Երևան
12 °C
Հոկտեմբերի 25-ին Ազգային ժողովը քննարկում է կառավարության կողմից ներկայացված ու հանրային քննարկման փուլում բազմաթիվ խնդիրների հետ բախված «Զինծառայության եւ զինծառայողների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի նախագիծը։
ՀՀ պաշտպանության նախարարը՝ ներկայացնելով նախագիծը նշեց, թե այս նախագծով ՀՀ քաղաքացիների զինապարտության ապահովման գործընթացի շրջանակներում գործող կարգավորումների համեմատ փոփոխություններ են կրել պարտադիր զինվորական ծառայությունից ազատման եւ զորակոչից տարկետումների տրամադրման, զորակոչի կազմակերպման գործընթացի հետ կապված հարաբերությունները։ Նախարարը նշեց, թե զորակոչի հայտարարությունը վերապահվել է կառավարությանը, վերանայվել են տարկետման հիմքերը, եւ դրանց մեծ մասը փոխարինվել են արտոնություններով։ Լրջորեն վերանայվել է արտոնությունների համակարգը՝ ձեւական բնույթից փոխարինվելով բովանդակային արտոնություններով։
«Խոսքը վերաբերում է ծնողազուրկ, հաշմանդամ ծնողներ ունեցողներին: Այն բոլոր արտոնությունները, որը ունենք, ավելի բովանդակային են դառնում, երկու արձակուրդի իրավունք են ստանում, ինչպես նաեւ մարտական հերթապահության մեջ նրանց ներգրավումը կատարվում է միայն նրանց ցանկությամբ»,- ասաց Վիգեն Սարգսյանը։
Ուսման տարկետումը փոխկապակցվում է հետագա ծառայության բնույթի հետ։ Քաղաքացին կարող է տարկետում ստանալ զինծառայությունից, եթե այնուհետեւ պատրաստ է ծառայել, որպես սպա՝ ստանալով սպայի աշխատավարձ, ինչպես նաեւ կրթության վարձի փոխհատուցում՝ ինչպես բակալավրիատում, այնպես էլ մագիստրատուրայում։
Պայմանագրային զինվորական ծառայության դեպքում ռազմաուսումնական հաստատություններում սովորելն ավարտելուց հետո պարտադիր 20 տարվա ծառայության ժամկետն է կրճատվում եւ փոխարինվում է 10 տարվա պայմանագրի հնարավորությամբ։
Օրենքով նախատեսվում է պայմանագրային զինծառայողների համար բնակարանային ապահովման առումով՝ բյուջետային միջոցների հաշվին անհատույց սեփականության իրավունքով բնակարան ստանալու իրավունքը, որը մինչ օրս գրեթե չի գործել: Այն փոխարինվում է պայմանագրային զինվորական կազմի համար արտոնյալ պայմաններով՝ երկարաժամկետ հիփոթեքային վարկավորման պետական նպատակային ծրագրերից օգտվելու հնարավորությամբ։
«Իրականում այս կարգավորումով, սպան ծառայության ընթացքում մեկ անգամ կարողանալու է օգտվել այսօր Հայաստանում եղած շատ մատչելի պայմաններով գործող հիփոթեքային վարկերից ավելի լավ պայմաններով։ Այսինքն՝ պայմանագրային զինծառայողը կարողանալու է իր ծառայության 3-4 տարում 20 տարի ժամկետով հիփոթեքային վարկ ստանալ, ու բնակարան ձեռք բերել՝ մարելով միայն մայր գումարը, քանի որ տոկոսները սուբսիդավորվելու են պետության կողմից եւ եկամտահարկի վերադարձման միջոցով։ Ընդ որում՝ նման զինծառայողները վճարելու են մայր գումարի 90 տոկոսը, որովհետեւ մնացած 10 տոկոս կանխավճարը հատուցվելու է ՊՆ կողմից՝ տվյալ զինծառայողի ելքային նպաստի հաշվին։ Ընդ որում, եթե ծառայության բերումով նշանակվի այլ վայրում ծառայությամբ, հնարավորություն է ունենալու վարձով տալ այդ բնակարանը, ու ստացված եկամուտների հաշվին մարել մայր գումարը»,- մանրամասնեց պաշտպանության նախարարը։
Դիմելով Վիգեն Սարգսյանին՝ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հետաքրքրվեց, թե այս նախագծով հնարավո՞ր է լինում կանխել այդքան չարչրկված կոռուպցիոն խնդիրները եւ բանակը, Զոհրաբյանի խոսքով՝ «կատորգայից վերածել գրավիչ կառույցի»։
Վիգեն Սարգսյանը պատասխանեց, թե այս նախագծի խնդիրը բանակը սոցիալական վերելակի վերածելն է։
«Սահմանվում են ծառայության տեսակներ, պարտադիր ժամկետային, կամ երեք տարի սպայական, կամ պայմանագրային ծառայության տարբերակներ են սահմանվում։ Իսկ եթե մարդը նախընտրում է ավելի բարդ, մարտական հերթապահությամբ ծառայություն անցկացնել, պետք է ավելի լուրջ արտոնություններ ստանա։ Բանակը պետք է նաեւ ուսուցանող ծրագրեր իրականացնի ու փորձում ենք այդ խնդիրն էլ լուծել»,- նշեց Վիգեն Սարգսյանը։
ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանն էլ պաշտպանության նախարարից հետաքրքրվեց օրենքի 24-րդ հոդվածով՝ ընտանեկան պայմաններից ելնելով քաղաքացուն տրվող տարկետման իրավունքից, մասնավորապես՝ ուշադրություն հրավիրելով այն նոր դրույթին, համաձայն որի՝ երկու եւ ավելի երեխա ունեցող զինապարտները ստանում են տարկետման իրավունք, բայց եթե երեխաները որդեգրված են, ապա տարկետում չի տրվում։ Այս հանգամանքը Վիգեն Սարգսյանը պարզաբանեց. «Մենք հիմնականում խոսում են 18 տարեկան զորակոչիկի մասին, ում կողմից երկու երեխայի որդեգրումը առավել հավանական է, որ հենց միտված լինի տարկետման հիմքեր ձեւավորելու համար»։
Այնուհետեւ, պատասխանելով «Ելք» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանի հարցին, Վիգեն Սարգսյանն անդրադարձավ ուսանողության շրջանում լուրջ դժգոհություններ առաջացրած բանակից տարկետման իրավունքը հանելու սկզբունքին։
«Քաղաքականությունը ելնում է նրանից, որ պետք է ծառայեն բոլորը․ ով ի վիճակի է ծառայել որպես սպա, ում կրթությունը, գիտական պոտենցիալը հերիքում է, կարող է ծառայել, որպես սպա, իսկ ով չի ցանկանում երկար ծառայել, այլ նախընտրում է արագ, կարճ, երկու տարով պարտքը տալ, վերջացնել, կկարողանա ծառայել այդ կերպ։ Ես անձամբ ծառայել եմ, որպես սպա, որովհետեւ այդ պահին ունեցել եմ 3 բարձրագույն կրթություն, եւ թեեւ ունեցել եմ հնարավորություն այդ կրթությամբ աշխատելու բազմաթիվ միջազգային կազմակերպություններում, որոնք մեր օրենսդրությմաբ տալիս էին ծառայությունից տարկետման իրավունք, բայց նախընտրել եմ ծառայել որպես սպա, ու հիմա շատ հպարտ եմ այդ երեք տարիների համար, որոնք ինձ կրթությունից հետ չեն պահել, ու թեեւ զբաղվածությունս երբեք թույլ չի տվել թեկնածուական թեզեր պաշտպանել, բայց չեմ կարծում, թե պաշտպանածներին գիտելիքներով շատ զիջում եմ քաղաքագիտության կամ միջազգային հարաբերույթունների հարցերով։ Իսկ եթե կան մարդիկ, ովքեր կարծում են, թե ծառայելով իրենց գիտական հիմքերը քայքայվելու են, հավաստիացնում եմ, որ այդպես չէ, եւ գիտակ ու արհեստավարժ մարդիկ մեր բանակին պետք են։ Կամ մենք տալիս ենք բոլոր բուհում սովորողներին, կամ չենք տալիս որեւէ մեկին։ Որովհետեւ ներկայումս մենք տարկետում ենք տալիս մի փոքր տոկոսին, ընդ որում ընդհանրապես երաշխավորված չէ, որ այդ փոքր տոկոսը կզբաղվի գիտությամբ։ Երկրորդը՝ միայն մեր ընկալման մեջ է բակալավրիատն ու մագիստրատուրան անընդհատ պրոցես»,- հանգամանալից ներկայացրեց Վիգեն Սարգսյանը։
Մանե Թանդիլյանն էլ նախարարից հետաքրքրվեց, թե ինչ մոտեցում ունի Վիգեն Սարգսյանը հարցի վերաբերյալ, որ 27 տարին լրացած եւ օրենքի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիները կարող են տուգանք վճարել ու ազատվել քրեական պատասխանատվությունից։
«Ես դեմ եմ այդ օրենքին, առիթ ունեցել եմ խոսելու կառավարությունում եւ այս դահլիճում՝ իմ մոտեցումները չեն փոխվել։ Ես կարծում եմ, որ չի կարելի գումարով ազատվել սահմանադրական պարտավորություններից։ Կարծում եմ, որ չի կարելի, անընդունելի է, որ փող ունեցողը կարող է չծառայել, իսկ ով փող չունի, անապահով է, գնա ու առաջնագծում ծառայի»,- ասաց Վիգեն Սարրգսյանը։
«Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանին էլ հետաքրքրում էր այն հարցը, թե ինչո՞ւ պետք է պատմաբան դառնալ ցանկացողին ասեն՝ եթե ուզում ես դառնալ պատմաբան, դարձիր ծառայելուց հետո, իսկ երբ մարդն ուզում է դառնալ հոգեւորական, նրան տարկետում տան։
«Հոգեւորականների հետ կապված, ոչ մի տեղ չկա գրած, որ հոգեւորականն ազատվում է բանակից, հոգեւորականներն ազատվում են կառավարության որոշմամբ, այն պարզ պատճառով, որ այլ բուհերում կա, ինչո՞ւ պետք է Գեւորգյան ճեմարանում չլինի»,- պատասխանեց Վիգեն Սարգսյանը եւ հավելեց՝ ինքը կաթողիկոսի հետ պայմանավորվածություն ունի, որ եթե բուհերից տարկետման իրավունքը հանվում է, ապա հոգեւորականները եւս պետք է գնան ու ծառայեն։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Վանաձոր համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու համար․ մանրամասներ
Թրամփը լրացուցիչ 50 տոկոս մաքսատուրք է սահմանել կանադական որոշ ապրանքների ներմուծման համար
Պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար մեղադրվող Արեյանի վերաբերյալ քրվարույթի նյութերը դատարանում են
Վենետիկում ՀՀ պատվավոր հյուպատոսարանում քննարկվել է ՀՀ-Իտալիա տնտեսական համագործակցության ընդլայնման հեռանկարը
ՌԴ-ն հարվածել է Ուկրաինայի ԶՈւ-ի կողմից օգտագործվող ուկրաինական նավահանգիստներին, Սումիի «Էպիկենտրոն»-ին
ՄԻՊ-ն այցելել է Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսեր, առանձնազրույցներ են ունեցել բուժառուների հետ
Արարատ Միրզոյանը շնորհավորել է Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարի պաշտոնը ստանձնած Էդվարդ Միլիբենդին
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ ինչ եղանակ է կանխատեսվում
Դատարան են հանձնվել «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Դավիթ Ղազինյանի ընտրակաշառքի քրվարույթի նյութերը
Սարիկ Մինասյանը դադարեցրել է Գյումրու ավագանու անդամի լիազորությունները
Ձկան և ձկնամթերքի արտահանման նոր հնարավորություն․ արտադրողները հրավիրվում են առցանց հանդիպման
Հորդառատ անձրևները հեղեղել են Թբիլիսին․ տեսանյութ
ՀԷՑ-ը 2026-ի 1-ին կիսամյակում 2025-ի նույն ժամանակաշրջանի համեմատ շուրջ 62%-ով ավել հարկ ու տուրք է վճարել
ՖԻՖԱ-ն հետաքննում է արգենտինացիների պահվածքը՝ ԱԱ-2026-ի եզրափակչից հետո․ կկիրառվեն խիստ պատժամիջոցներ
ՊԵԿ-ը շարունակում է իրականացնել հարկ վճարողների իրազեկման և աջակցման ծրագիրը
Քաղաքացիները տարբեր վայրերում զենք-զինամթերք են թողել, զանգել ոստիկանություն, հայտնել դրանց տեղերը
Գագիկ Ծառուկյանը ոստիկանության մեքենայով բերվել է Քննչական կոմիտե
Մեքենան բախվել է ավտոբուսին, ապա էլեկտրասյանը․ վարորդը Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում է
6.7 մլն դրամի համակարգչային հափշտակություն կատարած անձի մասով քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում․ հասցեներ
Ով է Երևանում հանդիպակաց երթևեկող վարորդը և ինչու է դիմել նման քայլի. ՆԳՆ-ից պարզաբանում են
Հունիսի 1-ից հուլիսի 19-ը ՀՀ-ից արտահանվել է 7654 տոննա ծիրան․ Իսպանիա, նաև Պորտուգալիա արտահանում չունենք
Բարձր եմ գնահատում Բելգիայի աջակցությունը ՀՀ-ԵՄ գործընկերության խորացմանը․ վարչապետի ուղերձը Բարտ դե Վևերին
Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը պաշտոնը ստանձնելուց հետո հայտնել է կառավարութան կազմը
Կոտայքի մարզի բազմաթիվ բնակավայրերում գազ չի լինի
Մալիշկա գյուղի համայնքային նշանակության հողատարածքում ապօրինի արդյունահանվել է հրաբխային բազալտ․ տեսանյութ
«Գորիս» ՔԿՀ-ի շենքային պայմանները չեն համապատասխանում ոլորտում գործող միջազգային չափանիշներին․ ՄԻՊ
Լույս աշխարհ է եկել փոքրիկ Տիգրանը․ Արփինե Սարգսյանն այցելել է Մարմարիկ՝ Պետրոսյանների ընտանիք
Անհամբեր սպասում եմ Ձեզ հետ սերտ համագործակցությանը․ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ՄԹ նորընտիր վարչապետին
Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի
Հուլիս ամսվա ընթացքում կնշանակվի «Արարատցեմենտ»-ի կառավարիչը․ ովքեր կշարունակեն աշխատել․ Պապոյան
Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ՝ Տիգրան Արզաքանցյանի որդու և առաջին կնոջ
Նա գրկեց ինձ, սփոփում էր և մի քանի անգամ խնդրեց չարտասվել․ Մեսսին՝ Յամալի մասին
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն չի ձերբակալվի ԱՄՆ-ում. Թրամփ
Մտքեր են փոխանակվել Հայաստանի և Պարագվայի միջև միջխորհրդարանական կապերի ակտիվացման հնարավորությունների շուրջ
ՆԳՆ ծառայողների կատարողականի գնահատման համակարգը պետք է հիմնված լինի չափելի թիրախային ցուցանիշների վրա
Կալուգացու խմբակցությունը գերազանցում է բոլոր ռեկորդները, այս արագությամբ դեռ ոչ մի խմբակցություն չեն լքել
Հնդկաստանում ջրհեղեղներից ավելի քան 170 հազար մարդ է տուժել
Ծառուկյանը քրեաօլիգարխիկ ենթամշակույթի կրող է. նա գործիք է, այլ երկրի շահերի պաշտպան. Ազատ Արշակյան. տեսանյութ
Ինքնաբացարկների նոր դիմումներ «Ուժեղ Հայաստան»-ից
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT