Երևան
12 °C
Շիրակի մարզի դատախազությունում քրեական գործ է հարուցվել մարզի Գուսանագյուղ համայնքի նախկին ղեկավարի կողմից կոռուպցիոն բազմաթիվ առերևույթ չարաշահումներ կատարելու դեպքի առթիվ:
ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնի փոխանցմամբ, ՀՀ Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն տեղեկություններ են ստացել ՀՀ Շիրակի մարզի Գուսանագյուղ համայնքի նախկին ղեկավարի կողմից, որպես օգնություն, տարբեր անձանց անվամբ համայնքապետարանի բյուջեից գումարներ դուրս գրելու և յուրացնելու, իր մերձավորներին համայնքապետարանի աշխատակից ձևակերպելու, համայնքապետարանի գույքը նրանց օտարելու, տարբեր անձանց հետ ավտոմեքենայի վարձակալության պայմանագրեր կնքելով և ավտոմեքենաները չշահագործվելով վարձակալության գումարներ դուրս գրելու և յուրացնելու, ինչպես նաև ավագանու անդամների ստորագրություններ կեղծվելու վերաբերյալ:
ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության Անիի բաժնում ՀՀ Ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության գրության հիման վա ձեռնարկված միջոցառումների, ապա նաև նյութերի նախապատրաստման ընթացքում փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ զբաղեցնելով Շիրակի մարզի Գուսանագյուղ համայնքի ղեկավարի պաշտոնը՝ Վ. Ղ.-ն 2013թ. հունվարի 23-ին տրանսպորտային միջոցի վարձակալության մասին պայմանագիր է կնքել իր քրոջ որդու՝ Է. Ա.-ի հետ՝ տարեկան 420.000 ՀՀ դրամի դիմաց վերջինիս ավտոմեքենան համայնքապետարանի կարիքների համար շահագործելու նպատակով: Սակայն պարզվել է, որ վերջինս 2010թ.-ից ավտոմեքենա չի ունեցել:
Այսինքն հիշյալ պաշտոնատար անձի կողմից շահադիտական նպատակով ակնհայտ կեղծ տեղեկություններ են մտցվել պայմանագրում, որից հետո 2013թ. հունվարի 24-ին համայնքի բյուջեից Է. Ա.-ի անվամբ ՎՏԲ-Հայաստան բանկին է փոխանցվել 420.000 դրամ և պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ յուրացվել: Բացի այդ, Վ.Ղ.-ն, 2015թ. հունվարի 20-ին տրանսպորտային միջոցի վարձակալության մասին պայմանագիր է կնքել համագյուղացու հետ՝ տարեկան 420.000 ՀՀ դրամի դիմաց վերջինիս պատկանող Օպել մակնիշի ավտոմեքենան համայնքապետարանի կարիքների համար շահագործելու նպատակով: Սակայն 2017թ. վերջինիս փոխանցվել է ընդամենը 400.000 ՀՀ դրամ, իսկ նրա անվամբ ՎՏԲ-Հայաստան բանկի Մարալիկի մասնաճյուղին 2015թ. դեկտեմբերին և 2017թ. ապրիլին փոխանցված ընդհանուր 600000 ՀՀ դրամը վերջինիս չի տրվել, այլ պաշտոնեական դիրքն օգտագործվելով՝ յուրացման եղանակով հափշտակվել է:
Վերոգրյալից զատ, ըստ ձեռք բերված փաստական տվյալների, նախկին համայնքի նախկին ղեկավարը 2015-2017թթ. ընթացքում համայնքի սոցիալապես անապահով ընտանիքներին միանվագ դրամական օգնություն տրամադրելու մասին զեկույցով թվով 11 համագյուղացիների տվյալներ է ներկայացրել համայնքի ավագանու նիստերին: Եվ ավագանու որոշումներով այդ անձանց անուններով ելքագրված՝ ընդհանուր 670.000 ՀՀ դրամը նրանց չտրամադրելով՝ պաշտոնեական դիրքի օգտագործմամբ ևս յուրացվել է:
Տվյալներ են ստացվել նաև այն մասին, որ Վ.Ղ.-ն, 2017թ. հունվարին որպես համայնքապետարանի հավաքարար ձևակերպել է իր քրոջը և մինչև 2017թ. նոյեմբեր, որպես աշխատավարձ, նրա անվամբ համայնքի բյուջեից ելքագրել ու նրան է հատկացրել ընդհանուր 439.655 դրամ գումար: Սակայն պարզվել է, որ վերջինս աշխատանքի չի հաճախել, չի կատարել հավաքարարի պարտականությունները, իսկ մաքրությամբ փաստացի զբաղվել է նույն գյուղի մեկ այլ բնակչուհի, որին գյուղապետարանի աշխատակիցներն անձնական միջոցներից տվել են ամսական 3000-4000 դրամ գումար:
Նախապատրաստված նյութերով նշված փաստերի առթիվ ՀՀ Շիրակի մարզի դատախազության ավագ դատախազի որոշմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ կետերի (պաշտոնեական դիրքն օգտագործելով խոշոր չափերով հափշտակություն կատարելու), 308-րդ հոդվածի 1-ին մասի (պաշտոնատար անձի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու), 314-րդ հոդվածի 1-ին մասի (շահադիտական նպատակով կամ անձնական այլ դրդումներով պաշտոնական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ մտցնելու) հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Նախաքննություն կատարելու հանձնարարությամբ քրեական գործն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Հրթիռային հարված է հասցվել Թեհրանի հայկական Մաջիդե թաղամասին
Շվեյցարիայի Կարցերս քաղաքում ավտոբուսում բռնկված հրդեհի հետևանքով 6 մարդ է մահացել, 5-ը՝ տուժել. տեսանյութ
2018-2025 թվականներին Հայաստանի Հանրապետությանն են վերադարձվել 773 միլիոն դոլարի գույք և դրամական միջոց
ՀՀ վարչապետը Փարիզից ֆրանսերեն ողջույններ է հղել. տեսանյութ
Մարտի 10-ին ամերիկյան զորքերը ոչնչացրել են իրանական մի քանի ռազմական նավ, այդ թվում՝ 16 ականակիր. տեսանյութ
Իրանը հայտնել է Մերձավոր Արևելքում էսկալացիայի սկզբից ի վեր Իսրայելի վրա խոշորագույն hարձակման մասին
Թեղիները հիվանդ են. քաղաքապետարանը պարզաբանել է՝ ինչու են Երևանում փոխարինվում ծառերը
Երևան-Քիշնև չվերթի ժամանումից հետո հետախուզվող է ձերբակալվել
ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչությունում նշանակումներն արդեն կատարվում են այլ կերպ
Ադրբեջանից Հայաստան է տեղափոխվում ռուսական ցորենի՝ վերջին 3 օրվա ընթացքում 2-րդ խմբաքանակը
Սուրեն Պապիկյանը մասնակցել է կանանց գումարտակի շենք-շինության բացման արարողությանը. տեսանյութ
Նորավան-Լծեն-Տաթև և Թթուջուր-Նավուր ավտոճանապարհները կցորդով տրանսպորտային միջոցների համար փակ են
Միրզոյանը և ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը քննարկել են տարբեր ուղղություններով ռազմավարական գործընկերության հարցեր
Ողբերգական ավտովթար Երևան-Երասխ ճանապարհին. վարորդը հիվանդանոցում մահացել է
Ժաննա Անդրեասյանը հետևել է Լոռի բերդի և Ամրակիցի Սբ․ Նիկոլայ Հրաշագործ եկեղեցու վերականգնման աշխատանքներին
Ընդդիմադիր շրջանակների նպատակը ՀՀ անկախության ոչնչացումն է՝ հանուն իրենց իշխանության և անձնական բարեկեցության
Արարատ Միրզոյանն ու Ժան-Նոել Բարոն մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում զարգացումների շուրջ
Միացյալ Նահանգներ-Ռուսաստան-Ուկրաինա եռակողմ հանդիպումը հետաձգվել է
Ազատավան գյուղում ավտոմեքենան բախվել է մոտակա տան պարսպին․ վարորդը մահացել է
Փարիզում հանդիպել են Խուդաթյանն ու Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարը․ ինչ է քննարկվել
Ջերմ հանդիպում Ֆրանսիայի ԱԳ նախարարի հետ․ Միրզոյան․ տեսանյութ
Իրանի հատուկ ծառայությունները ԱՄՆ-ի և Իսրայելի օգտին լրտեսության կասկածանքով 30 մարդու են ձերբակալել
Նիկոլ Փաշինյանն ու Էմանուել Մակրոնը մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների շուրջ․ տեսանյութ
ՀՀ տարածքում Ադրբեջանի ԶՈՒ դիրք չի կառուցվել․ ՊՆ
Հանդիպում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ․ վարչապետ
Երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով․ Ջերմուկի խաչմերուկից Կապան կցորդով մեքենաների համար ճանապարհը փակ է
Հայերին հավաքագրում են. Ռուսաստանն ուզում է ազդել մեր ընտրությունների արդյունքների վրա. Գրիգորյան. տեսանյութ
ԵՄ-ն 2023 թվականից ի վեր ավելի քան 78 միլիոն եվրո է հատկացրել Ղարաբաղից տեղահանված հայերի աջակցությանը
Իրականացվել է դեպի Օման ՀՀ 7 քաղաքացու անվճար տեղափոխում․ Մասկատ-Երևան թռիչքը նախատեսված է մարտի 10-ի երեկոյան
Ամիրյան փողոցում առաջին անգամ իրականացվում է երկկողմանի մայթերի հիմնանորոգում․ Ավինյանը տեսանյութ է հրապարակել
Երբվանից հասանելի կլինի փետրվարին սպառած էլեկտրաէներգիայի քանակի և արժեքի մասին տեղեկատվությունը
ՎԶԵԲ-ը պատրաստակամ է շարունակել աջակցությունը ՀՀ կառավարությանը․ Օդիլ Ռենո-Բասսոն՝ Նիկոլ Փաշինյանին
Հանդիպում Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի նախագահի հետ. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Յուրաքանչյուր անձին՝ 10 հզր դրամ․ ի պաշտպանություն Կարապետյանի հանրահավաքին մասնակցելու համար գումար են տվել
Գլուխդ միշտ այսպես բարձր, Հայաստա՛ն ջան․ Պապոյանը վիճակագրություն է հրապարակել
Փաշինյանն ու Գրոսսին խաղաղ նպատակներով միջուկային էներգետիկայի զարգացմանը վերաբերող հարցեր են քննարկել
Ես մեղավո՞ր եմ, որ գագաթնաժողովում խնձորն առանց կտրելու են բերում․ Փաշինյանը նոր տեսանյութ է հրապարակել
Հաղորդումը ստացվել է, ուսումնասիրվում է․ ՔԿ-ն՝ ընտրական գործընթացներին միջամտելու հայտարարության մասին
Հանդիպում Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսիի հետ․ վարչապետ․ տեսանյութ
Վիետնամում մնացած, Հանոյում ՀՀ դեսպանության հետ մինչ այս կապ հաստատած ՀՀ բոլոր քաղաքացիները վերադարձել են
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT