Լեգենդար շանսոնյե Շառլ Ազնավուրը մահացել է

01/10/2018 schedule16:12

94 տարեկան հասակում կյանքից հեռացել է աշխարհահռչակ ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրը: Այդ մասին հայտնում է lefigaro.fr-ն: 

Շառլ Ազնավուրը ծնվել է 1924 թվականի մայիսի 22-ին Փարիզի Սեն Ժերմեն դե Պրե թաղամասում, հայ գաղթականներ Միշա եւ Քնար Ազնավուրյանների ընտանիքում, ծննդյան անունը՝ Շահնուր Վաղինակ Ազնավուրյան: Ազնավուրի հայրը ծնվել է Ախալցխայում, արմատներով Էրզրումից էր, իսկ մայրը՝ Քնար Բաղդասարյանը, Իզմիրից էր, Հայոց ցեղասպանության ականատես փրկվածներից:

Ազնավուրը hամաշխարհային հռչակ է ձեռք բերել 1956 թվականին, Փարիզի «Օլիմպիա» դահլիճում հաջող ելույթից հետո։ «Ֆրանսիան ազնավուրացված է»,- գրել է ֆրանսիական մամուլը։

Շուրջ հազար երգի հեղինակ է, այդ թվում՝ բազմաթիվ միջազգային հիթերի՝ «Մաման», «Բոհեմը», «Դեռ երեկ», «Երիտասարդություն», «Պետք է գիտնալ», «Նա», «Երկու կիթառ», «Ինչպես ասում են», «Հավերժական սեր», «Ավե Մարիա» եւ այլն։ Դրանց կատարողներից են՝ Էդիթ Պիաֆը, Լայզա Մինելլին, Մստիսլավ Ռոստրոպովիչը, Պլասիդո Դոմինգոն, Խուլիո Իգլեսիասը, Շերը, Ջո Դասենը, Ռեյ Չարլզը եւ այլք։

Ցայսօր վաճառվել է Ազնավուրի շուրջ հարյուր միլիոն ձայնապնակ։ Ամերիկյան «Թայմ» հանդեսի հարցման համաձայն Ազնավուրը ճանաչվել է «Դարի արվեստագետ»՝ 149 հազար ձայնով։ Արժանացել է Հայաստանի եւ Ֆրանսիայի բարձրագույն պետական պարգեւներին, «Պատվո սեզարի» (1997)։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
9578 դիտում

«Վարդաշեն» ենթակայանի հրդեհի ներքին հետաքննության արդյունքներն ամփոփվել են․ Պետրոսյանը շրջայց է ունեցել

Սրանք բոլորը պետք է բանտում լինեն հակապետական քարոզչության համար. ուզում են ՀՀ-ն խլել հայ ժողովրդից

Հայկական բացառիկ գորգեր՝ Վարշավայի թագավորական ամրոց-թանգարանում․ վարչապետի այցը՝ լուսանկարներով

Ոստիկանության չորս ծառայող ազատվել է աշխատանքից․ տեսանյութ

Շրջայց Վարշավայի թագավորական ամրոց-թանգարանում. վարչապետը տեսանյութ է հրապարակել

«Հայանտառ»-ում բավականին ցածր են վարձատրվում, հատուկ քննարկման կարիք կա՝ աշխատավարձը բարձրացնենք․ Դանիելյան

Ընտրությունների վստահելի կազմակերպումը մնում է Կառավարության հիմնարար քաղաքական հանձնառությունը․ Հարությունյան

Փոխվարչապետն ընդունել է «Ֆրանսիայի ձեռնարկությունների շարժում» կազմակերպության պատվիրակությանը

Ավարտվել է Արարատ Միրզոյանի այցը Ժնև․ ԱԳ նախարարը մեկնել է Վարշավա․ տեսանյութ

Վարչապետը նոր նշանակումներ է արել

Թրամփն իր ամենամյա ուղերձում խոսել է նաև Հայաստան-Ադրբեջան խաղաղության և ԱՄՆ միջնորդական ջանքերի մասին

Ընդդիմությունը ակնհայտ քաղաքական ցայտնոտի մեջ է․ պետությունը գործում է, քաղաքացին՝ զգում փոփոխությունը․ Քլոյան

Կյանքից հեռացել է ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Օլգա Գաբայանը

Երևանում գործող ՀԷՑ-ի սպասարկման 4 սրահի փոխարեն շուտով կգործարկվի 7 հիմնանորոգված, կահավորված կենտրոն

Արայիկ Հարությունյանը հանդիպում է ունեցել Ավտոսպորտի միջազգային ֆեդերացիայի գլխավոր քարտուղարի հետ

Ղազախստանում Սու-30СМ է կործանվել

Հանդիպել են Սուրեն Պապիկյանը և ԻԻՀ ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարը․ ինչ հարցեր են քննարկվել

Վարչապետը պաշտոնական այցով ժամանել է Լեհաստան․ օրակարգը հայտնի է

Ucom-ը ճանաչվել է N 1 օպերատորը Հայաստանում՝ ամենաարագ շարժական ինտերնետով և լավագույն ֆիքսված ցանցով

Հովհաննես Թամամյանի հանձնարարությամբ բռնություն է գործադրվել 2008թ․ մարտի 1-ի հանրահավաքի մասնակցի նկատմամբ

Մեկնարկում է պաշտոնական այցս Լեհաստան․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Շուրջ 600 հազար մեր հայրենակիցների կենսաթոշակը կբարձրանա. սա արվում է տնտեսական աճի արդյունքում. Պապոյան

Հետվճարի մեխանիզմը կշարունակի գործել, կավելանան նաև հաշմանդամության նպաստները. Բաթոյանը թվեր է ներկայացրել

Քաղաքացու խուզարկությամբ հայտնաբերվել է հերոինով լցված 14 փաթեթ. տեսանյութ

Քննարկվել են Հայաստանի և Վրաստանի միջև տարբեր ոլորտներում փոխգործակցությանն առնչվող հարցեր

Հերթական անգամ ծիծաղի առարկա չդառնալու համար կարող էին ընդամենը հարցնել արհեստական բանականությանը. Վարդանյան

Պետությանը պատճառված վնասից վերականգնվել է մոտ 225,5 մլն դրամ. Երևանի դատախազության 2025-ի աշխատանքի ամփոփումը

Ցածր տոկոսադրույքով օնլայն վարկ մի քանի րոպեում

«Վեոլիա ջրի» պարզաբանումը ջրամատակարարման գրաֆիկի փոփոխությունների վերաբերյալ

Հունվարին որքան է կազմել ՀՀ-ում տնտեսական ակտիվության ցուցանիշի հավելաճը. թվեր

Մենք աջակցում ենք ոչ թե նախագահին, այլ ուկրաինացի ժողովրդին. Զելենսկին անշնորհակալ մարդ է. Պապուաշվիլի

«Զվարթնոց» միջազգային օդանավակայանը ճանաչվել է «ASQ Customer Experience Awards»-ի մրցանակակիր 2 անվանակարգում

Փետրվարի 26-28-ը հանրապետության առանձին շրջաններում կթափվեն ամսական նորմայի կրկնակիի չափ տեղումներ

Ողբերգական ավտովթար Երևան-Սևան ճանապարհին. կան տուժածներ և զոհ

Միայն 2026-ին Կառավարությունն ուղիղ կամ անուղղակի 30800 դրամով ավելացրել է ավագ սերնդի սոցերաշխիքի ծավալը

Սպասում եմ գուշակ Մանուշակի գրառմանը՝ այն պնդումով, որ իրականում ինքն է ստիպել թոշակ բարձրացնել. Ալեքսանյան

Մի հատ հավաքվեք, որոշեք՝ որ մեկդ է ստիպել, որ թոշակները բարձրացնենք, էդ տարբերակն առաջ տանենք. Հարությունյան

Կադրային փոփոխություններ Ներքին գործերի նախարարությունում և ՆԳՆ ոստիկանությունում

Մայիսի 1-ից սեպտեմբերի 16-ը Երևանի մի շարք հասցեներում ջրամատակարարումը կլինի 17-ժամյա ռեժիմով

«Դուք սպանել եք ամերիկացիների», «դուք պետք է ամաչեք». կոնգրեսականը բղավել է Թրամփի ելույթի ժամանակ. տեսանյութ