Արտակ Սարգսյանն իմ ընկերն է. Արթուր Գեւորգյանն առաջարկում է սպասել իրավապահների նյութերին

Երեւան քաղաքի թիվ երկու ընտրատարածքից ՀՀԿ-ի ռեյտինգային ցուցակով ԱԺ պատգամավոր ընտրված Արթուր Գեւորգյանն առաջարկում է սպասել իրավապահների պարզաբանումներին, որից հետո պարզ կդառնա, թե ով ինչ կապ է ունեցել ՍԱՍ սուպերմարկետի աշխատակիցների ժողովի աղմկահարույց ձայնագրության հետ: Այս մասին Արթուր Գեւորգյանն ասաց armtimes.com-ի հետ զրույցում, չցանկանալով մեկնաբանել մամուլում հրապարակված այն վարկածը, որ միայն Արթուր Գեւորգյանին կարող էր շահեկան լինել ՍԱՍ-ի սկանդալը, քանի որ եթե այդ աղմուկից հետո Արտակ Սարգսյանը վայր դներ պատգամավորական մանդատը, ապա նույն ընտրատարածքից 3-րդ առավելագույն ձայներ ստացած Արթուր Գեւորգյանը կընտրվեր ԱԺ պատգամավոր:

- ՍԱՍ-ի աղմկահարույց ձայնագրության հետ կապված ձեր անունը հոլովվեց:

- Հոլովեցիք դուք՝ լրագրողներդ, դուք ինքներդ էլ պատասխանեք:

- Որեւէ առնչություն չե՞ք ունեցել:

- Իհարկե՝ ոչ: Ես ասեցի՝ դուք եք հոլովել իմ անունը, դուք կարող եք գտնել դրա պատասխանները:

- Հիմա ձեր փոխհարաբերությունները Արտակ Սարգսյանի հետ ինչպիսի՞ն են:

- Արտակ Սարգսյանն իմ ընկերն է ե՛ւ հիմա, ե՛ւ դրանից առաջ, ե՛ւ վաղը:

- Որեւէ բան չի՞ փոխվել այդ ձայնագրության հրապարակումից հետո:

- Ոչ, իհարկե՝ ոչ:

- Ո՞ւմ կարող եք ձեռնտու լինել այդ ձայնագրության հրապարակումը, դա ձեր ընտրատարածքն էր:

- Ես չեմ կարող ասել: Հարցը գտնվում է իրավական դաշտում, շուտով դուք կարող եք ստանալ բոլոր պատասխանները, թե որքանով պարոն Սարգսյանը կապ ունի այդ պատմության հետ, դա էլ արդեն պարզ կդառնա:

- Գանք ձեր գործունեությանը: Դուք շարունակում եք ղեկավարել բռնցքամարտի ֆեդերացիան, հիմա կրկին պատգամավոր եք, ձեր օրենսդրական գործունեությունը ո՞ր հանձնաժողովում կլինի, արդեն պատկերացնելի՞ է ձեզ համար դա:

- Նույն հանձնաժողովում՝ կրթություն, սպորտ եւ մշակույթ:

Արթուր Գեորգյանը ԱԺ պատգամավոր վերընտրվեց այն բանից հետո, երբ ԿԸՀ ինքնաբացարկի դիմում ներկայացրեց կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը, որը Արտակ Սարգսյանի հետ առավելագույն ձայներն էր ստացել թիվ 2 ընտրատարածքում:

Արտակ Սարգսյանը ԱԺ պատգամավոր է 2004 թվականից, 5-րդ գումարման խորհրդարանում որեւէ ելույթ չի ունեցել, ընդամենը մեկ անգամ է ԱԺ խոսափողն օգտագործել, այն էլ պարզաբանում տրամադրելու վերաբերյալ:

Արթուր Գեւորգյանը նույնպես ԱԺ-ի սակավախոս պատգամավորներից է: Parliamentmonitoring.am կայքի ուսումնասիրության համաձայն՝ Արթուր Գեւորգյանը 5 տարվա պատգամավորական գործունեության ընթացքում ոչ հարց է հնչեցրել, ոչ էլ ելույթ է ունեցել:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
34450 դիտում

Ոստիկանության ծառայողները կօգտվեն պետական հիփոթեքային վարկավորման շրջանակներում սոցաջակցության ծրագրերից

Իմ ներկայացուցիչները մեկնել են Իսլամաբադ. եթե Իրանը չանի գործարք, կհարվածենք էլեկտրակայաններին ու կամուրջներին

Գյումրիում «Վարչաբենդ»-ը փորձեր է անում մեծ համերգից առաջ. փորձին հետևում է Աննա Հակոբյանը . տեսանյութ

Թրամփը որևէ հիմք չունի Իրանին զրկելու միջուկային զենքի մշակման իրավունքից. Փեզեշքիան

Լոնդոնում երկու սինագոգ է հարձակման ենթարկվել

Ողբերգական ավտովթար Արարատի մարզում. մեքենաներից մեկը գլխիվայր շրջվել է․ կա 1 զnh, 2 վիրավnր

Սպասվում են անձրև, ամպրոպ և թաց ձյուն. որոշ շրջաններում տեղումները կլինեն ինտենսիվ

Վահան Կոստանյանը և Կատարի ԱԳՆ պետնախարարը քննարկել են Մերձավոր Արևելքի անվտանգային իրավիճակը

Եկեք հրապարակում վառենք քրեական օրենսգիրքը, մեծ ու ժանգոտ կողպեք դնենք նորմերի վրա, բա «հայը հային կդատի՞»

Ջերմ ընդունելություն ու ժպիտներ. վարչապետը նոր կադրեր է հրապարակել ավտոերթից

Վարչապետը ներկա է գտնվել Հյուսիս-հարավ ճանապարհի Աշտարակից դեպի Գյումրի հատվածի բացմանը. լուսանկարներ

Երևան-Գյումրի ավտոերթ. ՀՀ վարչապետը լուսանկարներ է հրապարակել

Բելառուսում կան շատ խելացի մարդիկ, որոնք ապագայում կարող են գլխավորել պետությունը. Լուկաշենկո

Ամոյանը ճանաչվել է 2025 թվականի՝ Եվրոպայի հունահռոմեական ոճի լավագույն ըմբիշ, Բաբալարյանը՝ լավագույն մարզիչ

Չինաստանում մարդանման ռոբոտը գերազանցել է մարդու համաշխարհային ռեկորդը կիսամարաթոնում. տեսանյութ

Երևան-Սևան ավտոճանապարհին բախվել են 3 մեքենա. կան տուժածներ

Հայաստանը 16 ծանրորդով կմասնակցի Եվրոպայի 2026 թվականի առաջնությանը. մեկնարկն այսօր է

Մայիսի 3-5-ը Երևանում մի շարք ճանապարհահատվածներ փակ կլինեն

Թագավոր ախպեր ջան, ո՞նց ես. ավտոերթի մասնակիցները ողջունում են Փաշինյանին

Նիկոլ Փաշինյանը Գյումրիում է. վարչապետին ուղեկցում է Աննա Հակոբյանը. տեսանյութ

Արման Ծառուկյանը Յուրայ Ֆայբերի հետ մենшմարտnւմ հաղթել է 13։1 հաշվով. տեսանյութ

Հո չե՞ք թրջվել. Ուջանի բնակիչները կանգնեցրել են ավտոերթը՝ ողջունելու վարչապետին. տեսանյութ

Հասնում ենք Գյումրի. վարչապետի նոր տեսանյութը

Կադրեր Երևան-Գյումրի ավտոերթից

Վաշինգտոնում տեղի ունեցածը շրջադարձային կդառնա ոչ միայն Հայաստանի և Ադրբեջանի, այլև ողջ տարածաշրջանի համար

Բարի երթ բոլորին. Արայիկ Հարությունյանը լուսանկար է հրապարակել

Առաջնորդում են «Խաղաղության» մեքենաները. ինչպիսին է դեպի Գյումրի ավտոերթը. տեսանյութ

Լավ օր, սիրում եմ բոլորիդ. վարչապետի առավոտյան ողջույնը

Առաջին նկարը 2018-ի գարունն է, երկրորդը՝ 2026-ի ապրիլի 19. նույն մարդը, նույն ճանապարհը. Ազարյան

Առավոտյան նախավարժանք Գյումրիի ելույթից առաջ. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Փրկարարները հայտնաբերել են Թումանյանի անտառներում մոլորված քաղաքացիներին

Վարչապետը մասնակցում է Հյուսիս-հարավ ավտոճանապարհի Աշտարակ-Գյումրի հատվածի բացման ավտոերթին

Լավ դուք ի՞նչ սորտ եք. ո՞նց եք ձեզ զգում հիմա, այս նկարների ֆոնին. Հարությունյանը լուսանկարներ է հրապարակել

Նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ

Վարչապետը Երևան-Գյումրի ավտոերթի կազմակերպչական հարցերի մասին հիշեցում է արել. տեսանյութ

ՀԷՑ-ը պետական բյուջե է ուղղել շուրջ 4,1 միլիարդ դրամ․ Ռոմանոս Պետրոսյան

Նուբարաշենի աղբավայրի տնօրենն ու աշխատակիցը տեղափովել են հիվանդանոց. բժիշկները պայքարում են նրանց կյանքի համար

Կա հարկ՝ կա պետություն, չկա հարկ՝ չկա պետություն, չկա հարկ՝ ուրեմն ոչ մի հարց չի լուծվում․ վարչապետ․ տեսանյութ

Առողջության ապահովագրության շրջանակում 1 մլն 700 հզր մարդ է ապահովագրվել, 614 հազար անձ օգտվել է

Թեհրանը, պակիստանյան միջնորդի միջոցով, ԱՄՆ-ից նոր առաջարկներ է ստացել, քննարկում է․ Իրանի ԱԽ