Երևան
12 °C
ՀՖՖ Տեխնիկական կենտրոնի սան Էդգար Ասլանյանը «Բարսելոնայի» երկրպագու է, բայց ուրախ է, որ հնարավոր է՝ «Ռեալի» պորտուգալացի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուի խաղը դիտելու հնարավորություն ստանա: 12-ամյա հարձակվողը ՖԻՖԱ-ի եւ ՈՒԵՖԱ-ի հովանու ներքո անցկացվող «Ֆուտբոլը բարեկամության համար» ծրագրի՝ Հայաստանի այս տարվա ներկայացուցիչն է: Իր մարզչի՝ Լեւոն Ղասաբօղլյանի հետ մեկնելու է Ռուսաստան, դիտելու է Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկության եզրափակիչը եւ մասնակցելու է դրա շրջանակներում անցկացվող ծրագրին: Armtimes.com-ի հետ զրույցում Էդգարը կիսվեց իր ակնկալիքներով:
«Ես ուզում եմ գնալ այնտեղ եւ տեսնել, թե իմ տարիքի օտարերկրյա ֆուտբոլիստներն ինչպես են խաղում: Ես «Բարսելոնայի» երկրպագու եմ, բայց այնտեղ ցանկանում եմ տեսնել Պորտուգալիայի հավաքականի, ավելի կոնկրետ Կրիշտիանու Ռոնալդուի խաղը: Այս մրցաշարն ինձ շանս կտա, որ ընկերանամ արտասահմանցի ֆուտբոլիստների հետ: Նաեւ փորձ կտա, որ հետագայում կարողանամ խաղալ այլ երկրներում, չգիտեմ, որ թիմերում կուզենայի խաղալ, օրինակ, «Բարսելոնայում» կամ «Մանչեստեր Յունայթեդում», ինչպես Հենրիխ Մխիթարյանը»,- ասաց նա:
Ռուսական «Գազպրոմ» ընկերության հիմնադրած մրցաշարին այս տարի մասնակցում են 2005 թվականին ծնված 64 երկրների 1-ական ֆուտբոլիստ եւ 8 մարզիչ: Ակադեմիա 1-05 թիմի մարզիչ Լեւոն Ղասաբօղլյանը նրանց թվում է: 64 երեխաները բաժանվելու են 8 խմբի, 8 մարզիչն էլ գլխավորելու են 1-ական թիմ, եւ նրանց միջեւ մինի-մրցաշար է անցկացվելու: Ամենայն հավանականությամբ՝ կազմակերպիչներն այնպես կանեն, որ մարզիչների թիմերում իրենց երկրների ներկայացուցիչները չլինեն:

Էդգարը, հայրը՝ Տիգրան Ասլանյանը, եւ մայրը՝ Լիլիթ Խաչատրյանը
Ինչպես Էդգարը, այնպես էլ նրա ծնողները մեծ ոգեւորությամբ են սպասում «Ֆուտբոլը բարեկամության համար» ծրագրին: Մայրը՝ մասնագիտությամբ լրագրող Լիլիթ Խաչատրյանը, ուշադիր հետեւում է դրա հետ կապված բոլոր նորություններին, որդուն էլ սովորեցնում է մանրամասները: Հույս ունի, որ մրցաշարը կնպաստի երեխայի՝ որպես ֆուտբոլիստ աճին:
«Ամուսինս ֆուտբոլիստ է, երկար տարիներ եմ մարզադաշտերում անցկացնում, դա մեծ հաճույք է: Շատ եմ ցանկանում, որ տղաս մեծ բարձունքների հասնի»,- ասաց նա՝ ավելացնելով, որ միաժամանակ կարեւորում է բարձրագույն կրթությունը եւ հետեւում է, որ երեխան դասերը երկրորդ պլան չմղի:
Էդգարի հայրը՝ Տիգրան Ասլանյանը, նախկին ֆուտբոլիստ է, երկար տարիներ հանդես է եկել Հայաստանի Բարձրագույն խմբում, այժմ էլ որպես մարզիչ աշխատում է «Բանանց» ֆուտբոլային ակումբում: «Ֆուտբոլը բարեկամության համար» ծրագիրը, ըստ նրա, փորձ ձեռք բերելու հիանալի հնարավորություն է, եւ որդուն խորհուրդ է տալիս չկաշկանդվել եւ օգտվել դրանից:
«Ամենակարեւորը, որ չլարվի, որովհետեւ առաջին անգամ է միջազգային հարթակ դուրս գալիս, կաշկանդված չլինի, աշխույժ լինի, խաղա նվիրված»,- ասաց նա:

Մարզիչը՝ Լեւոն Ղասաբօղլյանը, նույնպես ուշադիր է իր սաների դասերին: Մի օր անակնկալ այցելել է Էդգարի դպրոց, լսել նրա անգլերենի դասը:
Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկությունը Ռուսաստանում ընթանալու է հունիսի 17-ից հուլիսի 2-ը, իսկ «Ֆուտբոլը բարեկամության համար» ծրագիրը՝ հունիսի 26-ից հուլիսի 3-ը Սանկտ Պետերբուրգում: Երեխաները, բացի ֆուտբոլային մինի-մրցաշարից, մասնակցելու են մի շարք այլ միջոցառումների: Նաեւ հնարավորություն են ունենալու դիտելու Կոնֆեդերացիաների գավաթի եզրափակիչ հանդիպումը, որը կայանալու է հուլիսի 2-ին Սանկտ Պետերբուրգում:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Վարչապետն AMAA-ի նախագահի հետ քննարկել է Վարդենիսում նոր կրթահամալիրի կառուցմանը վերաբերող հարցեր
Ներկայացվել է ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների ընթացքը
«Բայրաքթարի» գործընկերը ճանաչվել է ՀՀ կառավարության մրցույթի հաղթող» հոդվածը ապատեղեկատվություն է․ ՆԳՆ
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք
ՓԾ տնօրենը պարգևատրել է Փամբակ գետում որոնողական աշխատանքներ իրականացրած մի խումբ փրկարարների
ՇՎՏՄ-ն հորդորում է սպառողներին չօգտվել «ԴԱՎՈ ՕԻԼ» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանների ցանցից
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Արթուր Աբրահամյանը կալանավորվել է
Նիդերլանդների ծաղիկ արտադրող ընկերություններում քննարկվել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Ազգային ժողովն արտահերթ նստաշրջան կգումարի
Վերականգնվել է ՀՀ սեփականության իրավունքը Երևանի Նուբարաշեն 11-րդ փողոցի հողատարածքի նկատմամբ․ վարչապետ
Կոտայքի մարզում 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին նախազգուշացումը կեղծ է․ ՆԳՆ
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա․ անձրևային եղանակը կպահպանվի
«Բոլորին դեմ եմ»-ը ինքնալուծարվում է
Արմեն Մուրադյանը վերընտրվել է ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում
Վազգեն Սաղաթելյանը ներողություն կխնդրի Ալեն Սիմոնյանից
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգը
Հայաստանում իրավիճակը կկայունանա, դրա համար կան նախադրյալներ. Լեբեդև
Կաթնառատ գյուղում կասեցվել է «Պանիր Լոռի 50%» արտադրատեսակի արտադրությունը
Խաչփար և Նոր Կեսարիա գյուղերի տարբեր բնակիչներ աճեցրել և տանը թմրամիջոց են պահել
ՍԴ-ն որոշել է քննարկման առարկա չդարձնել դատավորներ Սաֆարյանի և Խաչատուրյանի մասնակցության անհնարինության հարցը
Մ-2 ճանապարհի՝ Մեղրիի մոտով անցնող հատվածը ժամանակ առ ժամանակ կփակվի երթևեկության համար
ԱՄՆ գործուն ներգրավմամբ Հայաստանը և Հվ. Կովկասը թևակոխել են խաղաղության, կայունության նոր դարաշրջան. Գրիգորյան
Վահագն Ալեքսանյանն առաջադրվել է որպես ԱԺ փոխնախագահի թեկնածու
Ինչ խոսք, կրկեսային գործիչների տեղը կրկեսային արենայում է. Չախոյանը՝ ընդդիմության հրավիրած հանդիպման մասին
Ալխաս Ղազարյանն առաջադրվել է ԱԺ փոխնախագահի թեկնածու
Նոր մեղադրանք. Վարդան Ղուկասյանը դատական նիստի ընթացքում միջամտել է պաշտոնատար անձի օրինական գործունեությանը
Կոնվերս Բանկը և ԱԶԲ-ն ընդլայնում են ՄՓՄՁ-ների և կայուն ֆինանսավորման հասանելիությունը Հայաստանում
Յունիբանկը 9,3 մլրդ դրամ կուղղի շահութաբաժինների վճարմանը
Ալեն Սիմոնյանը դատարանում հաղթել է Ռոբերտ Քոչարյանին
«Երևան» բժշկագիտական կենտրոնի լաբորատոր ծառայությունը հիմնովին վերանորոգված և վերազինված է. վարչապետ
Կասեցվել է կեղծ սիգարետների խոշորագույն արտադրություններից մեկը
ՎՏԲ-Հայաստան Բանկը գրանցում է ագրովարկավորման նկատմամբ պահանջարկի աճ
Յունիբանկն ու «Վանք» հիմնադրամն աջակցել են անվասայլակով բասկետբոլի ցուցադրական խաղի անցկացմանը
ՊԵԿ-ը ներկայացրել է մաքսային ստուգումների նոր պարզեցված կարգավորումները
ԵՄ-ն կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին․ Մագդալենա Գրոնո
Սահմանադրական դատարանը սկսել է ԱԺ ընտրությունների արդյունքն անվավեր ճանաչելու՝ ընդդիմության պահանջի քննումը
Կասեցվել է Վանաձորում գործող հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
Պուրակի եկեղեցիների մանրակերտները չեն ապամոնտաժվել, ժամանակավորապես տեղափոխվել են վերականգնման նպատակով
Հայկական կողմն արդեն երկու տարի է՝ չի վճարում ՀԱՊԿ անդամակցության վճարները. ՌԴ մշտական ներկայացուցիչ
Սրբուհի Գալյանը ՌԴ արդարադատության նախարարին հրավիրել է Հայաստան
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT