Երևան
12 °C
Հայաստանյան զարգացումները թե՛ արեւմտյան մայրաքաղաքների եւ թե՛ Մոսկվայի ուշադրության կենտրոնում են: Ժողովրդավարության կանոնները պահպանելու եւ հարցերն օրինական կարգով լուծելու մասին կոչերից զատ, միջազգային քաղաքականության խոշոր կենտրոնները փորձում են հասկանալ, թե ինչ ուղղություն կընտրի երկիրը իշխանափոխությունից հետո:
Եվրոպական միությունն աջակցում է Հայաստանում բարեկեցիկ, ժողովրդավարական հասարակություն կայացնելու ջանքերին: Այդ մասին հայտարարել է Եվրամիության պատվիրակությունը, որի ուղերձում կարեւորվում է նաեւ բոլոր կողմերի ներգրավմամբ համապարփակ երկխոսությունը, գրում է Ազատությունը:
Եվրամիությունն աջակցում է սահմանադրական կարգով հարցը լուծելու մոտեցմանն ու այդ առումով՝ չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանի ջանքերին: Եվրամիությունը կարեւորում է նաեւ իրավապահների ու հավաքների մասնակիցների փոխադարձ զսպվածությունը:
Վաշինգտոնը եւս սատարում է Արմեն Սարգսյանի ջանքերին
Նախօրեին հայտարարությամբ է հանդես եկել ԱՄՆ-ի պետական դեպարտամենտի խոսնակ Հիթեր Նոյերթը, ով ընդգծել է, որ իբրեւ Հայաստանի բարեկամ՝ Միացյալ Նահանգները հորդորում է բոլոր կողմերին բարեխիղճ բանակցությունների միջոցով կայացնել հանգուցալուծումը:
Ինչպես Եվրամիությունը՝ Վաշինգտոնը եւս սատարում է երկխոսությանը նպաստելուն ուղղված՝ նախագահ Սարգսյանի ջանքերը: Նոյերթը նշում է, որ Միացյալ Նահանգներում գոհունակությամբ են արձանագրում ցույցերի խաղաղ բնույթը եւ հավատում են, որ եւ՛ իրավապահները, եւ՛ խաղաղ ցույցերի իրավունքն իրականացնող մարդիկ կշարունակեն զերծ մնալ բռնություններից:
«Աննախադեպ շարժումն իշխանության վակուում է առաջացրել»
Միջազգային մամուլը շարունակում է հետեւել Հայաստանում նոր վարչապետի ընտրության նախօրեին տեղի ունեցող իրադարձություններին: Լոնդոնում լույս տեսնող The Guardian-ը նշում է, որ Նիկոլ Փաշինյանի առաջնորդած աննախադեպ լայնածավալ շարժումն անսպասելիորեն ստեղծել է իշխանության վակուում: Սերժ Սարգսյանի վարչապետ ընտրվելուց, ապա հրաժարական ներկայացնելուց հետո անդադար ցույցեր են տեղի ունենում, նշում է պարբերականը:
Independent-ը, իր հերթին, նշում է՝ Հայաստանում «անարյուն եւ կայծակնային թավշյա հեղափոխությունը» շատերի համար էր անակնկալ, իսկ վարչապետ Սերժ Սարգսյանի հրաժարականն արդեն դարձել է այդ շատ ավելի երկար պատմության ընդամենը դրվագներից մեկը:
Մայիսի 1-ին Հայաստանի խորհրդարանը պետք է վարչապետ ընտրի, ինչին պետք է հաջորդեն արտահերթ ընտրություններ: Հանրապետականները հուսով էին, որ ամեն ինչ կհանդարտվի Կարեն Կարապետյանի առաջադրումով, սակայն շատ արագ պարզ դարձավ, որ այդ նախագիծը չի աշխատի: Դժվար թե որոշումը հեշտ ընդունվի: «Սա մայդան չէ»,- ըստ պարբերականի՝ հայտարարել է Փաշինյանը, ընդգծելով՝ որեւէ օտար պետություն մի կոպեկ էլ չի ծախսել այս շարժման վրա:
«Բողոքից ծնված Հայաստանն իր տեղն է որոնում»
Ռուսաստանցի վերլուծաբան Սերգեյ Մարկեդոնովը «Профиль» հանդեսում այս զարգացումները դիտարկում է ղարաբաղյան հակամարտության համատեքստում: Սերժ Սարգսյանին հաճախ են քննադատել, նշելով, որ նրա լեգիտիմության պակասը թուլացնում է Հայաստանի դիրքերը բանակցային գործընթացում, քանի որ թույլ լեգիտիմությամբ ղեկավարը դրսի ուժերի ազդեցության եւ ներգործության հեշտ թիրախ է:
«Բայց Հայաստանում կա մի պարադոքս՝ եթե վերստին սրվի կոնֆլիկտը, դա կդառնա հաշտեցման նոր գործոն, խոսքը ոչ թե հայերի եւ ադրբեջանցիների, այլ հայ հանրության տարբեր շերտերի հաշտեցման մասին է: Անկախ Փաշինյանի, Սարգսյանի կամ մեկ ուրիշի հանդեպ վերաբերմունքից, ղարաբաղյան սրացումը միայն միավորում է հայերին:
Բողոքից ծնված Հայաստան երկիրը շարունակում է իր տեղը որոնել բարդ տարածաշրջանում եւ սրընթաց փոփոխվող աշխարհում»,- կարծիք է հայտնել Մարկեդոնովը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը
Հարձակում՝ Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի
Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն
ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից
Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ
Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով
Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա
Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը
Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ
Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել
Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա
Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը
Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին
Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը
Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են
Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան
Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով
Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ
Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը
Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները
Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները
Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է
Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է
Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ
Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից
Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ
Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը
Աթենքի առևտրի պալատի նախագահի հետ քննարկվել է հայկական արտադրանքների ներկայացման և ներկրման հնարավորությունը
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT