Երևան
12 °C
Մինչեւ ադրբեջանական ծագմամբ իրանցի երգչուհի, դերասանուհի Գուգուշի Երեւան գալը, Հայաստանում երբեք 150 հազար դրամից ավելի թանկ տոմսեր չեն վաճառվել: Այս մասին armtimes.com-ին ասացին տոմսերի առցանց վաճառքով զբաղվող toms.am կայքից: ՀՀ-ում 1-ին անգամ վաճառվել են 300 հազար դրամանոց տոմսեր: Երեկ՝ օգոստոսի 31-ին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցած Գուգուշի համերգի տոմսերն արժեին 37 500, 47 500, 80 000, 100 000, 125 000, 150 000, 200 000, 300 000 դրամ:

Ըստ toms.am-ի՝ նախկինում ՀՀ-ում վաճառված ամենաթանկ տոմսերն արժեցել են 120-ից 150 հազար դրամ: Դրանք եղել են Cօmedy Club-ի շոուի, Շառլ Ազնավուրի, Էրոս Ռամազոտիի, Իրինա Ալեգրովայի, Գրիգորի Լեպսի համերգների տոմսերը: Գրիգորի Լեպսի՝ 2018-ի փետրվարին Երեւանում կայանալիք համերգի ամենաթանկ տոմսերն էլ չեն գերազանցում 120 հազար դրամը (8 000, 10 000, 15 000, 20 000, 25 000, 30 000, 50 000, 80 000, 100 000, 120 000 դրամ):

Մինչեւ Գուգուշի համերգը կային կարծիքներ, որ դահլիճում լինելու են հիմնականում իրանցիներ: Համերգի օրը խոսակցությունները հաստատվեցին: Թեեւ կային տեղացի հայեր եւ սփյուռքահայեր, սակայն մեծամասնություն էին կազմում իրանցիները. տարբեր սերունդների ներկայացուցիչներ՝ երեխաներից մինչեւ տարեցներ, եկել էին լսելու 1970-ականների Իրանի կուռքին, որը մինչեւ հիմա էլ գեղեցկության եւ նորաձեւության խորհրդանիշ է համարվում այնտեղ: Իրանցիներից շատերը նշում էին, որ եկել են՝ հենց նրան տեսնելու ու լսելու, քանի որ Իրանում նա արգելված է: Մյուսներն էլ ասում էին, որ Գուգուշը Հայաստան գալու առիթներից մեկն է միայն, եւ իրենց այստեղ է բերել նաեւ Հայաստանի ազատությունը եւ գեղեցիկ բնությունը:

Համերգը ներկաներին շատ է դուր եկել: Նրանք նշում են, որ եղել է լավ հնչողություն մաքուր ձայն եւ հիանալի կատարում երգչուհու կողմից: Հայ հանդիսատեսը նկատել է, որ իրանցիները մեծ ոգեւորությամբ են լսում իրենց կուռքին, թեեւ համերգի սկսվելուն սպասել են մոտ 2 ժամ (19:00-ի փոխարեն սկսվել է 21:00-ի սահմաններում): Հայերի համար ուշագրավ է եղել, որ իրանցիներից ոմանք լաց լինելով ձայնակցում են երգչուհուն:
Գուգուշը ելույթի ընթացքում 2 անգամ փոխել է հագուստը: Երգել է մի քանի լեզուներով՝ հիմնականում պարսկերենով: Կատարել է նաեւ հայերեն երգ («Հազար երնեկ»):
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ովքե՞ր կարող են օգտվել կաթի արտադրության սուբսիդավորման ծրագրից, ինչպես գրել դիմում․ մանրամասներ
Գյումրիում ճգնաժամը շինովի է, ըստ Առաքելյանի՝ այն ստեղծում է իշխանությունը․ ինչու ՔՊ-ն չեկավ ավագանու նիստին
Սիրելի´կանայք, լավ նորություն ունեմ ձեզ համար․ Անահիտ Ավանեսյանը տեսանյութ է հրապարակել
ԵՄ խորհուրդը հավանություն է տվել ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջև առևտրային համաձայնագրին
Կարապետյանի ունեցվածքն ու կյանքը վտանգի տակ են. Կարապետյանն ու Քոչարյանը ՌԴ-ի գրպանում են․ Ռուբեն Գալչյան
Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով
Շնորհավորում եմ իմ գործընկեր Ռուբեն Ռուբինյանին, վստահ եմ՝ կկատարի աշխատանքը մեծ պատասխանատվությամբ․ Կոնջորյան
Մարտունիում բժշկական ամբուլատորիա կկառուցվի
Մարգարիտա Սիմոնյանը ինչո՞ւ է հայի ազգանուն կրում. ԱԺ-ում ունենալու ենք ընդդիմադիր գործակալների խմբակ
Կառավարությունը մեղմում է գյուղատնտեսական ծրագրերի շահառուների վարկային բեռը՝ երկարաձգելով մարման ժամկետները
Քաղաքական որոշումը կայացված է, շոյված եմ արդյունքից․ Ռուբինյանը՝ ԱԺ նախագահի թեկնածու ընտրվելու մասին
ԱԺ նախագահի թեկնածու է ընտրվել Ռուբեն Ռուբինյանը
Տեղի է ունեցել «Արծիվ գործընկեր-2026» զորավարժության փակման հանդիսավոր արարողությունը․ տեսանյութ
Դավիթ Համբարձումյանի խափանման միջոցը փոխվել է
Կայացել է Հայաստանի Հանրապետություն-Եվրոպական Միություն անվտանգային և պաշտպանական խորհրդակցությունների նիստը
Թուրքիայի նախագահի խորհրդականն ու Մագդալենա Գրոնոն քննարկել են Ադրբեջան-Հայաստան խաղաղության գործընթացը
Ալիկ Ալեքսանյանը կմնա կալանավորված
Երևանում և ՀՀ խոշոր բնակավայրերում ավելի քան 1500 շքամուտքի էլեկտրամատակարարման ցանց կարդիականացվի
Ընտրությունները վերահաստատել են ՀՀ հավատարմությունը ժողովրդավարական արժեքներին և սահմանադրական գործընթացներին
Դատախազը Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրհետապնդում հարուցելու համաձայնություն ստանալու դիմում է ներկայացրել ԿԸՀ
Բլոգեր Արամ Ավետիսյանը բռնության է ենթարկվել. հարվածողի նկատմամբ հայտարարվել է հետախուզում. ՆԳՆ
ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը մասնակցել է Ուկրաինայի վերականգնման համաժողովին
Կանդազի խափանման միջոցը փոխվել է
Դատախազությունը կբողոքարկի Աջապահյանի խափանման միջոցի փոփոխության որոշումը
ՄԹ թագավոր Չարլզ III-ի հրավերով ՇՄ նախարարը Սենթ Ջեյմսի պալատում բարձր մակարդակի ընդունելության է մասնակցել
«Apple» ընկերությունը առանց նախազգուշացման «App Store»-ից հեռացրել է «VK» խմբի հավելվածները
Միքայել Աջապահյանի նկատմամբ կիրառված տնային կալանքը վերացվել է
Շարունակում եմ ներկայացնել «Կրթվելը նորաձև է» շարժման ռազմավարական ծրագիրը. Աննա Հակոբյան
ՆԳ նախարարը պարգևներ է հանձնել Վահե Մելքոնյանին և Փամբակում որոնողական աշխատանքներ իրականացրած ջրասուզակներին
Անգրավ բիզնես վարկ՝ մինչև 15 մլն դրամ
Պետք է սովորենք՝ մենք պետք է գնանք Թուրքիա, իրենք գան Հայաստան. Փաշինյան
Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը չի մասնակցել ավագանու նիստին՝ հայտնելով պատճառը
Գլենդելի պատմության մեջ առաջին անգամ հայազգի ոստիկանապետ է նշանակվել
Ինչպիսին են ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ
Ղարաբաղից տեղահանված ընտանիքների բնակապահովման պետական ծրագրում փոփոխություններ են կատարվել. մանրամասներ
Երևանում և Արմավիրում ուժգին քամին ծառեր է տապալել, տանիքների թիթեղներ պոկել
Բջջային հեռախոսների շուկան ամենաստվերայինն է. մենք կատաղում ենք, թռնում վերև, իջնում ցած, իրենք շարունակում են
Ցանկանում եմ շարունակել ղեկավարել Առողջապահության նախարարությունը. Անահիտ Ավանեսյան
Առողջության ապահովագրության համակարգի գործունեությունը գնահատում եմ լավ. Փաշինյան
Վարչապետը հայտնել է՝ սպասվո՞ւմ են Կառավարության կազմում փոփոխություններ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT