Շտաբի կազմը հայտնի է

14/07/2010 schedule18:49

Բանը հասավ նրան, որ մարտի 1-ի իրդարձությունները ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանը անհաջող փորձեր արեց Հարությունյանի ասածները հերքելու համար, իբր նա նման բան չի ասել։ Սակայն, ողջ խնդիրն այն է, որ շտաբի վերաբերյալ ՆԺԿ նախագահ Արամ Կարապետյանի հարցերը եւ Հայկ Հարությունյանի պատասխանները ձայնագրվել են եւ տեղի ունեցածը անհնար է այլեւս հերքել։ Այսօր արդեն կարող ենք ասել, թե խնդրո առարկա շտաբի պատմությունն ինչպիսին է։ Այսպես, ըստ մեր հավաստի տեղեկությունների, նախագահական նստավայրում դեռեւս 2008-ի փետրվարի 20-ից սկսել է գործել շտաբ, որի նպատակը նախագահական ընտրությունների կեղծումից հետո ՀՀ քաղաքացիների բողոքի հնարավոր ալիքները ճնշելն ու սեփական իշխանությունը պահպանելն է եղել։ Այսինքն, ՀՀ Սահմանդրության տեսանկյունից այս մարմնի գործունեությունը որեւէ իրավական հիմք չի ունեցել, այն գործնականում եղել է «խունտա», որի նպատակը ՀՀ քաղաքացիներին` նրանց պատկանող իշխանությունից հեռու պահելն է եղել։ Այդ այսպես կոչված մեծ շտաբը, որը գործել է փետրվարի 20-ից մինչեւ մարտի 1-ը ունեցել է հետեւյալ կազմը. այն ղեկավարել է Ռոբերտ Քոչարյանը, անդամները եղել են, այդ ժամանակ,ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը, ԱԱԾ տնօրեն Գորիկ Հակոբյանը, ՀՀ ոստիկանապետ Հայկ Հարությունյանը, պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանը, գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը, ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը, ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը, փոխվարչապետ Հովիկ Աբրահամյանը եւ Ռոբերտ Քոչարյանի աշխատակազմի ղեկավար Արմեն Գեւորգյանը։ Վերը բերված կազմով են ընդունվել ՀՀ քաղաքացիներին ճնշելու ձեւերի վերաբերյալ որոշումները։ Ըստ նույն տվյալների, փետրվարի 29-ի լույս մարտի 1-ի գիշերից մինչեւ ժողովրդի սպանդի ավարտն ու Երեւանում արտակարգ դրություն հայտարարելը, մշտապես Ռոբերտ Քոչարյանի աշխատասենյակում են գտնվել Գորիկ Հակոբյանը, Միքայել Հարությունյանը, Աղվան Հովսեփյանը եւ Հովիկ Աբրահամյանը։ Այս կազմը եղել է շտաբի այսպես կոչված օպերատիվ կորիզը, որն էլ հենց անմիջականորեն ղեկավարել է ՀՀ քաղաքացիների դեմ ծավալված ռազմական գործողությունները։ Սակայն, այդ «օպերատիվ կորիզից» բացի մարտի 1-ին հաճախակի Ռոբերտ Քոչարյանի աշխատասենյակում են եղել Վարդան Օսկանյանը, Տիգրան Թորոսյանը եւ Արմեն Գեւորգյանը։ Ի դեպ, Տիգրան Թորոսյանը ԱԺ նախագահի պաշտոնից հեռացվելուց հետո իր մասնավոր զրույցներում փորձում է հերքել մարտի 1-ին նախագահականում իր գտնվելու եւ շտաբի կազմում լինելու հանգամանքը։ Մարտի 1-ին օրվա մեծ մասը նախագահական նստավայրում Արմեն Գեւորգյանի աշխատասենյակում են գտնվել օլիգարխ ԱԺ պատգամավորներ Գագիկ Ծառուկյանը եւ Սամվել Ալեքսանյանը, ինչպես նաեւ այդ ժամանակ Էրեբունու թաղապետի պաշտոնը զբաղեցնող Մհեր Սեդրակյանը։ Վերջիններս պարբերաբար գնացել են նաեւ ՀՀ կառավարության շենք` Սերժ Սարգսյանի մոտ։ Հենց կառավարության շենքում է տեղակայված եղել վերը նշված օլիգարխների թիկնազորի մի զգալի մասը, որը հանդերձավորված է եղել ՀՀ պաշտպանության նախարարության եւ ԱԱԾ-ի հատուկ նշանակության ջոկատների համար նախատեսված սեւ համազգեստներով։ Ի դեպ, մայիսի 1-ին Մատենադարանում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանն իր ելույթում ասաց, որ մարտի 1-ի իրադարձություններն ուսումնասիրող փաստահավաք խմբին արգելվել է ուսումնասիրություններ կատարել ՊՆ պահեստներից մեկում։ Մեր տեղեկություններով խոսքը հենց այն պահեստի մասին է, որտեղից վերցվել են օլիգարխների թիկնազորի համար անհրաժեշտ հանդերձանքը եւ զինամթերքը։ Իսկ ինչ վերաբերվել է մարտի 1-ին ժողովրդի դեմ իրականացված զինված գործողությունների անմիջական կառավարմանը կամ այլ կերպ ասած նախագահականում գործող շտաբի հրամանաների իրագործմանը, ապա ըստ որոշ լուրերի, այն իրականացվել է Մյասնիկյանի արձանից մի քանի հարյուր մետր հեռավորության վրա գտնվող «Մետրոպոլ» հյուրանոցում տեղակայված ենթաշտաբի կողմից։ Ի դեպ, ամենեւին էլ պատահական չէր, որ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանը ԱԺ ժամանակավոր հանձնաժողովում հայտարարեց, թե իբր ինչ-որ երկրապահներ մարտի 1-ի երեկոյան մտել են այդ հյուրանոց եւ սպառնացել ազատել այն։ Այս հայտարարությունը հետագայում հերքվեց եւ այդպես էլ անհասկանալի մնաց, թե ինչու ՀՀ ոստիկանապետը նման սուտ հայտարարությամբ հանդես եկավ, որը նույնսիկ մարտի 1-ի քրեական գործը քննող քննչական խմբի ղեկավար Վահագն Հարությունյանն է հերքում։ Վերջինս, «Մետրոպոլի» պատմությունից առավել անհեթեթ լեգենդներ է մինչեւ օրս թղթի վրա գրել եւ փորձել որպես իրողություն ներկայացնել, ուստի, անհրաժեշտության դեպքում նա կարող էր այդ լեգենդը, որպես իրողություն ներկայացնել։ Սակայն, իրողությունն այն է, որ Հայկ Հարությունյանն իր այդ հայտարարությամբ ընդամենը ԱԺ ժամանակավոր հանձնաժողովում փորձեց կանխել հնարավոր այն հարցադրումը, թե մարտի 1-ի երեկոյան «Մետրոպոլ» հյուարնոցում ինչ գործով էին զբաղված բարձրաստիճան ոստիկանները, ԱԱԾ ստորաբաժինների ղեկավարները եւ ՊՆ մի շարք ղեկավար անձինք, թե ասենք ոստիկանության «6-րդ» վարչության հատուկ նշանակության ջոկատը ինչ էր անում «Մետրոպոլ»-ում, կամ այդ ինչ դիմակավոր զինված անձինք էին մշտապես գտնվում այնտեղ, եւ ըստ անհրաժեշտության «օպերացիաներ» իրականացնում ժողովրդի սպանդի վայրում։ Եթե վերը բերված խնդիրների առնչությամբ հարցադրումներ հնչեին, Հայկ Հարությունյանը պետք է այդ ամենը հիմնավորեր իր նշած երկրապահների կողմից «Մետրոպոլ» հյուրանոց այցելելու միջադեպով։ Ասենք, կարող էր արդարանալ, թե զինված խմբերը գնացել են այդ հյուրանոցի անվտանգությունն ապահովելու համար։ Սակայն, Հայկ Հարությունյանը գերագնահատել էր ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի անդամների հնարավորությունները։ «Մետրոպոլի» վերաբերյալ հարցադրում չհնչեց եւ նրա հայտարարությունը դարձավ անիմաստ, ինչ-որ տեղ նաեւ լրացուցիչ խնդիրներ հարուցեց, որովհետեւ մինչեւ օրս ԱԺ հանձնաժողովականներից շատերը փորձում են հասկանալ, թե այդ ինչի մասին էր խոսում եստիկանապետը։ Մեր տեղեկություններով «Մետրոպոլ» հյուրանոցում տեղակայված են եղել մոնիտորներ, որոնց միջոցով այնտեղ գտնվողները` օնլայն ռեժիմում, հետեւել են ժողովրդի սպանդին։ Ըստ այդմ, զարգացումների մասին օպերատիվ զեկուցել են նախագահական` հիմնական շտաբին, որտեղից եւ հետագա գործողությունների վերաբերյալ հրահանգներ են ստացել ու իրագործել։ Ի դեպ, «Մետրոպոլում» եղած անձանց մասին տվյալներն այդքան շատ չեն, սակայն, մեկ բան ակնհայտ է, այստեղ իրեն առավել լավ դրսեւորած անձինք հետագայում պաշտոնի բարձրացում են ստացել։ Մասնավորապես, չի բացառվում, որ Ալիկ Սարգսյանի ՀՀ ոստիկանապետ նշանակվելը հենց «Մետրոպոլ» օպերացիային առավել ակտիվ մասնակցությամբ կարող է պայմանավորված լինել։ Հ.Գ. Մեր տեղեկություններով, Սերժ Սարգսյանը կարգադրել է ինչ-որ կերպ հերքել նախագահականում գործած շտաբի գոյության փաստը, որի վերաբերյալ նախագահականը բազմաթիվ հարցումներ է ստացել վերջին երկու շաբաթվա ընթացքում։ Շտաբի հերքումը հանձնարարվել է Սերժ Սարգսյանի խորհրդական Գեւորգ Կոստանյանին։ Վերջինս մինչեւ այս հայտնի էր, որպես անձ ով վերահսկում է մարտի 1-ի գործով դատավարությունները եւ քաղբանտարկյալներից ներումներ կորզելուն նպատակաուղղված գործողությունները։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1884 դիտում

Գազամատակարարման դադարեցում Գյումրիում․ միջին ճնշման ստորգետնյա գազատար է վնասվել

ԵՄ-ն ինքնաթիռներ ու հրշեջներ կուղարկի Ֆրանսիա և Իսպանիա

Ամփոփվել են «Մասնագիտական վերապատրաստում 2026» գիտական մրցույթի արդյունքները

«Օպել»-ը բախվել է հեծանվին, այնուհետև գլխիվայր շրջվել․ հեծանվորդը տեղափոխվել է ԲԿ

Բելառուսից կեղծ փաստաթղթերով հայկական ծագման ծաղիկ է ներմուծվել, դրանք առգրավվել, խոտանվել են․ Ռոսսելխոզնադզոր

Էրեբունի վարչական շրջանի փոքրիկներն արդեն անհոգ մանկություն վայելելու նոր վայր ունեն․ տեսանյութ

Ազգային ժողովն ունի պաշտոնական նոր ինտերնետային կայք․ տեսանյութ

Ներկայիս պատմական փուլը ճակատագրական է Ռուսաստանի համար․ Պուտին

Դանակով հարձակում Փարիզում․ վիրավորներ կան

Նիկոլ Փաշինյան-Վլադիմիր Պուտին հեռախոսազրույց է տեղի ունեցել

Շիրակի և Արագածոտնի մարզերում հուլիսի 28-29-ին ջուր չի լինի․ հասցեներ

Ամուսինը պլաստմասե խողովակով մարմնական վնասվածքներ է հասցրել կնոջը, բռնությամբ սեռական հարաբերություն ունեցել

Հութիները վերջնագիր են ներկայացրել Սաուդյան Արաբիայի նավահանգիստներում բեռնում իրականացնող նավերին

ՇՄ նախարարը ներկայացրել է COP17-ում ՀՀ նախագահության առաջնահերթությունները

Փոփոխություններ Երևանի ավագանու կազմում․ ում են տրվել «Մայր Հայաստան»-ի և ՔՊ-ի մանդատները

Քննարկվել են կանանց նկատմամբ և ընտանեկան բռնության դեպքերին համակարգված արձագանքի կատարելագործման հարցեր

Սահմանամերձ և առանձին բնակավայրերում ընտանիքների բնակապահովման ծրագրի դիմումների ընդունումը շարունակվում է

Մի քանի բնակավայրում օդային քիմիական սրսկման աշխատանքներ են իրականացվելու․ ինչ է հորդորում նախարարությունը

2026 թ. հունիսին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ ՀՀ-ում արտահանումը նվազել է 20․5%, ներմուծումն աճել՝ 8․6%-ով

Հայտնի են ծանրամարտի Հայաստանի երիտասարդների առաջնության չեմպիոններն ու մեդալակիրները

2026թ. 1-ին կիսամյակում ՀՀ տնտեսական ակտիվությունը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է

Եվրոն թանկացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 27-ին

Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Սեբաստիայի փողոցում

Ծխախոտից հրաժարվելը ձեր առողջության համար կայացվող ամենակարևոր որոշումներից մեկն է. ԱՆ

Ֆիլհարմոնիկը վերադառնում է Սյունիք

Հարթագյուղի Սուրբ Հովհաննես մատուռի մոտակայքում մոլորված երեխաները հայտնաբերվել են Մեծ Պարնի գյուղի մոտ

Կոլումբիան կփակի իր դեսպանատները 15 երկրում, այդ թվում՝ Ադրբեջանում

Դատարանում հաղթեցի «ժողովուրդ», «Հրապարակ» օրաթերթերին և սառեցված Վազգեն (Բագրատ) Գալստանյանին. Հովհաննիսյան

Եղվարդի ապօրինի hրաձգարանում զինանոց է հայտնաբերվել. ՆԳՆ. տեսանյութ

Սուրբ Հովհաննես մատուռի մոտակայքում քաղաքացիներն ընկել են, վնասվել. նրանց օգնել են փրկարարները

Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք համայնքներում ջրանջատումներ են սպասվում

Մեկնարկում է ուսուցիչների կամավոր ատեստավորման հայտերի ընդունումը

Կրակոցներ Սիեթլի փառատոնի ժամանակ. 3 մարդ զոհվել է, 5-ը՝ վիրավորվել

Ռուսաստանը հուլիսի 27-ից սահմանափակում է կաթնամթերքի ներմուծումը Հայաստանից

6 ժամով կդադարեցվի Ջերմուկ քաղաքի ջրամատակարարումը

Հայկ Կոնջորյանի եղբորը՝ Ավետ Կոնջորյանին, բռնnւթյան ենթարկելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Թրամփը դիտարկում է Իրանի հետ կապված իրավիճակի զարգացման երեք տարբերակ

2026թ․ առաջին կիսամյակում 1000 խոշոր հարկ վճարողները որքան են վճարել. հրապարակվել են տվյալներ

Վանաձորի որոշ հասցեներում գազամատակարարման ընդհատումներ կլինեն

Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը