Երևան
12 °C
Այս օրերին Երեւանում անցկացվող զանգվածային միջոցառումները առանց չափազանցության աննախադեպ են: Եվ առաջին հերթին՝ բովանդակային իմաստով: Իհարկե, զանգվածային բողոքի ակցիաները ամենեւին արտառոց չեն հայաստանցիների համար, սակայն դրանց բնույթը դիտարկելու դեպքում կհամոզվենք, որ «Քայլ արա՝ մերժիր Սերժին» շարժումը յուրահատուկ է: Խնդիրն այն է, որ այս շարժումը չի նախորդում համապետական ընտրությունների: Առջեւում ընտրություններ չկան, եւ կոնկրետ որեւէ քաղաքական ուժ նպատակ չի դրել կոնսոլիդացնել իր էլեկտորատը: Սա նաեւ հետընտրական գործընթաց չէ, որպեսզի փողոց դուրս գա ավանդական դարձած ընտրակեղծիքների դեմ ընդվզող ժողովուրդը:
«Քայլ արա՝ մերժիր Սերժին» շարժումը նաեւ իր մեջ չունի կոնկրետ սոցիալական բաղադրիչ: Այս շարժման հիմքում չկա սոցիալական որեւէ պահանջ: Վերջին տարիներին Երեւանը ցնցած «Էլեկտրիկ Երեւան» եւ այսպես կոչված «100 դրամ» շարժումների համար առնվազն որպես առիթ սոցիալական խնդիրներն էին՝ մի դեպքում էլեկտրաէներգիայի թանկացումը, մյուս դեպքում՝ ներքաղաքային տրանսպորտի ուղեվարձի բարձրացումը:
«Քայլ արա՝ մերժիր Սերժին» շարժումը նաեւ ընդգծված երիտասարդական է: Այս իմաստով, իհարկե, վերը նշված «Էլեկտրիկ Երեւան» եւ «100 դրամ» շարժումները եւս հիմնականում «երիտասարդական էին», բայց դրանք չունեցան այն մասշտաբը, որը նկատվում է այս օրերին: Ուսանողների եւ երիտասարդության մասնակցության այսպիսի մասշտաբը «Քայլ արա՝ մերժիր Սերժին» շարժման մեջ ուշագրավ է նաեւ նրանով, որ «Էլեկտրիկ Երեւանը» եւ «100 դրամը» ընդգծված չքաղաքականացված գործընթացներ էին եւ իրենց առաջ որեւէ քաղաքական նպատակ չէին դնում, եւ պատկերավոր ասած, գրավիչ էին երիտասարդների համար: Նաեւ չունեին ընդգծված հակաիշխանական բնույթ: Այս օրերին ընթացող գործընթացները զուտ քաղաքական են, ընդգծված հակաիշխանական, ու պարզվում է, որ երիտասարդության համար նման օրակարգը ամենեւին էլ վանող չէ:
«Քայլ արա՝ մերժիր Սերժին» շարժման մյուս առանձնահատկությունն այն է, որ դրա կազմակերպիչները քաղաքական լայն կոնսոլիդացիայի պայմաններում չէ, որ գործում են: Այսինքն, այս հզոր շարժումը չի սկսվել մի քանի քաղաքական ուժերի միավորման եւ համատեղ գործողության շնորհիվ: Նախկինում շատ թե քիչ հզոր գործընթացներին նախորդել է քաղաքական ուժերի կոնսոլիդացիա: Հակառակը: Շարժման մեկնարկի նախօրեին հիմնական կազմակերպիչ Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը մենակ մնաց: ԵԼՔ դաշինքի մյուս երկու ուժերը՝ «Լուսավոր Հայաստան» եւ «Հանրապետություն» կուսակցությունները ոչ միայն չմիացան ՔՊ-ին, այլեւ նույնիսկ կամա, թե ակամա՝ բարդություններ ստեղծեցին պայքարի դուրս եկած իրենց գործընկեր կուսակցության համար:
Մյուս առանձնահատկությունը շարժման աշխարհագրությունն է: Դժվար է հիշել մի շարժում, որը իր՝ արդեն կայուն «մասնաճյուղերն» ունենա հանրապետության մյուս քաղաքներում, մասնավորապես Գյումրիում եւ Վանաձորում: Այս քաղաքներում արդեն երրորդ օրն է՝ տեղի են ունենում անհնազանդության տպավորիչ գործողություններ, որոնք զարմացնում են հատկապես տեղաբնակներին, որոնց համար քաղաքական օրակարգով փողոց դուրս գալը ֆանտաստիկայի ոլորտից էր:
Հենց շարժման սկզբից իշխանական եւ մերձիշխանական գործիչներն ու լրատվամիջոցները շեշտը դրել էին մասնակիցների թվի վրա: Նույնիսկ Սերժ Սարգսյանի համար դա լրջագույն փաստարկ էր եւ ԱԺ-ում ունեցած ելույթում նա քամահրանքով էր խոսում մասնակիցների փոքր թվի մասին: Թվեր էին հրապարակվում, թե մի քանի հարյուր մարդ, հետո արդեն խոսվեց մի քանի հազարի մասին, հետո 4 հազար 600 հոգու մասին, իսկ նախօրեին տեղի ունեցած հանրահավաքի՝ վերեւից արված լուսանկարների էլեկտրոնային վերլուծությունը արձանագրել էր 30-35 հազար մարդու մասնակցություն: Քի՞չ է դա, թե՞ շատ: 2008 թվականի փետրվարյան հանրահավաքների լուսանկարների էլեկտրոնային վերլուծություն չի արվել, եւ համեմատելի փաստեր այս պահին չկան: Բայց զուտ վիզուալ իմաստով անցած երկու օրերին Հանրապետության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքների մասնակցությունը լրիվ համադրելի է տասը տարի առաջ տեղի ունեցած համաժողովրդական հանրահավաքների մասնակիցների թվի հետ: Շա՞տ է, թե՞ քիչ 30-35 հազար մարդու մասնակցությունը: Դա Հայաստանի բնակչության պաշտոնական թվի 1 տոկոսն է: Համեմատության համար նշենք, որ ՀՀ մայրաքաղաքում 30-35 հազար մարդու մասնակցությամբ հանրահավաքը համազոր է, ասենք, Փարիզում 700 հազարանոց հանրահավաքի, Բեռլինում՝ 830 հազարանոց հանրահավաքի, Վաշինգտոնում 3.2 միլիոնանոց հանրահավաքի կամ Պեկինում 18 միլիոն մասնակից ունեցող հանրահավաքների հետ: Նման հանրահավաքներ նշված քաղաքներում երբեք չեն եղել ու դժվար թե լինեն: Իսկ Երեւանում լինում են:
Տպագրվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի ապրիլի 19-ի համարում:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Թերհավաքագրում, աշխատավարձի բարձրացում, չունեցած ավտոկայանատեղիները դարձան վճարովի. հաստատվեց Գյումրու բյուջեն
ՌԴ-ն հարվածել է Օդեսային. զոհեր, տուժածներ ու ավերածություններ կան
ԱԳ նախարարի տեղակալը մասնակցել է ՍԾՏՀԿ անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին
Աբովյանում 4 մեքենա է բախվել. կան տուժածներ
Աշխատանք է տարվում Անկարայի նկատմամբ ամերիկյան պատժամիջոցների մի մասը չեղարկելու ուղղությամբ. Գյուլեր
Ադրբեջանի և Չեռնոգորիայի ԱԳ նախարարները Երևան-Բաքու հարաբերություններին վերաբերող հարցեր են քննարկել
Եղեգնաձորում տուն է այրվել. դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ
Ինչ կանխեց ԱԱԾ-ն Եզրաս Ներսիսյանի գործակալական գործի գաղտնազերծումով. խաղը ստրատեգիական առումով տանուլ է տրված
Վարչապետը ոչ ֆորմալ հանդիպում է ունեցել տեխնոլոգիաների, գիտության և կրթության ոլորտների ներկայացուցիչների հետ
Վլադիմիր Պուտինը Սանկտ-Պետերբուրգում կմասնակցի Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին
Ամազոնի արևադարձային անտառն անցում է կատարում դեպի նոր կլիմայական վիճակի
Պահանջում ենք լյուստրացիա՝ որպես պետության ինքնապաշտպանություն. Բաբաջանյան
Հույս ունենք հաջորդ տարի համաձայնեցնել Հայաստան-ՆԱՏՕ նոր գործընկերության շրջանակային փաստաթուղթը. Շեկերինսկա
Կայացել է «Սասունցի Դավիթ» բալետ-օրատորիայի առաջնախաղը. տեսանյութ
Քննարկվել է Վրաստանի և Ադրբեջանի միջև «Մետաքսի ճանապարհ» անցակետի կառուցման հարցը
Ուժգին քամի կլինի. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
Նկատողություն, ծառայության դադարեցում. ՊԵԿ աշխատակիցների շրջանում նախաձեռնվել է 103 ծառայողական քննություն
Պատրաստ ենք աշխատել Հայաստանի հետ. ՄԹ դեսպանը հայերենով շնորհավորական տեսաուղերձ է հղել Ամանորի առիթով
Դոլարը թանկացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան դեկտեմբերի 20-ին
ՀՀ դատախազությունը Գևորգ Կոստանյանին հանձնելու միջնորդություն է ներկայացրել ՌԴ դատախազություն
ՆԱՏՕ-ն կարևոր պաշտպանական դաշինք է և ավելի ուժեղ է, քան երբևէ. Ռուբիո
Վթարային ջրանջատում Այնթապ գյուղում
Հորդորում ենք լրատվամիջոցներին՝ զերծ մնալ փաստերի միակողմանի կամ խեղաթյուրված ներկայացումից. ՊԵԿ
Երևան-Գյումրի ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ կան վիրավորներ
Ուզում եք «բացառապես պետական, ազգային, հոգևոր-եկեղեցական գերագույն շահերի» մասին փաստաթղթերն էլ գաղտնազերծվե՞ն
Նման բանակցություններում ամենաբարդ հարցերը լուծվում են հենց վերջում. Ռուբիոն ուկրաինական հակամարտության մասին
Հերթական հիբրիդային հարձակումը Պրիգոժինի հետ կապվող կայքից. այս անգամ թիրախում Խաչատուր Սուքիասյանն է. FIP
Նոյեմբերին շուրջ 5 հազար 200 կենսաթոշակառու և նպաստառու կանխիկից անցել է անկանխիկ վճարման տարբերակին
Ինչ է հասցրել անել ընդդիմությունը վերջին ամիսներին. Ռուբինյանը մի քանի կետ է նշել
Նարեկ Մկրտչյանը «Save Armenia»-ի նախագահի և Սթիվեն Վագների հետ քննարկել է համագործակցության հեռանկարները
Այլևս աներկբա է՝ եկեղեցին Հայաստանի դեմ գործող գործակալական ցանցի որջի վերածած Կտրիճը և եղբայրը պետք է հեռանան
Արեգակը կանցնի երկնային հորիզոնի նկատմամբ ամենացածր կետով՝ ազդարարելով աստղագիտական ձմռան սկիզբը. Ազիզյան
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում
Իր «ծննդյան» պահից սկսած` Կտրիճ Ներսիսյանի կաթողիկոսությունը ուղղված է եղել Հայաստան պետության դեմ. Կոնջորյան
ՔՊ վարչությունը հանդիպել է կուսակցության ցուցակում ընդգրկվելու հայտ ներկայացրած կուսակցականների հետ
Այսուհետ ոչ թե Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյան, այլ Եզրաս ԿԳԲ-շնիկ Ներսիսյան. հիմա հասկանո՞ւմ եք՝ ում են ծառայում
Բաքվի դատարանում շարունակվել է շինծու դատական նիստը. վերջին խոսքի իրավունք է տրվել
Կարևորվել է հակակոռուպցիոն պայքարում միջազգային գործընկերների հետ արդյունավետ համագործակցությունը. CoSP11
ՀՀ նախագահը նոր դեսպաններ է նշանակել
Փարաքար համայնքին կվերադարձվի 0.2 հա մակերեսով հողամաս. Գլխավոր դատախազության հայցը բավարարվել է
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT