Գյումրու պատմական կենտրոնում «Հավլաբար» է կառուցվել. քաղաքապետարանը մտադիր է քանդել այն

26/03/2018 schedule13:29

Գյումրեցիք հայ քնել, վրացի արթնացել են: Բագրատունյաց այգու դիմացի մայթին հասակով մեկ վրացի կինտո է հայտնվել, արձանի տերն էլ իր կամքով մայթը զավթել, բացօթյա տաղավար է կառուցել: Անունն էլ «Հավլաբար» է դրել: Ի՞նչ կապ ունեն կինտոն եւ գյումրեցին, «Հավլաբար»-ն ու Կումայրի պատմական միջուկն իրար հետ: Ինչպե՞ս է դրվել արձանը եւ սեփականատիրոջը նման քայլի թույլտվությունն ո՞վ է տվել: Օրենքի համաձայն, համայնքապատկան տարածքներում արձաններ, հուշարձաններ դնելու, տաղավարներ, առավել եւս, մայթերի վրա կառուցապատումներ իրականացնելու շինթույլտվությունը տալիս է Գյումրու քաղաքապետարանը:

Ինչո՞ւ է կինտոյի արձանը դրվել եւ մայթը զավթվել՝ հարցին, Գյումրու քաղաքապետարանի պատասխանատուն հստակ պատասխանեց. ապօրինություն  է եղել: «Նախ՝ դա ոչ թե արձան է, այլ ռեկլամ է: Բայց ամեն դեպքում, մեզ մոտ քննարկում չի եղել այդ մասին: Դա ինքնակամ է դրված եւ էդ արձանը, եւ նավեսը: Դրա համար մեր համապատասխան բաժնի կողմից իրավախախտումների վերաբերյալ արձանագրություն է կազմվել, որպեսզի սեփականատերը ենթարկվի պատասխանատվության: Հիմա վարույթ է հարուցվել եւ վարույթով կորոշվի դրա հետագան: Մենք նման թույլտվություն չենք տվել: Իսկ խախտում թույլ տվող անձը պատասխանատվության կենթարկվի, կտուգանվի, տաղավարն էլ կքանդվի»,- մեր զրույցում վստահեցրեց Գյումրու քաղաքապետարանի գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանը:

Նշենք, սակայն, որ «Հավլաբար»-ն արդեն գործում է, կինտոն էլ հպարտ ու ամուր Գյումրու պատմական կենտրոնում կանգնած է: Չի բացառվում, որ սա էլ հերթական ապօրինի կառուցված եւ օրինականացված տարածքը կդառնա: Ի դեպ, «Հավլաբար»-ը կառուցվել է կից գործող «Սիրո խարիսխ» սրճարանի շարունակությամբ, որը հատկապես երեկոյան ժամերին վտանգում է հետիոտների կյանքը: Սրճարանի այցելուներն իրենց թանկարժեք մեքենաները կանգնեցնում են հենց գծանցումի վրա եւ դրան հարակից տարածքում՝ փակելով ե՛ւ վարորդների, ե՛ւ հետիոտների տեսադաշտը:

Տպել
3543 դիտում

Բլոգեր Յուլիա Ֆինեսը անմեղսունակ է, կարիք ունի հարկադիր բուժման. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել խուլիգանության գործից

Հայաստանն ինքը դեռ չի գծել սահմաններն Ադրբեջանի հետ. Լավրովը վիրավորված խոսել է ՀԱՊԿ-ին ներկայացված պահանջների մասին

Հայաստանին ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից, ԱՄՆ-ն ուզում է փակել ՀՀ ատոմակայանը. Լավրով

Կեղծ են տեղեկությունները, թե հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. ԱՆ

«Արմավիր» ՔԿՀ-ում խցերից բջջային հեռախոսներ, տարատեսակ պարագաներ և արգելված այլ իրեր են հայտնաբերվել

Ահազանգը չի համապատասխանել իրականությանը. ՆԳՆ-ն՝ Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին

Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը փակվել է բեռնատարների համար

Վեճի ժամանակ սպանել է տարեց տղամարդուն, դիակը այրել և թաղել իր այգում. գտել են անհետ կորած տղամարդու մարմինը

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի համար

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը