Երևան
12 °C
DISQO-ն ՏՏ ոլորտի ամերիկյան առաջատար ընկերություն է, որը, ստանալով 13.5 մլն ԱՄՆ դոլարի չափով ներդրում, նոր մասնաճյուղ է հիմնում Հայաստանում: Այն աշխարհում առաջատարն է սպառողների առաջնային տվյալների հավաքագրման ու հետազոտության ոլորտում: Այս մասին ասված է ընկերության տարածած հաղորդագրության մեջ:
Ազգությամբ հայ հիմնադիրները զարգացման նոր փուլում տեխնիկական թիմը համալրում են հայաստանյան ավագ մասնագետներով՝ գնահատելով տեղի կադրերի նորարարական պոտենցիալն ու տաղանդը: Ներկայիս թափուր աշխատատեղերը ներկայացված են պաշտոնական կայքում՝ https://www.disqo.com/careers/: Առաջին փուլով DISQO-ն կհամալրվի 30 ավագ մասնագետով:
Ընկերության համահիմնադիր եւ տեխնիկական տնօրեն Դրո Քուչարյանը, ով ունի 20 տարվա փորձ որպես տեխնիկական տնօրեն, ձեռնարկատեր, խորհրդատու եւ ներդրող, շուտով կժամանի Հայաստան՝ անձամբ ծանոթանալու ՏՏ համայնքի եւ թիմի նոր անդամների հետ: Ավելին, պրն. Քուչարյանն այստեղ կանցկացնի խորացված դասեր, հանդիպումներ եւ փորձի փոխանակում, որոնցից ամենախոշորը տեղի կունենա Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում՝ հոկտեմների 18-ին՝ ժ. 19:00-ին:
Հատկանշական է, որ DISQO-ն Հայաստանում ստեղծում է հիմնական մասնաճյուղ՝ արտապատվերային (outsource) թիմի փոխարեն: Սա նշանակում է, որ ընկերությունը կրկնապատկում է իր պոտենցիալն ու ուժերը նոր մեծամասշտաբ հետազոտական նախագծերի համար: Հայաստանյան թիմը կշարունակի աշխատել ներկայիս հաճախորդների, ընկերությունների ու կազմակերպությունների հետ, որոնք աշխարհում խոշորագույնն են եւ ընդգրկված են Fortune 500-ի ցանկում:
«Հայկական ՏՏ համայնքն ունի որակյալ մասնագիտական ներուժ: Ուրախ ենք մեր ընկերության զարգացման վաղ շրջանում թիմը այստեղի տաղանդավոր մասնագետներով համալրելու կապակցությամբ: Վստահ ենք, որ նրանց օգնությամբ կարող ենք ստեղծել նոր գործիքներ ու պրոդուկտներ՝ միասին ընդլայնելով ընկերության մասշտաբները»,- նշում է DISQO-ի համահիմնադիր եւ գործադիր տնօրեն Արմեն Աճեմյանը:
Ընկերության հայաստանյան գրասենյակի տնօրեն Թանիա Սահակյանը հավելում է. «Ոգեւորիչ է այն փաստը, որ սա DISQO-ի՝ ԱՄՆ-ից դուրս գտնվող առաջին հիմնական գրասենյակն է, որը հիմնվել է առաջին խոշոր ֆինանսական ներդրման արդյունքում։ Սրանք դեռ ընկերության առաջին քայլերն են, բայց հեռանկարներ կան ավելի ընդարձակվելու, քանի որ արդեն կրկնակի թափով ենք աշխատելու երկու հավասարապես հզոր թիմերով»:
Ընկերության հայաստանյան գրասենյակը պաշտոնապես կգործի հոկտեմբեր ամսից Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում: Այսպիսով, DISQO-ի գործունեությունը նոր հեռանկարներ է խոստանում Հայաստանում ՏՏ ոլորտի զարգացման եւ միջազգային շուկայի հետ երկրի տնտեսական հարաբերությունների ամրապնդման համար:
Ընկերության մասին
DISQO-ն (www.disqo.com) հիմնադրվել է Լոս-Անջելեսում 2015 թ.-ին՝ ազգությամբ հայ գործարարների կողմից՝ Արմեն Աճեմյանի (գործադիր տնօրեն), Դրո Քուչարյանի (տեխնիկական տնօրեն), Արմեն Պետրոսյանի (մարքեթինգի տնօրեն): Այն սպառողներից ուղղակիորեն (first-hand) հավաքագրած ստույգ տվյալներ է տրամադրում աշխարհի խոշորագույն մարքեթինգային ու հետազոտական ընկերություններին: Դրանց օգնությամբ հնարավոր է դառնում բացահայտել սպառողի վարքագիծը, ապահովել ապրանքների ճիշտ դիրքավորումը եւ բրենդի առաջխաղացումը: Ընկերությունն առաջատարն է ոլորտում եւ ստեղծել է սպառողների հետազոտության միասնական հարթակ, որ ներգրավում է մարդկանց՝ որպես սպառող տվյալների փոխանակման համար: Այստեղ իրականացվում են տարեկան 10 միլիոնից ավելի հարցումներ:
Ալֆա Էդիսոնի (Alpha Edison) եւ Բոնֆայր Վենչրսի (Bonfire Ventures) կողմից ստացած 13.5 մլն ԱՄՆ դոլար չափով Ա սերիայի ներդրման շնորհիվ DISQO-ն հնարավորություն է ստանում առաջարկվող ծառայությունների ցանկը համալրելու նոր հավելվածներով ու մեխանիզմներով, որոնք հետազոտում են սպառողի վարքագիծն ու կարծիքը: Ընկերությունն արդեն կկիրառի նաեւ արհեստական բանականաությամբ (AI) լուծումներ, ինչպես նաեւ կստեղծի նոր գործիքներ սպառողների իրական եւ ամբողջական պատկեր ձեւավորելու համար:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
«Վարդաշեն» ենթակայանի հրդեհի ներքին հետաքննության արդյունքներն ամփոփվել են․ Պետրոսյանը շրջայց է ունեցել
Սրանք բոլորը պետք է բանտում լինեն հակապետական քարոզչության համար. ուզում են ՀՀ-ն խլել հայ ժողովրդից
Հայկական բացառիկ գորգեր՝ Վարշավայի թագավորական ամրոց-թանգարանում․ վարչապետի այցը՝ լուսանկարներով
Ոստիկանության չորս ծառայող ազատվել է աշխատանքից․ տեսանյութ
Շրջայց Վարշավայի թագավորական ամրոց-թանգարանում. վարչապետը տեսանյութ է հրապարակել
«Հայանտառ»-ում բավականին ցածր են վարձատրվում, հատուկ քննարկման կարիք կա՝ աշխատավարձը բարձրացնենք․ Դանիելյան
Ընտրությունների վստահելի կազմակերպումը մնում է Կառավարության հիմնարար քաղաքական հանձնառությունը․ Հարությունյան
Փոխվարչապետն ընդունել է «Ֆրանսիայի ձեռնարկությունների շարժում» կազմակերպության պատվիրակությանը
Ավարտվել է Արարատ Միրզոյանի այցը Ժնև․ ԱԳ նախարարը մեկնել է Վարշավա․ տեսանյութ
Վարչապետը նոր նշանակումներ է արել
Թրամփն իր ամենամյա ուղերձում խոսել է նաև Հայաստան-Ադրբեջան խաղաղության և ԱՄՆ միջնորդական ջանքերի մասին
Ընդդիմությունը ակնհայտ քաղաքական ցայտնոտի մեջ է․ պետությունը գործում է, քաղաքացին՝ զգում փոփոխությունը․ Քլոյան
Կյանքից հեռացել է ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Օլգա Գաբայանը
Երևանում գործող ՀԷՑ-ի սպասարկման 4 սրահի փոխարեն շուտով կգործարկվի 7 հիմնանորոգված, կահավորված կենտրոն
Արայիկ Հարությունյանը հանդիպում է ունեցել Ավտոսպորտի միջազգային ֆեդերացիայի գլխավոր քարտուղարի հետ
Ղազախստանում Սու-30СМ է կործանվել
Հանդիպել են Սուրեն Պապիկյանը և ԻԻՀ ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարը․ ինչ հարցեր են քննարկվել
Վարչապետը պաշտոնական այցով ժամանել է Լեհաստան․ օրակարգը հայտնի է
Ucom-ը ճանաչվել է N 1 օպերատորը Հայաստանում՝ ամենաարագ շարժական ինտերնետով և լավագույն ֆիքսված ցանցով
Հովհաննես Թամամյանի հանձնարարությամբ բռնություն է գործադրվել 2008թ․ մարտի 1-ի հանրահավաքի մասնակցի նկատմամբ
Մեկնարկում է պաշտոնական այցս Լեհաստան․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Շուրջ 600 հազար մեր հայրենակիցների կենսաթոշակը կբարձրանա. սա արվում է տնտեսական աճի արդյունքում. Պապոյան
Հետվճարի մեխանիզմը կշարունակի գործել, կավելանան նաև հաշմանդամության նպաստները. Բաթոյանը թվեր է ներկայացրել
Քաղաքացու խուզարկությամբ հայտնաբերվել է հերոինով լցված 14 փաթեթ. տեսանյութ
Քննարկվել են Հայաստանի և Վրաստանի միջև տարբեր ոլորտներում փոխգործակցությանն առնչվող հարցեր
Հերթական անգամ ծիծաղի առարկա չդառնալու համար կարող էին ընդամենը հարցնել արհեստական բանականությանը. Վարդանյան
Պետությանը պատճառված վնասից վերականգնվել է մոտ 225,5 մլն դրամ. Երևանի դատախազության 2025-ի աշխատանքի ամփոփումը
Ցածր տոկոսադրույքով օնլայն վարկ մի քանի րոպեում
«Վեոլիա ջրի» պարզաբանումը ջրամատակարարման գրաֆիկի փոփոխությունների վերաբերյալ
Հունվարին որքան է կազմել ՀՀ-ում տնտեսական ակտիվության ցուցանիշի հավելաճը. թվեր
Մենք աջակցում ենք ոչ թե նախագահին, այլ ուկրաինացի ժողովրդին. Զելենսկին անշնորհակալ մարդ է. Պապուաշվիլի
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանը ճանաչվել է «ASQ Customer Experience Awards»-ի մրցանակակիր 2 անվանակարգում
Փետրվարի 26-28-ը հանրապետության առանձին շրջաններում կթափվեն ամսական նորմայի կրկնակիի չափ տեղումներ
Ողբերգական ավտովթար Երևան-Սևան ճանապարհին. կան տուժածներ և զոհ
Միայն 2026-ին Կառավարությունն ուղիղ կամ անուղղակի 30800 դրամով ավելացրել է ավագ սերնդի սոցերաշխիքի ծավալը
Սպասում եմ գուշակ Մանուշակի գրառմանը՝ այն պնդումով, որ իրականում ինքն է ստիպել թոշակ բարձրացնել. Ալեքսանյան
Մի հատ հավաքվեք, որոշեք՝ որ մեկդ է ստիպել, որ թոշակները բարձրացնենք, էդ տարբերակն առաջ տանենք. Հարությունյան
Կադրային փոփոխություններ Ներքին գործերի նախարարությունում և ՆԳՆ ոստիկանությունում
Մայիսի 1-ից սեպտեմբերի 16-ը Երևանի մի շարք հասցեներում ջրամատակարարումը կլինի 17-ժամյա ռեժիմով
«Դուք սպանել եք ամերիկացիների», «դուք պետք է ամաչեք». կոնգրեսականը բղավել է Թրամփի ելույթի ժամանակ. տեսանյութ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT