Խայտառակ բան. ԱԺ պատգամավորի վիճակը լուրջ է

23/01/2018 schedule15:20

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2005 թվականի հունվարի 22-ի համարում

ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանը հունվարի 16-ից գտնվում է Արաբական միացյալ էմիրությունների Դուբայ քաղաքի ոստիկանության մեկուսարանում: Հակոբ Հակոբյանի, նրա որդու եւ ընկերոջ՝ Հրանտ Դավթյանի նկատմամբ Դուբայի դատախազությունը մեղադրանք է հարուցել՝ առավել խոշոր չափերի հասնող գողություն կատարելու համար: Պատգամավորի, նրա որդու եւ ընկերոջ նկատմամբ նման մեղադրանք հարուցելու պահանջով Դուբայի դատախազությանն է դիմել Դուբայի ամենամեծ՝ «Վասի»  սուպերմարկետի տնօրինությունը, քանզի նույն սուպերմարկետի «Զիլի» հանրահայտ ֆիրմայի բուտիքի  տնօրենը «Վասիի» ղեկավարությանը տեղյակ է պահել, որ հունվարի 16-ին Հակոբ Հակոբյանը, նրա որդին ու ընկերն իրեն պատկանող «Զիլի» խանութից գողացել են երկու զամշե բաճկոն՝ յուրաքանչյուրը չորս հազար դոլար արժողությամբ:

Երեկ մենք խոսեցինք Աբու Դաբիում գտնվող` Արաբական Միացյալ էմիրություններում Հայաստանի դեսպանատան հետ, զրուցեցինք տեղի մեր հյուպատոս Նանե Ղազարյանի հետ, որը եւ մեզ ներկայացրեց դեպքի մանրամասները: Ըստ Նանե Ղազարյանի՝ չորեքշաբթի օրը Դուբայի ոստիկանությունն իրենց տեղյակ է պահել, որ իրենք ձերբակալել են ՀՀ երեք քաղաքացու, որոնցից մեկն ԱԺ պատգամավոր է: Հինգշաբթի օրն էմիրություններում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Աշոտ Փոլադյանն ու հյուպատոս Նանե Ղազարյանը հանդիպել են Դուբայի դատախազի, նաեւ՝ Հակոբ Հակոբյանի հետ:

«Հակոբյանը մեզ վստահեցրեց, որ պարզապես թյուրիմացություն է տեղի ունեցել, ասաց, որ իր ընկերոջ՝ Հրանտ Դավթյանի հետ իրենք առեւտուր են արել այդ սուպերմարկետում, գնել են մոտ 24 հազար դոլարի ապրանք, ու երբ Հրանտ Դավթյանը դրամարկղի աշխատողին մեկնել է իր «գոլդ» կրեդիտ քարտը, որպեսզի վերջինս ստանա գումարը, դրամարկղի աշխատողը սխալվել եւ երկու բաճկոնի գումար, որը կազմել է 8 հազար դոլար, չի հանել կրեդիտ քարտից: Ըստ Հակոբ Հակոբյանի՝ իրենք խանութից վերադարձել են հյուրանոց, որտեղ անմիջապես հայտնվել են քաղաքի ոստիկանության աշխատակիցներն ու իրենց տարել ոստիկանության բաժանմունք: Այս պահին Հակոբ Հակոբյանի որդին, ում համար գրավ է ներկայացրել տեղի բնակիչներից մեկը, ազատ է արձակված, իսկ Հակոբ Հակոբյանն ու Հրանտ Դավթյանը դեռ պահվում են ոստիկանությունում:

Մենք ամեն ինչ փորձելու ենք անել՝ հարցին դրական լուծում տալու համար: Սակայն, պետք է ասեմ, որ այս երկրի օրենքները շատ խիստ են, այստեղ չի գործում ո՛չ պատգամավորի անձեռնմխելիությունը, ո՛չ էլ նրա դիվանագիտական անձնագիրը: Չնայած Հակոբ Հակոբյանը պնդում է, որ ինքը անմեղ է, սակայն նրանք երեքն էլ պետք է մնան այս երկրում այնքան ժամանակ՝ մինչեւ ավարտվի նախաքննությունն, ու տեղի ունենա դատը»,- երեկ մեզ հետ զրույցում ասաց Արաբական Միացյալ էմիրություններում Հայաստանի հյուպատոս Նանե Ղազարյանը:

Ի դեպ, Հակոբ Հակոբյանն արդեն փաստաբան է վարձել՝ ազգությամբ եգիպտացի, որը եւ պաշտպանելու է նրան: Ինչ վերաբերում է գրավով ազատ արձակվելուն, ապա էմիրություններում գրավ է համարվում այն, որ տվյալ երկրի որեւէ քաղաքացի երաշխավորի, որ դու չես լքի երկիրը մինչեւ դատի ավարտն ու ոստիկանությունում թողնի իր անձնագիրը: Եգիպտացի փաստաբանը Հակոբյանի որդու համար նման երաշխավոր գտել է, եւ պատգամավորի որդին բաց է թողնվել ոստիկանության մեկուսարանից: Այժմ, ըստ Նանե Ղազարյանի, Հակոբ Հակոբյանի փաստաբանն աշխատում է, որպեսզի մինչեւ դատն ազատ արձակվի նաեւ պատգամավորը:

Այդուհանդերձ, ինչպես ասում է մեր հյուպատոսը, եթե անգամ քննությունն ապացուցի, որ գողությունը կատարել է Հակոբյանի ընկերը կամ ընդհանրապես՝ դեպքն իսկապես թյուրիմացության արդյունք է եղել, նրանք երեքն էլ էմիրություններում պետք է մնան՝ մինչեւ ավարտվեն գործի քննությունն ու դատը: Իսկ դա, ըստ Նանե Ղազարյանի, կարող է տեւել կես տարուց ավելի: Իսկ եթե մեղադրանքը հաստատվի, ապա՝ չնայած Նանե Ղազարյանը դժվարացավ ասել, թե գողություն կատարածին ինչ պատիժ է հասնում, սակայն այլ աղբյուրներից ճշտեցինք, որ էմիրությունների օրենքներով՝ առավել մեծ չափերի հասնող գումարի գողություն կատարելու համար կարող է սահմանվել յոթ եւ ավելի տարիների ազատազրկում: 

Այդուհանդերձ, շատերի մոտ կարող է հարց առաջանալ, թե ինչպես է հնարավոր նման հսկա սուպերմարկետից անաղմուկ դուրս հանել ութ հազար դոլար արժողությամբ երկու բաճկոն: Բանն այն է, որ «Վասի» սուպերմարկետը համարվում է Դուբայի ամենաթանկ խանութներից մեկը, որտեղից գնումներ կատարում են հիմնականում շեյխերը, էմիրներն ու աշխարհի այլ երկրներից եկած միլիոնատերերը: Եւ, ինչպես մեզ բացատրեց Նանե Ղազարյանը, նման կարգի խանութներում եթե անգամ տեսնեն, որ ինչ-որ մեկը գողություն է անում, ոստիկանը երբեք իրեն թույլ չի տա գողություն անողի ձեռքը բռնել խանութի տարածքում: Եթե ոստիկանը տվյալ մարդուն մոտենա խանութի մեջ, դա կհամարվի անհարգալից վերաբերմունք թե՛ գողությունը կատարած հաճախորդի, թե՛ այդ տեսարանին ականատես մյուս հաճախորդների նկատմամբ:

Բացի դա, խանութի ներսում նման  կարգի միջադեպը բացասական ազդեցություն կարող է ունենալ խանութի հեղինակության վրա: «Նման կարգի խանութներում ոչ մեկը հաճախորդին նկատողություն չի անի: Տեսախցիկներով ամեն ինչ ֆիքսվում է. դու կարող ես ցանկացած բան վերցնել եւ հանգիստ դուրս գալ խանութից: Տեսախցիկներն ամեն-ինչ կֆիքսեն, եւ հենց գողություն կատարած հաճախորդը դուրս գա իրենց  խանութի տարածքից, այդ ժամանակ արդեն ոստիկանը նրան կմոտենա»,- ասում է Նանե Ղազարյանը: Բացի դա, «Վասի»-ն համարվում է այնպիսի կարգի սուպերմարկետ, որտեղ, հաճախորդի արժանապատվությունը չվիրավորելու համար, երբեք ապրանքի վրա զնգացող ամրակներ չեն ամրացնում, ինչպես դա արվում է կարգավիճակով ավելի ցածր խանութներում, քանզի դա կնշանակի, որ իրենք չեն վստահում իրենց հաճախորդներին, որոնք, ինչպես արդեն նշեցինք, հիմնականում միլիոնատերեր են:

Ինչեւէ, երեկ մենք փորձեցինք պարզել, որ եթե հաստատվի պատգամավորին եւ նրա մերձավորներին ներկայացված մեղադրանքը, ի՞նչ է հնարավոր անել: Էմիրություններում մեր հյուպատոսը նշեց, որ իրավիճակն իսկապես շատ բարդ է, եւ այս պահին հարցի լավագույն լուծումը կլիներ այն, որ «Վասի» սուպերմարկետը ետ վերցներ իր հայցադիմումը, որը Նանե Ղազարյանը համարում է գրեթե անհնար: Սակայն, Հակոբ Հակոբյանի եգիպտացի փաստաբանը ճշտել է, որ  «Զիլի» բուտիքի ֆրանսիացի տնօրենի կինը, որտեղից կատարվել է գողությունը, ազգությամբ հայ է, եւ այժմ պատգամավորի փաստաբանը փորձում է Ֆրանսիայում գտնել այդ տիկնոջն ու նրա միջոցով փորձել ետ վերցնել հայցադիմումը:  Ի դեպ, հայտնի է նաեւ, որ պատգամավոր Հակոբ Հակոբյանն էմիրություններում զվարճանքի որոշակի օբյեկտներ ունի, եւ համաձայն այդ երկրի օրենքների՝ այս միջադեպից հետո նրա հետ, ըստ ամենայնի, կխզվեն բոլոր կարգի աշխատանքային պայմանագրերը եւս: 

Այդուհանդերձ, հինգշաբթի օրը Հակոբ Հակոբյանը Դուբայի ոստիկանության մեկուսարանից կարողացել է մի քանի րոպեով զանգահարել Երեւան՝ իր ընկերոջն ու ասել, որ խանութում տեղի ունեցածը թյուրիմացություն է եղել, իսկ իրեն ձերբակալել են բոլորովին այլ պատճառով: Ըստ Հակոբ Հակոբյանի ընկերոջ պատմածի՝ «Ինտերպոլը» հետախուզում է հայտարարել ոմն Հակոբ Հակոբյանի նկատմամբ, եւ Դուբայի ոստիկանությունը, կարծելով, թե պատգամավոր Հակոբյանը հետախուզվող Հակոբ Հակոբյանն է, վերջինիս ձերբակալել է: Պատգամավորը վստահեցրել է, որ շատ կարճ ժամանակում այդ թյուրիմացությունը կպարզվի, ու իրեն ազատ կարձակեն: Եւ չնայած Արաբական էմիրություններում մեր դեսպանությունը պաշտոնապես արդեն հաստատել է կատարվածը, այդուհանդերձ, մենք ստուգեցինք նաեւ «Ինտերպոլի» կողմից հետախուզվող հայազգիների ցուցակը. այնտեղ Հակոբ Հակոբյան անունով որեւէ մեկը չկար:

«Ինտերպոլի» կողմից հետախուզվում է ոմն Կամսար Հակոբյան, որին դժվար թե հնարավոր լիներ շփոթել պատգամավոր Հակոբ Հակոբյանի հետ: Բացի դա, եթե անգամ շփոթմունք լիներ, պարզ չէ, թե ինչու պետք է ձերբակալվեին նաեւ նրա որդին ու ընկերը:  Ինչեւէ, երեկ մենք փորձեցինք դեպքի առնչությամբ մեկնաբանություն ստանալ նաեւ ԱԺ նախագահից ու ԱԳՆ-ից: Արթուր Բաղդասարյանն առայժմ որեւէ կերպ չի մեկնաբանում տեղի ունեցածը, սակայն, մեր ունեցած  տեղեկությամբ, էմիրություններում Հայաստանի դեսպանը դեռ երկու օր առաջ է Արթուր Բաղդասարյանին տեղյակ պահել կատարվածի մասին:

Իսկ ՀՀ արտաքին գործերի նախարարությունից երեկ մեզ ընդամենն ասացին, որ այս պահին նախարարությունը զբաղված է դեպքի հետ կապված հանգամանքների ուսումնասիրությամբ: Ու մինչ պատկան մարմինները զբաղված են դեպքի մանրամասների ճշգրտմամբ՝ ասենք, որ այս միջադեպը մեր խորհրդարանում որեւէ մեկի զարմանքն առանձնապես չի առաջացրել: Եւ դա բնական է, քանզի դժվար է ասել, թե 131 պատգամավորներից ու մեր բարձրաստիճան մնացած  պաշտոնյաներից քանիսն է, որ ջեբկիրի հոգեբանություն չունի. անկախ նրանից, թե իր «գոլդ» կրեդիտ քարտի վրա տվյալ պահին քանի միլիոն  դոլար կա:

Նաիրա Զոհրաբյան

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3903 դիտում

Տրվել է Քաջարանի 7.2 կմ երկարությամբ թունելի շինարարության մեկնարկը․ Դավիթ Խուդաթյանը տեսանյութ է հրապարակել

Ուզում ենք օգնել, որ նոր հեռանկարներ բացվեն ձեզ համար․ վարչապետն այցելել է «Կոնդ»․ լուսանկարներ, տեսանյութ

Գագիկ Սուրենյանը եղանակի վերաբերյալ նոր տեսանյութ է հրապարակել

Իշխան Զաքարյանի հետ հաշտության համաձայնություն է կնքվել․ ՀՀ-ին կվերադարձվի շուրջ 305 միլիոն դրամ

Իսրայելի և Լիբանանի միջև ձեռք է բերվել հրադադարի շրջանակային համաձայնություն․ Ռուբիո

Ուկրաինան հրթիռներ է արձակել Վոլգոգրադի ուղղությամբ․ Զելենսկին հրապարակել է հարվածի պահը․ տեսանյութ

Մեղրիում շահագործման է հանձնվել «Դատաբժշկական գիտագործնական կենտրոնի» դատաբժշկական բաժանմունքը․ տեսանյութ

Փամբակ գետում ավտոմեքենա և տղամարդու դի է հայտնաբերվել

Կրծքավանդակի կտրած-ծակած վերքերով «Աստղիկ» ԲԿ է տեղափոխվել 3 տղամարդ

Ռաիսա Մկրտչյանի մահվան կապակցությամբ վարչապետի որոշմամբ ստեղծվել է թաղման հանձնաժողով

Աջակիցները փողոցում, իրենք՝ ծովափնյա հանգստի․ սա է ընդդիմության «պայքարի» փիլիսոփայությունը․ Չախոյան

Կիևյան կամրջի երթևեկելի մասի ավարտը նախատեսվում է օգոստոսի 29-ին․ վարչապետը ծանոթացել է հիմնանորոգմանը

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5, այնուհետև կբարձրանա 5-7 աստիճանով․ անձրև, առանձին վայրերում նաև կարկուտ կլինի

Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքներն ընթացքի մեջ են. վարչապետ

Ոչնչացվել է 25 տոննա մսամթերք. ՍԱՏՄ

ԱՄՆ-ն մարդասիրական օգնությունը հնարավոր դարձնելու համար չեղարկել է Վենեսուելայի դեմ պատժամիջոցները

Հայաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Խոակին Կապարոսի մոտ հաստ աղիքի քաղցկեղ է ախտորոշվել

Ամփոփվել են աշխարհի 14-18 տարեկան պատանիների և աղջիկների առաջնությունում հայ շախմատիստների արդյունքները

Քոչարյանի որդին կամ չի ցանկանում իմանալ Մարտի 1-ի մասին ճշմարտությունը, կամ չի համակերպվում իրողության հետ

Փամբակ գետում դի է հայտնաբերվել

ՊԵԿ պատվիրակությունը մասնակցել է Համաշխարհային մաքսային կազմակերպության խորհրդի նստաշրջաններին

Մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանը

Սյունիք բնակավայրի մոտակայքում բեռնատարը կողաշրջվել է․ վարորդն արգելափակվել է խցիկում

Սահմանադրական դատարանը շարունակում է քննել ԱԺ ընտրության արդյունքները վիճարկող դիմումները

ՆԳ նախարարը հանդիպել է Վրաստանի պետական անվտանգության ծառայության պետի հետ

Ամառային զորակոչի մեկնարկին ընդառաջ ԳՇ պետն այցելել է հանրապետական հավաքակայան․ տեսանյութ

ՀԴՄ կտրոնը չենք մոռանում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Վերահաստատվել է ՀՀ պատրաստակամությունը էլ ավելի զարգացնելու Իրանի հետ բարեկամական հարաբերությունները

Առավոտյան սուրճն ավելի համով է Պապ թագավորի փողոցում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Լոռու մարզի մի քանի բնակավայրում ռազմական ոստիկանությունն իրականացնելու է պարեկային ուժեղացված ծառայություն

Սուրեն Պապիկյանի նախագահությամբ տեղի է ունեցել նախարարին կից հասարակական խորհրդի անդրանիկ նիստը

Պայմանագրային զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Կեղտոտ մարդիկ են սրանք. Կարապետյանը ՀՀ-ի տեղն ի՞նչ գիտեր, ՌԴ-ում ասֆալտ էր փռում. Գեղամ Նազարյան. տեսանյութ

Կայացել է ՍԱՏՄ խորհրդի նիստը․ Պապոյանը հորդորել է ուշադրություն դարձնել թվայնացման համակարգերի կայացմանը

Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԻԻՀ փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը․ ինչ հարցեր են քննարկվել

Հայաստան է ժամանել Իրանի նախագահի տեղակալ Համիդ Փուրմոհամադին․ տեսանյութ

Տպավորություն կա, որ ԵԱՏՄ-ում խնդիրներ են ստեղծում՝ ընտրությունների արդյունքի վրա ազդելու նպատակով. տեսանյութ

Հայաստանը պատրաստ է COP17-ը դարձնել գործնական արդյունքների և իրական գործողությունների համաժողով․ ՇՄ նախարար

Շաղատ գյուղի ՀԷԿ-ի մոտակայքում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին․ վարորդը մահացել է

Կաշառատու ընդդիմության ուժեղ հանրահավաքը ՍԴ-ի դիմաց․ Չախոյանը լուսանկար է հրապարակել