Հայաստանը Վաշինգտոնի եւ Մոսկվայի խաչմերուկում

(մաս երրորդ)

Բոլոր ժամանակների եւ ժողովուրդների տաղանդավոր դիվանագետ կարդինալ Ռիշելյեի հայտնած բազմաթիվ արժեքավոր մտքերի մեջ կա մեկը, որը հնչում է որպես քաղաքական անքննելի կատեգորիա, որպես անանց պատգամ իրենից հետո եկող սերունդներին, այն է` «Բանակցել անգամ այն ժամանակ, երբ պետությունները պատերազմում են» (les n՛egotiations permanents). Հայկական դիվանագիտությունն ի սկզբանե որդեգրել է այս պոստուլատը, իսկ ադրբեջանականը` ոչ, ինչն էլ արգելակում է ղարաբաղյան կոնֆլիկտի փակուղուց դուրս գալուն։ Հավանաբար՝ նույն տրամաբանությամբ են առաջնորդվում այս աշխարհի ուժեղներ Պուտինն ու Թրամփը, որոնց պետությունները մտել են սառը պատերազմի հորձանուտ, եւ, իրենց իսկ խոստովանությամբ, հավասարակշռում են Երրորդ համաշխարհայինի եզրին։ Այնպես որ նրանց գագաթնաժողովն անկախ կոնկրետ արդյունքներից ողջունելի է եւ հուսադրող։

Քաղաքական գործընթացներում որպես կանոն գործում է հաջորդականության եւ համեմատության գործոնը։ Պուտին-Թրամփ գագաթնաժողովը մարդկանց հիշողության եւ ուղեղների մեջ ասոցացվում է Յալթայի 1945 թվականի Ստալին-Չերչիլ-Ռուզվելտ հանդիպման հետ, որտեղ փորձ արվեց կանխորոշել  համաշխարհային պատերազմին հաջորդող աշխարհակարգը, ինչպես նաեւ 1975 թվականին Հելսինկիում կայացած «Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության» համաժողովը` պետությունների տարածքային ամբողջականության եւ ժողովրդների ինքնորոշման վերաբերյալ հռչակած սկզբունքներով, որի վրա կառուցվում է (կամ պետք է կառուցվի) հայ-ադրբեջանական քառորդ դար մխացող կիսապատերազմի խաղաղ կարգավորումը։

43 տարի անց հելսինկյան ներկա հանդիպումը կարեւորվում է նաեւ այն պարզ պատճառով, որ Ռուսաստանի եւ Ամերիկայի լիդերները, տարբեր մոտիվացիաներով առճակատվում են եւ անցած երկու տարում ընդամենը հպանցիկ կոնտակտներ են ունեցել տարբեր ֆորումների լուսանցքներում։

Այնպես որ, ներկա գագաթնաժողովը, ինչ կողմից էլ որ մոտենալու լինենք, ունի անանց նշանակություն համաշխարհային քաղաքականության, միջազգային հարաբերությունների եւ աշխարհաքաղաքական հետագա զարգացումների համար։

Իսկ ի՞նչ կտա այդ հանդիպումը Հայաստանին։ Բնական հարց, որը հետաքրքրում է հայ քաղաքացուն, որն ի դեպ, իմ դիտարկումներով, խիստ քաղաքականացված է եւ միեւնույն ժամանակ գտնվում է տարբեր քաղաքական մեկնաբանությունների հատման կիզակետում։

Դատելով հանդիպման օրակարգից` կարող ենք ասել, որ հայերի ու ամբողջ մարդկության համար կարեւորագույն խնդիրը Հելսինկիում եղել է խաղաղության պահպանման, սպառազինությունների մրցավազքի կասեցման եւ պատերազմի արգելման խնդիրը։ Հատկապես քննարկվել է «Ստրատեգիական հարձակողական զենքի» պայմանագիրը, որի գործունեության ժամկետն ավարտվում է 2021 թվականին։ Ըստ պաշտոնական հաղորդագրության, որեւէ հատուկ նորություն, համաձայնություն կամ իրադրության սրում չկա, ինչը վատ նորությունից լավ է։

Եթե համագործակցության այս ոլորտում բանակցությունները  եղել են փակ ռեժիմով (տետ ա տետ) ապա մյուս հարցերի շուրջ`  Ուկրաինա, Սիրիա, Իրան, ինֆորմացիան քիչ թե շատ հայտնի է հասարակությանը եւ կարելի է գալ հետեւյալ եզրակացության. դրական ճեղքում ռուս-ամերիկյան հարաբերություններում չի գրանցվել, սակայն բացարձակ անհաջողություն նույնպես չկա։ Հելսինկին փաստեց, որ Պուտինն ու Թրամփը շարունակելու են հաղորդակցությունը։ Թրամփն այսօր արդեն հրավիրել է Պուտինին այցելել ԱՄՆ։ (Իսկական կովբոյ, որը թքած ունի հատուկ ծառայությունների եւ զինվորականների վրա)։

Սակայն, մեզ համար հարցերի հարցը հետեւյալն է. նախագահներն արդյոք խոսե՞լ են ԼՂ-ի վերաբերյալ ուղղակիորեն, հազիվ թե։ Սակայն յուրաքանչյուր տեղաշարժ գերտերությունների հարաբերություններում, հատկապես, ռազմական եւ ջերմամիջուկային ուղղությամբ, միջնորդված, անդրադառնում են տարածաշրջանի, հետեւաբար ԼՂ-ի հիմնահարցի վրա։ Այսպիսին է միջազգային հարաբերությունների արդի իրողությունն ու առանձնահատկությունը։

Իսկ ռուս-ամերիկյան հարաբերությունների դինամիկան կարեւոր է մեզ համար։ Հայաստանը մնում է Մոսկվայի ռազմավարական դաշնակիցը եւ փորձում է զարգացնել բազմակողմ հարաբերություններ Վաշինգտոնի հետ, որոնք նախկին իշխանությունների օրոք գտնվել են ցածր, խիստ ցածր, աննշան  մակարդակի վրա։ Չմտնելով նման փաստի պատճառների նրբությունների մեջ, ասենք, որ ներկա իշխանություններն ունեն բոլոր հնարավոր պայմաններն ու միջոցները այդ վիճակը շտկելու, հայ-ամերիկյան հարաբերություններին նոր շունչ եւ պատշաճ բովանդակություն հաղորդելու համար։

Եվ հակառակը, անգամ եթե Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի հարաբերությունները մնան ստագնացիոն վիճակում կամ գնան վատթարացման ճանապարհով, Հայաստանը որպես այդ երկուսի հետ բարեկամ երկիր, առաքելություն ունի նպաստելու իրավիճակի շտկմանը։ Ի տարբերություն տարածաշրջանի մյուս պետությունների Հայաստանը միակ անհրաժեշտ ստատուս-քվո ունեցող երկիրն է, որն ի զորու է դրան։

Բացի այդ թավշյա հեղափոխության հաղթանակը, ներքին քաղաքականության կտրուկ փոփոխությունը, հասարակության դեմոկրատացման գործընթացները, անհաշտ պայքարը կոռումպիայի եւ քրեօլիգարխիկ համակարգի դեմ Ամերիկայի հետ նոր տիպի համագործակցություն սկսելու ամենահուսալի կռվաններն են։

Սակայն այս քաղաքական կուրսի իրացումը պահանջում է լավ հղկված, ճկուն եւ ժամանակակից դիվանագիտական հմտություն։

Հարկ է նոր մոտեցումներ որդեգրել ամերիկյան դիվանագիտության ուղղությամբ։ Ուղիղ, հորիզոնական կապերի հաստատում ամերիկյան ղեկավարության եւ քաղաքական ողջ համակարգի հետ։ Միայն Մինսկի համանախագահների ամերիկյան ներկայացուցչի հետ համագործակցությունը բավարար չէ եւ չի ընդգրկում երկկողմ հարաբերությունների անհրաժեշտ շրջանակը։ Մեր կարծիքով, իր մեջ թերություն է պարունակում նաեւ ամերիկահայության ողջ պոտենցիալը Վաշինգտոնի կողմից Հայկական ցեղասպանության ճանաչման խնդրի տակ դնելը։ Ամենեւին չժխտելով այդ խնդրի բարոյա-քաղաքական կարեւորությունը` հատկապես սփյուռքի  համար, ժամանակն է հրաժարվել գործողության նման ձեւաչափից, որն, ինչպես ցույց է տալիս ժամանակը, մեղմ ասած չի արդարացնում իրեն։

Հայկական արտաքին քաղաքականության հայեցակարգ մշակելու դեպքում, ինչի հրամայականը հիմա դառնում է անհետաձգելի, հուսով ենք, որ ամերիկյան քաղաքականության վեկտորը հատուկ տեղ կգրավի այդ փաստաթղթում։

Իսկ վարչապետ Նիկոլ Փաշինյանի սպասվող մասնակցությունը ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեային հուսով ենք, որ առիթ կհանդիսանա ամերիկյան ղեկավարության հետ շփվելու եւ աշխատելու համար։ Սա արդեն ԱԳՆ-ի, դեսպանության եւ սփյուռքի համար մեկ խնդիրը պետք է լինի։ Երեւի, այդպես էլ կա։

Արման Նավասարդյան

Արտակարգ եւ լիազոր դեսպան

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
10553 դիտում

Ֆրանսիայի նախագահի պետական այցը Հայաստան ավարտվել է

ՀՀ-ԵՄ գագաթնաժողովի շրջանակներում ստորագրվել են մի շարք փաստաթղթեր, այդ թվում` արդյունքներն ամփոփող հռչակագիր

Աննա Հակոբյանը 3 ուղերձ է հղել Թալին խոշորացված համայնքի երեք բնակավայրում իրականացվող ծրագրի շահառուներին

Չափազանց հպարտ էի լինել այստեղ՝ ձեր կողքին, շնորհակալություն, Հայաստա՛ն. Մակրոնը՝ Գյումրիում. լուսանկարներ

Բելառուսի ԱԳՆ-ն բողոքի նոտա է հանձնել Հայաստանի դեսպանին

Ֆրանսիայի հիմնը, ծափահարություններ, գրկախառնություններ. Մակրոնի այցը Հայաստան ավարտվել է, նա մեկնում է

Շնորհակալությու՜ն. Մակրոնը հայերեն գրառում է արել ու Հայաստան այցից տեսանյութ հրապարակել

Գնում ենք օդանավակայան. ՀՀ վարչապետը ճանապարհում է Մակրոնին. տեսանյութ

Միրզոյանը և Կալասը քննարկել են ՀՀ–ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգի հետագա կյանքի կոչման հարցեր

Ռուսները հունից դուրս են եկել, անհանգիստ են. մեդվեդևները արտահայտվում են վուլգար, սպառնալով. տեսանյութ

Գյումրի. վարչապետը լուսանկար է հրապարակել

Հայկական և ֆրանսիական ստեղծագործություններ՝ պետական սիմֆոնիկ նվագախմբի նվագակցությամբ. լուսանկարներ Գյումրիից

Առաջ մտածում էին՝ ՌԴ-ն ա մեր պապան, պապայությունը պրծնում ա, դրա համար Մեդվեդևի ջանը դող ա ընկել. տեսանյութ

ՊԵԿ-ը պարզեցնում է հարկային գործընթացները, հստակեցնում կարգավորումները. օրենքը կլուծի բիզնեսում առկա խնդիրները

Ֆրանսիան սիրում է ձեզ. Մակրոնը հայերեն գրառում է կատարել ու Գյումրիից տեսանյութ հրապարակել

Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել է մի շարք օրենքների նախագծեր. մանրամասներ

Քրեական դատավարության ժամկետներ և գործընթացի արագացում. ներկայացվել է օրենսդրական նոր փաթեթ

Ռուբինյանը Լիտվայի Սեյմասի պատվիրակության հետ քննարկել է ԵՄ վիզաների ազատականացման գործընթացին առնչվող հարցեր

Հայ-ռուսական հարաբերությունները սրում են մարգարիտասիմոնյանները և մեդվեդևները, ոչ թե գագաթնաժողովը. տեսանյութ

Կեցցե՛ Հայաստանը, կեցցե՛ Ֆրանսիան, և կեցցե՛ բարեկամությունը. Մակրոնը հրաժեշտ տվեց Հայաստանին

Սուրեն Պապիկյանն այցելել է Վարշավայի առաջին մեքենայացված բրիգադ. լուսանկարներ

Հայաստանի և Ֆրանսիայի միջև ստորագրվել է ռազմավարական գործընկերության հռչակագիր, փոխանակվել են փաստաթղթեր

Հայաստանի և Ֆրանսիայի ղեկավարները Գյումրիում ծաղկեպսակ են խոնարհել երկրաշարժի զոհերի հիշատակին

Դուք ապացուցեցիք, որ բարձրագույն մակարդակը ոչ միայն պետական ինստիտուտների մակարդակով է, այլև ժողովուրդների

Խաղաղությունը ոչ թե իրադարձություն է, այլ ակտիվ ընտրություն, որը պետք է կատարել ամեն օր. Միրզոյան

Ռումինիայի խորհրդարանն անվստահություն է հայտնել վարչապետին. երկրի նախագահն ընդհատել է երևանյան այցն ու մեկնել

Միջազգային քրեական դատարանի նախագահը ծաղիկներ է խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Ինչ է տեղի ունեցել Վեդիում՝ ըստ ՔԿ-ի. քույրերի նկատմամբ մանկապղծության աղմկահարույց դեպքից նոր մանրամասներ

Եվրոպական ներդրումային բանկը շարունակում է մնալ Հայաստանի հուսալի գործընկերներից մեկը. ՀՀ նախագահ

Քննարկվել է մեղադրյալի հեռավար կրթության շարունակականության վերաբերյալ նախագիծը

Դաշտից գողացել են 224 ոչխար՝ պատճառելով մոտ 15 միլիոն դրամի վնաս. կան ձերբակալվածներ

Հյուսիս-հարավ սուպերնախագիծն արդեն միս ու արյուն է ստանում, ներգրավվել են ֆրանսիական ընկերություններ. Փաշինյան

Պապիկյանը Վարշավայի պատերազմի հետազոտությունների համալսարանում հանդիպել է զինծառայողների և ղեկավար կազմի հետ

Կրակոցներ Երևանում. հիվանդանոց տեղափոխված տղամարդը մահացել է

Հայաստանը վճռականորեն շարժվում է դեպի Եվրոպա՝ ընտրելով բարգավաճման ուղին. Ֆրանսիայի նախագահ

Ես ստանձնում եմ Փաշինյանին աջակցելու պարտավորությունը, նույնը արել եմ Մայա Սանդուի դեպքում. Մակրոն

Խաղաղությունը Հայաստանի Հանրապետությունում ոչ միայն հաստատված է, այլև ունի միջազգային վստահելիություն

Սուրեն Պապիկյանը պաշտոնական այցով Լեհաստանի Հանրապետությունում է․ տեսանյութ

Մարտին Գալստյանն ընտրվել է ԿԲ նախագահ

Հայաստանը կարող է ապավինել ԵՄ-ին, մենք հանձնառու ենք աջակցել ՀՀ դիմակայությանը և ազգային անվտանգությանը․ Կոշտա