Գագիկ Հարությունյանն անպաշտոն չի մնա. նոր ընտրություններ են սպասվում

Ըստ մամուլի տեղեկությունների՝ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը պաշտոնը լքելուց հետո նշանակվելու է Բարձրագույն դատական խորհրդի նախագահ: Բանն այն է, որ այս տարվա մարտի 23-ին լրանում է Գագիկ Հարությունյանի 70-ամյակը, հետեւաբար՝ նաեւ պաշտոնավարման ժամկետը: Իշխանությունները, սակայն Հարությունյանին թոշակի ուղարկելու մտադրություն չունեն: Նախ, քննարկվում էր Հարությունյանին երկրի նախագահի թեկնածու առաջադրելու հնարավորությունը, հիմա, փաստորեն, ՍԴ գործող նախագահի համար այլ տարբերակ է քննարկվում:  

Նոր Սահմանադրության ուժի մեջ մտնելուց հետո Արդարադատության խորհրդի նախագահի պաշտոնը, որը ի պաշտոնե զբաղեցնում է երկրի նախագահը, կվերանա: Նախատեսվում է ստեղծել Բարձրագույն դատական խորհուրդ, որը բաղկացած է լինելու տասը անդամից, հինգը լինելու են Ազգային ժողովից, հինգը՝ բոլոր ատյանների դատարանների դատավորներից: Խորհրդի անդամներն ընտրվելու են հինգ տարի ժամկետով՝ առանց անընդմեջ վերընտրվելու իրավունքի: Բարձրագույն դատական խորհրդի անդամ կարող է լինել դատավորի առնվազն տասը տարվա փորձառություն ունեցող դատավորը: Խորհուրդն անկախ պետական մարմին է, որը երաշխավորում է դատարանների եւ դատավորների անկախությունը:

Նշենք նաև, որ Բարձրագույն դատական խորհրդի անդամի աշխատավարձը Վճռաբեկ դատարանի դատավորի վարձատրությունից (1 միլիոն 330 հազար դրամ) պակաս լինել չի կարող: 

ԱԺ-ի կողմից Բարձրագույն դատական խորհրդի անդամ կարող է ընտրվել միայն ՀՀ քաղաքացի հանդիսացող, ընտրական իրավունք ունեցող, բարձր մասնագիտական որակներով եւ մասնագիտական աշխատանքի առնվազն տասնհինգ տարվա փորձառությամբ իրավաբան գիտնական եւ այլ հեղինակավոր իրավաբան հանդիսացող անձը:

Սակայն ԱԺ-ի կողմից ընտրված Բարձրագույն դատական խորհրդի անդամը այլևս չի կարող զբաղվել քաղաքական գործունեությամբ ու պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններում, առեւտրային կազմակերպություններում պաշտոն զբաղեցնել:

Ազգային ժողովի խմբակցությունները, սակայն Ամանորից հետո դեռ լիարժեք չեն անցել աշխատանքային գրաֆիկին և չեն քննարկել՝ ում թեկնածությունն են առաջադրելու Բարձրագույն դատական խորհրդի անդամների ընտրություններում:

Հանրապետական խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը «Հայկական ժամանակի» հարցին, թե ու՞մ թեկնածությունն են առաջադրելու, պատասխանեց, որ իրենք դեռ քննարկումներ չեն արել այս հարցի շուրջ և չցանկացավ այլ հարցերի պատասխանել:

Ծառուկյան խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ևս ասաց, որ իրենք դեռ չեն քննարկել հարցը:

ԵԼՔ խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանը մեր հարցին պատասխանեց, որ իրենք, անպայման, ցանկանում են թեկնածուներ առաջադրել Բարձրագույն դատական խորհրդի անդամների ընտրություններում, սակայն դեռ հստակ չեն որոշել՝ ում: Մեր մյուս հարցին՝ կհասցնե՞ն արդյոք սահմանված ժամկետում ավարտել քննարկումներն ու որոշել թեկնածուներին, Նազարյանը նշեց, որ միանշանակ կհասցնեն, քանի որ ընտրությունները փետրվարին են կայանալու:

ՀՅԴ խմբակցությունից չցանկացան պատասխանել «Հայկական ժամանակի» հարցերին. խմբակցության պատգամավորները պնդում էին, թե զբաղված են:

ՀայԱրփի Բաղդասարյան

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
6884 դիտում

Գալստանյանը կշարունակի մնալ կալանքի տակ

Նոր նշանակում Քննչական կոմիտեում

Որոշ տարածաշրջաններում և Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղում․ երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով

Հայաստանում արձանագրվել է «Չիկունգունիա տենդ» հիվանդության դեպք

Բարի օր, և սիրում եմ բոլորիդ. վարչապետը ԱՄՆ-ից տեսանյութ է հրապարակել

Մեծ Բրիտանիայի թագավորի եղբայրը ձերբակալվել է. մեղադրանքը՝ Էփշտեյնի սեռական հանցանքներին մասնակցություն

Ի՞նչ փիլիսոփայություն կա. Վարդանյանը պատմել է «Անխելք մարդը» հեքիաթն ու հարցադրում արել

Կփոխհատուցվեն 2024-2025թթ. մարզերում տեղացած կարկուտի հետևանքով հողօգտագործողներին պատճառված վնասները

Սահմանամերձ համայնքների բնակիչներին աջակցության տրամադրումը կշարունակվի. ընդունվել է որոշում

Կառավարությունը 948 մլն դրամ է հատկացրել մարզերում սուբվենցիոն ծրագրերի համաֆինանսավորման համար

Առաջիկա օրերին կցրտի 7-10 աստիճանով. սպասվում են ձյան ու անձրևի տեսքով տեղումներ, որոշ հատվածներում՝ բուք

Երևանի սննդի կետերից մեկի նկուղային հարկում հրդեհ է բռնկվել

Վանաձորում եղևնի է տապալվել. վնասվել են գազատար խողովակները

Տարածաշրջանում լարվածության աննախադեպ սրացում է. Պեսկովը՝ Իրանի շուրջ իրավիճակի մասին

Իրավապահները զննություն են կատարում Գագիկ Ծառուկյանի տանը

Պայթյուն Մոսկվայի մետրոյի «Բիցևսկի պարկ» կայարանում

24 ժամ օդում ու օդանավակայաններում և վերջապես հասանք Դալաս. Աննա Հակոբյան

Առգրավվել է 1 կգ 150 գրամ մարիխուանա․ ՔՈԳՎ խոշոր բացահայտումը

65+ տարիքի քաղաքացիներին միջինում 20,000 դրամ ենք տրամադրում դեղորայքի համար, վճարում է պետությունը. Ավանեսյան

Գյուլագարակի անտառապետի տան բակում հայտնաբերվել են փայտանյութով բեռնատարներ. նա ձերբակալվել է

2026-ի հունվարից ևս 15 հազար քաղաքացի սկսել է օգտվել հետվճարի ծառայությունից. ԱՍՀ նախարար

Արագածոտնի մարզում ավտոքարշակի անիվներից մեկը պոկվել է ու հարվածել ընթացող 2 մեքենայի

Բավականին ծանր է մեր պացիենտների վիճակը. Ավանեսյանը՝ կրակոցների հետևանքով հոսպիտալացված քաղաքացիների մասին

Հայաստան-Հունաստան նոր համագործակցություն. ստորագրվել է հուշագիր թվայնացման և բարձր տեխնոլոգիաների ոլորտում

Գիրք նվիրելու օրվա կապակցությամբ ԿԳՄՍՆ-ն Կառավարության անդամներին գրքեր է նվիրել

Պետբյուջեից 520,7 մլն դրամ կհատկացվի ՔՊ-ին, «Հայաստան» դաշինքին, ԲՀԿ-ին և «Հանրապետության»-ը

Շարունակում ենք աջակցել ՀՀ-ում ժողովրդավարական զարգացումներին. Շվեդիայի ԱԳ նախարար

Երրորդ և հաջորդ երեխաների համար սահմանվել է 50 հազար դրամ ամսական նպաստ. մանրամասներ

Պապոյանը նախաձեռնել է քննարկում հարկեր վճարող ու թափանցիկ աշխատող տաքսիստների վարկավորման մասով

Երևանում տեղի ունեցած ծեծկռտուքի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Պարզվել է Երևանում մարտաֆիլմ հիշեցնող միջադեպի հետևանքով հիվանդանոցում մահացածի և 7 վիրավորի ինքնությունը

Սպիտակի ոլորաններում բուք է․ որոշ տարածաշրջաններում ձյուն և ձնախառն անձրև է տեղում

Կոմիտասի պողոտա-Փափազյան խաչմերուկում ծառայություն իրականացնող պարեկը վրաերթի է ենթարկվել

Վիճաբանություն և ծեծկռտուք Երևանում. նախաձեռնվել է քրեական վարույթ

Հրազդանի և Եղվարդի որոշ հասցեներում ջուր չի լինի

Ալիևը ևս մեկնել է Վաշինգտոն

Ինչ քայլեր պետք է կատարեն Ղարաբաղից տեղահանված ընտանիքները, որոնց բնակապահովման դիմումները մերժվել են. ԱՍՀ

Հայաստանի երկաթուղային համակարգը կարող է մեկ գիշերում փլուզվել, եթե փոխանցվի այլ երկրի. Շոյգու

Հիվանդանոց, զորամաս, դպրոց քանդեք, տեղը «Տաշիր պիցցա» բացեք կամ մոլ. Հակոբյանը՝ հոսանքի հավելագրումների մասին

Հայաստանը կարևոր փուլում է․ ՇՄ նախարարը Հռոմում ելույթ է ունեցել հատուկ բարձր մակարդակի միջոցառման ժամանակ