Երևան
12 °C
Ռուսաստանի առաջնության 3-րդ դիվիզիոնի «Մոսկվա» գոտում հանդես եկող նորաստեղծ «Արարատը» ցանկանում է փորձել 2-րդ դիվիզիոնում հանդես գալու իրավունք ստանալ: Այս մասին armtimes.com-ի հետ զրույցում հայտնեց ակումբի մամուլի քարտուղար Անդրանիկ Քերոփյանը: Այս շրջանում ակումբը զբաղված է լիցենզավորման համար փաստաթղթեր պատրաստելով:
«Հունիսի վերջին, հուլիսի սկզբին պետք է լիցենզավորում անցնենք, փաստաթղթերն ենք պատրաստում, որ ամռանը սկսենք հանդես գալ 2-րդ լիգայում, իսկ 3-րդում հանդես կգա երիտասարդական թիմը»,- ասաց նա:
Ակումբն ավելի հեռուն գնացող պլաններ ունի: Ցանկանում է ապագայում Ռուսաստանի Պրեմիեր լիգայում խաղալ: Ինչպես նշում է Անդրանիկ Քերոփյանը, այս նպատակն իրականացնելու եւ հաջողությունների հասնելու համար իրենց կայուն ֆինանսավորում է անհրաժեշտ: Առայժմ նորաստեղծ «Արարատը» գործունեություն է ծավալում բարերարների շնորհիվ, սակայն հույս կա, որ շուտով կլինեն բաժնետերեր, որոնք իրենց վրա կվերցնեն ֆինանսական հարցերը:
«Ակումբը գրանցված է որպես բաժնետիրական ընկերություն, եւ յուրաքանչյուր ցանկացող կարող է բաժնետոմսեր ձեռք բերել: Հիմա դեռ սկզբնական փուլում է, եւ բաժնետերեր դեռ չունենք: Մարդիկ պետք է տեսնեն, որ ակումբը հեռանկարային է, զարգանում է, այդ ժամանակ կարծում եմ՝ նրանք հետաքրքրված կլինեն»,- ասաց նա:
Մոսկվայի «Արարատը» ստեղծվել է այս տարվա մարտին, ունի մոտ 30 ֆուտբոլիստ: Թիմը մարզում են երկվորյակ եղբայրներ՝ Արկադի եւ Վիկտոր Իմերկովները: Արկադին գլխավոր մարզիչն է, իսկ Վիկտորը՝ օգնականը: «Արարատն» արդեն 3 հանդիպում է անցկացրել: 1-ին տուրում 1:0 հաշվով հաղթել է «Զելենոգրադին», 2-րդում ոչ-ոքի է խաղացել «Չերտանովոյի» հետ (0:0), 3-րդ տուրում պարտվել է «Ռոսիչին» (1:0):
Ապրիլի 21-ին հայտնի է դարձել, որ «Զելենոգրադի» դեմ խաղի համար «Արարատի» հաշվին 0:3 հաշվով տեխնիկական պարտություն է գրանցվել: Այդ խաղին մասնակցել է Արտակ Ալեքսանյանը, որը փաստաթղթերի հետ կապված խնդիրներ է ունեցել:
3 տուրից հետո «Արարատը» վերջին՝ 20-րդ, հորիզոնականում է: Մայիսի 3-ին 4-րդ տուրի շրջանակներում թիմը սեփական հարկի տակ՝ «Սպարտակովեց» մարզադաշտում, կմրցի «Վելեսի» դեմ:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Հայտնի է՝ որտեղ կքվեարկի վարչապետը
Քվեաթերթիկի կամ ծրարի վրա ոչինչ չգրեք, որևէ նշում չանեք. ցանկացած գրառում այն կդարձնի անվավեր
Ձերբակալվել է Բյուրական համայնքի նախկին ղեկավար Զարզանդ Գրիգորյանը
ՌԴ-ից ժամանած ոչ մի ընտրակաշառք տվող ու վերցնող չի պլստալու. Տարոն Չախոյան
Պահանջում եմ ձերբակալել բոլորին. Թորոսյանը՝ Իրկուտսկից հարկադրաբար ՀՀ բերվող քաղաքացիների ցուցակի մասին
Ղազինյան Դավոն 1.400.000-ը տվել ա Արմանին, որ մի քիչ մարդկանց փող խոստանան՝ կաշառք բաժանեն. ձայնագրություն
Դավիթ Ղազինյանին ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու նպատակով միջնորդություն է ներկայացվել ԿԸՀ
Իրկուտսկի մարզից հարկադրաբար Հայաստան բերվող քաղաքացիների անունների տարածվող ցուցակը կդառնա քննության առարկա
Դիշովկա Հոխիկյանի ու իր տերերի աչքին ադրբեջանցիներ են երևացել, այնինչ իրանցի շինարարներ են. Հարությունյան
Դրանք պարբերական բնույթ են կրում. ԱՍՀՆ-ն՝ «Զատիկ» կենտրոնի աշխատակիցների խրախուսումների մասին
Սիսիանում բողոքի ակցիա են իրականացրել իրանցիներ, ոչ թե ադրբեջանցիներ. ՆԳՆ-ն պարզաբանում է
Չալաբյանը ՌԴ ներկայացուցիչների հետ առերևույթ քննարկել է ՀՀ ընտրություններին միջամտելու հարցեր․ Իոաննիսյան
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը արտակարգ նիստ կգումարի Ուկրաինայի խնդրանքով․ Սիբիհա
Ստեփանավանում սահմանվել է արտակարգ ռեժիմ․ կառավարությունը պատրաստ է փոխհատուցել կարկուտի վնասները․ տեսանյութ
ԿԸՀ-ն օտարերկրյա հյուրերի համար տեղեկատվական հանդիպում է հրավիրել
Ձերբակալված 194 անձ, 209 քրեական հետապնդում, կալանքներ․ ընտրական բնույթի հանցագործությունների վիճակագրություն
Երնջատափի անտառների զովն ու արջերի առավոտյան լոգանքը Ապարանի ջրամբարում․ տեսանյութ
Առաջիկա ժամերին Երևանում սպասվում են հորդառատ անձրևներ
Տեղեկություն կա, որ կարգելվի միայն ընտրելու համար ՀՀ եկած և ՌԴ վերադարձող զորակոչային տարիքի տղամարդկանց ելքը
Ստեփանավանում մոտ 20 րոպե տեղացած կարկուտը ավերածություններ է գործել․ ստեղծվել է օպերատիվ շտաբ
Ժաննա Անդրեասյանը և Դանիել Դանիելյանը ծաղիկներ են խոնարհել Արամ Խաչատրյանի շիրիմին
Վարժական հավաքից խուսափելը հանցագործություն է, պատժվում է 1-3 տարի ժամկետով ազատազրկմամբ․ դատախազություն
120 մլն եվրոյի պայմանագիր Ամերիաբանկի և FMO-ի միջև՝ ՄՓՄՁ-ների աջակցման, կանաչ ֆինանսավորման զարգացման համար
Քեզի 150+50 տվել էի, 600 էլ փոխանցեմ, հարցերը քցի տեղը․ ընտրակաշառքի ևս մեկ ձայնագրություն «Հայաստան» դաշինքից
Հայաստանի Հանրապետությանը կվերադարձվի Երևանում գտնվող՝ 12 հազար 860 քմ մակերեսով հողամասը
Բացահայտվել են «Ուժեղ Հայաստան»-ի կողմից 100-ից ավելի ընտրակաշառք տալու և ստանալու դեպքեր
Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ կարճատև անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կլինի
Վթարվել է Աբովյան քաղաքի 60 բարձրահարկ շենքերի ջրամատակարարումն ապահովող բարձր ճնշման ջրագիծը․ տեսանյութ
Հրապարակվել է Հայաստանի Հանրապետության ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը
ՀԿԿ-ն այսօր և վաղը Հայաստանի ամբողջ տարածքում իրականացնելու է լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ
Պուտինն ու Զելենսկին պետք է ինքնուրույն լուծեն իրենց խնդիրները, ես եմ նրանց հասցրել այս կետին․ Թրամփ
Այսօր և վաղը կեղծիքը շատանալու է․ Հովհաննիսյանը՝ արտիստների, երգիչների անունից տարածվող կեծ տեսանյութերի մասին
Ինչի համար է ձերբակալվել «Գող Բջեն»․ մանրամասներ
«Գող Բջեն» ձերբակալվել է
ՔՊ-ի դեմ հակաքարոզչություն է արվում. Վահագն Ալեքսանյանը զգուշացնում է․ տեսանյութ
Նոր պահանջ հունիսի 8-ից․ ՍԱՏՄ-ն տեղեկություն է հրապարակել տնտեսվարողների համար
Հրազդանի նախկին քաղաքապետից բռնագանձման պահանջ է ներկայացվել
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 6-ի նկատմամբ կայացվել է ձերբակալման որոշում․ ովքեր են նրանք
ԱՍՀՆ հաստատություններում խնամք ստացող 18 տարեկան անձինք նոր կյանք են սկսել Ակնաշենի փոքր տանը
«Մինիմումը բդի 10 ձեն բերես», «Նախագահ գուզեմ, ընկեր Նախշքարյան ջան»․ նոր ձայնագրություն «Հայաստան» դաշինքից
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT