Կարծելով, թե անբուժելի հիվանդ է, որդին ինքնասպան է եղել. հայրը, դա տեսնելով, արել է նույնը

11/05/2017 schedule18:42

«Լավ ընտանիք էր, միայն այդքանը կարող եմ ասել», «Նրանք շփվող չէին, ընդամենը հանդիպելիս բարեւում էինք», «Փակ ընտանիք էր, նորմալ, լավ մարդիկ էին»,- մայիսի 10-ին իրենց բնակարանում կախված վիճակում հայտնաբերված հոր եւ որդու մասին այսպես էին արտահայտվում հարեւանները:

Հայրը` 63-ամյա Հարություն Հակոբյանը, Երեւանի Սվաճյան փողոցի շենքերից մեկում ապրում էր երկու որդիների հետ: Ընտանիքի մայրը մահացել է մոտ տասը տարի առաջ:  

Հարեւանների տեղեկություններով, կրտսեր որդին, երբ տուն գալով տեսել է, որ եղբայրն ու հայրը զանգերին չեն արձագանքում, զանգահարել է մորաքրոջը: Վերջինս էլ դիմել է փրկարար ծառայության օգնությանը: Փրկարարները դուռը բացելով` հայր եւ որդուն հայտնաբերել են կախված:

Նրանց հետ նույն շենքում ապրող բնակիչներն ասում էին, որ մինչեւ վերջերս հայրն աշխատել է: Ոչ  հավաստի տեղեկություններ ունեին, որ` որպես բանվոր: Բայց թե ինչու է հետո առանց աշխատանքի մնացել, մեր զրուցակիցները չգիտեին:

Փոքր որդին, ըստ հարեւանների, զարգացման որոշակի խնդիրներ ունի: Խեցեգործությամբ է զբաղվում, նաեւ վճարվում դրա դիմաց:

Ու թեպետ այս երեք տղամարդկանցից միայն մեկն էր աշխատում, մեր զրուցակից հարեւանների վրա նրանք ծայրահեղ աղքատի տպավորություն չեն թողել: Ասում էին` միշտ կոկիկ էին: Նաեւ` որ արտերկրում հարազատներ ունեին ու գուցե օգնություն էին ստանում:

Մեր զրուցակիցների համար տեղի ունեցածը անակնկալ էր, եւ նրանք դժվարանում էին կարծիք հայտնել, թե ինչը կարող էր հորն ու որդուն նման ծայրահեղ քայլի դրդել:

ՀՀ քննչական կոմիտեից տեղեկացանք, որ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի հատկանիշներով («Ինքնասպանության հասցնելը»): Նշանակվել է հետմահու դատահոգեբանական փորձաքննություն` պարզելու նրանց հոգեվիճակը: Դիակների արտաքին զննությամբ մահացածների վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:

Մեր ունեցած տեղեկություններով, սակայն, թե´ հայրը, եւ թե´ որդին հաշվառված չեն եղել հոգեբուժական որեւէ հաստատությունում: Նաեւ չեն հարել աղանդավորական ոչ մի շարժման:

Արտառոց ու սահմռկեցուցիչ այս դեպքի վերաբերյալ մեզ պարզել հաջողված  տեղեկությունների համաձայն, դուռը բացելուց հետո ոչինչ չի հուշել գողության մասին: Տղամարդիկ որեւէ մեկին չեն դիմադրել ու չեն էլ ունեցել դրա անհրաժեշտությունը: Տան դուռը, լուսամուտները մինչեւ փրկարարների ժամանելը եղել են անվնաս: Գույքը նույնպես կանոնավոր է եղել, բնակարանում` ամեն ինչ կոկիկ ու հարդարված:

Մեզ հաջողվեց պարզել, որ իրավապահների նախնական վարկածով` տղան ինքնասպանություն է գործել: Նա հիվանդ է եղել, որոշակի ժամանակ նույնիսկ բուժվել է: Բայց համարել է, որ հիվանդությունն իրականում անբուժելի է, այնինչ հարազատներն իրենից թաքցնում են դառը ճշմարտությունը: Այդ պատճառով էլ որոշել է կյանքին վերջ տալ: Իսկ հայրը, տեսնելով, որ տղան ինքնասպանություն է գործել, նույնպես դիմել է այդ քայլին:

Ավելի վաղ հայտնել ենք, որ մայիսի 10-ին Երեւանում ողբերգական դեպք է տեղի ունեցել: Ժամը 23:00-ի սահմաններում արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Սվաճյան 24 շենքի 1-ին բնակարանի բնակիչները՝ հայր եւ որդի, տեւական ժամանակ է՝ չեն արձագանքում դռան եւ հեռախոսի զանգերին: Դեպքի վայր ժամանած փրկարարները, բացելով պատշգամբի, այնուհետեւ տան դուռը, բնակարանում հայտնաբերել են հոր ու որդու դիերը՝ կախված վիճակում:

 

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
16357 դիտում

Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է

Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ

Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո

Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր

Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից

Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ

Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը

Աթենքի առևտրի պալատի նախագահի հետ քննարկվել է հայկական արտադրանքների ներկայացման և ներկրման հնարավորությունը

Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ

Երկրաշարժ Ադրբեջանում․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում

Հայկավանում հավկիթի մեծության կարկուտ է տեղացել․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել

Իր գործակալներին Մոսկվան կդավաճանի. եռագլխի հարցը լուծվելու է ի շահ ՀՀ-ՌԴ հարաբերությունների

34 միլիոն եվրոյի անհետաձգելի աջակցություն՝ ԵՄ-ից Հայաստանին՝ Ֆոն դեր Լայենի հայտարարությանը համապատասխան

ԱԳ նախարարի տեղակալն ընդունել է Հայաստանում ԵՄ գործընկերության առաքելության նորանշանակ ղեկավարին

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են Firebird-ի ԱԲ տվյալային կենտրոնի գործունեությանը վերաբերող հարցերը

Բարի գալուստ տուն, Հենրի՛խ․ Մխիթարյանը Հայաստանում է․ լուսանկարներ

Թուրքիան և Ադրբեջանն ամրապնդում են համագործակցությունը ռազմական լոգիստիկայի ոլորտում

«Գտնված երազ» տարեցների ակումբում առօրյան անցնում է անվերջ բացահայտումներով․ «Կրթվելը նորաձև է» շարժում

Ուղեվարձը չվճարած քաղաքացին վիճաբանել, հայհոյել է, հարվածել, վնասել է նույնականացման սարքը

Բարձրագույն կրթությունը պետք է հասանելի լինի յուրաքանչյուր ուսանողի․ նախարարը ներկայացրել է բարեփոխումները

Ծովագյուղի նախկին ղեկավար Վահրամ Գևորգյանը 6 հողամաս է ապօրինի օտարել․ համայնքին պատճառվել է 38 մլն դրամի վնաս

Յունիբանկն ու Wildberries-ը գործարկել են ապառիկ գնումների ծառայություն

Նպաստել վտանգված կենդանի ժառանգության պահպանմանը․ Հայաստանը մասնակցել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի նստաշրջանին

Սպիտակ-Վանաձոր ճանապարհին «Կամազ»-ը կողաշրջվել է․ կա տուժած

Անկում տարադրամի շուկայում. ինչ փոփոխություններ են արձանագրվել հունիսի 19-ին

Գորիսի Հին զանգեր տարածքում քաղաքացին զենք-զինամթերք է թողել

«Մի պարտյա հավ եք տվել, ածան չէին», «Ածացնե՞մ, ի՞նչ անեմ»․ «Ուժեղ Հայաստան»-ը խախտել է բարեգործության արգելքը

Ռուբեն Հակոբյանը ձերբակալվել է. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել

2 մլրդ դրամ՝ շինարարությունից մինչև գույքի ձեռքբերում. Կոջոյանի անվան վերակառուցված կրթահամալիրը բացվել է

Մեկնարկում է 2026-2027 ուստարվա առաջին դասարան հաճախող երեխաների առցանց հայտագրման երկրորդ հիմնական փուլը

Կարևոր հանգույցի փակումը չէր կարող չանդրադառնալ երթևեկության վրա, բայց այս հատվածն ամենաօպտիմալն է. Կարապետյան

Մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների աշխատաժամանակը կկրճատվի. Թորոսյան

Մարդ ձեր ընտանիքից բան չի հասկանում. հոպարն ասում է՝ լավ չի, եղբոր տղան ասում է՝ լավ է. Հակոբյան

Ucom-ը «Սթրիթ Բոլ Հայաստանի Գավաթ 2026»-ի տեխնոլոգիական գործընկերն է

Բելառուսի նախագահ Լուկաշենկոյին կով են նվիրել

Եթե մտքների ծայրով անցկացնեն վերցնել մանդատները և գալ ԱԺ, նրանց քաղաքականապես ջախջախելու ենք. Հովհաննիսյան

ԱՄՆ-ն հերթական հարվածն է hասցրել նարկոահաբեկիչներին պատկանող նավակին. կան զոհեր

Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել է

ՊԵԿ-ը պարզեցնում է հարկային գործընթացները և հստակեցնում մի շարք կարգավորումներ