Ոստիկանապետի հրամանով այսօր բազմաթիվ ազատումներ են եղել. մի մասն անցել է թոշակի

ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը շարունակում է կադրային փոփոխությունները:

Մեր տեղեկություններով, այսօր Վլադիմիր Գասպարյանի հրամանով հանրապետության գրեթե բոլոր ոստիկանական մարզային վարչություններում երեք տասնյակից ավելի ազատումներ ու փոփոխություններ են եղել:

Մասնավորապես, աշխատանքից ազատվել եւ կադրերի ռեզերվ են ուղարկվել մարզային վարչությունների պետի տեղակալներ, բաժնի պետեր: Ազատված ոստիկանների մի մասը խրախուսվել են երկարամյա ծառայության համար եւ ուղարկվել թոշակի: Մեզ հաջողվեց ճշտել, որ ոստիկանապետը կարդային փոփոխությունը շարունակել է Երեւանում, մասնավորապես՝ աշխատանքից ազատվել են ոստիկանության Մաշտոցի, Էրեբունու, Շենգավիթի բաժնի պետի տեղակալները:

Բացի ազատումներից, Վլադիմիր Գասպարյանը նաեւ նշանակում է կատարել: Մասնավորապես, Ոստիկանության Մեղրիի բաժնի պետ է նշանակվել Արմեն Մինասյանը: Ոստիկանապետի մեկ այլ հրամանով Տաշիրի ոստիկանապետ է նշանակվել Վազգեն Թորոսյանը, որը մինչ այդ ոստիկանության Տարոնի բաժնի պետի տեղակալն էր:

Ավելի վաղ ՀՀ ոստիկանապետն աշխատանքից ազատել էր ոստիկանության Բազումի, Մեղրիի եւ Տաշիրի բաժնի պետերին: Այս պահին թափուր է մնում միայն ոստիկանության Բազումի բաժնի պետի պաշտոնը:

Վլադիմիր Գասպարյանը կադրային փոփոխություններն ու ազատումները սկսեց ոստիկանության կոլեգիայի նիստից հետո: Այդ նիստում ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը խոսել էր կառավարման նոր կարգի անցնելու պայմաններում ոստիկանության խնդիրների ու կադրային փոփոխությունների մասին։

«Կարծում եմ՝ կլինեն մարդիկ, ովքեր կհասկանան, որ իրենց աշխատաոճը համահունչ չէ մեր զարգացման պրոցեսներին, իրենք դիմում կգրեն, կգնան։ Էն էներգիան, էն աշխատուժը, որ մենք ծախսում ենք էն մարդկանց վրա, որոնք կերպարանափոխվել, ձեւափոխվել, բարեփոխվել չեն կարողանում, կարծրացած բաներ կան մեջները, կարծում եմ՝ այդ էներգիան, որ ծախսենք երիտասարդ կադրերի վրա, ավելի արդյունավետ կաշխատենք, ժամանակն է, որ հինը հիմնովին մաքրվի»,- մասնավորապես, ասել էր ոստիկանապետը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
11031 դիտում

Կարկառուն ՀՀԿ-ականները տեղավորվում են «Մեր ձևով»-ում. 5 տասնյակ անուններ. բացառիկ

Բելգիա-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր և թանգարան

Ես նորից երգում եմ և նույնիսկ մի փոքր պարում, անհամբեր սպասում եմ․ Սելին Դիոնը հայտարարել է իր վերադարձի մասին

Կատարը շահագրգռված է զարգացնելու և ամրապնդելու երկկողմ համագործակցությունը․ դեսպանը Գալյանին հրավիրել է Դոհա

Հաշվետվություն

Նորաշեն գյուղում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել․ ինչ խախտումներ է հայտնաբերել ՍԱՏՄ-ն

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 31-ին

ԱՄՆ-ն չի օգնի այն երկրներին, որոնք չեն աջակցել Իրանի դեմ գործողությանը. Թրամփ

C360 պրեմիում՝ ճկունություն և առավելություններ ճամփորդության ամեն պահի

Ավելի քան 45 հազար փոքր հողամասի սեփականատեր տուն կառուցելու հնարավորություն կունենա. նոր փոփոխություններ

Երևանի պարեկները գիշերային ծառայության ժամանակ ապօրինի պահվող զենք-զինամթերք են հայտնաբերել

Հայաստանի ու Իրանի միջև սահմանը խաղաղության սահման է. ՀՀ-ում Իրանի դեսպանն այցելել է սահմանային անցակետ

Մհեր Գրիգորյանը և ԱԶԲ տարածաշրջանային գլխավոր տնօրենը քննարկել են համատեղ իրականացվող ծրագրերը

Հայտնի են Սուրբ Աննա եկեղեցում միջադեպի մասնակից անձանց նկատմամբ սահմանված խափանման միջոցները

Գրեթե մեկ ամսվա չափով տեղումներ են թափվել մեկ օրում. Մաթևոսյանը թվեր է հրապարակել

Հայաստան-Ֆրանսիա պաշտպանական համագործակցության քրոնիկոնը. տեսանյութ

ՀՀ վարչապետը կմեկնի ՌԴ. նախատեսված է հանդիպում Պուտինի հետ

ԿԸՀ-ն լիարժեք վերահսկում է նախընտրական քարոզչությունը․ հայտարարություն

ՀՀ-ԵՄ հարաբերություններն ունեն զարգացման դինամիկ բնույթ. վարչապետը՝ ԵՄ առաքելության նորանշանակ ղեկավարին

Գիտեին, որ այսուհետև ամեն բան այլ է լինելու. «Ամենասիրուն ջրահեղձը»՝ նոր առաջնախաղ Գյումրու թատրոնում

Ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ. ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով

Հրդեհ Սիսիանի խանութներից մեկում

Թրամփը կարծում է, որ Պուտինին կանգնեցնելու միակ ճանապարհը Դոնբասը հանձնելն է. Զելենսկի

Տարբեր հանցագործությունների մեղադրանքներով հետախուզվողներ են հայտնաբերվել. տեղեկացվել է Ինտերպոլին

Վրաստանի հայերին ակտիվորեն փորձում են համոզել մեկնել ՀՀ և մասնակցել ընտրություններին. Թումասյանը զգուշացրել է

Բելգիա-Հայաստան բարեկամական խմբի ներկայացուցիչներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Սրբոց Ղևոնդյանց տաճարում կազմակերպվել է ընդունելություն՝ ի պատիվ ԱՄՆ-ում ՀՀ դիվանագիտական առաքելության

Կալուգայից Հայաստան խոպան եկած գործարարը փորձում է ընտրակաշառքով գնել ձեր ու ձեր երեխաների ապագան. Չախոյան

Ինչ է արձանագրվել ձվի արտադրման և սպառման շուկայում. ՍԱՏՄ-ն ամփոփել է արդյունքների մի մասը

Մեղրի քաղաքի ինը հարկանի բազմաբնակարան շենքերի տանիքները վերանորոգված են. վարչապետ. տեսանյութ

ՀՀ տարածքում կան փակ ճանապարհներ

ԱՄՆ-ն թույլ չի տա փակել Հորմուզի նեղուցը. Ռուբիո

Կալուգացի ընտրակեղծարարներն իրենց հնարավոր ընտրողներին ոչ միայն փող են տալիս, այլև ուժեղ հայհոյանքներ. Պապոյան

Համաշխարհային բանկը կօգնի Հայաստանին ներգրավել ներդրումներ և բարձրացնել մրցունակությունը

Այսօր այդ ձայնագողերը գողանում կամ գնում են ձեր ձայնը, վաղը գողանալու և գնելու են ձեր ապագան. Թորոսյան

Բացի այն, որ չենք վճարել, դա նաև բարոյական գնահատական է մանկավարժ թոշակառուի համար. ևս մեկ նամակ

Ավտովթար Երևանում. «Նիսսան»-ը հայտնվել է «Օպել»-ի վրա

Պարույր Հովհաննիսյանը նախագահել է վարկավորման վարկանիշների վերաբերյալ ՄԱԿ-ի հատուկ հանդիպումը

Վարչապետը հրապարակել է իր ստացած ուշագրավ նամակներից մեկը

Հայաստանն աշխարհի ամենաապահով պետություններից է․ ՀՀ-ում Կատարի նորանշանակ դեսպանը՝ ՆԳ նախարարին