Մարալիկում էր Դավիթ Սանասարյանը. նրա կանչով հրապարակ եկավ նաեւ Արտակ Գեւորգյանը

Այսօր պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը Մարալիկում հանդիպել է արդեն 1.5 ամիս բողոքի ակցիաներ անող եւ Անի խոշորացված համայնքի ղեկավար Արտակ Գեւորգյանի հրաժարականը պահանջող ցուցարարների հետ: Հրաժարականից բացի ցուցարարները պահանջեցին աուդիտ անցկացնել: Դավիթ Սանասարյանը տարածք հրավիրեց նաեւ համայնքի ղեկավար Արտակ Գեւորգյանին: Մինչ Գեւորգյանի ներկայանալը ցուցարարներն եկան ընդհանուր հայտարարի, համաձայն որի ոչ մեկն իրեն անվայելուչ արտահայտություն թույլ չի տա, չի վիրավորի ոչ Արտակ Գեւորգյանին, ոչ էլ համայնքապետարանի այլ աշխատակցի:Մոտ 1 ժամ սպասելուց հետո համայնքապետարանի տարածք եկավ Արտակ Գեւորգյանը: Դավիթ Սանասարյանի ներկայությամբ ցուցարարները 11 օրվա դադարից հետո թույլ տվեցին, որ Գեւորգյանը բացի համայնքապետարանի դուռն ու ներս մտնի:«Ես գնահատականներ չեմ տա այստեղ կատարվող իրադարձություններին, դա իմ գործը չէ, իմ գործն այստեղ ուսումնասիրություն կատարելն է: Ես այսօր եկա, որ լարվածությունն ավելի շատ չմեծանա, եկա, որ հանդարտեցնեմ բնակիչներին: Այսօր աշխատանքային չէ, երկուշաբթի օրվանից  մենք կսկսենք մեր աշխատանքը»,-ասաց Դավիթ Սանասարյանը:Աշխատանք ասելով Դավիթ Սանասարյանը նկատի ուներ համայնքապետարանում իրականացվելիք աուդիտը: Նա Արտակ Գեւորգյանին խնդրեց կանչել նաեւ հաշվապահին, որպեսզի վերջինս տրամադրի պահանջվող փաստաթղթերը:

«Ես պատրաստ եմ սիրով տրամադրել բոլոր պահանջվող փաստաթղթերը, բայց էսօր  աշխատանքային չէ, եւ մարդիկ  բացակայում են, աշխատանքային մեկ այլ օր պատրաստ ենք դրանք տրամադրել, որ կատարեք ձեր վերահսկողական ծառայությունները»,-ասաց Արտակ Գեւորգյանը: Գեւորգյանը Սանասարյանից նաեւ խնդրեց, որ ցուցարարներին հորդորի, որպեսզի վերջիններս չփակեն համայնքապետարանի մուտքը: Հիշեցնենք, որ ցուցարարներն այն արդեն 11-րդ օրն են փակ պահում:

Ցուցարարները խոստացան Մարալիկի համայնքապետարանում չխոչընդոտել վերահսկողական ծառայության աշխատանքներն ու չփակել շենքի մուտքը: Խոստացան նաեւ, որ կմնան տարածքում՝ ուժի մեջ պահելով Արտակ Գեւորգյանի հրաժարականի իրենց հստակ պահանջը:Ըստ Դավիթ Սանասարյանի, անհնազանդության քայլեր անելը մարդկանց իրավունքն է, թե ինչ կլինի աուդիտից հետո, Սանասարյանը կանխատեսումներ չի անում:

«Մեր կառույցը դիրքորոշում ներկայացնում է վարչապետին, որ կա էս, էս, էս հանցագործությունը, կան չարաշահումներ կամ անարդյունավետ ծախսեր: Վարչապետի հանձնարարականով դա ներկայացնում ենք իրավապահ մարմիններին, ներկայացնում ենք դատախազություն, կամ քննչական մարմիններին: Անկախ նրանից ինչ դուրս կգա էս ամեն ինչի արդյունքում, իր ընթացքը կստանա: Մենք ոչ կանխատեսումներ ենք անում, ոչ հետո գնահատականներ ենք տալիս, ոչ հետո գալու ենք, ասենք հրաժարական տուր: Չէ, դա իր գործն է, հրաժարական պահանջելն էլ բնակիչների իրավունքն է»,-ասաց Դավիթ Սանասարյանը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
7502 դիտում

Քոչարյանն ու Կտրիճը նույն օրը բռնազավթել են ՀՀ-ն. ինչ եղանակով է նա ընտրվել կաթողիկոս. Վիգեն Ավետիս. տեսանյութ

Վստահ հաղթանակ է տոնել գերծանր քաշային Դավիթ Չալոյանը. բռնցքամարտի ԱԱ

ՇՄՆ էկոպարեկային ծառայությունն ընտրում է 24/7 ռեժիմի ծառայողներին

Որպես անհետ կորած որոնվում է 34-ամյա Սերգեյ Մանկոն

Դիտարկել Հայաստան-Վրաստան համատեղ առաջին համաժողովի կազմակերպման հնարավորությունը. Սարջվելաձեն՝ Թորոսյանին

Վերջին ամիսներին Հայաստանում դոլարայնացման մակարդակը պատմական ամենացածր մակարդակում է

Սևանի տարածաշրջանի ավտոճանապարհներին մառախուղ է

Արամը Ա-ն կարող է բացառիկ քայլ անել, չլինել զուգահեռ կաթողիկոս և ամենամեծ պառակտումը դադարեցնել. Ղազարյան

Խաղաղության գործընթացն անցնում ենք աշխարհի թիվ մեկ տնտեսության, թիվ մեկ պետության՝ ԱՄՆ-ի հետ. Գևորգ Պապոյան

Վարչապետը նոր խորհրդական ունի

Նարեկ Մանասյանը ժամանակից շուտ պարտության է մատնել մրցակցին. բռնցքամարտի ԱԱ

Ո՞վ է Արամ Ա-ն. նրա հայտարարությունները կարող են հետաքրքրել Լիբանանի բնակչությանը. Ադամյան. տեսանյութ

Երևան մտնող միջմարզային ճանապարհները նորոգվում են. Ավինյան

Հովհաննես Բաչկովը 1/4 եզրափակչում է. բռնցքամարտի ԱԱ

Վիճաբանություն-ծեծկռտուք Երևանում. հնչել են կրակոցներ․ կա վիրավոր

Ինչո՞ւ ենք ասում պետությունը մեր ինքնությունն է. վարչապետը մանրամասնել է. տեսանյութ

Իրանը Հայաստանի համար առանձնահատուկ գործընկեր-բարեկամ պետություն է. Նարեկ Բաբայան

Որպես անհետ կորած որոնվում է 40-ամյա Վարդուհի Մանիկյանը

Ժեստ է վրացական կողմից. դեպի Հայաստան ադրբեջանական նավթամթերքի մեկանգամյա տարանցման համար տուրք չի գանձվի

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն ընդունել է ԱՍՀ նախարար Արսեն Թորոսյանին. ինչ հարցեր են քննարկվել

Սպորտի զարգացումը Կառավարության առաջնահերթություններից մեկն է. վարչապետն ընդունել է Նազիկ Ավդալյանին

Գարեգին Բ-ն սպառնո՞ւմ է սրբազաններին. պատարագ բառն առել են կասկածի տակ. հայտարարություն է տարածվել

Մի քանի տարածաշրջանում և Դիլիջանի ոլորաններում խիտ մառախուղ է

IDBank-ը մասնակցել է Տնօրենների հայկական ինստիտուտի 10-րդ տարեդարձին նվիրված համաժողովին

Վրաստանի տարածքով ադրբեջանական վառելիքի տարանցման շուրջ հայկական ու վրացական կողմերը քննարկում են անցկացրել

Արամ Ա-ն հասկանում է՝ հնարավոր է՝ եկեղեցու բարեփոխումների ժամանակ զրկվի կաթողիկոսական գահից. կոչը դրա համար է

Միհրան Հակոբյանը մոլերից մեկի ավտոկայանատեղիից տեղափոխվել է բուժօգնության. դեպքի հանգամանքները պարզվում են

Ամիօ բանկում աշխատում են ոլորտի լավագույնները

Քննարկվել են Հայաստանի և Իրանի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության հեռանկարները

Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան դեկտեմբերի 8-ին

Ամոյանն ընդգրկվել է 2025 թ. լավագույն հունահռոմեական ոճի ըմբիշի հավակնորդների ցանկում

Քոչարյանը գիտակցում է, որ իշխանության գալու հնարավորություն չունի, նույնիսկ եթե ՌԴ նախագահը գրավի ողջ Եվրոպան

Վարդենիսում ՊՆ զինծառայողի մահը գրանցվել է ծառայության հետ կապ չունեցող հանգամանքներում և վայրում. ՊՆ

Վրաստանը տուրքեր չի գանձի ադրբեջանական նավթամթերքի առաջին տարանցման համար դեպի Հայաստան

Երկրաշարժ Հայաստան-Ադրբեջան սահմանային գոտում

Երբեմնի հսկա գործարանը քանդեցին, տեղը մոլ կառուցեցին ու հիմա էլ «գործարան-գործարան» են գոռում. Գաբրիելյան

ՊԵԿ նախագահը ԱՄՆ պետքարտուղարության ծրագրի խորհրդատուի հետ քննարկել է մաքսային ծառայությանն առնչվող ծրագրերը

Կարծում ենք՝ Երևանը կհամաձայնի․ Բայրամովն առաջարկել է 3+3 ձևաչափով հանդիպումն անցկացնել Բաքվում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նամակ է հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին

Արգելափակվել է Hellobit ֆինանսական բուրգի կայքերի գործունեությունը. ՆԳՆ կիբեռոստիկանություն