Երևան
12 °C
Հայտնի բարերար, գործարար, «Собеседник» հրատարակչատան տնօրենների խորհրդի նախագահ, մեծահարուստ, 2017 թվականին բանտում մահացած Լևոն Հայրապետյանի հարազատները պահանջում են ՌԴ Քննչական կոմիտեից գործ հարուցել նրա մահվան հանգամանքների հիման վրա:
Հարազատները կասկածներ ունեն, որ Հայրապետյանին թունավորել ու սպանել են, այդ մասին ինքը Հայարապետյանն է հայտնել մահից մի քանի ժամ առաջ, հայտնում է Rosbalt.ru-ն:
Նշվում է, որ Հայրապետյանին սպանելու պատճառներ, անկասկած եղել են: Նա ունեցել է կարողություն ամբողջ աշխարհով մեկ, անտիկվար իրերի հավաքածուներ՝ 800 մլն դոլար արժողությամբ, սակայն նրա բանտում գնտվելու ընթացքում իր տասնյակ ակտիվների մի մասը հանելուկային կերպով վաճառվել է: Գործարարը ցանկություն է ունեցել բացահայտել այդ ամենը, սակայն ազատության մեջ հայտնվելուց մի քանի օր առաջ մահացել է բանտում:
Հայրապետյանի դստեր շահերի ներկայացուցիչ, փաստաբան Կարեն Ներսիսյանը լրատվամիջոցին պատմել է, որ գործարարը տառապել է մի քանի հիվանդություններով, բայց նրա վիճակը չի եղել կրիտիկական, ավելին ՝ 2017-ի աշնանը Լեւոն Հայրապետյանը գրեթե միշտ բարձր տրամադրություն է ունեցել:
Հոկտեմբերի 19-ին Մորդովայի Բարձրագույն դատարանում պետք է տեղի ունենային լսումներ, որի ժամանակ, ամենայն հավանականությամբ, պետք է որոշում կայացվեր նրան ազատել կալանքից՝ վատառողջ լինելու պատճառով: Հայրապետյանն արդեն գծագրել է, թե ինչպես է հաշվեհարդար տեսնելու իր պարտապանների հետ ու ինչպես է հետ բերելու իր բաժնետոմսերը, սակայն չի հասցրել:
Բանտից ազատ արձակվելուց մի քանի օր առաջ 2 անհայտ տղամարդիկ նրան փոխանցել են բժշկական փաթեթ, որի պարունակությունը նա ընդունել է այնպես, ինչպես իր նախորդ դեղորայքը, սակայն անսպասելի նրա վիճակը կտրուկ վատացել է:
Փատաբանի խոսքերով, առողջության վատթարացման համար նրա մոտ է հրավիրվել բուժքույր, որը նրան է տվել անհայտ ինչ-որ լուծույթ, ինչից հետո Հայրապետյանի վիճակը գնալով ավելի է վատացել, նրան մի կերպ հասցրել են բանտախուց. Այդ ժամանակ գործարարն արդեն անգիտակից վիճակում է եղել: Ուշքի գալուց անմիջապես հետո խցի մյուս բանտարկյալից նա հեռախոս է ուզել ու անմիջապես զանգահարել է եղբորը, ապա՝ ընկերոջը: Երկուսին էլ նա նույն բանն է ասել. «Ինձ թունավորել են, մինչև առավոտ չեմ ապրի, չթաղեք ինձ առանց դիահերձման»:
Խոսակցությունից հետո նա կրկին կորցրել է գիտակցությունը, իսկ առավոտյան՝ հոկտեմբերի 18-ին մահացել է: Երբ Լեւոն Հայրապետյանի հարազատները նրա մահից հետո սկսել են զբաղվել նրա կտակի հարցերով, թունավորելու հնարավոր շարժառիթները եւս պարզվել են:
Գույքի հաշվարկի ժամանակ պարզ է դարձել, որ Հայրապետյանը ահռելի ունեցվածքի տեր է եղել, նրա ունեցվածքը գերազանցել 1 միլիարդ դոլարը: Նա ունեցել է մի քանի տասնյակ անշարժ գույք ամբողջ աշխարհում՝ Նյու-Յորքում, Մոնակոյում, Փարիզում, եռահարկ բնակարան Մոսկվայի կենտրոնում, առանձնատներ ու գործարաններ Արցախում: Նրան է պատկանել նաեւ հայտնի նկարիչների հազվագյուտ գործերի հավաքածուներ , ներառյալ Մինաս Ավետիսյանի, Այվազովսկու, Մալեւիչի, Կորովինի կտավները: Նրան է պատկանել նաեւ հնագույն թանկարժեք քարերի հսկայական հավաքածու, թանկարժեք ժամացույցների, հնաոճ զարդերի հավաքածուներ, մի քանի ռուսական ընկերությունների բաժնետեր է եղել:
Բանտում գտնվելու ժամանակ նա մի քանի անձանց է վստահել տնօրինել իր ունեցվածքը՝ առանց դրանք վաճառելու արտոնության, սակայն անհայտ հանգամանքներում գործարարի ունեցվածքի մի մասը օտարվել է: Պարզվել է, որ վաճառվել են Նյու-Յորքի, Մոնակոյի վիլլաները, թանկարժեք քարերի և ժամացույցների մեծ մասը, կտավները, «Գազպրոմի» ու մի քանի այլ ընկերությունների բաժնետոմսերի մի մասը:
Այս ամենի համատեքստում, հաշվի առնելով այն հանգամանքը, որ հաշված օրեր անց Հայրապետյանը պետք է ազատության մեջ հայտնվեր, ըստ փաստաբանի, դժվար չէ ենթադրել նրա ընդունած դեղարայքի կասկածելի ծագումը:
Ներսիսյանի խոսքերով, չկա պնդում, որ նրան թույն են փոխանցել, Հայրապետյանը շաքարային դիաբետ ուներ ու դրա հետ մեկտեղ մի շարք այլ հիվանդություններ, ինչի արդյուքում որոշ «սխալ» ներարկումները, ընդունումները կհանգեցնեին նման արդյունքի:
Բիզնեսմենի հարազատները դիմում են ներկայացրել ՌԴ Քննչական կոմիտեի Մորդովայի ենթամաս՝ հնարավոր թունավորման հանգամանքները պարզելու համար, սակայն մի քանի անգամ մերժվել է գործը, դեռեւս հետմահու փորձաքննություններ չեն անցկացվել ու ապացույցները վերացված չեն:
Հարազատները ամեն գնով ցանկանում են պարզել իրականությունը՝ փորձելով հասնել նրան, որ գործով զբաղվի քննչական կոմիտեի կենտրոնական բաժինը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Երևանի քաղաքապետարանի հավելյալ եկամուտները կուղղվեն ճանապարհաշինությանը. Ավինյան
Ռուսական և ուկրաինական ԶՈՒ-երը փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց
Ֆուտբոլիստները թիմային աշխատանքի իսկական օրինակ ցուցադրեցին, ես հպարտություն եմ զգում այս սերնդի համար
«Մերսեդես»-ը բախվել է կամրջի արգելապատնեշին, կողաշրջվել․ վարորդի կինն ու 2 երեխաները տեղափոխվել են հիվանդանոց
ՊԵԿ-ը Ծառուկյանի «Օնիրա Քլաբ»-ում բացահայտել է 300 մլն դրամի չհայտարարագրված հասույթ․ տեսանյութ
Գլխավոր դատախազն այցելել է Իջևան համայնքին վերադարձված քաղաքային զբոսայգի, ունեցել քննարկում
Պապոյանը ձկնաբուծարան է այցելել, ներկայացրել պետական աջակցության և արտահանման խթանման գործող ծրագրերը
Երևանի մետրոպոլիտենում շահագործման է հանձնվել երեքվագոնանի վերանորոգված շարժակազմ
Մի մոռացեք չծխել սրճարաններում և վերցնել/տրամադրել ՀԴՄ կտրոն. Նիկոլ Փաշինյան. տեսանյութ
4 մ բարձրությունից քաղաքացին նետվել է Գողթանիկ գյուղի ջրվեժը և խեղդվել. ջրասուզակը դուրս է բերել դին
Մեր ուզածին ընտրեն, եթե չէ, տունն իմնա, իրավունք չեմ տալի էդ հասցեով մասնակցի․ ընտրակաշառքի նոր ձայնագրություն
Կարդացի Ալեքսանդր Պուշկինի «Եվգենի Օնեգին» չափածո վեպը․ վարչապետ
Դեսպանը Ամերիկյան արտաքին քաղաքականության խորհրդում ներկայացրել է ՀՀ-ԱՄՆ հարաբերությունների ընթացիկ օրակարգը
Ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին
Իսպանիայի հավաքականը հռչակվեց Աշխարհի չեմպիոն
Իգլեսիասը քննադատել է «Մետլայֆ» մարզադաշտում կայանալիք Աշխարհի առաջնության եզրափակչի տոմսերի արժեքը
15 մլրդ դոլար՝ ԱԱ-2026-ից
Իրանի գերագույն առաջնորդի սպանnւթյունը հնարավոր է դարձել հետախուզական արտահոսքի պատճառով. Արաղչի
Փրկարարներն ու հատուկ ջրասուզակը Գողթանիկի ջրվեժում որոնում են 21-ամյա ջրահեղձ եղած տղայի մարմինը
Տեսախցիկները ֆիքսել են Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած միջադեպը. տեսանյութ
Մեր ստորաբաժանումները Ռուսաստանում ընդլայնում են այն զգացողությունը, որ այս պատերազմը պետք է ավարտել
Որորների կղզին Սևանում. վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ն հարվածել է Խուզեստան նահանգում կառուցվող ատոմային էլեկտրակայանին
Հայ հրաձիգները կմրցեն Տալլինում անցկացվելիք աշխարհի առաջնությունում
Սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ, օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը
Հայկական ծաղիկները մտան ԱՄԷ շուկա, մասնավորապես՝ Դուբայ․ Գևորգ Պապոյան
Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Սուրբ և անմահ պատարագի
«Ֆեյսբուք» և «Ինստագրամ» սոցիալական ցանցերի աշխատանքը կարգավորվել է
Երևանի Մուրացանի փողոցում կրակոցների դեպքի առթիվ մեկ անձ է ձերբակալվել
Ռուսական հարձակման հետևանքով վնաuվել է Կիևում գտնվող Ադրբեջանի դեսպանատան շենքը
«Ֆեյսբուք» և «Ինստագրամ» սոցիալական ցանցերի աշխատանքում խափանումներ կան
Անի համայնքում կիրականացվի գույքագրում՝ ճշտելու կակուտի պատճառած վնասի չափը
ՌԴ-ն Կիևի վրա զանգվածային հարձակում է իրականացրել
Սևանում՝ «Հարսնաքար» ռեստորանի մոտ, «Լադա»-ն ընկել է Հրազդան գետը․ կա զոհ
Մշակույթից ու արժեքներից խոսելու պատասխանատվությունը պիտի դառնա գործնական պատասխանատվություն․ ԿԳՄՍ նախարար
RAF 11 մրցաշարում ըմբիշ Արսեն Հարությունյանը հաղթել է Եվրոպայի քառակի չեմպիոն Բեն Դավինոյին
Հրդեհ է բռնկվել Կապանի դպրոցներից մեկի տարածքում
Բարձր է գնահատվել Հայաստանի տեխնոլոգիական ներուժը․ Բուլղարիայում ՀՀ դեսպանը հանդիպել է Իվան Վասիլևի հետ
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում
Բարի լույս, այսօրվա առավոտն էլ ենք հեծանվային զբոսանքով սկսել․ վարչապետ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT