Պայթյուն Հյուսիսային պողոտայում. կա 8 վիրավոր, 5-ը երեխաներ են (լուսանկարներ) թարմացվող

10:35- «Բուրգեր Քինգ» արագ սննդի կետի պայթյունի դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։ Այդ մասին Ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը։ Ըստ Տռուզյանի, քրեական գործը հարուցվել է Քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, այն է՝ անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ թողարկելը կամ իրացնելը, աշխատանքներ կատարելը կամ ծառայություններ մատուցելը, որն անզգուշությամբ վնաս է պատճառել երկու կամ ավելի անձանց առողջությանը։

08:40- Ամենածանր վիճակում գտնվում էր 8-ամյա Ռուբինա Մարկոսյանը: Նրան վիրահատել էին, վիրահատությունը տեւել էր 1,5 ժամից ավելի:

Բժիշկների փոխանցմամբ, երեխայի մոտ կոնքազդրային շրջանում մեծ չափի սալջաարդ կար՝ պատռված, արնահոսող վերքերով: Արնահոսության դադարեցում է կատարվել, բոլոր պատռվածքները կարվել են, երեխայի վիճակը գնահատվում է ծանր, բայց կյանքին վտանգ չի սպառնում: Հիվանդանոցի բժիշկների փոխանցմամբ, բոլոր տուժածների մոտ սալջարդեր ու պատռված վերքեր են, հիմնականում դրանք կարելու անհրաժեշտություն է եղել:

08:15- Ժամը 07:45-ին, ԱԻՆ հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչության փոխանցմամբ, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ հերթապահ բժշկից ճշտվել է, որ տուժածներից Զեյնաբ Հուսեինին դուրս է գրվել, Ռուբինա մարկոսյանի առողջական վիճակը գնահատվել է ծանր, իսկ մյուսներինը` բավարար: Պայթյունի հետևանքով վնասվել են խոհանոցը (60 քմ), սպասարկման տաղավարը՝ մոտ 2 քմ, սրահի կախովի առաստաղը՝ մոտ 8 քմ, 2 գարեջրի տարա (40 լ) և սպասքի պարագաներ:

23:00- Հայաստանի ԱԻ նախարարությունը հրապարակել է պայթյունից տուժած ՌԴ, ԻԻՀ, ՀՀ քաղաքացիների անունները: Նրանցից 3-ը 15 տարեկան են, մյուսները՝ 6, 8, 19, 24, 24: 8-ամյա Ռուբինա Մարկոսյանի առողջական վիճակը գնահատվել է ծայրահեղ ծանր, իսկ մյուսներինը՝ ծանր կայուն: Վիրահատվող երեխան կոնքազդրային հոդի հատվածում ունի բարդ, խորը վնասվածքներ:

22:22- Տեղում աշխատող մեր թղթակցին ԱԻՆ ներկայացուցիչն ասել է, որ տուժածներն ընդհանուր առմամբ 8-ն են, որոնցից մեկը սննդի կետի աշխատակիցն է՝ մենեջերը:

Վիրավորները տեղափոխվել են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն, 2-ի վիճակն է հիմա ավելի ծանր, մեկը 8 տարեկան երեխա է, որի կյանքին վտանգ է սպառնում, նրան վիրահատում են:

Վիրավորների թվում Ռուսաստանի Դաշնության 3 քաղաքացիներ են, 2-ը՝ Իրանի Իսլամական հանրապետության, 3-ը՝ Երեւանի բնակիչներ:

Մեր թղթակցին նաեւ հայտնել են, որ պայթյունը հրդեհատեխնիկական անվտանգության խնդիրների հետ կապ չունի, ռուսաստանյան վերջին դեպքի հետ կապված անվտանգության խստացված ստուգումներ են կատարվում բոլոր տեղերում:

22:00- Հայտնի են նոր մանրամասներ, համաձայն որոնց, Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնում 8 վիրավոր կա, որոնցից 5-ը անչափահասներ են, մեկը՝ 16 տարեկան, մյուս երկուսը՝ 19, 25 տարեկան:

21:45- Վիրավորներից մեկը տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց:

21:40- Նախնական տեղեկություններով, 7 վիրավոր տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, վիրավոր երեխաները երկուսն են:

Պայթել է գարեջրի ճնշումը պահող բալոնը, այս մասին տեղում աշխատող մեր թղթակցին հայտնել է ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը:

21:35- ԱԻՆ լրատվական ծառայության փոխանցմամբ, Նախնական տվյալներով խոհանոցում պայթել է թթվածնի բալոն, կա 9 տուժած, (այդ թվում օտարերկրյա քաղաքացիներ), ովքեր տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ: Թե քանիսն են երեխաներ՝ ճշտվում է:

21:09- Ապրիլի 2-ին, ժամը 20:44-ին ՀՀ ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հյուսիսային պողոտայում տեղի է ունեցել պայթյուն, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել չորս մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման և օպերատիվ խմբերը:

Պայթյունը տեղի է ունեցել «Քինգ Բուրգերում»,  տուժել է 3 երեխա:

լուսանկարները՝ Araratnews-իՊայթյունի մասին հայտնել է նաեւ ֆեյսբուքյան օգտատեր Գեղամ Այդյանը՝ հրապարակելով լուսանկար

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
15438 դիտում

Իրենք գտնելու են ճանապարհներ, որ ՀՀ-ն դե ֆակտո կառավարվի մի մարդու կողմից, ով դրա իրավունքը չունի․ Պարսիլյան

Աբու Դաբիում ավարտվել է Ուկրաինա-Ռուսաստան-ԱՄՆ բանակցությունների առաջին փուլը

Կկնքենք խաղաղ միջուկային համագործակցության հիանալի համաձայնագիր Հայաստանի հետ․ Թրամփ

Նարեկ Կարապետյանը հաստատել է, որ իրենց առաջադրանքը Հայաստանը ՀԱՊԿ վերադարձնելն ու ռուսական օրբիտայում պահելն է

Երբ կդադարի հանրապետությունում մոլեգնող բուքը․ Ազիզյանը տեղեկություն է հրապարակել

Գյումրիում տուն է այրվել

Սաստիկ բուք, տեսանելիության բացակայություն ՀՀ ավտոճանապարհներին․ իրավիճակը՝ 10:30-ի դրությամբ

Կրթությունը պետք է զորեղացնի երիտասարդներին, մեծացնի մրցունակությունը կյանքի յուրաքանչյուր ասպարեզում․ նախարար

Ռեգուլյար բենզինի գինն էլ իջավ․ Պապոյան

Երևանում կահույքի պարագաների խանութ է այրվել

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը փետրվարին կայցելի Հայաստան և Ադրբեջան․ Թրամփ

Հնարավոր է արդյոք կոալիցիա Քոչարյանի և Սերժ Սարգսյանի հետ․ Կարապետյանն ակնարկեց՝ կա Գյումրու օրինակը

Ես չեմ ծառայել ՀՀ զինված ուժերում, Սամվել Կարապետյանի որդիներն էլ չեն ծառայել

«Զանգեր»-Գորայք, Սիսիան-Գորիս հատվածներում սաստիկ բուք է․ տեսանյութ

ԱՄԷ նախագահը հանդիպել է ԱՄՆ, Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների ղեկավարների հետ

Համազգային թատրոնի նոր շենքի բացումը նշանավորվեց «Սուրբ Անտոնիոսի հրաշագործությունը» ներկայացման բեմադրությամբ

Մեքենան գլխիվայր ընկել է փոսը․ վիրավորներից 2-ը երեխա է

Գեղարքունիքի, Լոռու, Սյունիքի մարզերում, Արագածի տարածաշրջանում բուք է․ կան փակ ավտոճանապարհներ

Երևանում բախվել են Երևան-Մասիս երթուղին սպասարկող ավտոբուսն ու շտապօգնության ավտոմեքենան․ կան տուժածներ

Սրացումներ են լինելու. քայլում էինք վերջից, որ քոչարյանական ռեժիմը երիտասարդներին չտաներ. տեսանյութ

Կայացել է Վաշինգտոնի պայմանավորվածությունների իրականացման ՀՀ-ԱՄՆ աշխատանքային խմբի երկրորդ հանդիպումը

Կոռուպցիան համակարգում տեղ չունի․ մենք այդ չարիքի դեմ անխնա պայքար ենք մղում. ՊԵԿ նախագահ

Մենք այլևս ՌԴ-ի վասալը չենք. ինչու պետք է վախենանք. նրանք վաղուց են մտածում՝ ինչ անեն՝ մեզ կործանեն

Տրվել է ՅՈՒՆԻՍԵՖ-Հայաստան 2026-2030 թթ․ համագործակցության ծրագրի մեկնարկը

Շարունակվում է Սևանա լճի ափամերձ տարածքներում ապօրինի կառուցված շենք-շինությունների ապամոնտաժումը․ տեսանյութ

Որքան գումար է պահանջում դատախազությունը Քոչարյանից, Ծառուկյանից, Լյովա Սարգսյանից. մանրամասներ

Աբու Դաբիում մեկնարկել են Ուկրաինա-ԱՄՆ-Ռուսաստան խաղաղության բանակցությունները

Ֆիլիպ Մորրիս Արմենիա-ն վեցերորդ անգամ ճանաչվել է Հայաստանի լավագույն գործատու

«Գլխավոր դատախազը «սխալ հանեց» Նիկոլ Փաշինյանին» վերտառությամբ հրապարակման մեջ պնդումները կեղծ են

Յուրաքանչյուրս պետք է մեր փոքրիկ ներդրումը ունենանք քաղաքի մաքրության գործում․ Գալջյան․ տեսանյութ

«Հայաստանը մենք ենք» Հնդկաստանից կառավարվող էջը տարածում է թուրք-ադրբեջանական նարատիվներ․ Fip

«Օպել»-ը Էջմիածնի թունելում գլխիվայր շրջվել, հայտնվել է ճանապարհի մեջտեղում

Հարկային մտածողությունը փոխելու անհրաժեշտություն կա․ վարչապետի գլխավորությամբ խորհրդակցություն է տեղի ունեցել

Քննարկվել է «Ներառական սրճատուն-սոցիալական բիզնես նախագծի» շահառուների կարողությունների գնահատման գործընթացը

Մինչև 2% քեշբեք IDBank-ի Mastercard-ով և ArCa քարտով

Ջրվեժ գյուղում մեքենաներ են բախվել․ կա զոհ

ՀՌՀ-ն հայտարարել է հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման հանրապետական սփռման մրցույթ

Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց Ընտրական օրենսգրքում փոփոխությունների նախագիծը

Բուքն ու ձյունը շարունակվում են․ որ ավտոճանապարհներն են փակ

Գալստանյանի ակցիայի մասնակիցները ԱԳՆ շենքի դիմաց ծխարձակող առարկաներ են նետել․ արդարացման ակտը բեկանվել է