Երևան
12 °C
Այսօրվանից մեկնարկեց 2018 թվականի ՀՀ նախագահի՝ ՀՀԿ-ի նախընտրած թեկնածու Արմեն Սարգսյանի նախընտրական «քարոզարշավը: Թեկնածուն այն սկսեց իրեն հովանավորող կուսակցությունից: Սարգսյանը նախ Մելիք-Ադամյան 2-ում՝ ՀՀԿ կենտրոնական գրասենյակում պատասխանեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավորների հարցերին, ներկայացրեց իր տեսլականը եւ շտապեց գործընկեր ՀՅԴ Բյուրոյի գրասենյակ:
Հանրապետականները, խոսելով թեկնածու Սարգսյանի հետ տեղի ունեցած հանդիպումից, նշում էին, որ «ստանդարտներին» համապատասխան անձ է: Մասնավորապես, նման կարծիք հայտնեց գեներալ, ՀՀԿ-ական պատգամավոր Սեյրան Սարոյանը:
«Շատ լավ անցավ, շատ հարցեր քննարկվեց: Շատ լավ մարդ է, լավ էլ թեկնածու է: Ստանդարտներին համապատասխանում է: Առաջարկն ընդունելու հետ կապված բան չի ասել, դեռ ուրիշների հետ էլ պետք է հանդիպի»,- ասաս Սարոյանը:
ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանն էլ տեղեկացրեց, որ Սարգսյանը ներկայացրել է իր տեսլականը:
«Պարոն Սարգսյանը իր նախաձեռնությամբ ցանկություն էր հայտնել ՀՀԿ ֆրակցիայի ներկայացուցիչների հետ հանդիպել, ընդամենը զրուցում էինք իր տեսլականի մասին»,- «ՀԺ»-ի լրագրողին ասաց Հովհաննիսյանը՝ չցանկանալով մանրամասնել նրա տեսլականը:
ԱԺ-ում եզդի համայնքի ներկայացուցիչ Կնյազ Հասանովն էլ հետաքրքրվել է՝ եթե Արմեն Սարգսյանը որոշի ընդունել ՀՀԿ-ի առաջարկը, ապա պատրաստվու՞մ է Սերժ Սարգսյանի նման ազգային փոքրամասնություններին պահել ուշադրության կենտրոնում: «Հայկական ժամանակ»-ի հարցին, թե թեկնածուից ինչ պատասխան է ստացել, պատգամավորը նշեց՝ դրական:
Հանրապետական կուսակցության գրասենյակում տեւած մեկուկես ժամ քննարկումից հետո, սակայն, Արմեն Սարգսյանին ուղղված՝ լրագրողների հարցերի պատասխանը խուսափողական ու զուսպ էր:
«Ես պետք է հանդիպեմ բոլոր քաղաքական ուժերի, հասարակական կազմակերպությունների, մշակույթի ներկայացուցիչների հետ, որից հետո նոր միայն կհայտնեմ իմ որոշման մասին: Վստահ եղեք, որ դրանից հետո կպատասխանեմ բոլոր հարցերին»,- ասաց նա:
ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչների հետ նույնքան ժամանակ տեւած քննարկումից հետո նախագահի ՀՀԿ-ի թեկնածուն կրկին լրագրողներից ժամանակ խնդրեց:
«Թույլ տվեք ես իմ հանդիպումներն ունենամ կուսակցությունների, ՀԿ-ների, հանրության ներկայացուցիչների հետ, դրանից հետո ես իմ որոշումը կայացնեմ եւ հաճույքով ձեզ հետ կզրուցեմ»,-ասաց նա:
Արմեն Սարգսյանը հրաժարվեց պատասխանել «ՀԺ»-ի՝ գնաճի վերաբերյալ հարցերին, այլ լրագրողների հարցերի, թե ինչպե՞ս է հասցնելու հանդիպել բոլոր կուսակցությունների հետ, քանի որ դրանց թիվը մոտ 70 է: Միայն խոսեց իր եւ Վազգեն Սարգսյանի միջեւ տեղի ունեցած միջադեպի մասին, որը անվանեց անհեթեթ տեղեկություններ: Նա նա նաեւ հրաժարվեց պատասխանել, թե ինչը կարող է պատճառ լինի, որ չընդունի ՀՀԿ-ի առաջարկը: Միաժամանակ նա տեղեկացրեց, որ եթե առաջադրվի եւ ընտրվի, ապա լրագրողների հետ աշխատանքը փակուղում չի հայտնվելու:
ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանն էլ, անդրադառնալով իրենց եւ թեկնածուի հանդիպմանը, նշեց, որ Սարգսյանի առաջադրվելու հարցն են քննարկել:
«Խոսել ենք մեր պատկերացումների մասին: Նոր էջ պետք է բացվի Հայաստանի համար: Խոսել ենք, քննարկել ենք, թե միասին ինչ ենք անելու՝ կապված Հայաստանի ներքին, արտաքին խնդիրների հետ: Մեր համոզմունքն ենք քննարկել, որ սա պատմական մեծ առաքելություն է, որը նախագահը պետք է իրականացնի: Երկու ծայրահեղական մոտեցումներ կան նախագահի նոր պաշտոնի հետ կապված: Մի մասը կարծում է, որ նա պետության գլուխն է, քանի որ Սահմանադրությամբ է այդպես, իսկ մյուս մասը գիտի, որ նա ընդհանրապես լիազորություններ չունի, որը այդպես չէ: Կա սահմանադրորեն ընդգծված դաշտ, որը նախագահը պետք է յուրացնի: Հենց նա ասաց, որ խոսքը գնում է 4-րդ հանրապետության մասին, մենք ժամանակին նույն գնահատականն ենք տվել: Մենք կքննարկենք նրա թեկնածությունը, կամփոփենք մեր նիստերում, նա էլ իր վերջնական որոշումը կկայացնի, եւ մենք խնդիր չենք տեսնում նրան չընտրելու համար: Ամբողջությամբ պատկերացնում է այն առաքելությունը, որ այսօր պետք է իրականացվի, եւ լավագույն անձերից մեկն է, որ կարող է հայությունը միավորելու գործընթաց իրականացնել»,- եզրափակեց Ռուստամյանը:
Նախագահի ՀՀԿ-ի թեկնածու Արմեն Սարգսյանին «քարոզարշավի» ընթացքում ուղեկցում էր միայն վարորդը: Նա շրջում էր «Կադիլակ» ջիպ ամենագնացով:


Արմեն Սարգսյանի մեքենան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Քաջարանի տարածաշրջանում և «Մեղրու սար» հատվածում ձյուն է, Աշտարակ-Լանջիկ ավտոճանապարհին՝ մառախուղ
Վերին Լարս տանող ճանապարհը Վրաստանից Ռուսաստան ուղղությամբ փակ է բոլոր տրանսպորտային միջոցների համար
Կարո՞ղ եք կռահել, թե ինչի մասին է խոսքը. ՀՀ վարչապետը թվային տվյալներ է հրապարակել
Եվ մենք ապացուցեցինք, որ մեր ժողովուրդը կարող է ինքնուրույն ընտրել իր ճակատագիրը․ ԱԳ նախարարի ելույթը ԵԽԽՎ-ում
Ուշ երեկոյան պատրաստվում ենք հունվարի 30-ի պարահրապարակին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Իրանը պատրաստ է երկխոսության, բայց եթե ճնշում գործադրվի՝ կպաշտպանվի և կարձագանքի աննախադեպ ձևով
Կտրիճը գործակալ եղբոր միջոցով օտար Եկեղեցիներին հրավիրում է միջամտելու մեր դարերով անկախ Եկեղեցու գործերին
Աբու Դաբիում եռակողմ բանակցությունները կշարունակվեն փետրվարի 1-ին․ Պեսկով
Վարչապետն այցելել է «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոն․ լուսանկարներ, տեսանյութ
Տեր Պետրոսն ազատվել է Արարատյան Հայրապետական թեմի երիտասարդաց միությունների համակարգողի պարտականություններից
Հայաստանում հոգևորականների նկատմամբ հալածանք չկա, բամբասանքներ են․ ձեր տեղեկատվությունը ճշմարիտ չէ․ Միրզոյան
Սահմանները կոկոշներով էին կահավորում, բայց Աֆրիկայում 50 հազար դոլարով սատկած առյուծ էին թամբում․ Չախոյան
Հանդերձանքից մինչև սպառազինություն կերել են. զինվորը սոված էր, տկլոր. դուք դեռ խոսելու տեղ ունե՞ք. տեսանյութ
Քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Կատարի ԱԳՆ-ների միջև․ համագործակցության հարցեր են քննարկվել
Զինվորներին սոված էիք պահում, դուք բանակը ոչնչացրել եք, լկտիությունը չափ ու սահման ունի․ Սիմոնյանը՝ Քոչարյանին
Մի փամփուշտ չեն արտադրել, զինվորին փողով են տուն ուղարկել. էլ նրա կյանքի գնով հարցեր չենք լուծելու. տեսանյութ
Եվրոպական խաղաղության հիմնադրամը ՀՀ-ին 20 մլն եվրո աջակցություն կտրամադրի՝ պաշտպանունակության ամրապնդման համար
Լավ լուր․ Ազիզյանը եղանակի վերաբերյալ գրառում է արել
Մարմարաշեն-Նուբարաշեն ճանապարհին ավտոմեքենա է այրվել
Բոլորովին նոր, ըստ էության, զրոյից տարածքային պաշտպանության նոր համակարգ ենք ստեղծում․ վարչապետ․ տեսանյութ
Խաղաղության ճանապարհը հեշտ չի լինելու, բայց պետք է շարունակենք այն․ մենք գնում ենք ճիշտ ճանապարհով․ վարչապետ
Կա հանձնառություն և պատրաստակամություն՝ հաստատել դիվանագիտական հարաբերություններ և բացել հայ-թուրքական սահմանը
Սլովակիան չի միանա Թրամփի «Խաղաղության խորհուրդ» նախաձեռնությանը
Կայացել է Հայաստան-Քուվեյթ առաջին գործարար համաժողովը
Ցանկանում են վերադարձնել հարևանների հետ անվերջ հակամարտության խավարը․ այստեղ կանգնած եմ ասելու՝ չեն հաջողելու
Մենք ապացուցեցինք՝ մեր ազգը կարող է ընտրել իր ճակատագիրը, և ընտրել ենք խաղաղությունը. Միրզոյանը՝ ԵԽԽՎ-ում
Գերիների վերադարձը և անհետ կորածների ճակատագրի պարզումը նշանակալի ներդրում կլինեն հաշտեցման գործում. նախարար
Երկու զինվորի հպարտ մամա. Ավանեսյանը շնորհավորել է ՀՀ բանակի կազմավորման տարեդարձը
Մարզերում և Երևանում կդիտվեն մառախուղ և մերկասառույց, մի շարք շրջաններում՝ ձյան տեղումներ և բուք
Սիրիայի նախագահ Ալ-Շարաան ժամանել է Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների
Կտրիճ Ներսիսյանին շրջապատող մարդիկ լրագրողների բոլոր հարցերին նույն պատասխանն ունեն՝ «այսօր այդ օրը չէ»
ՆԳՆ պարեկային ծառայության աշխատակիցների շնորհավորանքը ՀՀ բանակի կազմավորման 34-րդ տարեդարձի առթիվ. տեսանյութ
Միաձայն ընտրվեցի ԵԽԽՎ Մարդու իրավունքների ենթահանձնաժողովի փոխնախագահ. Ջուլհակյան
Ռոբերտ Աբաջյանի անվան 147 դպրոցի բակում հանդիսավոր կերպով բացվել է նրա արձանը
Շնորհավորում եմ ՊՆ սպայական կազմին՝ ենթասպայից մինչև գեներալ. Պետրոսյանը որդու հետ լուսանկարով է շնորհավորել
«Երևանի ավտոբուսի» աշխատակիցների շնորհավորանքը ՀՀ բանակի կազմավորման 34-րդ տարեդարձի կապակցությամբ
Նախկին իշխանություն եղած ընդդիմադիրները ՌԴ երաշխավորության դիմաց ՀՀ ինքնիշխանությամբ էին վճարում. Հոխիկյան
ԱԳՆ գլխավոր քարտուղարը լիտվացի գործընկերներին է ներկայացրել Հարավային Կովկասում զարգացումները
Հովհաննիսյանը ՄԱԿ-ի ԱԽ-ում ներկայացրել է տարածաշրջանային խաղաղության վերաբերյալ ՀՀ դիրքորոշումը
Թրամփը կատակել է Մակրոնի՝ Դավոսի ֆորումում մուգ ակնոցներով հայտնվելու հանգամանքի շուրջ. տեսանյութ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT