Մենք ժպտում ենք. Արսեն Թորոսյանը՝ Արա Մինասյանի հայցադիմումների մասին

«Մենք ժպտում ենք»: Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը այսպես արձագանքեց մեր հարցին, երբ հետաքրքրվեցինք, թե ինչ փուլում են Երեւանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի նախկին տնօրեն Արա Մինասյանի դատական հայցերը, որոնք նա ներկայացրել էր ընդդեմ նախարարության ու նախարարի:

Հավելելով՝ նախարար Թորոսյանը նաեւ ասաց. «Ամեն ինչ արվել է օրենքի շրջանակներում եւ այդ ամեն ինչը կհաստատվի դատարանում, հուսով եմ: Իմ արած արտահայտությունների մեջ ներողություն խնդրելու բան չկա, այդ ամեն ինչը կներկայացվի դատարանում, եթե պետք լինի, հանրային էլ կներկայացվի»:

Պրոֆեսոր Արա Մինասյանը, որը, հիշեցնենք, նաեւ Սերժ Սարգսյանի խնամին է, զբաղեցրած պաշտոնից ազատվել էր իր ղեկավարած բուժհաստատությունում իրականացված ստուգումներից հետո: Դատական հայցերից մեկով նա պահանջում է վերականգնել իրեն նախկին աշխատանքում, մյուսով նախարարից պահանջում է ներողություն խնդրել վիրավորանքի համար եւ հրապարակայնորեն հերքել զրպարտություն հանդիսացող տեղեկությունները:

Առողջապահության նախարարությունը մինչ այդ հայտարարել էր, որ նշված բուժհաստատությունում իրականացված ուսումնասիրությունների արդյունքում հայտնաբերվել է, որ պետական բյուջեին հասցվել է շուրջ 545 միլիոն դրամի վնաս: Համապատասխան նյութերն ուղարկվել էին իրավապահ մարմիններին:

«Մարդիկ, որոնք մասնակցել են կեղծիքին, հիմա ցույց են անում: Ո՞նց չասես: Սա կազմակերպված հանցավորություն է, ու այդ կազմակերպած բանդայի մի մասը հիմա ցույց է անում, որ բանդայի պարագլուխը հանկարծ չզրկվի աթոռից: Ճի՞շտ եմ հասկանում: Երեւի ճիշտ եմ հասկանում: Ինչ վերաբերում է քրեական գործին եւ իրավական հետեւանքներին. 99 տոկոս վստահ եմ, որ այստեղ կան քրեական տարրեր, որովհետեւ այդ գումարները փաստացի շորթվել են պետությունից»,- նաեւ ասել էր նախարարը:

Մինասյանի հայցերի վերաբերյալ դատական նիստ առայժմ չի հրավիրվել: Նաեւ որեւէ օր դեռ նշանակված չէ:

Ինչ վերաբերում է տեղեկություններին, որ Արա Մինասյանն այլ աշխատանքի է անցել «Տաշիր Գրուպի» Մոսկվայում գտնվող կլինիկաներից մեկում, Արսեն Թորոսյանն ասաց, որ լսել է այդ մասին: «Լսել եմ նաեւ, որ Ռուսաստանի հարավային մարզերից մեկում ինչ-որ առողջարան են առել ու ինքը տնօրեն է, բայց դրանք բամբասանքների մակարդակի են, փաստեր չունեմ: Դա մեզ ճիշտն ասած քիչ է հետաքրքրում, մենք մեր գործով ենք զբաղվում»,- նշեց Արսեն Թորոսյանը:  

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
5531 դիտում

Եկեղեցու ներսում՝ կուսակրոն սեռական մոլագարներ, սիրուհիներ ու սիրեկաններ. «շեֆին» քծնելու անվերապահ լռություն

ՀՑԹԻ-ին է հանձնվել բացառիկ հուշագրություն՝ Մուսա լեռան հերոսամարտի մասնակցի հայատառ թուրքերեն ձեռագիրը

Ռաիսա Մկրտչյանի արգասաբեր գործունեությունը խորհրդանշում է մի ողջ ժամանակաշրջան․ վարչապետի ցավակցական ուղերձը

Նոր Հաճնի կամրջից քաղաքացու ինքնասպանությունը կանխվել է

Կարապետյանների ուժեղ հավաքն է, գոնե մի կրկեսի շենք մարդ չեք կարողանում հավաքել․ Հակոբյան․ լուսանկար

Տրվել է Քաջարանի 7.2 կմ երկարությամբ թունելի շինարարության մեկնարկը․ Դավիթ Խուդաթյանը տեսանյութ է հրապարակել

Ուզում ենք օգնել, որ նոր հեռանկարներ բացվեն ձեզ համար․ վարչապետն այցելել է «Կոնդ»․ լուսանկարներ, տեսանյութ

Գագիկ Սուրենյանը եղանակի վերաբերյալ նոր տեսանյութ է հրապարակել

Իշխան Զաքարյանի հետ հաշտության համաձայնություն է կնքվել․ ՀՀ-ին կվերադարձվի շուրջ 305 միլիոն դրամ

Իսրայելի և Լիբանանի միջև ձեռք է բերվել հրադադարի շրջանակային համաձայնություն․ Ռուբիո

Ուկրաինան հրթիռներ է արձակել Վոլգոգրադի ուղղությամբ․ Զելենսկին հրապարակել է հարվածի պահը․ տեսանյութ

Մեղրիում շահագործման է հանձնվել «Դատաբժշկական գիտագործնական կենտրոնի» դատաբժշկական բաժանմունքը․ տեսանյութ

Փամբակ գետում ավտոմեքենա և տղամարդու դի է հայտնաբերվել

Կրծքավանդակի կտրած-ծակած վերքերով «Աստղիկ» ԲԿ է տեղափոխվել 3 տղամարդ

Ռաիսա Մկրտչյանի մահվան կապակցությամբ վարչապետի որոշմամբ ստեղծվել է թաղման հանձնաժողով

Աջակիցները փողոցում, իրենք՝ ծովափնյա հանգստի․ սա է ընդդիմության «պայքարի» փիլիսոփայությունը․ Չախոյան

Կիևյան կամրջի երթևեկելի մասի ավարտը նախատեսվում է օգոստոսի 29-ին․ վարչապետը ծանոթացել է հիմնանորոգմանը

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5, այնուհետև կբարձրանա 5-7 աստիճանով․ անձրև, առանձին վայրերում նաև կարկուտ կլինի

Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքներն ընթացքի մեջ են. վարչապետ

Ոչնչացվել է 25 տոննա մսամթերք. ՍԱՏՄ

ԱՄՆ-ն մարդասիրական օգնությունը հնարավոր դարձնելու համար չեղարկել է Վենեսուելայի դեմ պատժամիջոցները

Հայաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Խոակին Կապարոսի մոտ հաստ աղիքի քաղցկեղ է ախտորոշվել

Ամփոփվել են աշխարհի 14-18 տարեկան պատանիների և աղջիկների առաջնությունում հայ շախմատիստների արդյունքները

Քոչարյանի որդին կամ չի ցանկանում իմանալ Մարտի 1-ի մասին ճշմարտությունը, կամ չի համակերպվում իրողության հետ

Փամբակ գետում դի է հայտնաբերվել

ՊԵԿ պատվիրակությունը մասնակցել է Համաշխարհային մաքսային կազմակերպության խորհրդի նստաշրջաններին

Մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանը

Սյունիք բնակավայրի մոտակայքում բեռնատարը կողաշրջվել է․ վարորդն արգելափակվել է խցիկում

Սահմանադրական դատարանը շարունակում է քննել ԱԺ ընտրության արդյունքները վիճարկող դիմումները

ՆԳ նախարարը հանդիպել է Վրաստանի պետական անվտանգության ծառայության պետի հետ

Ամառային զորակոչի մեկնարկին ընդառաջ ԳՇ պետն այցելել է հանրապետական հավաքակայան․ տեսանյութ

ՀԴՄ կտրոնը չենք մոռանում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Վերահաստատվել է ՀՀ պատրաստակամությունը էլ ավելի զարգացնելու Իրանի հետ բարեկամական հարաբերությունները

Առավոտյան սուրճն ավելի համով է Պապ թագավորի փողոցում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Լոռու մարզի մի քանի բնակավայրում ռազմական ոստիկանությունն իրականացնելու է պարեկային ուժեղացված ծառայություն

Սուրեն Պապիկյանի նախագահությամբ տեղի է ունեցել նախարարին կից հասարակական խորհրդի անդրանիկ նիստը

Պայմանագրային զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Կեղտոտ մարդիկ են սրանք. Կարապետյանը ՀՀ-ի տեղն ի՞նչ գիտեր, ՌԴ-ում ասֆալտ էր փռում. Գեղամ Նազարյան. տեսանյութ

Կայացել է ՍԱՏՄ խորհրդի նիստը․ Պապոյանը հորդորել է ուշադրություն դարձնել թվայնացման համակարգերի կայացմանը

Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԻԻՀ փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը․ ինչ հարցեր են քննարկվել