Բանակից խուսափած հետախուզվողներն ինչ տարբերակներով կարող են վերադառնալ. պարզաբանում

11/07/2018 schedule20:24

Հուլիսի 11-ին ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության մամլո սրահում տեղի ունեցավ ասուլիս՝ «Ժամկետային զինվորական ծառայությունից խուսափելու մեղադրանքով հետախուզվողների Հայաստան վերադառնալու գործընթացում ոստիկանության գործառույթները» թեմայով։

Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության 1-ին վարչության հետախուզության և էքստրադիցիայի բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Խաչիկ Մուրադյանը նախ ներկայացրեց վիճակագրական տվյալներ։ Բանախոսը փաստեց, որ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչից հետո կտրուկ աճել է կամավոր Հայաստան վերադարձող երիտասարդների թիվը, որոնք  ժամկետային զինվորական ծառայությունից խուսափելու մեղադրանքով հետախուզվում և բնակվում էին արտասահմանում։ Վարչապետի կոչից մոտ 40 օր անց արդեն շուրջ 100 երիտասարդ է վերադարձել։ Այս թիվը երեք անգամ գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի թիվը։

Միջպետական հետախուզման մեջ գտնվող երիտասարդները հայրենիք վերադառնալիս սահմանային անցակետերում տվյալ երկրների իրավապահ մարմինների հետ խնդիրներ են ունենում։ Խաչիկ Մուրադյանը ներկայացրեց անխոչընդոտ վերադարձի ուղիները։

Եթե նախքան վերադառնալը ժամկետային զինվորական ծառայությունից խուսափելու մեղադրանքով հետախուզվող անձինք իրենց մտադրության մասին տեղյակ պահեն Հայաստանի ոստիկանության տարածքային ստորաբաժանումներ, ապա ոստիկանության ծառայողները, համագործակցելով տվյալ երկրների իրավապահների հետ, կկազմակերպեն նրանց  անխոչընդոտ վերադարձը հայրենիք։ Իսկ եթե նրանք ունեն փաստաթղթային խնդիրներ, ապա պետք է դիմեն իրենց բնակության երկրում Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչություններին՝ դեսպանատուն կամ հյուպատոսարան։

Եթե նախքան վերադառնալը ժամկետային զինվորական ծառայությունից խուսափելու մեղադրանքով միջպետական հետախուզման մեջ գտնվող անձինք իրենց մտադրության մասին չեն տեղեկացրել Հայաստանի ոստիկանությանը և օդանավակայանում կամ սահմանային անցակետում խնդիր են ունենում տվյալ երկրների իրավապահների հետ, ապա վերջիններս  հետախուզվողի հայտնաբերման մասին տեղեկացնում են Հայաստանի իրավապահներին։

Այս դեպքում ևս Հայաստանի ոստիկանությունը համապատասխան միջնորդությամբ աջակցում է հետախուզվողի հայրենիք վերադառնալուն։ Այսինքն նրանց վերադարձի գործընթացը հնարավորինս պարզեցված և արագացված է։

Խաչիկ Մուրադյանը տեղեկացրեց, որ միայն այսօր ժամը 15-ի դրությամբ ժամկետային զինվորական ծառայությունից խուսափելու մեղադրանքով արդեն 4 հետախուզվող է դիմել իրենց՝ հայտնելով, որ ցանկանում է վերադառնալ հայրենիք ու ծառայել Հայաստանի զինված ուժերում։ 

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2785 դիտում

Դիլիջանի կենտրոնական դպրոցում կայացել է կիբեռանվտանգության իրազեկման արշավի տարեվերջյան ամփոփիչ հանդիպումը

Ձյուն ու մառախուղ է. իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին՝ ժամը 10:05-ի դրությամբ

Կտրիճ Ներսիսյանը դրժել է իր իսկ ընդունած կանոնադրությունը. Փաշինյան. տեսանյութ

Հայաստանն ընտրվել է ՄԱԿ խաղաղաշինության հանձնաժողովի կազմակերպչական կոմիտեի անդամ

Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով. ՊՆ

Կարևորվել է Եվրոպոլում ՀՀ կապի սպայի նշանակումը. ՆԳՆ փոխնախարարն ընդունել է ԵՄ գնահատման առաջին առաքելությանը

Երբ պատասխանատուները թերությունները շտկեն, կարկուտից տուժած համայնքները կստանան իրենց փոխհատուցումները

Ֆինլանդիան Ռուսաստանի հետ սահմանին արգելապատնեշ է կառուցել

Բերդ-Վերին Կարմիրաղբյուր գյուղ տանող ճանապարհին ավտոմեքենա է այրվել. կա տուժած

Երկրաշարժ Սև ծովում

Պուտինն ու Էրդողանը քննարկել են ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման հարցը

Ճանապարհային դեպարտամենտի տնօրենը, ՏԿԵ նախարարն ու Կոտայքի մարզպետը հետևել են ճանապարհաշինական աշխատանքներին

Արայիկ Հարությունյանը ներկա է գտնվել Գրիգոր Աղասյանի ծննդյան 100-ամյա հոբելյանին նվիրված ցուցահանդեսի բացմանը

4 ԸԸՀ անդամների լիազորությունները վաղաժամ դադարել են. ԿԸՀ-ն արտահերթ նիստ է գումարել

Նոր հորիզոններ ու հույզեր. ամփոփվեց «Ապագա» հիմնադրամի «Կրթությունից աշխատանք՝ 1 քայլ» ծրագիրը. տեսանյութ

Ո՞ւմ վրա է ՌԴ խաղադրույքը 2026-ի ընտրություններում. ինչ հրահանգի է սպասում Գարեգին Բ-ն. տեսանյութ

ԱԳ նախարարը հանդիպել է Հայաստանում հավատարմագրված ԵՄ և անդամ երկրների դեսպանների հետ

Միհրան Հակոբյանին դարանակալել, հետապնդել են. բռնությունը նախապես է պլանավորվել. հայտնի է՝ ովքեր են իրականացրել

COP17-ը հանրային-մասնավոր համագործակցության արդյունավետ նոր մեխանիզմների ձևավորման հիանալի հնարավորություն է

Երբ և ինչպես պետք է քվեարկել Հայաստանի պատվիրակ Ալբերտի օգտին Հայաստանից. տեսանյութ

Որոշ տարածաշրջաններում ձյուն է տեղում. իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին

ԲՏԱ փոխնախարարն ու Համաշխարհային բանկի պատվիրակությունը քննարկել են ՀՀ-ի համար նախատեսվող նոր ծրագրի մշակումը

ՊԵԿ-ն ու ՉԺՀ մաքսային ծառայությունը խորացնում են համագործակցությունը ԼՏՕ փոխճանաչման ուղղությամբ

Միհրան Հակոբյանի ծեծի գործով 4 անձ է ձերբակալվել

Երևանի համայնքային 151 դպրոցից 143-ում սմարթֆոնների և էլեկտրոնային այլ սարքերի օգտագործումն արգելվել է

Բարձր է գնահատվել ՆԳՆ ջանքերը վիզաների ազատականացման գործընթացում. քննարկվել է Բրունների առաջիկա այցը Հայաստան

Տարին մի քանի անգամ դաշտ է դուրս գալիս «Գելափ»-ը, որի նկարած թվերին հավատում է ընդամենը մեկը՝ Ռոբերտ Քոչարյանը

Կաթողիկոսական տեղապահ ընտրելու և նոր ընտրություն կազմակերպելու օնլայն հնարավորություն. ինչպես միանալ պահանջին

Հայաստանը պատրաստ է աշխատել ավելի անվտանգ և կայուն ապագայի համար․ Համբարձում Մաթևոսյան

Հայաստանի կառավարությունը վճռական է Հարավային Կովկասում խաղաղությունն ապահովելու գործում. ՀՀ նախագահի ելույթը

Որոշ տարածաշրջաններում ձյուն է և մառախուղ. երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով

CSDP ծառայության մեդալով են պարգևատրվել Հայաստանում Եվրոպական Միության առաքելության միջազգային և ՀՀ անդամները

ՀՀ նախագահը ծաղկեպսակ է դրել Թուրքմենստանի «Չեզոքության հուշահամալիրի» մոտ

Պայթյուն Նորապատ գյուղում. կա տուժած

Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան դեկտեմբերի 12-ին

«Ինթելլիջենթ Մենեջմենթ» հոլդինգը հայտարարում է պարտատոմսերի առաջին թողարկման մասին. տեղաբաշխողն է Ամերիաբանկը

Հրապարակվել է դեկտեմբերի 1-ի դրությամբ տարածքային կենտրոններում հաշվառված աշխատանք փնտրողների թիվը

ԱԺ հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել «Առողջության համընդհանուր ապահովագրության» օրենքի նախագծին

ՀԷՑ-ը հայտարարում է 100Ա եռաֆազ էլեկտրոնային հաշվիչների ձեռքբերման գնահարցման գործընթաց

Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգը կգործարկվի նախատեսված ժամկետից շուտ. Ավանեսյան