«Սուպեր մամա 2»-ում Մենուան ու Կարինեն հաշտվում են. մանրամասներ պրեմիերայից առաջ

19/09/2017 schedule16:23

«Սուպեր մամա 2» ֆիլմում գլխավոր հերոս Կարենը կրկին կնոջ շորեր է հագնում, սակայն այս անգամ ոչ թե խաբեությամբ գումար կորզելու, այլ կնոջը փրկելու համար: Armtimes.com-ի հետ զրույցում ֆիլմի գլխավոր պրոդյուսեր եւ Կարենի ու Կարինեի դերակատար Հայկ Մարությանը մանրամասներ ներկայացրեց սյուժեից: Նա նշեց, որ Կարենը, որը կատակերգության 1-ին մասում խոստացել էր այլեւս անազնիվ ոչինչ չանել, պարզապես ստիպված է լինում որպես կին ներկայանալ:

«Կարենը ու կինը՝ Սոնան, բարեգործական ընկերություն ունեն: Կազմակերպության հաշվապահը, որը կին է, մեծ գումար է հանում հաշվից եւ փախչում: Բայց ընկնում է պատմության մեջ. մարդ է գցում մեքենայի տակ եւ ընկնում կանանց բանտ: Գումարն էլ, բնականաբար, պահած է լինում: Եթե գումարը ետ չբերվի, Սոնան բանտ կընկնի: Կարենը տղայի հետ հասկանում են, որ գումարը ետ բերելու միակ եղանակն է մտնել կանանց գաղութ: Եվ Կարենը որոշում է նորից Սուպեր մամայի՝ Կարինեի կերպարանքն ընդունել եւ ինչ-որ հանցագործություն անել կանանց բանտ ընկնելու համար: Սկզբում չի ստացվում, բայց ի վերջո հայտնվում է կանանց գաղութում, որտեղ սկսվում է ֆիլմի հիմնական պատմությունը»,- ասաց նա:

Նույն զարգացումն է տեղի ունենում նաեւ Գարիկ Պապոյանի կերպարի՝ Մենուայի հետ: Նա, Կարենից անկախ, նույնպես իմանում է գողացված գումարի մասին եւ փորձում է նույն ճանապարհով գտնել այն:

«Նա չգիտի, որ Կարենն այնտեղ է, գումարի ետեւից է գնում, եւ պատահական հանդիպում են: Իրենց մեջ հակամարտություն կա, քանի որ Կարենն էր պատճառը, որ Մենուայի նենգ արարքները բացահայտվեցին: Հետո հարաբերությունները լավանում են»,- պատմեց Հայկ Մարությանը:

Ֆիլմի պրոդյուսերը Սերգեյ Հարությունյանն է, բեմադրող ռեժիսորներն են Արման Մարությանը եւ Վահագն Խաչատրյանը, բեմադրող օպերատորը՝ Մկրտիչ Բարոյանը: 2014 թ.-ին էկրան բարձրացած «Սուպեր մամա»-ի դերասանական կազմը պահպանվել է: Նախորդ ֆիլմում գլխավոր դերերում հանդես էին եկել Հայկ Մարությանը, Անի Խաչիկյանը, Գարիկ Պապոյանը, Արման Մարտիրոսյանը, Լեւոն Հարությունյանը, Արմինե Պողոսյանը, Արփինե Գաբրիելյանը եւ ուրիշներ:

2-րդ մասում նրանց են միացել Լիլի Էլբակյանը, Արսինե Նավասարդյանը, Էվա Խաչատրյանը, Հրաչ Մուրադյանը, Սեպուհ Ապիկյանը, Իշխան Ղարիբյանը, Ելենա Եսայանը եւ այլք: Հատուկ հրավերով ֆիլմում նկարահանվել է Comedy Club»-ի հիմնադիր-անդամ Գարիկ Մարտիրոսյանը:

Նկարահանումները կայացել են այս տարի՝ ամռանը, հիմնականում Երեւանում եւ հատուկ ստեղծված տաղավարներում: Պրեմիերան կլինի հոկտեմբերի սկզբին: Մեծ էկրանների կլինի հոկտեմբերի 5-ից: Ցուցադրություններ են լինելու նաեւ սահմանամերձ շրջաններում:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
6985 դիտում

Մեկնարկում է 2026-2027 ուստարվա առաջին դասարան հաճախող երեխաների առցանց հայտագրման երկրորդ հիմնական փուլը

Կարևոր հանգույցի փակումը չէր կարող չանդրադառնալ երթևեկության վրա, բայց այս հատվածն ամենաօպտիմալն է. Կարապետյան

Մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների աշխատաժամանակը կկրճատվի. Թորոսյան

Մարդ ձեր ընտանիքից բան չի հասկանում. հոպարն ասում է՝ լավ չի, եղբոր տղան ասում է՝ լավ է. Հակոբյան

Ucom-ը «Սթրիթ Բոլ Հայաստանի Գավաթ 2026»-ի տեխնոլոգիական գործընկերն է

Բելառուսի նախագահ Լուկաշենկոյին կով են նվիրել

Եթե մտքների ծայրով անցկացնեն վերցնել մանդատները և գալ ԱԺ, նրանց քաղաքականապես ջախջախելու ենք. Հովհաննիսյան

ԱՄՆ-ն հերթական հարվածն է hասցրել նարկոահաբեկիչներին պատկանող նավակին. կան զոհեր

Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել է

ՊԵԿ-ը պարզեցնում է հարկային գործընթացները և հստակեցնում մի շարք կարգավորումներ

Վերջին 4-5 տարիների ընթացքում ՀՀ ռազմարդյունաբերական ոլորտում արձանագրվել է որակական թռիչք. Հայրապետյան

Կամչատկայի ափերի մոտ մեկուկես ժամվա ընթացքում տեղի է ունեցել 12 nւժեղ երկրաշարժ

9-ամյա երեխա է վրաերթի ենթարկվել

Հրապարակվել են հունիսի 7-ին կայացած ԱԺ հերթական ընտրությունների վիճակագրական տվյալները․ ԿԸՀ

ԱՍՀ փոխնախարարն ու Բուլղարիայի դեսպանը քննարկել են համագործակցությունը աշխատանքային միգրացիայի ոլորտում

Գողացել են համագյուղացու մեքենան ու վթարի ենթարկվել. ինչ է կատարվել Մեծավանում. տեսանյութ

Ամերիաբանկն ամբողջությամբ տեղաբաշխել է 100 մլն ԱՄՆ դոլարի անժամկետ պարտատոմսեր

Հայտնի են «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուներից երկուսի խափանման միջոցները

Ժամանակավորապես փակ կլինի Նուբարաշենից դեպի Բարձրաշեն ճանապարհահատվածը

Աշտարակ քաղաքի Էջմիածնի խճուղում տեղադրվել է լուսանկարահանող տեխնիկական միջոց

Փամբակ գետի՝ Վանաձորով անցնող հատվածում 13-ամյա երեխայի որոնումները շարունակվում են

«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուն կալանավորվել է 100-ից ավելի ընտրողի ընտրակաշառք տալու համար

Ջերմուկ քաղաքի Ազատամարտիկների պուրակը բարեկարգվել է. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Հյուսիս-հարավի Քաջարան-Ագարակ հատվածի թունելում աշխատանքները թևակոխում են նոր փուլ

Շվեյցարիայում սպասվող ԱՄՆ-Իրան բանակցությունները չեն կայանա

Արարատյան դաշտում և Երևանում կգրանցվեն 2026 թվականի ընթացքում դիտված առավելագույն ջերմաստիճանները

ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն

Կոստանյանը և էկոնոմիկայի փոխնախարարները ԵՄ դեսպանների ու ներկայացուցիչների հետ քննարկել են տնտեսական հարցեր

ՀՀ ճանապարհների թերությունների մասին հնարավոր է տեղեկացնել Arm Roads Info բջջային հավելվածի միջոցով․ քայլեր

Մկրտչյանն ու Պետքարտուղարության հատուկ բանագնացը մտքեր են փոխանակել ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության շուրջ

Սահմանվել են ՀՀ-ից մի շարք ապրանքների արտահանման ժամանակավոր սահմանափակում կիրառելու պայմանները

Կամրջի տակ 18-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 70 տարեկան հետիոտնի. բժիշկները պայքարում են տուժածի կյանքի համար

Գերմանիան Ուկրաինայի հետ համատեղ ՀՕՊ համակարգ կմշակի

Փակել փողոց նայող պատուհաններն ու դռները․ ծառերի սրսկման աշխատանքներ Էրեբունի վարչական շրջանում

Հայաստանի և Ավստրիայի միջև երկկողմ և բազմակողմ ձևաչափերում առկա է համագործակցության բարձր մակարդակ

Շտապօգնության նոր մոպեդները՝ ավելի արագ արձագանքման համար․ Ավինյանը տեսանյութ է հրապարակել

Ամենամասշտաբային հարվածը Մոսկվային պատերազմի սկզբից ի վեր․ պայթյուններ, ավերածություններ, հրդեհներ

ՌԴ-ի դիրքերը թուլանում են. տուպիկային վիճակում են, մտածում էին՝ ուր պետք է գնանք. Մելիքսեթյան. տեսանյութ

Կլաուդիա Բուշը Գերմանիայի կառավարության անունից ՊՆ-ին փոխանցել է 16 ձյունագնաց․ տեսանյութ

Քննարկվել են Հայաստանի տնտեսական դիմակայունության ամրապնդման և զարգացման ծրագրերը