահովել նրանց ծառայությունը
«Մերսեդես»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել գետի ափին. վարորդը ոչ սթափ է եղել
Դպրոցի տնօրենի մրցութային գործընթացի թվայնացում. հարթակում հասանելի են նաև ուսուցչի մրցույթները
Վիլյամ Սարոյանի ժառանգությանը նվիրված կարևոր բանախոսությանը ներկա չէի, բայց մասնակցել եմ իմ ձևով. Սարգսյան
Արագածոտնի Սասունիկ բնակավայրի միջնակարգ դպրոցը կառուցված է. վարչապետ. տեսանյութ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT