Վարչապետը նախարարներին հանձնարարել է միայն «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ կարդալ

Հայաստանի Հանրապետության վարչապետ Կարեն Կարապետյանի հանձնարարականով` նախարարությունները եւ առընթեր մարմինները 3-4 անգամ նվազեցրել են օրաթերթերի բաժանորդագրության համար նախատեսված գումարները: Նպատակը խնայողությունն է: Համենայնդեպս կառավարության armtimes.com-ի աղբյուրներն այսպես մեկնաբանեցին ստեղծված իրավիճակը: Կարապետյանի հանձնարարականի արդյունքում յուրաքանչյուր նախարարության կողմից մեկ տարվա համար նախատեսված բոլոր օրաթերթերի մոտ 500 հազար դրամը դարձել է 100 հազար դրամ:

«Տարվա սկզբից վարչապետը հանձնարարել է կրճատել մամուլին հատկացվող բյուջները, շատ քիչ գումար է թողել թերթերի համար: Եթե այն ժամանակ յուրաքանչյուր նախարարություն տարվա կտրվածքով բաժանորդագրվում էր բոլոր օրաթերթերին եւ վճարում 400-450 հազար դրամ, ապա հիմա այդ գումարը դարձել է 100 հազար դրամ եւ բավարարում է միայն երկու օրաթերթի»,- ասում է ՀՀ կառավարության մեր աղբյուրը:

Կարապետյանի կառույցից մեկ հետաքրքիր տեղեկություն էլ փոխանցեցին, որ ձեռք բերվող օրաթերթերից մեկը պարտադիր պետք է լինի իշխանության գովաբանությամբ զբաղվող «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը:

«Պարտադրված է, որ այդ թերթերից մեկը պետք է լինի «Հայաստանի Հանրապետությունը» եւ մյուսն էլ՝ ինչ ցանկանան: Նախարարություն կա, որ «Հայաստանի Հանրապետության» հետ «Առավոտ» է վերցնում, «Ժողովուրդ», «Հայկական ժամանակ» կամ էն, ինչ ուզում են: Նախարարություններ էլ կան, որ արտաբյուջետային միջոցներով ուրիշ թերթերի էլ է բաժանորդագրվում, բայց  80 տոկոսը երկու թերթից ավելի չեն վերցնում»,- ասում է մեր աղբյուրը եւ միաժամանակ տեղեկացնում, որ կառավարությունից թեեւ նախարարություններին նման հրահանգ են տվել, բայց շարունակում են իրենք մի քանի միլիոնի թերթ ձեռք բերել:

«Կառավարությունը նախկինի նման վերցնում է բոլոր թերթերից`մի քանի օրինակով: Չգիտեմ, թե որքան է ընդհանուր գումարը, բայց գիտեմ, որ միլիոնների հասնում է: Առընթեր մարմինները եւս կրճատել են մամուլին հատկացվող գումարների չափը»,- ասում է կառավարության աղբյուրը:

Մինչ վարչապետը նախարարություններին հրահանգում է, որ թերթերին հատկացվող գումարները կրճատեն, միայն իշխանամետ թերթի հոդվածները կարդան, այդ ընթացքում մշակույթի նախարարությունն աջ ու ձախ մի քանի տասնյակի հասնող միլիոններ է բաժանում`իր գովքն անող լրատվամիջոցներին:

Նախարարությունը ֆինանսավորում է ընդհանուր առմամբ 65 լրատվամիջոցի, որից երկուսը պետական են, 63-ը՝ մասնավոր: Մշակույթի նախարարությունը պետական լրատվամիջոցներին հատկացնում է 73 միլիոն 65 հազար 300 դրամ, որից՝ 46,867 մլն դրամը հասնում է «Հանրապետություն» ՓԲԸ-ի «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթին, իսկ 26,17 մլն-ը՝ «Հայաստանի Հանրապետություն-Ռեսպուբլիկա Արմենիա» ՓԲԸ-ին, որը ռուսալեզու «Ռեսպուբլիկա Արմենիա» էլեկտրոնային թերթի հիմնադիրն է:

 63 ոչ պետական լրատվամիջոցներին բաժին է հասնում եւս 49,77 մլն դրամ: Այս լրատվամիջոցներից 14-ն ազգային փոքրամասնությունների լեզվով լույս տեսնող թերթերն են, որոնց նշյալ գումարից բաժին է հասնում 11,77 մլն դրամ:

Հետաքրքիր է, բայց այստեղ կրկին արտոնյալ է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը: 

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
11367 դիտում

Գտնվել է Փամբակ գետի՝ Վանաձորով անցնող հատվածում ջրահեղձ եղած 13-ամյա երեխայի մարմինը

Արձանագրություն չկազմելու համար վարորդը փորձել է կաշառել պարեկներին. նա ձերբակալվել է

Այսօր կկայանա Յունիբանկի բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովը. բանկի զուտ շահույթը կազմել է 9.8 մլրդ դրամ

Պապոյանը հայտնել է՝ որքան ծիրան, կեռաս, այլ մթերք և ծաղիկ է արտահանվել 3 օրում

Գյումրի-Մոսկվա չվերթն իրականացնող ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել Դաղստանում

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Գյումրիից Մոսկվա թռչող ինքնաթիռը աղետի ազդանշան է տվել. այն վայրէջք է կատարում Դաղստանում

Նոր Ուղի բնակավայրի մանկապարտեզը կառուցված է. վարչապետ

Հանցավոր ծագում ունեցող 30 մլն դրամը փոխանցվել է պետական բյուջե

Պաշտպանություն և անվտանգություն. ՆԳՆ պատվիրակությունը Փարիզում մասնակցել է «Eurosatory 2026» ցուցահանդեսին

Մեծ Բրիտանիայի վարչապետը հաստատել է իր հրաժարականի մասին լուրերը

Քուկդ բդի էղնի 120, դու 30 ձայն ես բերել. հմի տար, իրիկունն ապահով է, ցերեկը վտանգավոր է. նոր ձայնագրություն

ՍԴ 2 դատավոր չի մասնակցի ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությանը

Քրիստոսի արձանից մինչև մասնավոր գազանանոց և բռնաբարության մեղադրանք. The Guardian-ի՝ Ծառուկյանի մասին հոդվածը

3 պատճառ՝ ինչու դառնալ Ամիօ բանկի հաճախորդ

8-րդ օրն է՝ Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա աղջկա որոնողական աշխատանքները

Պայթյուն Կատարի արդյունաբերական գործարանում․ 54 մարդ տուժել է, 18 անձ կորած է համարվում. տեսանյութ

Քննարկվել են Հայաստանի և Իրանի փոստային ծառայութունների միջև համագործակցության ընդլայնման հարցեր

Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքների տեմպը բավականին լավն է, կարևորը այն պահելն է. Ավինյան

Մեր նպատակն է, որ մարդիկ շատ օգտվեն հանրային տրանսպորտից, այդպես Երևանում մարդատար մեքենաների քանակը կնվազի

Ուկրաինան պատրաստ է սկսել Patriot հրթիռների արտադրությունը. ԱՄՆ-ն առաջին անգամ հստակ արձագանքել է. Զելենսկի

Նոր նշանակումներ Երևանի քաղաքապետարանում

Իրանին հաջողվել է լուծել մի շարք հարցեր Կատարի և Պակիստանի շնորհիվ. Արաղչի

Խոշոր ավտովթարի հետևանքով հոսպիտալացվել է 11 տուժած, 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է

Երկրաշարժ Իջևան քաղաքի մոտակայքում

Աստղագիտական ամռան առաջին օրը Սևանա լճի մակարդակը հասել է նախորդ տարվա ցուցանիշին

Մարտուն Գրիգորյանի որդին կալանավորվել է. Գյումրու կենտրոնում կրակելու համար նա մեկ տարի հետախուզման մեջ էր

Արագածոտնի մարզում բախվել են մարդատար «Ֆորդ»-ն ու բեռնատար «ԶԻԼ»-ը․ կան 1 զոհ, 9 վիրավոր

Ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահաս տղայի մարմինը, որն իր 2 ընկերների հետ գետում լողալիս է եղել

Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. նա խայտառակ կերպով ձախողվել է. Թրամփ

Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո Մոսկվայում թանկացել է բենզինը

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա

Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ

Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ

Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից

Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ

Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը

Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար

Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե