Երևան
12 °C
Ֆրանսահայ երգիչ եւ երգահան Մարթեն Յորգանցն այս օրերին Հայաստանում է: Նա հայրենիք է ժամանել անցած հանգստյան օրերին եւ այստեղ է մնալու մինչեւ հուլիսի 9-ը: Այսօր՝ հունիսի 28-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա նշեց, որ այս անգամ եկել է՝ պարզապես Հայաստանում շրջելու ու տեսարժան վայրերը տեսնելու:
«Մինչեւ հիմա որքան եկել եմ, համերգների համար է եղել: Այս անգամ ցանկացա այցելել Հայաստանի գեղեցիկ վայրերը, օրինակ՝ Տաթեւ: Ցանկանում եմ սովորել՝ ինչպիսին է Հայաստանը: Այս նպատակով եմ եկել, բայց 4 օր է այստեղ եմ, եւ դժբախտաբար, որեւէ բան տեսնելու ժամանակ չեմ ունեցել (ծիծաղում է): Հաջորդ շաբաթվանից անպայման պետք է սկսեմ»,- ասաց նա՝ ավելացնելով, որ առիթն օգտագործելու է հայկական անձնագիր ստանալու համար. այն իրեն հանձնվելու է երկուշաբթի՝ հուլիսի 3-ին:
Մարթեն Յորգանցն ընդգծեց, որ իր համար մեծ պատիվ է, եւ ինքը շատ ուրախ է, որ մինչեւ հիմա հայ մանուկները շարունակում են լսել իր գրած ստեղծագործությունները: Ըստ երգահանի՝ ինքը հայտնի է դարձել, որպես մանկական երգեր գրող, եւ երեխաներին նվիրված իր ստեղծագործությունները հաջողություն են վայելում, քանի որ դրանք պարզ են:
«Պարզ երգեր են, պարզ բառեր են, երեխաներին հասկանալի երաժշտություններ: Չեմ ուզում բարդ երգեր գրել, մանավանդ երեխաների համար: Եվ երեւի մի փոքր էլ բախտի հարցն էր. ճիշտ ժամանակին եմ եկել Հայաստան՝ 1988-89 թթ., երկրաշարժից հետո: Երեխաների ժպիտը տեսնելով մանկական երգեր գրելու ցանկություն առաջացավ: Մինչեւ այդ ես երբեք երեխաների համար երգ չէի գրել: Եվ այդպես երգահանի իմ կերպարը փոխվեց. եղավ «Ճկույթիկը»: Հարազատներս մինչեւ հիմա ինձ ճկույթիկ են կոչում: Սա (խմբ. նկատի ունի «Ճկույթիկի» հաջողությունը) մեծ պատիվ է: Հիմա «Ճկույթիկին» հավասար այլ երգ պետք է գրենք»,- ասաց նա:
Յորգանցը նաեւ պատմեց, թե ինչպես է ստեղծվել հայտնի երգը: Նա խոստովանեց, որ դա իրենից առանձնապես մեծ ջանքեր չի պահանջել: Երգը գրել է շատ կարճ ժամանակում, սակայն հաջողությունը երկարատեւ է, եւ հուսով է, որ կշարունակվի:
«Բառերը գտա գրքի մեջ, վրան ավելացրեցի «ճկույթիկ, ճկույթիկ, իմ մատիկն է այս», եւ մեղեդին ստեղծվեց 4 րոպեի ընթացքում: Հուսով եմ՝ մյուս սերունդները կշարունակեն լսել երգը»,- ասաց նա:
Թեեւ Յորգանցը եկել է՝ հանգիստը վայելելու, սակայն միաժամանակ շարունակելու է ստեղծագործել: Իր ընկերոջ՝ «Արձագանք» ստուդիայի հիմնադիր, երգիչ եւ երգահան Եղիշե Պետրոսյանի հետ աշխատելու են նոր նախագծի շուրջ, որը նվիրված է լինելու մանուկներին:
«Հիմա նոր ծրագրեր ունենք: Բոլոր փակագծերը չեմ բացի, բայց դա անպայման ուղղված կլինի փոքրիկներին: Կլինեն ուսուցողական, դաստիարակչական ծրագրեր Մարթեն Յորգանցի անմիջական մասնակցությամբ: Մենք այդ ամենը կքննարկենք, եւ իմ կարծիքով՝ հետաքրքիր նախաձեռնություն կլինի»,- ասաց Եղիշե Պետրոսյանը:
Թե երբ նախագիծը կյանքի կկոչվի, ընկերները դեռ չգիտեն: Դեռ պետք է մշակեն իրենց նախաձեռնության կոնցեպտը, հետո նոր սկսեն իրականացնել այն:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ռուսաստանը Հայաստանի խնդրանքով է ԵԱՏՄ-ին միանալու պնդում արել․ Պուտին
Քանի մարդ է մասնակցել Ազատության հրապարակում «Բարգավաճ Հայաստան»-ի նախընտրական ամփոփիչ հանրահավաքին․ լուսանկար
Քվեարկությանը մասնակցելու նպատակով Հայաստան ժամանողների համար զարմանալի տեսարան է բացվելու հենց «Զվարթնոց»-ում
Հանրապետության տոնի առթիվ փրկարար ծառայողները պարգևատրվել են մեդալներով և արտահերթ կոչումներով․ տեսանյութ
ՌԴ-ից զոմբիի պես հավաքվել եկել են, որ երկիրը «փրկեն». սա վենդետա է Հայաստանի նկատմամբ․ Վիգեն Ավետիս․ տեսանյութ
ՌԴ հայերի միության ներկայացուցիչները բացահայտել են ՀՀ ընտրություններին միջամտելու մանրամասները․ FIP
ՌԴ-ում ընտրակաշառք վերցրած և ՀՀ եկածները ձերբակալվելու են. էս մարդիկ փորձանք են. Չախոյան. տեսանյութ
Փաշինյանին է աջակցում, հարկ չեմ համարել հետը խոսել․ Ծառուկյանը՝ Բաբայանի և բանավեճին չմասնակցելու մասին
Լրատվամիջոցները ստացել են ինձ վերագրվող էլեկտրոնային նամակներ․ նշված հասցեն երբևէ չի պատկանել ինձ․ Բաղդասարյան
Ուղիղ չվերթով Լատվիա է ուղարկվել ծաղկի հերթական խմբաքանակը
Ազատության հրապարակում ընթանում է ԲՀԿ ամփոփիչ հանրահավաքը
Մեկ մարդու պես մասնակցեք ընտրություններին, մի թողեք, որ փորձեն խլել մեծ զոհողությունների գնով ձեռք բերվածը
ՊՆ-ն անդրադարձել է սահմանային անցակետերում ռազմական ոստիկանության գործողություններին
Հայաստանի ապագան պետք է որոշեն այստեղ ապրող քաղաքացիները. Թորոսյանը տեսանյութ է հրապարակել
Դրոններ, արդեն նաև ծանր տեխնիկա. ինչ զենքեր է արտադրում Հայաստանը. տեսանյութ
«Հայաստանն ընտրում է»․ որ քաղաքական ուժերը կմասնակցեն վերջին հեռուստաբանավեճին
ՀՀ նախագահը պետական բարձր պարգև է հանձնել փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին
Սեպտեմբերից ավագ դասարանների սովորողների համար կգործեն անվտանգ երթևեկության և վարորդական իրավունքի խմբակներ
Հայոց հարյուրամյա ստրկությունն իր մահն է գտնում Նիկոլ Փաշինյանի ոտքերի տակ. այլևս Պապ թագավորը չպիտի սպանվի
Վաղարշակ Հարությունյանը ևս չի մասնակցի հեռուստաբանավեճին
Գալստանյանի խափանման միջոցը փոխվել է․ դատախազությունը կբողոքարկի որոշումը
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
Վերահաստատվել է Իտալիայի աջակցությունը ՀՀ քաղաքացիների՝ Շենգենյան մուտքի արտոնագրերի ազատականացման գործընթացին
Ալեքսանյանին օժանդակելու, ընտրակաշառքի, փողերի լվացման քրվարույթով 37 անձի նկատմամբ հարուցվել է քրհետապնդում
Ասում էին՝ 155 մմ-ը որտեղի՞ց եք գտնելու, ո՞վ է ձեզ վաճառելու, մենք ենք վաճառելու․ վարչապետ․ տեսանյութ
Տարբեր կուսակցությունների համակիրները պատրաստվել են ընտրակաշառք փոխանցել քաղաքացիներին լռության օրվա գիշերը
Ռոբերտ Քոչարյանը և Գագիկ Ծառուկյանը չեն մասնակցի նախընտրական մեծ բանավեճին
Օդի ջերմաստիճանը կբարձրանա․ անձրևային եղանակը կպահպանվի
Փաշինյանն ու Ֆոն դեր Լայենը քննարկել են հայկական արտադրանքի համար եվրոպական շուկաների նոր հնարավորությունները
2026 թվականի 1-ին կիսամյակում տրամադրվել է օտարերկրյա պետություններում ՀՀ քաղաքացու վավերական 334 անձնագիր
Ինչքան շատ գան Հայաստանը Նիժնի Տապռ դարձնել փորձող մարդիկ, այնքան շատ են լինելու նրանց ո՛չ ասողները. վարչապետ
ՌԴ-ից եկող ՀՀ քաղաքացին պարտականություններ չունի՞. Պապիկյանը՝ հավաքներին մասնակցելու ծանուցագրեր տալու մասին
Կստեղծվի իրավական տարբերակ՝ սահմանված ժամկետի խախտմամբ կառուցված ինքնակամ կառույցների օրինականացման համար
Կառավարությունը Ղարաբաղից տեղահանված հազարավոր քաղաքացիների կազատի մի շարք վարկային պարտավորություններից
Անհետ կորած քաղաքացիների ընտանիքները ևս 3 ամիս կստանան սոցիալական աջակցություն
Հայաստանին են վերադարձվել Կենտրոն վարչական շրջանում գտնվող գույքեր
ԵՄ-ն Հայաստանին 50 մլն եվրո ֆինանսական աջակցություն կտրամադրի. հեշտացվում է հայկական ապրանքների ներմուծումը
Ընտրակաշառք տալու և ստանալու վարույթի շրջանակում ձերբակալվել է 2 անձ
Ռուսաստանը կլուծի Հայաստանից եկող արտադրանքն այլ տեսակներով փոխարինելու հարցը. Գալուզին
ԵՄ-ն լրացուցիչ աջակցություն կտա Հայաստանին ՌԴ-ի կողմից հայկական ապրանքների ներմուծման սահմանափակումների ֆոնին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT