Փոխվել է միայն տունը, ապրում ենք Ս. Սարգսյանի ու Է. Նալբանդյանի հարևանությամբ. Ա. Հակոբյան

15/05/2018 schedule16:43

Ազատություն TV-ի ուղիղ եթերում «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր, վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինն է՝ Աննա Հակոբյանը: Պատասխանելով օգտատերերից մեկի հարցին, Աննա Հակոբյանը նշեց, որ հակառակ տարածված կարծիքների, ինքը չի թողնելու գլխավոր խմբագրի աշխատանքը, մնալու է նույն տեղում, պատրաստ են քննադատել անգամ վարչապետի աշխատանքը, եթե դրա կարիքը լինի: Նաեւ նշեց, որ թերթը բաց է բոլորի համար՝ անկախ քաղաքական պատկանելիությունից:

Խոսելով իրենց կյանքում տեղի ունեցած փոփոխությունների մասին՝ Աննա Հակոբյանը նշեց, որ առայժմ փոխվել է միայն տունը, իրենք տեղափոխվել են, ապրում են Սերժ եւ Ռիտա Սարգսյանների ու արդեն նախկին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի ընտանիքների հարեւանությամբ:

Հարցեր հնչեցին նաեւ այն մասին, թե որպես երկրի ղեկավարի կին, կշարունակի արդյո՞ք Ռիտա Սարգսյանի նախաձեռնած բարեգործական ծրագրերը, որոնք, կարծես թե, փլուզման եզրին են: Աննա Հակոբյանը նշեց, որ որպես լրատվամիջոց նախկինում այդքան էլ չեն մանրամասնել  Ռիտա Սարգսյանի գործունեությունը, հիմա ինքը պետք է ուսումնասիրի այդ բոլոր ծրագրերն ու առաջացած խնդիրները:

Աննա Հակոբյանի ասուլիսի ժամանակ հնչող հարցերը հիմնականում ուղղված էին Նիկոլ Փաշինյանին, օգտատերերը խնդրում էին փոխանցել այս կամ այն խնդրանքը:

Տպել
29825 դիտում

Գեթ 1 անգամ, 1 ծառ անօրինական հատելը պետք է բացառվի. Իջեւանի անտառտնտեսության տնօրեն

Իրանի հետ պատերազմն «աղետ» կդառնա. Պենտագոնի ղեկավարի թեկնածու

Վաշինգտոնում տեղի է ունեցել Առաջնորդների ֆորումը. մասնակցել է Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը

Ես Գավրիլովը չեմ. ռուսները ցույց են անում Թբիլիսիում (լուսանկարներ)

Արսեն Օհանյանը ներկայացրել է, թե ինչ է արել Սոցիալական ապահովության ծառայության պետի տեղակալի պաշտոնում

Էլեկտրաէներգիայի վթարը ռեժիմի կառավարման ընթացքում էր եղել, որեւէ արտաքին ազդեցություն չի եղել. Բադալյան

Շուրջ 320 անվանում 3.000 տուփ. բացահայտվել է մեծ քանակությամբ դեղորայքի ապօրինի ներմուծման և իրացման դեպք. ԱԱԾ

Մտածում էի, որ հանրային հեռարձակողի նախագահը վերջապես ընտրյալ է․ Տիգրան Պասկևիչյանի բաց նամակը

Աշտարակի ոստիկանները հանգստի գոտուց բերման են ենթարկել երիտասարդների եւ հայտնաբերել թմրամիջոց (տեսանյութ)

Լուրջ բան չկա. ՊՆ խոսնակը՝ Ելփին գյուղի ուղղությամբ արձակված կրակոցների մասին

Կոտայքի մարզպետը պահանջում է չեղարկել Նոր Գեղիի փողոցը նախկին համայնքապետի անունով կոչելու որոշումը. դիմել է դատարան

ՄԻՊ-ը գործարկել է «Ազատազրկվածի իրավախորհրդատու» վիրտուալ զրուցարան Messenger հավելվածում (տեսանյութ)

ՀՀ ՊՆ վարչական համալիրում քննարկվել են թիկունքային ապահովման խնդիրներ

ՌԴ-ում ավտովթարից հայ ընտանիք է զոհվել. նրանք Շիրակի մարզի Լեռնակերտ համայնքից էին

«ԼԱՅԹ» վարկատեսակ Հայբիզնեսբանկում ձեր բիզնեսի զարգացման համար

Հայաստանը Ռուսաստանի առանցքային գործընկերն է Անդրկովկասում. Լավրով

Յունիբանկը` VLV Electronics-ի լավագույն գործընկեր

Ռուդոլֆ Ղեւոնդյանին կհուղարկավորեն Բելգիայում. հոգեհանգիստը կլինի տեղի հայկական եկեղեցում

ԱԺ նախագահը քննարկել է Հայաստանին տրամադրվող ԱՄՆ ֆինանսական աջակցության մեծացման հնարավորությունները

ՀՀ-ում մարզչի կողմից ֆուտբոլիստին ծեծելու դեպքով քրեական գործի հարուցումը մերժվել է