Նախօրեին զոհված զինծառայողը քառօրյա պատերազմին հրաշքով էր ողջ մնացել. լուսանկարներ

Մայիսի 20-ին Արցախում հակառակորդի կրակոցից ընկած սարատակցի 21-ամյա Կարեն Դանիելյանը 6 ամսից տուն էր վերադառնալու: Ծնունդով Շիրակի մարզի Սարատակ գյուղի բնակիչ Կարեն Դանիելյանի դին երեկ տեղափոխել են գյուղ: Նա ծառայում էր Մատաղիսի զորամասերից մեկում:

Համայնքում լուռ սգում են Կարենի մահը: Հարազատները armtimes.com-ի հետ զրույցում պատմում են, որ Կարենը հաճախակի է զանգահարել ծնողներին, մոր հետ խոսելիս հույս է տվել, թե՝ մի քիչ էլ սպասեք, եւ ետ կգամ: Կարենի երազանքն է եղել բանակից վերադառնալուց հետո վերանորոգել հայրական տունը եւ ամուսնանալ: Հարազատները պատմում են, որ 2016 թվականի ապրիլյան պատերազմի օրերին Կարենը պատահական էր ողջ մնացել:

«Ապրիլյան քառօրյա պատերազմում էլ պայքար էր մղել: Թշնամու գնդակոծությունից խրամատը փլվել էր, ինքը մի կերպ էր ողջ մնացել»,- պատմում են Կարենի հարազատները:

Զինծառայող Կարեն Դանիելյանը հետմահու պարգեւատրվել է ԼՂՀ արիության մեդալով: Նրա հուղարկավորությունը տեղի կունենա վաղը:

Դանիելյաններն ապրում են սոցիալապես անապահով պայմաններում: Կարենն ընտանիքի միակ տղան էր, ունի իրենից փոքր մեկ քույր:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
18890 դիտում

17-ամյա աղջիկը որոնվում է որպես անհետ կորած

Վեճի ընթացքում տղամարդու ձեռքի նռնակը պայթել է, 2 մարդ՝ մահացել. ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել Գորիսի միջադեպից

Նարեկ Կարապետյանը սխալ է․ Պորոշենկոյի «Ռոշեն» գործարանը փակվել է 2017-ին, ազգայնացվել՝ 2024-ին. Fip

2024-ին և 2025-ին ՀՀ ավտոճանապարհներին 95 կյանք է խնայվել․ վարչապետ

Զե՞նք, թե՞ հեռախոս. Մինեապոլիսում իրավապահի կողմից 37-ամյա տղամարդու սպանությունը բողոքի ալիք է բռնկել ԱՄՆ-ում

Գորիսում տեղի ունեցած դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Զինված միջադեպ Գորիսում. նռնակի պայթյունի հետևանքով սպանվել են Առուշանյանի վարորդն ու ևս մեկ երիտասարդ

Մենք հեքիաթներ չենք պատմում, մենք գրանցում ենք իրական արդյունքներ. Ղազարյանը՝ աշխատատեղերի մասին

Հռոմի պապը կոչ է արել ակտիվացնել ջանքերը Ուկրաինայում խաղաղ կարգավորման հասնելու համար

Փոքր Այրում գյուղում մեծաքանակ անասնակեր է հրդեհվել

Թալինի Սբ. Աստվածածին եկեղեցում մասնակցեցի սուրբ և անմահ պատարագի. Պապոյանը լուսանկարներ է հրապարակել

Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը 5:4 հաշվով հաղթել է Չեխիայի ընտրանուն

Ո՛չ Մոսկվան, ո՛չ Վաշինգտոնը երբեք ոչինչ չեն քննարկի ԵՄ դիվանագիտական ​​ծառայության ղեկավար Կալլասի հետ. Կրեմլ

ԲՏԱ նախարարի առաջին տեղակալը մասնակցել է Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումին

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Հայտնի է Հայաստանի ֆուտզալի հավաքականի մեկնարկային կազմը Չեխիայի դեմ խաղում

Սուրբ եւ անմահ պատարագ Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցում. վարչապետը կադրեր է հրապարակել

Ջերմուկի խաչմերուկից մինչև Կապան ավտոճանապարհները բաց են բոլոր տրանսպորտային միջոցների համար

Հայտնի է՝ երբ տեղի կունենա Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև բանակցությունների հաջորդ փուլը

Արփունք տանող ճանապարհին կողաշրջվել է «Ռեդի-Սթեդի» ՍՊԸ-ի «ՈՒԱԶ» ավտոմեքենան

Հոյակերտ դղյակ մեր երեխաների համար. Հարությունյանը հրապարակել է Հրազդանի թիվ 2 դպրոցի նախկին և ներկա տեսքը

Հանրապետության մի շարք հատվածներում և Երևանում սպասվում է մառախուղ. եղանակը՝ առաջիկա օրերին

ԱՄՆ-ն արդիականացնում է «Թոմահավկ» հրթիռները և երկարացնում դրանց ծառայության ժամկետը

Թալինում և Հաղարծինում գործարկվելու են էլեկտրական շչակներ

ԱՄՆ-ն հնարավոր է համարել Պուտինի և Զելենսկիի միջև առաջիկա հանդիպումը

Այսինքն, Կտրիճին ու ընդդիմությանը եկեղեցին պետք է, որ տեղում ադրբեջանական երգեր միացնեն ու լսեն. Ալեքսանյան

Ապրիլի 1-ից բոլոր պետական վճարները կվճարվեն բացառապես անկանխիկ եղանակով

ՀՀ կառավարությունը ավելի քան 100 մլն դրամ է տրամադրել նոր երաժշտական գործիքներ ձեռք բերելու համար. տեսանյութ

2024 թ.-ի համեմատ որքան է 2025-ին կազմել Հայաստանից դեպի ԵՄ արտահանումը. Պապոյանը թվեր է հրապարակել

ՌԴ քաղաքացի Տաշիր Սամոյի 32 տարվա հպարտ որդին ինձ սպառնում է բանտով, կալանավորելով. Չախոյան

ՀՀ վարչապետը Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցում է պատարագի

Երևանի բնակելի շենքերից մեկից գողացել են 100 շիշ «Club mate» տեսակի սառը թեյ. կան ձերբակալվածներ

Հարգելի՛ շիրակցիներ, եթե ունեք կասկածներ էլեկտրաէներգիայի հավելագրումների վերաբերյալ, կարող եք դիմել. Մինասյան

Պրիմիտիվիզմը, դեմագոգիան և պոպուլիզմը տնտեսական կատեգորիաներ չեն եղել երբեք ու չեն լինի Հայաստանում. Ադամյան

Քոչարյանի որդու բացառիկ խոստովանությունը, որը հերքում է իրենց իսկ տարածած կեղծ թեզերը. Առաքելյան

Հրդեհի հետևանքով խնդիրների բախված ընտանիքը որպես Ղարաբաղից տեղահանված պետաջակցությամբ արդեն գնել է բնակարան

Կապան-Լծեն-Նորավան, Գորիս-Շինուհայրի խաչմերուկից դեպի Տաթև ավտոճանապարհները կցորդով բեռնատարների համար փակ են

ՀԷՑ-ն անշեղորեն բարելավում է իր դիրքերը ՀՀ 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում. Պետրոսյան

Որ մեքենաները կարող են երթևեկել Նորավան-Շինուհայր-Գորիս, Լծեն-Տաթև ճանապարհներով

Մեծ Բրիտանիան մասնակցել է ռուսական նավթային լցանավերի առգրավմանը․ Անդրեյ Կելին