Ավանում տեղի ունեցած դեպքով Տարոն Մարգարյանի մտերիմները հարցաքննվել են. մեկը՝ կասկածյալ է

Համաժողովրդական շարժման ընթացքում ապրիլի 20-ին, 21-ին եւ 22-ին ցուցարարների ավտոմեքենաները մահակներով եւ այլ առարկաներով ջարդուփշուր անելու, խուլիգանության, զանգվածային անկարգությունների գործով հարցաքննվել են Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի մտերիմները: Բացի դա` Ավանում լրագրողներից մեկի գործունեությանը խոչընդոտելու դրվագով երեկ որպես կասկածյալ է ներգրավվել Ավանի թաղապետարանի աշխատակիցներից մեկը: Վերջինս Ավանում դիմակավորված է եղել, երբ խոչընդոտել է լրագրողի աշխատանքը:

ՀՀ քննչական կոմիտեից հաստատեցին մեր այն տեղեկությունը, որ այդ դրվագով կասկածյալ կա, սակայն այլ մանրամասներ չհայտնեցին:

Նախօրեին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարության նիստի ընթացքում հատուկ հանձնարարական տվեց ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանին՝ արագ բացահայտել բողոքի ցույցերի օրերին քաղաքացիների նկատմամբ բռնություն գործադրողներին, ցուցարարների ավտոմեքենաները ջարդողներին: Եվ ահա նույն օրը երեկոյան ՀՀ ոստիկանությունը Ավան վարչական շրջանում տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ հայտարարություն տարածեց: Ոստիկանության հայտարարությունում մանրամասն նշված էր, թե ապրիլի 20-ին, 21-ին եւ 22-ին Ավան վարչական շրջանում տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ ինչ հաղորդումներ է ստացվել ոստիկանություն: Բացի դրանից, ոստիկանությունը հրապարակել էր ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց անվան եւ ազգանվան առաջին տառերը, որոնց ինքնությունները պարզել էր եւ ներկայացրել վարույթն իրականացնող մարմնին:

Այդ օրերին Ավան վարչական շրջանում՝ մի խումբ դիմակավորված անձինք, նախ փակել էին Երեւանի կենտրոն տանող ճանապարհը, ապա մահակներով, քարերով եւ այլ առարկաներով ջարդուփշուր արել այն քաղաքացիների մեքենաները, որոնք ազդանշան են տվել, կամ որոնց մեքենայի ներսից լսվել է #ԻմՔայլը շարժման հայտնի երգը:

Մինչ իրավապահները կպարզեին նրանց ինքնությունը, համացանցում ու մամուլում հայտնվել են այն անձանց լուսանկարները, ովքեր այդ օրերին տեղի ունեցած դեպքերի ժամանակ ներկա են եղել, համենայնդեպս ոչ ցուցարարի կարգավիճակով, ավելին՝ կանգնած են եղել այն անձանց հետ, ովքեր կոնկրետ գործողություններ են արել՝ մահակներով ջարդել են մեքենաները: Նրանք ոչ ավել, ոչ պակաս Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի մտերիմներն են, Երեւանի քաղաքապետարանի աշխատակիցներ:

Եվ ահա նույնականացնելով ՀՀ ոստիկանության երեկ հրապարակած տվյալներն ու մամուլում հայտնված տվյալները՝ ստացվում է հետեւյալ պատկերը.

Ա. Մ.- Արման Մակարյան՝ Երեւանի կենդանաբանական այգու փոխտնօրեն. վերջինս քավոր սանիկական հարաբերությունների մեջ է Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ: Նա եւ նրա առանց պետհամարանիշի Տոյոտա մեքենան գտնվել են Ավանում՝ դեպքի վայրում:

Ա. Մ.- Առնակ Մանուչարյան. Ավանի «Նարեկ» համատիրության նախագահ. ապրիլի 22-ին եղել է հանցավոր խմբի մեջ:

Ա. Ե.- Արմեն Երեմյան. «Միլենա» տաքսի ծառայության սեփականատերերից է՝ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի մտերիմ ընկերը:

Ս.Ղ.- Սամվել Ղումաշյան. Ավան վարչական շրջանի ղեկավարի տեղակալ:

Գ.Ղ.- Գրիգոր Ղումաշյան. վերջինս Սամվել Ղումաշյանի որդին է: Նա Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի աշխատակից է: Ապրիլի 22-ին հոր՝ Սամվել Ղումաշյանի հետ եղել է Ավանում՝ Տարոն Մարգարյանի առանձնատան դիմաց:

Ա. Գ.- Արթուր Գասպարյան. Ավան վարչական շրջանի աշխատակազմի աշխատակից է, գլխավոր մասնագետ: Վերջինս մի պահ հայտնվել է երթի մասնակիցների մեջ, ապա գնացել Տարոն Մարգարյանի առանձնատան մոտ եւ վերջում արդեն բժշկական դիմակով ճանապարհը փակած խմբի շարքերում էր: Ողջ գործընթացի ժամանակ Արթուր Գասպարյանի հետ է կապույտ գույնի սպորտային համազգեստով մի երիտասարդ, ում ինքնությունը դեռ հայտնի չէ:

Ա. Վ.- Արմեն Վարդումյան. Ավանի պոլիկլինիկայի գլխավոր բժիշկ. վերջինս խմբի մեջ է եղել:

Գ. Ա.- Գեղամ Անտոնյան. Նա երեւում է խմբի համատեղ լուսանկարներից մեկում՝ պատկերված սպորտային եւ զինվորական հագուստով:

Ա.Ա.- Արթուր Աղաջանյան. Հանրապետական կուսակցության անդամ է մոտ մեկ ամիս առաջ զբաղեցնում էր Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի օգնականի պաշտոնը։

Ս. Հ.-ն- Սերգո Հայրապետյան. ըստ մամուլում հրապարկված տվյալների՝ հանցավոր խմբի անդամների հավաքագրման գործընթացին մասնակից է եղել ՀՀԿ-ի Ավանի երիտասարդական կազմակերպության ղեկավար Սերգո Հայրապետյանը:

Վ. Ս.- Վրուլ Սարգսյան. Վերջինս Տարոն Մարգարյանի ավագ որդու ընկերների շրջապատից է:

Ս. Ս.- Սուրեն Սաֆարյան. Նա Ավան վարչական շրջանի աշխատակազմի եկամուտների հավաքագրման բաժնի գլխավոր մասնագետ է. Ավանում նույն խմբի անդամ է եղել:

Մեզ հաջողվեց պարզել, սակայն, որ նրանից շատերը հարուցված քրեական գործի շրջանակներում հարցաքննվել են ոչ թե կասկածյալի, այլ՝ վկայի կարգավիճակով, ինչն առնվազն տարօրինակ է:

Այս դեպքերով ի սկզբանե քրեական գործ էր հարուցվել միայն ուրիշի գույքի դիտավորյալ ոչնչացման փաստի առթիվ: Սակայն օրեր առաջ՝ մայիսի 11-ին, ոստիկանությունը քրեական գործ է հարուցել նաեւ խուլիգանության եւ զանգվածային անկարգության փաստով: Այսպիսով՝ Ավան վարչական շրջանում տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ հարուցվել է վեց քրեական գործ, որոնք միացվել են եւ քննվում են մեկ վարույթում:

Մասնավորապես, ապրիլի 20-ին ցույցին մասնակցած քաղաքացիներից մեկին ծեծի ենթարկելու եւ մեքենան ջարդուփշուր անելու դեպքով հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 4-րդ մասով (խուլիգանություն, որը կատարվել է զենքի գործադրմամբ), ապրիլի 22-ին քաղաքացների մեքենաները մահակներով ջարդուփշուր անելու դեպքով քրեական գործ է հարուցվել ՀՀ ՔՕ 225 հոդվածով (զանգվածային անկարգություն), ինչպես նաեւ քրգործ է հարուցվել ՀՀ ՔՕ 185 հոդվածով (ուրիշի գույքը դիտավորությամբ ոչնչացնելը): ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը հրապարկված տվյալների մասին մեր հարցին ի պատասխան ասաց, որ ի կատարումը քննիչի հանձնարարության ՀՀ ոստիկանությունից մի քանի անձանց տվյալներ ներկայացվել են վարույթն իրականացնող մարմնին, ովքեր որպես վկա հարցաքննվել են եւ ստուգվում է նրանց հնարավոր առնչությունը տեղի ունեցած դեպքերին: Նա նաեւ նշեց, որ ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց  ինքնությունը պարզելու ուղղությամբ քննություն է տարվում, որի արդյունքների մասին լրացուցիչ կտեղեկացվի: 

Տպագրվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի մայիսի 19-ի համարում:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
22826 դիտում

Եկեղեցու ներսում՝ կուսակրոն սեռական մոլագարներ, սիրուհիներ ու սիրեկաններ. «շեֆին» քծնելու անվերապահ լռություն

ՀՑԹԻ-ին է հանձնվել բացառիկ հուշագրություն՝ Մուսա լեռան հերոսամարտի մասնակցի հայատառ թուրքերեն ձեռագիրը

Ռաիսա Մկրտչյանի արգասաբեր գործունեությունը խորհրդանշում է մի ողջ ժամանակաշրջան․ վարչապետի ցավակցական ուղերձը

Նոր Հաճնի կամրջից քաղաքացու ինքնասպանությունը կանխվել է

Կարապետյանների ուժեղ հավաքն է, գոնե մի կրկեսի շենք մարդ չեք կարողանում հավաքել․ Հակոբյան․ լուսանկար

Տրվել է Քաջարանի 7.2 կմ երկարությամբ թունելի շինարարության մեկնարկը․ Դավիթ Խուդաթյանը տեսանյութ է հրապարակել

Ուզում ենք օգնել, որ նոր հեռանկարներ բացվեն ձեզ համար․ վարչապետն այցելել է «Կոնդ»․ լուսանկարներ, տեսանյութ

Գագիկ Սուրենյանը եղանակի վերաբերյալ նոր տեսանյութ է հրապարակել

Իշխան Զաքարյանի հետ հաշտության համաձայնություն է կնքվել․ ՀՀ-ին կվերադարձվի շուրջ 305 միլիոն դրամ

Իսրայելի և Լիբանանի միջև ձեռք է բերվել հրադադարի շրջանակային համաձայնություն․ Ռուբիո

Ուկրաինան հրթիռներ է արձակել Վոլգոգրադի ուղղությամբ․ Զելենսկին հրապարակել է հարվածի պահը․ տեսանյութ

Մեղրիում շահագործման է հանձնվել «Դատաբժշկական գիտագործնական կենտրոնի» դատաբժշկական բաժանմունքը․ տեսանյութ

Փամբակ գետում ավտոմեքենա և տղամարդու դի է հայտնաբերվել

Կրծքավանդակի կտրած-ծակած վերքերով «Աստղիկ» ԲԿ է տեղափոխվել 3 տղամարդ

Ռաիսա Մկրտչյանի մահվան կապակցությամբ վարչապետի որոշմամբ ստեղծվել է թաղման հանձնաժողով

Աջակիցները փողոցում, իրենք՝ ծովափնյա հանգստի․ սա է ընդդիմության «պայքարի» փիլիսոփայությունը․ Չախոյան

Կիևյան կամրջի երթևեկելի մասի ավարտը նախատեսվում է օգոստոսի 29-ին․ վարչապետը ծանոթացել է հիմնանորոգմանը

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5, այնուհետև կբարձրանա 5-7 աստիճանով․ անձրև, առանձին վայրերում նաև կարկուտ կլինի

Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքներն ընթացքի մեջ են. վարչապետ

Ոչնչացվել է 25 տոննա մսամթերք. ՍԱՏՄ

ԱՄՆ-ն մարդասիրական օգնությունը հնարավոր դարձնելու համար չեղարկել է Վենեսուելայի դեմ պատժամիջոցները

Հայաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Խոակին Կապարոսի մոտ հաստ աղիքի քաղցկեղ է ախտորոշվել

Ամփոփվել են աշխարհի 14-18 տարեկան պատանիների և աղջիկների առաջնությունում հայ շախմատիստների արդյունքները

Քոչարյանի որդին կամ չի ցանկանում իմանալ Մարտի 1-ի մասին ճշմարտությունը, կամ չի համակերպվում իրողության հետ

Փամբակ գետում դի է հայտնաբերվել

ՊԵԿ պատվիրակությունը մասնակցել է Համաշխարհային մաքսային կազմակերպության խորհրդի նստաշրջաններին

Մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանը

Սյունիք բնակավայրի մոտակայքում բեռնատարը կողաշրջվել է․ վարորդն արգելափակվել է խցիկում

Սահմանադրական դատարանը շարունակում է քննել ԱԺ ընտրության արդյունքները վիճարկող դիմումները

ՆԳ նախարարը հանդիպել է Վրաստանի պետական անվտանգության ծառայության պետի հետ

Ամառային զորակոչի մեկնարկին ընդառաջ ԳՇ պետն այցելել է հանրապետական հավաքակայան․ տեսանյութ

ՀԴՄ կտրոնը չենք մոռանում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Վերահաստատվել է ՀՀ պատրաստակամությունը էլ ավելի զարգացնելու Իրանի հետ բարեկամական հարաբերությունները

Առավոտյան սուրճն ավելի համով է Պապ թագավորի փողոցում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Լոռու մարզի մի քանի բնակավայրում ռազմական ոստիկանությունն իրականացնելու է պարեկային ուժեղացված ծառայություն

Սուրեն Պապիկյանի նախագահությամբ տեղի է ունեցել նախարարին կից հասարակական խորհրդի անդրանիկ նիստը

Պայմանագրային զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Կեղտոտ մարդիկ են սրանք. Կարապետյանը ՀՀ-ի տեղն ի՞նչ գիտեր, ՌԴ-ում ասֆալտ էր փռում. Գեղամ Նազարյան. տեսանյութ

Կայացել է ՍԱՏՄ խորհրդի նիստը․ Պապոյանը հորդորել է ուշադրություն դարձնել թվայնացման համակարգերի կայացմանը

Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԻԻՀ փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը․ ինչ հարցեր են քննարկվել