ՔԿ վարույթում գտնվող կոռուպցիոն բնույթի գործերի թիվը շեշտակի ավելացել է

2018 թվականի առաջին կիսամյակում էապես ավելացել է ՀՀ քննչական կոմիտեի վարույթում քննվող քրեական գործերի թիվը, ինչի պայմաններում աճել է նաեւ ՔԿ քննիչների ծանրաբեռնվածությունը։ Այս մասին հայտնում են ՔԿ-ի մամուլի ծառայությունից:

Կատարված ուսումնասիրությունների համաձայն՝ ՀՀ քննչական կոմիտեի մարմինների եւ ստորաբաժանումների վարույթում 2018 թվականի 1-ին կիսամյակի ընթացքում գտնվել է 12622 քրեական գործ: Այս ցուցանիշը գերազանցում է վերջին 4 տարիների միեւնույն ժամանակահատվածում ՀՀ քննչական կոմիտեի վարույթում գտնված քրեական գործերի քանակը: Համեմատության համար նշենք, որ 2017 թվականի առաջին կիսամյակում քրեական գործերի քանակը կազմել է 10526:

ՔԿ վարույթում քրեական գործերի քանակի նման կտրուկ աճով պայմանավորված՝ ավելացել է նաեւ քննիչների ծանրաբեռնվածությունը: Մասնավորապես՝ 2018 թվականի առաջին կիսամյակում քննիչների միջին ծանրաբեռնվածությունը կազմել է 28 քրեական գործ՝ 2017 թվականի նույն ժամանակահատվածի 23 քրեական գործի դիմաց։

Հանցավորության շարժընթացի վերլուծության արդյունքում պարզվել է, որ դիտարկվող ժամանակահատվածում՝ 2018 թվականի առաջին կիսամյակում, քննված գործերի ընդհանուր քանակում ավելացել են նաեւ կոռուպցիոն բնույթի հանցագործություններով վարույթները: Մասնավորապես՝ ՔԿ վարույթում գտնվել է կոռուպցիոն բնույթի 551 քրեական գործ, իսկ 2017 թվականի նույն ժամանակահատվածում՝ 332 քրեական գործ:

Տպել
1186 դիտում

Կրակոց Արարատի մարզում. հրազենային վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել մի քաղաքացի

Հայաստանը 2020-21թթ. համար ընտրվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կրթության միջազգային բյուրոյի խորհրդի ղեկավար կոմիտեի նախագահ

1-ին զորամիավորման եւ ԱԱԾ սահմանապահ զորքերի N զորամասի հրամանատարները տեղազննում են անցկացրել կիրառման շրջաններում

Արցախն էլ պիտի ներդնի սպանդանոցային մորթի կարգավորումը, եթե ուզում են՝ այդ միսը հայաստանյան շուկայում վաճառվի

Կայացել է ՀՀ-ԵՄ ներդրումային համաժողովի կազմակերպման միջգերատեսչական հանձնաժողովի նիստը

Ուրիշ ի՞նչ պետք է աներ Կառավարությունը. Ն․Փաշինյանն անդրադարձավ Կուտոյանի մահվան դեպքին եւ այդ թեմայով շահարկումներին

ՓԾ ծառայության կազմակերպման վարչությունն ամփոփել է 2019 թվականը. ԱԻՆ

Գագիկ Խաչատրյանին այսօր տեղափոխել են «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ

Սպանդանոցային մորթի պահանջը կհետաձգվի մինչև հուլիսի 1-ը՝ բացառությամբ Երևանի սուպերմարկետների և ռեստորանային ցանցի

Դատավորի աշխատասենյակի պատուհանին կրակելու փաստով հարուցվել է քրեական գործ

Կոտայքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով որեւէ անձ որպես դեպքի պատվիրատու չի ներկայացել. հերքում

Վարկած կա, ըստ որի, Թուփաքը ողջ է. The Mirror

Պարտադիր սպանդանոցային մորթի կիրառման գործընթացը հետաձգվել է մինչեւ հուլիսի 1-ը (լուսանկարներ)

Ինչու է սրտի ստենտավորումը Հայաստանում 2 անգամ ավելի թանկ, քան Վրաստանում. պատգամավորի հարցը Թորոսյանին

ԶՈՒ Գլխավոր շտաբում մասնագիտական պատրաստվածության մակարդակը բարձրացնելու նպատակով անցկացվում են իրավաբանների հավաքներ

Թիմը 149 ինքնագոլ է խփել՝ ի նշան բողոքի. պատմության ամենախոշոր հաշվով պարտությունները

Փոխվարչապետը վերահաստատում է՝ 2020-ի համար գազի գինը սահմանին չի փոփոխվելու

Սոցիալական աջակցության տարածքային մարմինների բոլոր աշխատակիցները կվերապատրաստվեն

2020-ի հունվարի մեկից ՀՀ աշխատող քաղաքացիներն ամեն ամիս ստանալու են 2,5-4 մլրդ հավելյալ աշխատավարձ․ վարչապետ

Ամփոփվել են ՀՀ ՊՆ եւ ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի համագործակցության 2019թ. ծրագրի միջոցառումները