Երևան
12 °C
Մոսկվայի «Արարատը» երկարաժամկետ նախագիծ է, եւ ի տարբերություն Վալերի Հովհաննիսյանի մյուս թիմերի՝ Երեւանի «Ուլիսի» եւ Արմավիրի «Տորպեդոյի»՝ այն կարճ կյանք չի ունենա: Այս մասին այսօր՝ լրագրողների հետ զրույցում ասաց ակումբի փոխնախագահ Անդրանիկ Քերոբյանը: Նա ընդգծեց, որ այս ակումբը կառավարման հստակ ծրագիր ունի:
«Նախեւառաջ «Արարատ» ակումբի զարգացման կոնցեպտը սկզբունքորեն տարբերվելու է «Ուլիսից» եւ «Տորպեդոյից»: Մենք բաց բաժնետիրական ընկերություն ենք լինելու, յուրաքանչյուր ոք բաժնետոմսեր գնելու եւ ակումբում ակտիվ գործունեություն ծավալելու հնարավորություն է ունենալու: Երկրորդ, ակումբը զբաղվելու է հովանավորներ գտնելու հարցով: Բացի այդ՝ արդեն կա մի քանի տարվա բյուջե, այդ պատճառով ոչ մի մտավախություն չունենք, մեր նախագիծը երկարաժամկետ է»,- ասաց նա՝ ավելացնելով, որ Ռուսաստանի Երկրորդ դիվիզիոնի մյուս թիմերի հետ համեմատած՝ բյուջեով իրենք 3-4-րդ տեղերում են:
Ակումբն ունենալու է 1 խոշոր հովանավոր, որի անունը դեռ չի հայտարարվում: Երբ պատրաստ կլինեն բաժնետոմսերը, եւ հովանավորը կգնի դրանք, այդ ժամանակ ակումբի պաշտոնական կայքում կնշվի նրա անունը:

Սերգեյ Բույանով
«Արարատը» ստեղծվել է այս տարվա մարտին: Հանդես էր գալիս Ռուսաստանի 3-րդ դիվիզիոնի «Մոսկվա» գոտում: Այժմ այդ առաջնությունում խաղալու է արդեն ակումբի 2-րդ թիմը՝ «Արարատ 2»-ը, իսկ հիմնական թիմը՝ «Արարատը», հանդես է գալու Երկրորդ դիվիզիոնում: Ակումբի ղեկավարությունը եւ մարզչական շտաբը թիմի առջեւ լուրջ նպատակներ են դնում:
«Մենք պետք է բարձր պահենք հայկական բրենդը՝ «Արարատ» անունը, պետք է ստեղծենք հաղթող թիմ: Ամեն խաղից առաջ խաղադաշտ ենք դուրս գալու հաղթելու նպատակով, փորձելու ենք հաղթել յուրաքանչյուր խաղում, եւ այո՛, մեր առջեւ մրցաշրջանի արդյունքներով Առաջին դիվիզիոն դուրս գալու նպատակ է դրված»,- ասաց թիմի գլխավոր մարզիչ Սերգեյ Բույանովը:
Այս շրջանում թիմում ընթանում է համալրման ակտիվ գործընթաց: Կազմում արդեն կան նաեւ հնչեղ անուններ, օրինակ, Ռուսաստանի հավաքականի եւ «Կրասնոդարի» նախկին կիսապաշտպան Մարատ Իզմայլովը եւ թիմի գլխավոր աստղը՝ Ռուսաստանի հավաքականի եւ Լոնդոնի «Տոտենհեմի» նախկին հարձակվող Ռոման Պավլյուչենկոն: Թիմը շարունակելու է ֆուտբոլիստներ փնտրել եւ չի կենտրոնանալու հայտնիներ ձեռք բերելու ուղղությամբ:
«Ոչ անուններն են ֆուտբոլ խաղում, ոչ էլ փողերը: Ֆուտբոլ են խաղում ֆուտբոլիստները՝ 11 հոգի, որոնք իրենց աշխատանքի շնորհիվ խաղադաշտ դուրս գալու հնարավորություն են ստացել, եւ այդ մարդիկ պետք է արդյունք ցույց տան: Եթե ինչ-որ մեկը չհամապատասխանի մեր փիլիսոփայությանը, աստիճանաբար դուրս կմղվի թիմից»,- ասաց մարզիչը:
Հունիսի 23-ին «Արարատը» մեկնելու է Ավստրիա՝ ուսումնամարզական հավաքի: Այնտեղ 3 ընկերական խաղ է անցկացնելու Հունգարիայից, Ռումինիայից եւ Գանայից ժամանած 1-ական թիմերի հետ: Հուլիսի 6-7-ին վերադառնալու է Ռուսաստան: Այնուհետեւ սկսվելու են հանդիպումները գավաթի խաղարկությունում եւ առաջնությունում:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Հայտնի է՝ որտեղ կքվեարկի վարչապետը
Քվեաթերթիկի կամ ծրարի վրա ոչինչ չգրեք, որևէ նշում չանեք. ցանկացած գրառում այն կդարձնի անվավեր
Ձերբակալվել է Բյուրական համայնքի նախկին ղեկավար Զարզանդ Գրիգորյանը
ՌԴ-ից ժամանած ոչ մի ընտրակաշառք տվող ու վերցնող չի պլստալու. Տարոն Չախոյան
Պահանջում եմ ձերբակալել բոլորին. Թորոսյանը՝ Իրկուտսկից հարկադրաբար ՀՀ բերվող քաղաքացիների ցուցակի մասին
Ղազինյան Դավոն 1.400.000-ը տվել ա Արմանին, որ մի քիչ մարդկանց փող խոստանան՝ կաշառք բաժանեն. ձայնագրություն
Դավիթ Ղազինյանին ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու նպատակով միջնորդություն է ներկայացվել ԿԸՀ
Իրկուտսկի մարզից հարկադրաբար Հայաստան բերվող քաղաքացիների անունների տարածվող ցուցակը կդառնա քննության առարկա
Դիշովկա Հոխիկյանի ու իր տերերի աչքին ադրբեջանցիներ են երևացել, այնինչ իրանցի շինարարներ են. Հարությունյան
Դրանք պարբերական բնույթ են կրում. ԱՍՀՆ-ն՝ «Զատիկ» կենտրոնի աշխատակիցների խրախուսումների մասին
Սիսիանում բողոքի ակցիա են իրականացրել իրանցիներ, ոչ թե ադրբեջանցիներ. ՆԳՆ-ն պարզաբանում է
Չալաբյանը ՌԴ ներկայացուցիչների հետ առերևույթ քննարկել է ՀՀ ընտրություններին միջամտելու հարցեր․ Իոաննիսյան
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը արտակարգ նիստ կգումարի Ուկրաինայի խնդրանքով․ Սիբիհա
Ստեփանավանում սահմանվել է արտակարգ ռեժիմ․ կառավարությունը պատրաստ է փոխհատուցել կարկուտի վնասները․ տեսանյութ
ԿԸՀ-ն օտարերկրյա հյուրերի համար տեղեկատվական հանդիպում է հրավիրել
Ձերբակալված 194 անձ, 209 քրեական հետապնդում, կալանքներ․ ընտրական բնույթի հանցագործությունների վիճակագրություն
Երնջատափի անտառների զովն ու արջերի առավոտյան լոգանքը Ապարանի ջրամբարում․ տեսանյութ
Առաջիկա ժամերին Երևանում սպասվում են հորդառատ անձրևներ
Տեղեկություն կա, որ կարգելվի միայն ընտրելու համար ՀՀ եկած և ՌԴ վերադարձող զորակոչային տարիքի տղամարդկանց ելքը
Ստեփանավանում մոտ 20 րոպե տեղացած կարկուտը ավերածություններ է գործել․ ստեղծվել է օպերատիվ շտաբ
Ժաննա Անդրեասյանը և Դանիել Դանիելյանը ծաղիկներ են խոնարհել Արամ Խաչատրյանի շիրիմին
Վարժական հավաքից խուսափելը հանցագործություն է, պատժվում է 1-3 տարի ժամկետով ազատազրկմամբ․ դատախազություն
120 մլն եվրոյի պայմանագիր Ամերիաբանկի և FMO-ի միջև՝ ՄՓՄՁ-ների աջակցման, կանաչ ֆինանսավորման զարգացման համար
Քեզի 150+50 տվել էի, 600 էլ փոխանցեմ, հարցերը քցի տեղը․ ընտրակաշառքի ևս մեկ ձայնագրություն «Հայաստան» դաշինքից
Հայաստանի Հանրապետությանը կվերադարձվի Երևանում գտնվող՝ 12 հազար 860 քմ մակերեսով հողամասը
Բացահայտվել են «Ուժեղ Հայաստան»-ի կողմից 100-ից ավելի ընտրակաշառք տալու և ստանալու դեպքեր
Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ կարճատև անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կլինի
Վթարվել է Աբովյան քաղաքի 60 բարձրահարկ շենքերի ջրամատակարարումն ապահովող բարձր ճնշման ջրագիծը․ տեսանյութ
Հրապարակվել է Հայաստանի Հանրապետության ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը
ՀԿԿ-ն այսօր և վաղը Հայաստանի ամբողջ տարածքում իրականացնելու է լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ
Պուտինն ու Զելենսկին պետք է ինքնուրույն լուծեն իրենց խնդիրները, ես եմ նրանց հասցրել այս կետին․ Թրամփ
Այսօր և վաղը կեղծիքը շատանալու է․ Հովհաննիսյանը՝ արտիստների, երգիչների անունից տարածվող կեծ տեսանյութերի մասին
Ինչի համար է ձերբակալվել «Գող Բջեն»․ մանրամասներ
«Գող Բջեն» ձերբակալվել է
ՔՊ-ի դեմ հակաքարոզչություն է արվում. Վահագն Ալեքսանյանը զգուշացնում է․ տեսանյութ
Նոր պահանջ հունիսի 8-ից․ ՍԱՏՄ-ն տեղեկություն է հրապարակել տնտեսվարողների համար
Հրազդանի նախկին քաղաքապետից բռնագանձման պահանջ է ներկայացվել
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 6-ի նկատմամբ կայացվել է ձերբակալման որոշում․ ովքեր են նրանք
ԱՍՀՆ հաստատություններում խնամք ստացող 18 տարեկան անձինք նոր կյանք են սկսել Ակնաշենի փոքր տանը
«Մինիմումը բդի 10 ձեն բերես», «Նախագահ գուզեմ, ընկեր Նախշքարյան ջան»․ նոր ձայնագրություն «Հայաստան» դաշինքից
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT