Երևան
12 °C
Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2008 թվականի օգոստոսի 5-ի համարում
Հինգ ամսից ավելի է, ինչ ընթանում է մարտի 1-ի ողբերգական իրադարձությունների նախաքննությունը, սակայն կարելի է ասել, որ սայլը տեղից չի շարժվել: Այսինքն` տեղի ունեցածի համար պատասխանատու ոչ մի անձ դատարանի առջեւ չի կանգնել: Արդեն չորս ամիս է` ընթանում են մարտի 1-ի գործով դատավարությունները, սակայն դատարանի դահլիճում մեղադրյալի աթոռին նստած են քաղաքական գործիչներ եւ անհատ քաղաքացիներ, որոնք ոչ միայն տեղի ունեցածի համար մեղավոր չեն, այլ ավելին` նրանք լիարժեք կարող են համարվել տուժածներ:
Անցած ամիսների շրջանում ՀՀ գլխավոր դատախազությունը եւ մարտի 1-ի գործը անմիջական քննող ՀՀ հատուկ քննչական ծառայությունը հանդես են եկել մի քանի հայտարարություններով, որոնք մատնացույց են անում, թե վերը նշված նախաքննությունն ինչ ուղղությամբ է ընթանում:
ՀՔԾ հատուկ կարեւորագույն գործերով քննիչ Վահագն Հարությունյանը, ով գլխավորում է մարտի 1-ի քրեական գործը քննող քննչական խումբը, ուղիղ մեկ շաբաթ առաջ ԱԺ-ում հայտարարել էր, թե իրենց հայտնի են այն ոստիկանների անունները, ում արձակած գնդակներից մարտի 1-ին զոհվել են չորս քաղաքացիները: Այս հայտարարությունն ինքնին ուշագրավ է, քանի որ գրեթե միաժամանակ ՀՀ գլխավոր դատախազությունը հրապարակեց մարտի 1-ի գործով մեղադրյալների ցանկը, որի հետ ծանոթանալուց հետո հաստատ կարող ենք ասել, որ որեւէ ոստիկանի սպանություն կատարելու մեղադրանք չի առաջադրվել: Ավելին, խոսքը միայն դիտավորյալ սպանության մեղադրանքով մեղադրյալների բացակայության մասին չէ: ՀՀ Քրեական օրենսգրքի, ասենք, 107 հոդվածը` «Հանցանք կատարած անձին բռնելու համար անհրաժեշտ միջոցների սահմանազանցմամբ սպանությունը», հատուկ հենց նման դեպքերի համար է, երբ մարդասպանը ոստիկան կամ այլ իրավապահ մարմնի աշխատակից է, իսկ նրա զոհը` հանցագործության մեջ կասկածվող կամ մեղադրյալ անձը: «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածը ոստիկաններին արգելում է զենք օգտագործել մարդկանց զգալի կուտակումների ժամանակ:
Այսինքն` մարտի 1-ին ցուցարարների նկատմամբ զենքի կիրառումը որեւէ իրավական հիմնավորում չի կարող ունենալ: Ուստի հարց է ծագում. եթե սպանություն կատարած ոստիկանները հայտնի են, բայց նրանց մեղադրանք չի առաջադրվել, ապա ինչպե՞ս են ՀՔԾ քննիչները գնահատել նրանց գործողությունները` որեւէ դեպքում մարդասպանությունը չի կարող արդարացում ունենալ: Մարտի 1-ի գործով նախաքննության ամենասկզբում, երբ ողջ հանրապետությունում ընթանում էին ընդդիմադիր գործիչների ձերբակալությունները, ակնհայտ էր, որ ՀՔԾ-ն ունի «մեղավորների» իր ցանկը, որի մեջ իրավապահ մարմնի աշխատակիցներ չեն մտնում:
Վերջին հայտարարությունները առավել հասկանալի դարձրեցին այն հանգամանքը, թե ինչու ՀՔԾ-ն երեքուկես ամիս շարունակ չէր ցանկանում մարտի 1-ի ողբերգական իրադարձությունների 10 զոհերին որպես տուժող ճանաչել, իսկ նրանց հարազատներին` տուժողի իրավահաջորդներ: Հիշեցնենք, որ 10 զոհերին տուժող ճանաչելու մասին ՀՀ գլխավոր դատախազությունը հայտարարեց հունիսի երկրորդ կեսին, երբ Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի մոնիտորինգային հանձնաժողովի համազեկուցողները այցելեցին Հայաստան: Մինչեւ այդ տուժող չէին ճանաչվել ոչ միայն ութ քաղաքացիական անձինք, այլ նաեւ ոստիկանը եւ ներքին զորքերի զինծառայողը:
Չնայած զոհերի իրավական կարգավիճակը մարտի 1-ի քրեական գործում փոխվել է, սակայն կասկածից վեր է, որ ՀՔԾ-ն շարունակելու է ամեն ինչ անել, որպեսզի սպանությունները ներկայացվեն օրինաչափ: Մարդասպան ոստիկաններին մեղադրյալ չճանաչելը հենց դրա ապացույցն է: Այսինքն` ՀՔԾ-ն փորձելու է այդ քրեական գործի նախաքննությունը հանգեցնել նրան, որ առնվազն քաղաքացիների սպանություններն ակամա ներկայացվեն որպես «պատիժ»: Արդյունքում ակամա ստացվելու է, որ մարտի 1-ին ինչ-որ մեկի կամ մի խումբ անձանց հրամանով մայրաքաղաքի կենտրոնում հրապարակային մահապատիժներ են իրականացվել: Ավելին, այսօր դեռեւս բաց է մնում այն հարցը, թե արդյոք դահիճներին նախապես տրված են եղել պոտենցիալ զոհերի անունները, թե` ոչ:
Մարտի 1-ի զոհերի անունները ուսումնասիրելիս ակնհայտ է, որ այդ սպանությունները կատարելիս դահիճներն իրենց զոհերին ընտրել են ըստ իրավիճակի: Ի դեպ, խոսքը միայն քաղաքացիական անձանց սպանություններին չի վերաբերում: Ի վերջո, այն տեսանկյունից, որից ՀՔԾ-ն է քննում մարտի 1-ի քրեական գործը, այդպես էլ հնարավորություն չենք ունենա համոզվել, թե որքանով են իրական այն լուրերը, որ դահիճները կանգնած են եղել ներքին զորքերի զինվորների թիկունքում եւ որպեսզի զինվորներին ստիպեն գրոհել ժողովրդի վրա, ետեւից կրակել են նրանց ոտքերի տակ:
Արդյո՞ք իրականությանը համապատասխանում են այն լուրերը, որ ներքին զորքերի զինծառայող Տիգրան Աբգարյանը` մարտի 1-ի 10-րդ զոհը, ով այդպես էլ գիտակցության չգալով` հիվանդանոցում մահացավ (սպանվել է ծոծրակի մասում հասցված հրազենային վնասվածքից), գնդակահարվել է վերը նշված դահիճների կողմից ժողովրդի վրա հարձակվելու հրամանը չկատարելու համար` ի ցույց մյուս զինծառայողների:
Վերը բերված երկու հարցադրումները ընդամենը մի փոքր մասն են այն հարցերի, որոնք, մարտի 1-ի հետ կապված, առկա են: Վաղ թե ուշ վերը բերված եւ մնացած բոլոր հարցերի պատասխանները պետք է տրվեն, որովհետեւ հանրությունը վաղ թե ուշ պետք է իմանա, թե մարտի 1-ին Երեւանի կենտրոնական փողոցներում իրականում ինչ է տեղի ունեցել:

Վահագն Հովակիմյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Եթե երբևէ որոշում կայացնեմ մտնել քաղաքականություն, հասարակությունը դրա մասին կիմանա ինձանից. Նազիկ Ավդալյան
Բարի գալուստ ID տաղավար․ Big Christmas Market
GERMED. հարթակ, որը մատչելի և հուսալի կապ է ապահովում հայ բուժառուի և գերմանացի բժշկի միջև. տեսանյութ
Սուրեն Պապիկյանի հրամանով՝ տարածքային պաշտպանության զորքերի հրամանատարությանը մարտական դրոշ է հանձնվել
Վարդան Ղուկասյանը կշարունակի մնալ կալանավորված
Այս Ամանորի լավագույն նվերը՝ Amio Mastercard World քարտը
ՊՆ-ն հայտարարում է երաժիշտ և պարող զորակոչիկների մասնագիտական լսումներ և դիտումներ
Դեկտեմբերի 18-ին միացեք մեզ Մայր Աթոռում՝ Գարեգին Բ-ին հանգստի կոչելու արդար պահանջով. եպիսկոպոսներ
Ծեծկռտուք հետախուզման մեջ գտնվող «Դոն Պիպոյի» մասնակցությամբ. տեսանյութ
Վարչապետը նոր նշանակում է արել
Կայացել է ՀՀ և ՌԴ տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստը. փաստաթղթեր են ստորագրվել
Մարտունի քաղաքի գազալցակայանը տուգանվել է
«Հայաստան» խմբակցության 3 պատգամավոր Վարդան Ղուկասյանի խափանման միջոցը փոխելու երաշխավորություն է ներկայացրել
Փարիզում ստորագրվել է Հայաստան-Ֆրանսիա պաշտպանական համագործակցության 2026 թվականի ծրագիրը
Մեկ տարի է՝ սահմանին կրակոց կամ զոհ չկա, Մեղրիում անշարժ գույքի գները 50 տոկոսով աճել են. Ղահրամանյան
Դոլարը թանկացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան դեկտեմբերի 17-ին
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը կայցելի Հայաստան
Հատուկ ձյանը սպասողների համար. Սուրենյանը հայտնել է, թե ինչ եղանակ է սպասվում առաջիկա տասը օրը
Իսրայելը վետո է սահմանել Թուրքիայի նկատմամբ
Նոյեմբերին գրանցվել է ՀԴՄ կանոնների խախտման 485, վարձու աշխատողի չձևակերպման 59 դեպք. ՊԵԿ-ի ամփոփումը
Արսեն Թորոսյանն անդրադարձել է 65 տարեկանից բարձր քաղաքացիների առողջության ապահովագրության թեմային
Դալար գյուղի անասնագոմից գողացել են 30 գլուխ ոչխար. կասկածյալ երիտասարդը հայտնաբերվել է
Նախընտրական գործընթաց է սկսվում, հանկարծ չսխալվեք. Ալեն Սիմոնյանը՝ ընդդիմությանը
ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը ժամանել է Երևան
ՀԾԿՀ-ն համաձայնություն է տվել «Գազպրոմ Արմենիա»-ի ներդրումային ծրագրին
ՀՀ-ում ոստիկանության և փրկարար ծառայության համար այսուհետև կգործի 112 միասնական հեռախոսահամարը
ՀՀ ԱԱԾ-ում կստեղծվի արտաքին հակահետախուզական ստորաբաժանում
ԱԺ-ն ընդունեց ՀՀ-ում առողջության համընդհանուր պարտադիր ապահովագրության մասին օրենքը
ՊՆ-ն հայտարարում է ԶՈՒ պատվո պահակային վաշտում զինծառայության նշանակելու նպատակով զորակոչիկների ընտրություն
ՔՊ վարչությունը մերժել է Հայկ Սարգսյանի առաջադրումը. վերջինս կբողոքարկի
Թրամփը Պաղեստինի և մի քանի այլ երկրի քաղաքացիների համար ԱՄՆ մուտքի ամբողջական արգելք է սահմանել
Ավտովթար Երևանում. վարորդներն ու ուղևորը վնասվածքներ են ստացել
Տարատեսակ տափակություններով մոլորեցնելու փոխարեն Նարեկը կարող է պատասխանել մեկ պարզ հարցի. Չախոյան
Վրեժից դրդված՝ հայրը ձեռքերով խեղդել է 3-ամյա որդուն, դին տարբեր տեղեր տեղափոխել. նախաքննությունն ավարտվել է
Ինչ եղանակ է սպասվում ՀՀ տարածքում առաջիկա օրերին
Հորմուզ կղզին ուժեղ անձրևներից հետո. տեսանյութ
ԿԳՄՍՆ աջակցությամբ Կամերային երաժշտության ազգային կենտրոնը 6 բարձրակարգ երաժշտական գործիք է ձեռք բերել
Վերնաշեն բնակավայրում «խելացի» անասնաշենքը կառուցված է. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Պապոյանը նոր մանրամասներ է հայտնել էլեկտրամոբիլների ներմուծման պայմանների մասին. տեսանյութ
Թուրքիայի Մարմարա ծովը ափից 20 մետրով նահանջել է. տեսանյութ
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT