10 լրատվամիջոց սփյուռքի նախարարությունից 20 մլն գումար է վերցրել. գործը ՔԿ-ում է

ՀՀ սփյուռքի նախարարության հաշվեկշռում գտնվող «Հայրենիք-Սփյուռք» պետական ոչ առեւտրային կազմակերպությունը հայտնվել է կոռուպցիոն աղմուկի կենտրոնում:

Այս տարվա օգոստոսի 31-ին ՀՀ քննչական կոմիտեն հաղորդագրություն տարածեց եւ տեղեկացրեց, որ կառույցի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ նշյալ ՊՈԱԿ-ի պաշտոնատար անձանց կողմից առերեւույթ չարաշահումներ կատարելու դեպքի առթիվ։

Բանն այն է, որ այս ՊՈԱԿ-ի կողմից 2015 թվականի ընթացքում պետական բյուջեով հատկացված դրամաշնորհի շրջանակներում հայտարարվել է մրցույթ՝ ծառայությունների գնման նպատակով: Մրցույթին մասնակցության հայտ է ներկայացրել երեք ընկերություն, որոնցից մեկը ներկայացրել է 21 մլն 244 հազար ՀՀ դրամով ցածր գնային առաջարկ, քան՝ մյուս ընկերությունները, ինչը մերժվել է։ Փոխարենը՝ ծառայությունների մատուցման պայմանագրերը կնքվել են մյուս երկու ընկերությունների հետ՝ պետությանը պատճառելով էական վնաս:

Վերոնշյալից զատ 2015-2018 թվականների ընթացքում ՊՈԱԿ-ը որոշ լրատվամիջոցների հետ կնքել է պայմանագրեր՝ վճարովի հեռուստաեթեր, հոդվածներ եւ այլ հրապարակումներ պատվիրելու նպատակով: Խոսքը, մասնավորապես, «Հայաստան-սփյուռք գործակցության թեմայով հեռուստահաղորդումների եւ տեսահոլովակների պատրաստում, հեռարձակում, ձեռք բերում եւ բազմացում» եւ «Արի տուն» դրամաշնորհային ծրագրերի մասին է:

«Հայկական ժամանակ»-ը, գրավոր հարցման միջոցով, սփյուռքի նախարարությունից ձեռք է բերել այն լրատվամիջոցների ցանկը եւ նրանց տրամադրված գումարի չափը, որոնք վճարովի ծառայություններ են մատուցել գերատեսչությանը: Լրատվամիջոցների ընդհանուր թիվը 10-ն է:

Այսպիսով՝ 2016 եւ 2017 թվականին սփյուռքի նախարարության բյուջեից յուրաքանչյուր տարվա համար «Արմնյուզ» հեռուստաընկերությանը տրամադրվել է 6 մլն դրամ, իսկ 2018 թվականի համար՝ 2 մլն 7 հարյուր հազար դրամ: Ընդհանուր առմամբ՝ 3 տարվա համար այդ գումարը կազմել է 8 մլն 7 հարյուր հազար դրամ: «Արմնյուզ» հեռուստաընկերությունը «ՊանԱրմենիան» մեդիա հոլդինգի մաս է կազմում, որի սեփականատերերից է Վատիկանում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Միքայել Մինասյանը՝ Սերժ Սարգսյանի փեսան:

Այս երեք տարիների ընթացքում 3 մլն 6 հարյուր հազար դրամ տրվել է «Գոլոս» ՍՊԸ-ին, որը իրականացնում է golosarmenii.am ռուսալեզու կայքի աշխատանքները: Նույն ժամանակահատվածում 1 մլն 200 հազար դրամ է փոխանցվել «Tert.am» էլեկտրոնային կայքին: Այս լրատվամիջոցը եւս «ՊանԱրմենիան» հոլդինգի խմբի լրատվամիջոց է: 1 մլն 840 հազար դրամ է տրամադրվել «Առավոտ» օրաթերթին: Միայն 2016 թվականին կես միլիոն դրամ է ստացել «Ասեկոսե» ՍՊԸ-ն: 

Սփյուռքի նախարարության հետ համագործակցել է «Ավանգարդ-Տաթև» ՍՊԸ-ն, որն իրականացնում է «Ավանգարդ» թերթի էլեկտրոնային եւ տպագիր տարբերակների թողարկումները: Այս լրատվամիջոցին 2016, 2017 եւ 2018 թվականներին բաժին է հասել 1 մլն 500 հազար դրամ: 1 մլն 300 հազար տրվել է «Հանրային» ռադիոյին, 750 հազար` «Մարինե Դումանյան» ԱՁ-ին եւ 1 մլն 100 հազար՝ «Յոր իմիջ» ՍՊԸ-ին:

Ի դեպ, «Յոր իմիջ» ՍՊԸ-ն պետռեգիստրի կայքում գրանցված է Արմենիկա Գեւորգի Կիվիրյան ՀՀ քաղաքացու անունով: Նույն քաղաքացու անունով է գրանցված նաեւ «Նյուզ ԷՅ ԷՄ» ՍՊՆ-ն, որն իրականացնում է News.am կայքի աշխատանքները:

Ընդհանուր հաշվարկով՝ 2016, 2017 եւ 2018 թվականներին այս լրատվամիջոցներին նախարարության կողմից փոխանցվել է 20 միլիոն ՀՀ դրամ:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
5886 դիտում

Հիմնանորոգվում է Իջևան-Նավուր-Բերդ-Այգեպար հանրապետական նշանակության ավտոճանապարհի մի հատվածը

Ucom-ի աջակցությամբ Շենավանում տեղադրվել է 10 կՎտ հզորությամբ արևային կայան

Հայաստանի ապագան կրթված մարդիկ են, այս տրամաբանությամբ պետք է առաջնորդվենք․ նախագահն ընդունել է ԿԳՄՍ նախարարին

Կասեցվել է «Լուսաբաց» մանկական ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ

Գետահովիտում ՈՒԵՖԱ ստանդարտներով ֆուտբոլի մարզադաշտ կկառուցվի. 57,7 մլն դրամ կհատկացվի

VK-ին պատկանող բոլոր հավելվածները հեռացվել են Google Play-ից

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 16-ին

Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության ղեկավարին

Սուրբ Սոֆիայի տաճարում Աստվածաշունչ կարդալու համար ձերբակալվել են Ռուսաստանի երկու քաղաքացի

ՊԵԿ-ը շարունակում է հսկողական աշխատանքները մի շարք պահանջների խախտման դեպքերի բացահայտումների ուղղությամբ

Կհստակեցվեն ուսուցիչներին լրավճարի տրամադրման մեխանիզմները

ԱԽ քարտուղարը ողջունել է Հայաստանում ԵՄ նոր քաղաքացիական առաքելության տեղակայումը

Ի՞նչ անել, որ ունենալ. Հակոբյանը՝ Ծառուկյանից պահանջվող մեծ ծավալի ապօրինի գույքի մասին

Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Վելնես» մարզասրահի շենքն անցել է Երևանի քաղաքապետարանին

Դատախազությունը «Արարատցեմենտ»-ի հանքարդյունահանման գործընթացում հայտնաբերել է մի շարք խախտումներ

Ջերմաստիճանը ցերեկային ժամերին կնվազի 3-5 աստիճանով

Հանցավոր կազմակերպությունը հափշտակել է 538 մլն դրամ, կատարել փողերի լվացում. նախաքննության ավարտ՝ մեկ անձի մաս

Պատրաստ ենք պահանջված աջակցություն ցուցաբերել Ադրբեջանի և ՀՀ-ի միջև հարաբերությունների լիարժեք կարգավորմանը

Պետական անտառներում հրդեհային անվտանգության վերահսկողությունը վերապահվեց էկոպարեկային ծառայությանը

Իրանը թույլ է տվել 2024 թվականին ձերբակալված ամերիկուհուն լքել հանրապետությունը. Թրամփ

Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ

Իսրայելը շանտաժի չի ենթարկում Թրամփին. Վենս

«Արարատցեմենտ»-ը հանձնվել է Հայաստանի Հանրապետության կառավարմանը

ԵՄ երկրներ սառեցված ձուկ ու ձկնամթերք արտահանելու հնարավորություն ենք ստացել. Գևորգ Պապոյան

Եվրոպայում շոգի ալիքը կարծես ավարտվում է․ Ազիզյան

Խոչընդոտել են պարեկների գործողությունները, դրսևորել անհարգալից վերաբերմունք. ՆԳՆ-ն՝ Գյումրու միջադեպի մասին

Վենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 4829-ի

Արմավիրում 3-ամյա երեխան անզգուշությամբ քաշել է մանղալը, ինչի հետևանքով այն ընկել է նրա վրա

Գիշերվա ընթացքում ԱՄՆ-ն և Իրանը փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց

ՌԴ-ն գիշերվա ընթացքում hարվածել է Կիևին. կան զոհեր և վիրավորներ. Ուկրաինայի ԱԻՊԾ

Կառավարությունը հաստատեց ՀՀ-ի ու ԱՄՆ-ի միջև TRIPP-ի վավերացման գործընթացը. որոշումը կուղարկվի ՍԴ

ՀՀ կառավարությունը «Հարավկովկասյան երկաթուղուն» լրացուցիչ 65,2 մլն դրամ սուբսիդիա կհատկացնի

«5G ցանցի թարմացման» պատրվակով խարդախությունները շարունակվում են. ՆԳՆ-ն զգուշացնում է

Ժաննա Անդրեասյանը հերթական այցն է կատարել Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր

Ջրանջատումներ որոշ բնակավայրերում

«Հայանտառ»-ի Ստեփանավանի անտառտնտեսության պաշտոնատար անձինք մեղադրվում են հափշտակություն կատարելու համար

Քննարկվել են հայկական գյուղատնտեսական արտադրանքի՝ ԱՄՆ շուկա արտահանման հնարավորությունները

2026 թվականի առաջին կիսամյակում հանրապետությունում հայտնաբերվել է 315 օձ, որոնցից 50-ը եղել են թունավոր

Կան ձերբակալվածներ. ինչու էին Գյումրու Սայաթ-Նովա փողոցում մեծաթիվ ոստիկանական ուժեր հավաքվել

Կրկեսում ելույթ ունեցողները դուրս են եկել փողոց. գնացեք օգնեք էն մարդկանց, որ ճաղերի հետևում են ձեր պատճառով