Հաջորդը քեզ ենք թրաշելու. Մայր Աթոռ ներխուժած ցուցարարները՝ Տեր Վահրամին (թարմացված)

17:50- Նոր Հայաստան Նոր Հայրապետ նախաձեռնության ֆեյսբուքյան էջը հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Նախաձեռնությունը հայտարարում է, որ ներկա պահին գտնվում է Մայր Աթոռ սուրբ Էջմիածնի դիվանատանը նստացույցով, եւ շարունակելու է այն այնքան ժամանակ, քանի դեռ Գարեգին Բ կաթողիկոսը չի տվել իր հրաժարականը»:

Հայտարարում ենք, որ Մայր Աթոռի տարածած լուրերը, որ նախաձեռնությունը ուժով է գրավել դիվանատունը հերյուրանք է: Դա ամբողջությամբ փաստում է ոստիկանների խաղաղ և հարգալից վերաբերմունքը շարժման մասնակիցներին:

15:27- Կապված ցուցարարների այն հայտարարության հետ, թե Գարեգին Բ-ն Մայր Աթոռում պահվող եզակի մասունք Սուրբ Գեղարդից մեկ կտոր նվիրել է ռուս քաղաքապետի, Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Վահրամ Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրեց. «ՊԱՇՏՈՆԱՊԵՍ հայտարարում եմ, որ լուրերը, թե Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում պահվող Սուրբ Գեղարդը վաճառվել է կամ վնասվել, կեղծ են:

Առաջիկային այն դուրս կբերվի հավատացելոց երկրպագության համար և մեր ժողովուրդը կտեսնի, թե համաքրիստոնեական սրբությունն անխաթար է և անվնաս»:

15:18- Հենց նոր Մայր Աթոռի դիվանապետ Արշակ Սրբազանը հայտարարություն արեց. «Արդեն տեսաք, թե ինչ կատարվեց այսօր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում: Մենք սա գնահատում ենք հարձակում եկեղեցու վրա: Մենք ստիպված ենք դադարեցնել մեր աշխատանքները, բոլոր սպասավորներին, աշխատողներին խնդրել եմ դադարեցնել աշխատանքը, հուսամ իրավապահ մարմինները համապատասխան գործողությունները կանեն, որպեսզի զերծ պահեն եկեղեցուն հալածանքից»: Ի պատասխան ցուցարարները դարձյալ բացականչեցին «ամոթ»:

14:52- Քիչ առաջ Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Վահրամ Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրեց, որ ցուցարար Կարեն Պետրոսյանը իրեն ասել է՝ «հաջորդը քեզ ենք թրաշելու»:

«Հայտնի նախաձեռնության դիմագիծը. Քիչ առաջ հայտնի նախաձեռնության պարագլուխ Կարեն Պետրոսյանը հրապարակավ հայտարարեց, որ «հաջորդը քեզ ենք թրաշելու»։ Նույն ճակատագրի արժանացան ևս մի քանի հոգևորականներ, որ համարձակվել են չհամաձայնել նախաձեռնության հետ»,- գրել է Տեր Վահրամ Մելիքյանը։

14:40- Այս պահին Էջմիածնի քաղաքապետի պաշտոնակատար Դիանա Գասպարյանը եկել է Մայր Աթոռ: Նա խոսում է ցուցարարների հետ եւ փորձում է իրավիճակը հասկանալ: Գասպարյանը ասաց, որ հարգում է մարդկանց ազատ կամարտահայտությունը:

14:10- Նոր Հայաստան Նոր Հայրապետ նախաձեռնության անդամ Կարեն Պետրոսյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ ինչքան էլ եկեղեցին տարանջատված լինի պետությունից, միեւնույն է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարող է հորդորել, որպեսզի կաթողիկոսը հրաժարական տա: Պետրոսյանը հույս ունի, որ իրենց կողմից ընտրված վարչապետը նման հորդոր կհնչեցնի:

13:35- Քիչ առաջ Մայր Աթոռ Սբ Էջմիածնի Դիվանատան շենքի իր սենյակից դուրս եկավ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն եւ մի շարք հոգեւորականների ուղեկցությամբ հեռացավ Մայր աթոռից: Այդ ընթացքում ցուցարարները բացականչում էին «Գարեգին հեռացիր» «Ամոթ»: Հնչեցին նաեւ բացականչություններ «Հանրապետական-հոգեւորականներ»: Ցուցարարները պնդում էին, որ Գարեգին Բ-ն Մայր Աթոռում պահվող եզակի մասունք Սուրբ Գեղարդից մեկ կտոր նվիրել է ռուս քաղաքապետի:

12:07- Քիչ առաջ Կաթողիկոսի հրաժարականը պահանջող նախաձեռնության անդամները ներխուժել են Մայր Աթոռ Սբ Էջմիածնի Դիվանատան շենք՝ «անվայելուչ պահվածքով, իրենց հատուկ վերջնագրային պահանջներով ու սադրիչ գործողություններով»,- տեղեկացնում է Վեհափառի մամուլի խոսնակը:

Նրա խոսքով՝ «նրանք որեւէ կերպ տրամադիր չեն ունկնդիր լինելու եկեղեցականների հորդորներին՝ դադարեցնելու նման անընդունելի եւ դատապարտելի վարվելակերպը»:

Մանրամասները՝ քիչ հետո:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
6522 դիտում

Գրիգորյանն ու ԵՀ նախագահի դիվանագիտական խորհրդականը քննարկել են տարածաշրջանային և միջազգային հարցեր

Վստահ եմ, որ Հայաստանի և Կորեայի միջև ձևավորված համագործակցությունը նոր հնարավորություններ կստեղծի. ՇՄ նախարար

Վահագն Խաչատուրյանը և Դեյվիդ Ալենն անդրադարձել են հայ-ամերիկյան գործընկերությանը

Ուրսուլա ֆոն դեր Լայենի այցը Հայաստան ավարտվել է. ՀՀ վարչապետը ճանապարհել է նրան դեպի ինքնաթիռ

Հայաստանը միակ գործընկեր երկիրն է, որը ներկայումս վիզայի ազատականացման ակտիվ երկխոսության մեջ է ԵՄ-ի հետ

Գալու են «մենք դեպուտատ ենք» դեմքի արտահայտությամբ նստեն. Ալեն Սիմոնյանը՝ ԱԺ նոր ընդդիմության մասին

Եվրոպական շուկայի դռները բացվում են հայկական արտադրանքի համար. Ուրսուլա ֆոն դեր Լայենը՝ աջակցության մասին

Համատեղ ընդունված հայտարարությունները միայն խոսքեր չեն, այլ կոնկրետ գործեր․ Փաշինյանը՝ Ֆոն դեր Լայենին

Առանց Նիկոլ Փաշինյանի ինձ որևէ քաղաքական պրոցեսում չեմ տեսնում. Ալեն Սիմոնյան

GTB Development ընկերությունը դարձել է ՀՀ պետական սիմֆոնիկ նվագախմբի 21-րդ համերգաշրջանի գլխավոր գործընկեր

Հանրային պահանջ կար, պատգամավորները հանձնառու են եղել իրացնելու. ՆԳ նախարարը՝ ընտրական փոփոխությունների մասին

Ձերբակալվել է գնդապետ Էդիկ Մալոյանը

Որևէ այլ գործընկերոջ շահերը չենք արհամարհում, բայց չենք էլ կարող ավելի բարձր դասել, քան ՀՀ-ի շահերը. Փաշինյան

Անհեթեթություն է. Ալեն Սիմոնյանը՝ ՀՀ նախագահի պաշտոնի համար առաջարկ ստանալու մասին

Ալեն Սիմոնյանը հրաժարվում է պատգամավորական մանդատից

Սուրճ, ընդմիջում և մինչև 10% idcoin. Idram&IDBank

Շուտով դուք կստանաք լրացուցիչ 18 միլիոն եվրոյի աջակցություն, կաջակցենք նաև առևտրին. ԵՀ հանձնակատար

Ես եկել եմ ասելու, որ դուք կարող եք մեզ վրա հույս դնել. Ֆոն դեր Լայեն

Ucom-ը ներկայացնում է նոր uMix 5000 մարզային փաթեթը․ 3 ծառայություն՝ ընդամենը 5000 դրամ ամսավճարով

«Մերգելյանի» անվան ինստիտուտից տրավմաներով քաղաքացի է հոսպիտալացվել

ՆԳՆ քրեական ոստիկանները վնասազերծել են խոշոր չափի համակարգչային հափշտակություններ իրականացնող խմբի . տեսանյութ

Կիևը ենթարկվել է խոշորամասշտաբ հրթիռային հարձակման, կան բազմաթիվ զոհեր և վիրավորներ. հայտարարվել է սգո օր

ԱԺ-ում կքննարկվեն կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին օրենքի փոփոխությունները

Կառավարությունում հյուրընկալեցի Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին. վարչապետ

Բարի լույս, լավ օր, և սիրում եմ բոլորիդ. Փաշինյան

Ուրսուլա ֆոն դեր Լայենն աշխատանքային այցով ժամանել է Երևան

Ավտովթար և ողբերգական վրաերթ Երևան-Գյումրի ճանապարհին. 22-ամյա աղջիկը տեղում մահացել է, կա տուժած

Փրկարարները որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերել են մոլորված քաղաքացուն

Հրդեհ է բռնկվել Բաղրամյան բնակավայրում գտնվող պահեստում

Երևան-Սևան ավտոճանապարհին միջին նորոգման աշխատանքներ են կատարվում

Սովորել, սովորել, սովորել. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Կադրային նոր նշանակումներ ՊՆ-ում

Վենեսուելայում ազգային սուգ է հայտարարվել․ երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 1943-ի

Հանդիպում ունեցա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Երիտասարդական կառույցի հետ․ Պապիկյան․ տեսանյութ

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում

Հայաստանում ընտանեկան բռնությունն օրենքով թույլատրելի է․ Աննա Հակոբյանը տեսանյութ է հրապարակել

Երևան-Արմավիր ճանապարհին ավտոմեքենա է այրվել․ վարորդը տեղափոխվել է ԲԿ

«Դատախազության աշխատողի օր» գրությունը և դատախազության տարբերանշանը՝ հեռուստաաշտարակի էկրանին․ տեսանյութ

Պուտինը «քցեց» Կարապետյանին, Քոչարյանին, Ծառուկյանին. ուզում են Սյունիքը ծախել, հարցերը լուծել. տեսանյութ

Վթարային ջրանջատում Վայոց ձորի մարզում․ հասցեներ