Ռոմանտիկ հակահեղափոխականները. ամենագլխավոր դերը վերապահվել է Վիգեն Սարգսյանին

Այն, որ ՀՀԿ-ի վերնախավը ամեն րոպե երազում ու սպասում է հակահեղափոխության, թերեւս, գիտեն, կամ առնվազն զգում են բոլորը: Այդ երազանքն ու սպասումն է, որ մինչ օրս հարաբերականորեն կուռ է պահում իրեն կուսակցություն համարող այդ կառույցի վերջին՝ պատկերավոր ասած, գվարդիական գնդի շարքերը: Ու եթե մի քանի օր առաջ դեռ պարզ չէր, թե ինչպես են ուզում հակահեղափոխություն իրականացնել, ապա հիմա մոտավոր սցենարը, կարծես թե, արդեն ուրվագծվել է:

Հենց հակահեղափոխականների «խրամատներից» ստացված հավաստի տեղեկությունների համաձայն, հակահեղափոխությունը հաղթելու է երկու-երեք ամիս անց: Հստակ սցենար որպես այդպիսին չկա, եւ ամբողջ հաշվարկը կառուցված է օրերս ձեւավորված կառավարության տապալման վրա: Ըստ հակահեղափոխականների հաշվարկների՝ առաջիկա երկու-երեք ամիսների ընթացքում Հայաստանում տեղի է ունենալու ֆինանսական կոլապս, դրամը կտրուկ արժեզրկվելու է, հարկային եկամուտները կտրուկ նվազելու են, աշխատավարձեր չեն վճարվելու, թոշակներ չեն վճարվելու, մարդիկ դուրս են գալու փողոց նոր կառավարության դեմ զանգվածային բողոքների... Ու այդ պահին փյունիկի պես հառնելու են «սիֆտակ կաստըմ-շլվարով տղեքը», գահընկեց անեն այս կառավարությանը եւ զբաղեցնեն նրանց տեղը: Մոտավորապես՝ այսպես:

Ո՞վ է սցենարի հեղինակը՝ դժվար է ասել: Դժվար է նաեւ ասել, թե այս սցենարին մասնակից է արդյո՞ք ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանը, կամ եթե մասնակից է, ապա որքանո՞վ: Բայց հայտնի են գլխավոր գործող անձինք: Դրանք են ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը եւ Երեւանի առայժմ գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Որոշ քննարկումներից հետո ամենագլխավոր դերը վերապահվել է Վիգեն Սարգսյանին, որն էլ պետք է հակահեղափոխությունից հետո զբաղեցնի վարչապետի պաշտոնը: Տարոն Մարգարյանը հակահեղափոխության, պատկերավոր ասած, «շտաբի պետն է»: Նրա վրա է դրված հավատարիմ ուժերի «գույքագրումը», դերերի բաշխումը, անհրաժեշտ գործողությունների կազմակերպումը եւ այլն: Սցենարի իրագործմանը այս պահին ակտիվորեն ներգրավված են ՀՀԿ-ի վերնախավի մի քանի «ինծիլիգենտ» ներկայացուցիչներ ու մի քանի կրիմինալ կիսաօլիգարխներ: Հիմա փորձեր են արվում այս սցենարի մեջ ներգրավվել նաեւ ավելի խոշոր օլիգարխների, որոնք դեռ զերծ են մնում իրենց համաձայնությունը տալուց:

Մեր ունեցած տեղեկություններով, հակահեղափոխության սցենարին զգալի ներգրավվածություն ապահովել չի հաջողվում: Պատճառը, թերեւս այն է, որ այս սցենարի իրականացման հավանականությունը չափազանց փոքր է, եթե չասենք՝ լրիվ զրոյական է: Շատ շատերը, նույնիսկ ՀՀԿ վերնախավում, դա լավ հասկանում են եւ քաջ գիտակցելով, թե ինչ կլինի այս սցենարի տապալումից հետո, աշխատում են հեռու պահել իրենց:

Այդուհանդերձ, հակահեղափոխության առաջնորդները հիմա իրականացնում են ռեսուրսների գույքագրում: Որո՞նք են այդ ռեսուրսները:

Կարեւորագույն ռեսուրսը ԱԺ-ում ՀՀԿ-ի ունեցած մեծամասնությունն է, որի գործառույթը սկզբունքային հարցերի քվեարկությունների տապալումն է: Ասենք, ընտրական օրենսգրքում փոփոխություններ, կառավարության ծրագիր եւ այլն: Հաջորդ ռեսուրսը իրավապահ  համակարգն է: Մասնավորապես՝ ՀՀ ոստիկանապետին փոխելուց հետո համակարգում դեռ զգալի քանակ ու դիրք ունեն այն ոստիկանները, որոնք համարվում են նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի թիկնապահ Արշակ Հակոբյանի «թիմը»:

Հակահեղափոխության սցենարիստները նաեւ հույս են դրել դատախազության, քննչական կոմիտեի եւ հատուկ քննչական ծառայության վրա: Նրանց նման հույս է ներշնչում այն հանգամանքը, որ նշված կառույցների ղեկավարներին պաշտոնից հեռացնելու հարցում որոշակի դժվարություններ կան: Օրինակ, գլխավոր դատախազին պետք է ընտրի ԱԺ-ն 3/5 ձայներով: Գործող գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը երեկ հայտարարեց, թե չի պատրաստվում հրաժարական տալ: Համադրելով սա այն փաստի հետ, որ հենց գլխավոր դատախազի շնորհիվ քրեական պատասխանատվության չի ենթարկվել Մասիսի քաղաքապետի եղբայրը, որը ակնհայտ խուլիգանություն էր արել ցույցի օրերին եւ մեքենան վարել ցուցարարների վրա, ապա պարզ է դառնում, որ Արթուր Դավթյանը նույնպես ակտիվորեն ներգրավված է հակահեղափոխության սցենարում:

Հենց նրա պահվածքի պատճառով է, որ մինչ օրս պատասխանատվության չեն ենթարկվում Հայաստանի տարբեր մասերում խաղաղ ցուցարարների վրա հարձակված բանդաների ներկայացուցիչները եւ նրանց հովանավոր օլիգարխները: Այլ կերպ ասած, գլխավոր դատախազը կոծկում է այդ հանցագործությունները: Ու բացի դրանից, անմասն չէ նաեւ քաղբանտարկյալների ազատ չարձակման գործում: Ու դա էլ դեռ բավարար չէ, հիմա գլխավոր դատախազն է սկսել «ռուլիտ» անել դատարաններին, որոնք սովոր են որոշումներ կայացնել նախագահականից ստացված հրահանգների հիման վրա: Ու քանի որ արդեն երկու շաբաթ «նախագահականից» հրահանգներ չեն իջեցվում, ուստի այդ «վակուումը» հիմա լրացնում է գլխավոր դատախազը: Եվ դա արվում է, բնականաբար, հակահեղափոխության սցենարի տրամաբանության մեջ: 

Հակահեղափոխության սցենարիստները հույսեր են կապում նաեւ սոցցանցերում անհատ ֆեյքերի եւ համացանցում ֆեյքային «լրատվական կայքերի» հետ, որոնք գերինտենսիվ օգտագործվում էին սկզբում Սերժ Սարգսյանի, ապա Կարեն Կարապետյանի համար: Դրանք, ըստ սցենարի, պետք է կրկին սուտ տեղեկությունների «հրաբուխ» անեն, փորձելով անորոշություն ու խուճապ առաջացնել հանրության շրջանում:

Բայց նույնիսկ այս հզոր թվացող ռեսուրսները իրականում փետուրի քաշ ունեն եւ առավելագույնը կարող են մի փոքր լարել իրավիճակը: Այս սցենարը ստանդարտ, թույլիկ, մեղմ ասած, սխալ հաշվարկների վրա կառուցված ռոմանտիկ սցենար է: Նմանատիպ սցենարներով արդեն տապալվել են Սերժ Սարգսյանը, Կարեն Կարապետյանը եւ ՀՀԿ-ն ամբողջությամբ: Ըստ ամենայնի, հակահեղափոխականները որոշել են եւս մի քանի տոնակատարություն նվիրել մեր ժողովրդին Երեւանի Հանրապետության հրապարակում:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
38175 դիտում

Երևան-Գյումրի ճանապարհին վարորդը կոտրել է երկաթե արգելապատնեշները, բախվել ապառաժ քարերին. կա վիրավոր

Բռնցքամարտի ԱԱ. Հովհաննես Բաչկովը ժամանակից շուտ հաղթել է Քենիան ներկայացնող Վիսման Միվատեին

Լորդ Վերնոն Քոքերը պաշտոնապես բացել է Հայաստանում Միացյալ Թագավորության առաջին մշտական Պաշտպանության բաժինը

ՌԴ և Ադրբեջանի վարչապետները հեռախոսազրույց են ունեցել

Քննարկվել են գինեգործության ոլորտում Հայաստանի և Մոլդովայի միջև գործակցության ընդլայնման հնարավորությունները

Ռումինիայի ընդդիմությունը անվստահություն է հայտնել վարչապետին

Երևանում ավտոմեքենա է այրվել

Այլանդակ բարքեր են տիրում եկեղեցում. հոգևորականը բռնցքամարտիկի նման իջնում է քաղաքացու ծնոտին. տեսանյութ

«Իմ քայլը» հիմնադրամը պաշտոնապես հերքել է նվիրատուների և գործունեության վերաբերյալ տարածվող կեղծ լուրերը

Եզրափակվել է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի այցը Վիեննա

Հրաչյա Հակոբյանը դիմում է ներկայացրել Գլխավոր դատախազություն

Տեղի է ունեցել ԶՈՒ սերժանտական համակարգի զինծառայողների երդման հանդիսավոր արարողությունը

ՀՀ ողջ տարածքում պատվիրակված շինամոնտաժային աշխատանք կիրականացնեն հաղթող ճանաչված կապալառու ընկերությունները

Առաջնահերթություններից են ամերիկյան ներդրումների և Հայաստանից դեպի ԱՄՆ արտահանման ծավալի ավելացումը. Պապոյան

Էսքան ում թքես-մրես՝ չասի շառս քաշեմ գնամ. քթներից բերելու են, մաշեն շպրտեն. այլասերել են եկեղեցին. տեսանյութ

Մինչ աղիողորմ գրում են դիվանապետի գրպանը թմրանյութ գցելու մասին, պարզվում է՝ հակառակն է տեղի ունեցել. Սաֆարյան

Տոնածառային կրքեր Գյումրիում. կոմկուսը վերակենդանացրեց Բալասանյանների ջարդոնը. Կառավարության նվերը սրտներով չէ

Արայիկ Հարությունյանն ընդունել է Ֆրանսիայի ԵՔՀ հարցերով հատուկ հանձնակատար Հյուգ Մորեին

Ովքեր են Գյումրու քաղաքապետարանի ձերբակալված պաշտոնյաները. մանրամասներ

Գյումրիում զանգվածային անկարգությունների շրջանակում 4 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում

Զորականում անչափահասին առևանգած և խուլիգանություն կատարած մեղադրյալների վերաբերյալ քրվարույթը դատարանում է

Ձերբակալություններ Գյումրիում. հայտնի է պատճառը

Անձին թմրամիջոցն իրացվել է Մայր Աթոռ դիվանատան ընդունարանում. մանրամասներ Արշակ Խաչատրյանի գործից

Յունիբանկի անժամկետ պարտատոմսերը ձեռք բերվեցին գրեթե մեկ օրում

Վարչապետի գլխավորությամբ կայացել է Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային հանձնաժողովի նիստը

Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով կմեկնի Գերմանիա

ԿԸՀ նախագահն ու Տիգրան Բաբիկյանը դիտարկել են Ղրղզստանի արտահերթ խորհրդարանական ընտրությունները

ՄԹ պաշտպանության պետնախարար, լորդ Վերնոն Ռոդնի Քոքերն այցելել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիա

Աննա Հակոբյանի հովանու ներքո կայացավ «Կողք կողքի» միջազգային ներառական երաժշտական արտ փառատոնի գալա համերգը

Աղբը այրած «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» հիմնարկի պատասխանատուն կտուգանվի 200 հազար դրամով

Սյունիքի զարգացումը շարունակում է մնալ պետական քաղաքականության առաջնահերթություններից. ՀՀ նախագահը՝ մարզպետին

Դոլարը թանկացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան դեկտեմբերի 5-ին

Վարչապետն ընդունել է ՄԹ պաշտպանության պետնախարար Վերնոն Քոքերի գլխավորած պատվիրակությանը. ինչ է քննարկվել

ՀՀ-ում շրջանառվում են ռինովիրուսի, բոկավիրուսի, ադենովիրուսների, պարագրիպի և կորոնավիրուսային հարուցիչներ

Արարատ Միրզոյանը և Մարիա Թելալյանը քննարկել են ԺՀՄԻԳ-ի հետ փոխգործակցության հիմնական ուղղությունները

Բռնցքամարտի ԱԱ. Հայաստանն ունի երեք ներկայացուցիչ

Դպրոցում տեղյակ են եղել միջադեպի մասին. ՆԳ նախարարը Զորականի դեպքով միջնորդագիր է ուղարկել ԿԳՄՍ նախարարին

Ջերմաստիճանը կնվազի. դեկտեմբերի 7-ից սպասվում են ձյան և ձնախառն անձրևի տեսքով տեղումներ

Դատախազությունը միջնորդել է լուծարել Սևանի թերակղզում գտնվող և Փանոսյանին պատկանող հողամասի պայմանագիրը

Վարդաշենում թափառող շները խեղդամահ են արել քաղաքացուն պատկանող 18 ճագար