«Ազատության» նկարահանող խմբի վրա հարձակված երիտասարդը բաժնում է. մանրամասներ դեպքից

14/08/2017 schedule20:12

Այսօր Սեւանում «Ազատություն» ռադիոկայանի նկարահանող խմբի վրա հարձակված երիտասարդը ոստիկանության Սեւանի բաժնում է:

Այս մասին մեզ տեղեկացրեց ռադիոկայանի լրագրող Նարինե Ղալեչյանը, որի աշխատանքն այսօր խոչընդոտվել է:

Հիշեցնենք, որ այսօր Սեւանում հարձակման է ենթարկվել «Ազատություն» ռադիոկայանի նկարահանող խումբը: Ռադիոկայանի լրագրող Նարինե Ղալեչյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել՝ նշելով. «Շարժական լցակայաններն էինք նկարում, հանկարծ ներսից մեկը հարձակվեց վրաս, սկսեցի վազել, նստեցի մեքենան: Նա ոտքով հարվածեց մեքենային»: Կից նաեւ հրապարակել էր հարձակման ենթարկված ավտոմեքենայի լուսանկարները:

Լրագրողը մեր զրույցում ներկայացրեց հարձակման դեպքի մանրամասները.

- Նարինե, նախ կնկարագրե՞ք, թե ինչպես տեղի ունեցավ դեպքը:

- Առավոտյան ժամը 11:00-ի սահմաններում Սեւանում փորձում էի նկարահանել շարժական գազալցակայանները. հսկայական գազի բալոնները արեւի տակ տեղադրված են՝ հաշվի չառնելով ամառվա շոգը: Փորձում էի  նկարահանել եւ հասկանալ, թե որքանով են դրանք անօրինական, որքանով են դրանք անվտանգ մասնավորապես հարակից շենքերի բնակիչների համար, որովհետեւ ընդամենը մի քանի քայլ այն կողմ շենքեր են, դպրոց եւ այլն: Առաջին կետում, որը դեռ ընտրությունների ժամանակ աչքովս ընկել էր, նկարահանեցի, այդտեղ իհարկե մոտեցան, փորձեցին մեզ համոզել, որ չնկահարանենք, համապատասխան փաստաթղթերը մեզ ցույց կտան: Մենք 30-40 րոպե սպասեցինք, սակայն այդպես էլ փաստաթղթեր չբերեցին: Ես հիշեցի, որ քաղաքի սկզբնամասում էլ կա շրջիկ գազալցակայան. գնացի, փորձեցի էնտեղ տեսանկահարանումներ կատարել: Մեքենայից իջա տեսախցիկս միացրած, որպեսզի հեռվից ընդհանուր պլան նկարեմ, հետո նոր մոտենամ, սկսեմ խոսել, նախ ներկայանամ եւ այլն: Իջնելուց հետո, մի սեւազգեստ երիտասարդ՝ մոտավորապես 25 տարեկան, դուրս եկավ այդտեղից, սկսեց քայլել դեպի ինձ, ես քայլեցի իրեն ընդառաջ, որ բարեւեմ, բացատրեմ՝ ով եմ, ինչու եմ եկել: Երբ մի քիչ մոտեցա, նկատեցի, որ այդ տղայի աչքերը կլորացել էին, ծնոտն առաջ էր բերել, քայլվածքը ավելի ագրեսիվ էր, եւ գնալով սկսում էր քայլերն արագացնել: Հասկանալով, որ իսկապես նա կարող է վտանգավոր լինել, ես փորձեցի մի քանի քայլ հետ գնալ, երբ որ ես հետ գնացի, նա նույն ձեւով գալիս էր դեպի ինձ, մի քիչ արագացրի քայլերս, ինքն ավելի արագացրեց, ես հասկացա, որ անհնար է իր հետ կոնտակտի մեջ մտնելը, անգամ բացատրելը՝ ով եմ եւ ինչ եմ ուզում, արագ նստեցի մեքենան  եւ դուռը փակեցի: Մեքենա նստելու ընթացքում նկատեցի, որ այդ երիտասարդը վազում է, տեսախցիկիս թաքցրի եւ գոռացի, որ չմոտենա, այլապես կզանգահարեմ ոստիկանություն: Սակայն նա սկսեց կատաղած հարձակվել մեքենայի վրա,  հասցրի դուռը փակել, բռնեց մեքենայի բռնակը եւ սկսեց թափահարել, հետո տեսավ, որ դուռը փակ է, թեքվեց, սկսեց վարորդի կողմից հարվածել, բռունցքներով, ոտքով սկսեց հարվածել մեքենային, առանց որեւէ բառ ասելու: Երբ մեքենան շրջադարձ արեց, որպեսզի գնա այն ճանապարհով, որով եկել էր, նա առանց վախի կանգնեց մեքենայի առջեւ եւ սկսեց կրկին հարվածել մեքենային: Երբ նկատեց, որ մեքենան իսկապես արագություն է բացում, նոր թեքվեց, հեռացավ, այդ ընթացքում ես հասցրի նկարահանել իրեն, որովհետեւ մինչ այդ  սպառնալիք զգալով, ես թաքցրել էի տեսախցիկս, որպեսզի գույքս չվնասվի:

- Ե՞րբ եք ներկայացրել հաղորդում ոստիկանություն:

- Դեպքից հետո ես արդեն եղա Սեւանի ոստիկանապետի մոտ: Ոստիկանությունից ինձ խոստացան, որ պատշաճ ընթացք կտրվի: Բացատարություն գրեցի: Մի քանի րոպե հետո բաժին բերվեց նաեւ այդ երիտասարդը: Հենց ոստիկանապետի սենյակում ես նրանից հետաքրքվեցի, թե ի՞նչ էր պատահել, ինչո՞ւ էր արդպես հարձակվել ինձ վրա, ի պատասխան՝ նա ասաց՝ ես գոռում էի եւ այլն, իսկ դու չէիր պատասխանում, սկսեց ոտքի վրա ստեր հորինել, ես ասացի, որ չեմ պատրաստվում իր հետ կոնտակտի գնալ, ոնց որ կարգն է այդպես էլ կանենք՝ բացատրություն, ցուցմունք եւ այլն: Հիմա, ըստ ոստիկանների, այդ երիտասարդը շենքում է, մենք նույնպես այստեղ ենք փաստաբանի հետ:

- Հարձակման ենթարկված մեքենան «Ազատություն» ռադիոկայանի՞ն է պատկանում:

- Ոչ, մեքենան տաքսի ծառայությանն է, որի հետ աշխատում ենք: Կատարվել է մեքենայի զննություն, որպեսզի մասնագետը որոշի վնասի չափը, իսկ մեքենան բավականին վնասված է:

- Նարինե, այսինքն՝ այդ երիտասարդը հերքո՞ւմ էր, որ հարձակվել է մեքենայի վրա, խոչընդոտել ձեր աշխատանքը:

- Փորձում էր ինչ-որ բաներ հորինել, թե ինքը գոռացել է, բայց ինքը ընդհանրապես կոնտակտի դուրս չի եկել:

- Դուք տեղեկություններ ունե՞ք, թե այդ շարժական գազալացակայաններն ում են պատկանում:

- Ամբողջ խնդիրը հենց դա էր, որ ես փորձում էի հասկանալ, թե դրանք ում են պատկանում, բայց իմ աշխատանքը խոչընդոտվեց: Ինֆորմացիա ունեմ, բայց դեռ չեմ ցանկանում հրապարակել, որովհետեւ դրանք դեռ հստակ չեն:

-Ըստ ձեզ, ի՞նչ պատճառով էր այդ երիտասարդը նման արգեսիվ պահվածք դրսեւորում:

-Ըստ իս, պատճառն այն էր, որ ես նկարահանում էի իրենց տարածքը, ես այդպես էլ չհասկացա՝ նա աշխատակի՞ց էր, սեփականատիրոջ բարեկա՞մ էր, այդպես էլ չիմացա, թե նա ով էր:

-Տարածքում ոստիկաններ կայի՞ն:

-Ոչ, չկար: Բնակելի տարածք էր: Ես նաեւ խնդրել եմ, եթե այդ տարածքում տեսախցիկներ կան, անպայման դրանք առգրավեն, որպեսզի նա ինքնապաշտպանվելիս ստեր չհորինի:

-Ձեր կատարած տեսանկարահանումները պահպանվե՞լ են:

-Շատ փոքր հատված պահպանվել է:        

Նշենք, որ սույն դեպքի առթիվ ոստիկանության Սեւանի բաժնում հետաքննություն է կատարվում:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
4652 դիտում

ԱԺ փոխնախագահների թեկնածուներ են ընտրվել Հայկ Կոնջորյանն ու Վահագն Ալեքսանյանը

Հուլիսի կեսերին ՀՀ կառավարությունը որոշում կընդունի ՀԷՑ-ը հանրության գերակա շահ ճանաչելու մասին․ Պետրոսյան

Դեյվիդ Ալենը վերահաստատել է ԱՄՆ պատրաստակամությունը՝ աջակցելու հայկական տեխնոլոգիական էկոհամակարգի զարգացմանը

Երևան-Սևան ճանապարհին՝ Չարենցավանի մոտ, կայծակի հարվածից տուժած կամրջի հիմքերի ամրացումը կատարվել է

Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը մեկնել է Կորեա

Գյումրիում գտնվող ՌԴ ռազմաբազայի կարգավիճակի վերանայման վերաբերյալ որևէ ազդանշան չի ստացվել․ Գալուզին

Վերահաստատվել է համագործակցությունը շարունակելու պատրաստակամությունը․ ՄԻՊ-ն ընդունել է ԱՄԿ ACTRAV-ի տնօրենին

Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը կժամանի Հայաստան․ տեղի կունենա հանդիպում վարչապետի հետ

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են Հայաստանում կանաչ ջրածնի արտադրության զարգացման հեռանկարները

Ղարաբաղից տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրում փոփոխություններ են եղել

Ովքեր կլինեն ԱԺ փոխնախագահներ․ ՔՊ-ն երեկոյան որոշում կկայացնի

Երբ որոշում ենք կայացրել, մենք նման հաշվարկի չենք տիրապետել․ Հովակիմյանը՝ ԲՀԿ-ի ընտրական տվյալների մասին

Երթևեկության կազմակերպման փոփոխություն Երևանի Վահրամ Փափազյան փողոցում

Կասեցվել է«Թամարա» ապրանքանիշի 3 արտադրատեսակի արտադրությունը

Աֆղանստանում Պակիստանի օդային հարվածների հետևանքով զոհվել է 36 մարդ, վիրավորվել՝ 163-ը

Կասեցվել է Մասիսում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը

Անընդունելի է, որ ՀՀ-ն ամրագրում է ԵՄ անդամակցության մտադրություն և շարունակում օգտվել ԵԱՏՄ առավելություններից

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն աշխատանքային այցով գտնվում է Չինաստանում

Կացարաններից մինչև ջրավազաններ․ ամփոփվել են ՄԱԶԾ-ի երկամյա ծրագրի արդյունքները

Առաջիկա օրերին տեղումներ չեն սպասվում․ ջերմաստիճանը կբարձրանա

Էկոնոմիկայի նախարարությունը ներկայացրել է արտահանման ոլորտի պետական աջակցության գործող ծրագրերը

«Դասարանից՝ ուղեծիր»․ Ucom-ի աջակցությամբ «Տիեզերք 1.0»-ը ներդրվում է Հայաստանի 15 դպրոցներում

ՀՀ անտառային և լեռնային մի շարք հատվածներում տեղադրվել են արջերի ներկայության մասին զգուշացնող ցուցանակներ

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներին իրականացվում են ամառային պահպանման աշխատանքներ

ՀՀ ճանապարհներին գրանցված վթարների հետևանքով 3 օրում 69 մարդ վիրավորում է ստացել, 4-ը՝ զոհվել

Հետաքրքիր գտածոներ, այդ թվում՝ բացառիկ արժեք ներկայացնող Թամար թագուհու մետաղադրամը Ամբերդի ամրոցում

Հայաստանն ու ԱՄՆ-ն քննարկել են հազվագյուտ կրիտիկական հանքանյութերի ոլորտում համագործակցության հնարավորությունը

Եվրոպայում մեկ շաբաթվա ընթացքում սաստիկ շոգի պատճառով մահացել է ավելի քան 1300 մարդ. ԱՀԿ գլխավոր տնօրեն

Իրավապահները հայտնաբերել են կեղծ օղիներով բեռնված մեքենա

«Չաղ Ռուստամ»-ի հոր սպանության վերաբերյալ նախաձեռնված քրվարույթի նախաքննությունն ավարտվել է. ինչ է պարզվել

Նոր ներդրումային հնարավորություն․ Ամիօ Բանկը տեղաբաշխում է դրամային պարտատոմսեր

Yandex Armenia-ի ղեկավար Արամ Մխիթարյանը նշանակվել է տարածարջանային ղեկավար

ՀՀ հարկադիր կատարումն ապահովող ծառայության ներկայացուցիչները մասնակցել են Պետերբուրգի միջազգային ֆորումին

Պետք է առանձնացնել կետերը, որտեղ կլինեն մեծ ավտոկայանատեղիներ, մարդիկ թողնեն մեքենաները, շարժվեն տրանսպորտով

Կասեցվել է «Բոնապ» ընկերությանը պատկանող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ

Հրդեհ Կապուտան բնակավայրում․ փրկարարները կանխել են կրակի տարածումը

Երևանցիների շահը չի կարող ստորադասվել որևէ մեկի 98 թվականի «հոտած» պայմանագրին. Երևանի քաղաքապետ

Սահմանադրական դատարանը շարունակում է քննել ԱԺ ընտրությունների արդյունքները վիճարկելու դիմումները

Կիևյան կամրջի վրա ահռելի գործ է արվում, բայց եթե հանկարծ ասֆալտի մասով հարց եղավ, գումար չենք տալու. Ավինյան

Ամբողջական արգելք է սահմանվել ՌԴ-ից բենզինի և կերոսինի արտահանման վրա. Պուտին