Խմել, եկել ես դատարան, դերասա՛ն. միջադեպ՝ Երրորդմասցի Լյովիկի սպանության գործով. տեսանյութ

25/04/2017 schedule15:01

Երրորդմասցի Լյովիկի եւ նրա երկու ընկերների սպանության գործով այսօր Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում միջադեպ տեղի ունեցավ:

Դատարան էր ներկայացել Երրորդմասցի Լյովիկի հայրը՝ տուժողի իրավահաջորդ Միհրան Ղազարյանը: Վերջինս նախ ասաց, որ բացատրություն, ցուցմունք է ուզում տալ, հետո փոխեց ասաց՝ հայտարարություն ունեմ անելու: Երբ ամբաստանյալների պաշտպան Լուսինե Սահակյանը փորձում էր դատարանից հետաքրքրվել, թե քրեական դատավարության օրենսգրքի ո՞ր նորմով է տուժողի իրավահաջորդը բացատրություն տալիս, Միհրան Ղազարյանը ընդհատեց փաստաբանին եւ սկսեց վիրավորական արտահայտություններ հնչեցնել: «Թող խոսեմ, այ հիվանդ, չես թողնում մենք խոսենք կուլտուր ա պետք»,- դիմելով Լուսինե Սահակյանին՝ ասաց տուժողի իրավահաջորդը:

Վիճաբանություն սկսվեց, Երրորդմասցի Լյովիկի հայրը պարբերաբար ընդհատում էր փաստաբանին: Դիմելով դատարանին Սահակյանն ասաց, որ սա արդեն երկրորդ դեպքն է, որ տուժողի իրավահաջորդն իրեն վիրավորում է, եւ եթե կրկնվի, ապա համապատասխան հաղորդում կներկայացնի:

Վիճաբանությունից հետո, Միհրան Ղազարյանի ներկայացուցիչ Երեմ Սարգսյանը ասաց, որ իր վստահորդը ոչ թե բացատրություն ունի տալու, այլ որպես դատավարության մասնակից՝ հայտարարություն: Դատարանը թույլատրեց Միհրան Ղազարյանին հայտարարություն անել, ինչի ժամանակ կրկին միջադեպ տեղի ունեցավ: Այս անգամ միջադեպի ժամանակ լուռ չմնացին նաեւ գործով ամբաստանյալները՝ Գաստիկը՝ Ծըգլը, Տլեն:

«Երեկ, այսօր նույն ժամին 1 միլիոն հայ սպանվեց: Թուրքերը կոտորեցին ժողովրդին, եւ դեռ մեկ դար չանցած նույնը կատարվեց մեր որդիների նկատմամբ: Թուրքի շարունակություննե՞րն են սրանք: Այս բոլորը կատարվեց մեր աչքի առաջ: Մարդիկ  փոխարենը ամաչեն, սփոփվեն նրանով, որ իրենք հանցանք են կատարել... սպանել են մարդիկ, զակոննի գողեր են ուզում դառնալ, ո՞ւր ենք գնում մենք, ո՞ւր է մեր ապագան... դուք կարծո՞ւմ եք ինձ հետաքրքիր է այստեղ գալ.. ես այդ օրերից սարսափում եմ: Օրինակ, փաստաբանը չէր կարող հռետորական ճառի փոխարեն բերեր մի փաստաթուղթ, որ 2015 թվականի մարտի 4-ին այլմոլորակայինները ափսեով իջել են «Նուբարաշենի» քրեակատարողական հիմնարկ, կատարել են այդ զազրելի, այդ ահավոր սպանությունը եւ հեռացել, ոչ մեկ չէր կասկածի...»,-հայտարարեց Երրորդմասցի Լյովիկի հայրը:

Ի պատասխան նախագահող դատավոր Արտուշ Գաբրիելյանն ասաց, որ դատավարության մասնակիցներն իրենց աշխատանքն են կատարում. «Մենք հարգում ենք ձեր վիշտը, բայց չի կարելի»,- դիմելով Միհրան Ղազարյանին ասաց դատավորը: Ամբաստանյալներին, սակայն զայրացրեց այն, որ Միհրան Ղազարյանը իրենց համեմատեց թուրքերի հետ. «դերասան ա, խմած եկել ա ստեղ: Իրա տղուն սպանել են, մենք ի՞նչ կապ ունենք, թուրքերը իրանք են»,- ասաց ամբաստանյալներից Սարգիս Գրիգորյանը (մականունը՝ Ծըգլ): Նրան փորձեց ընդհատել դատավորը, սակայն ի պատասխան ամբաստանյալն ասաց. « Հարգելի դատավոր իրավունք ունի մեզ ասել թուրք»: Նրանց միացան նաեւ ամբաստանյալների հարազատները. «Տղեդ սաղ աշխարհին վարի տվեց, եկել ի՞նչ ես ասում»,- ասաց նրանից մեկը: Ի վերջո, դատավոր Արտուշ Գաբրիելյանը նիստը հետաձգեց:

Այսօր պետք է ցուցմունք տային տուժողների իրավահաջորդները: Նրանք, սակայն դատարան գրություն էին ներկայացրել, որ հիմք ընդունվի իրենց նախաքննական ցուցմունքները: Բոլոր դիմումներում տուժողների հարազատները նշել էին, որ հոգեբանորեն պատրաստ չեն գալ դատարան եւ ցուցմունք տալ, ուստի խնդրել էին դատարանից հիմք ընդունել նախաքննության ընթացքում տված իրենց ցուցմունքները:

«Խնդրում եմ կայացնել արդարացի դատական ակտ, մեղավոր ճանաչված անձնանց նկատմամբ կայացնել դատավճիռ՝ ցմահ ազատազրկում»,- այսպիսի դիմում էր գրել սպանված Դրաստամատ Թադեւոսյանի մայրը: Մեղադրող դատախազ Արամ Արամյանն ասաց, որ տուժողների հարազատներն իրոք ի վիճակի չեն գալ դատարան, եւ միջնորդեց հրապարակել նախաքննության ընթացքում տված նրանց ցուցմունքները: Պաշտպանական կողմն առարկություն ներկայացրեց՝ պահանջելով, որ կամ նրանք պետք է դատարանում հարցաքննվեն, կամ նրանց ցուցմունքներն արժանահավատ չճանաչվեն:

Դատարանը որոշեց եւս մեկ անգամ ծանուցել տուժողի հարազատներին:

Հաջորդ դատական նիստը տեղի կունենա մայիսի 16-ին:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
18896 դիտում

Ընտրակաշառքի գործերով 258 մեղադրյալից 182-ը «Ուժեղ Հայաստան»-ից է․ բողոքում են, որ ՀԿԿ-ն իրենց թիրախավորել է

Ֆրանսիան և Օմանը պայմանավորվել են համատեղ մասնակցել Հորմուզի նեղուցի ականազերծմանը

Իրանն առաջիկա օրերին ԱՄՆ-ի հետ որևէ բանակցություն չի պլանավորում

ԱՄՆ Կոնգրեսը նախատեսում է խոչընդոտել Թուրքիայի վերադարձը «F-35»-երի ծրագրին

ՀՀ քաղաքացու կենսաչափական նույնականացման նոր քարտը՝ անվտանգային պաշտպանիչներով և հատուկ դիզայնով․ տեսանյութ

Ոստիկանության 2 ծառայող ազատվել է աշխատանքից, 3-ը խիստ նկատողություն է ստացել

Վլադիմիր Պուտինի հետ նախատեսված հանդիպում չի եղել, առաջիկայում կլինեն շփումներ․ վարչապետ

ՌԴ-ն մեզ կանգնեցրել է երկընտրանքի առջև. ինչքան սեղմում են օղակը, ավելի շահեկան ենք դուրս գալիս. տեսանյութ

Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն արձագանքելու կարիք չենք տեսնում․ վարչապետն ասել է՝ ինչու

Իմ ու Ալեն Սիմոնյանի մեջ անձնական խնդի՞ր, ո՛չ, բացարձակ չկա. Փաշինյան

Կրեմլը չի հանդուրժում Փաշինյանին՝ որպես ժողովրդի ընտրյալի. ՌԴ-ն կարող է պայթել ներսից. Միսկարյան. տեսանյութ

ՀՀ կառավարության առաջնահերթություններից է արտահանման դիվերսիֆիկացումը․ Պապոյանը ընդունել է Ֆրանսիայի դեսպանին

Փարիզի Ռազմական ակադեմիայի ռազմավարական վերապատրաստման դասընթացն ավարտել է ՀՀ ԶՈՒ առաջին ներկայացուցիչը

ԱԺ փոխնախագահների թեկնածուներ են ընտրվել Հայկ Կոնջորյանն ու Վահագն Ալեքսանյանը

Հուլիսի կեսերին ՀՀ կառավարությունը որոշում կընդունի ՀԷՑ-ը հանրության գերակա շահ ճանաչելու մասին․ Պետրոսյան

Դեյվիդ Ալենը վերահաստատել է ԱՄՆ պատրաստակամությունը՝ աջակցելու հայկական տեխնոլոգիական էկոհամակարգի զարգացմանը

Երևան-Սևան ճանապարհին՝ Չարենցավանի մոտ, կայծակի հարվածից տուժած կամրջի հիմքերի ամրացումը կատարվել է

Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը մեկնել է Կորեա

Գյումրիում գտնվող ՌԴ ռազմաբազայի կարգավիճակի վերանայման վերաբերյալ որևէ ազդանշան չի ստացվել․ Գալուզին

Վերահաստատվել է համագործակցությունը շարունակելու պատրաստակամությունը․ ՄԻՊ-ն ընդունել է ԱՄԿ ACTRAV-ի տնօրենին

Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը կժամանի Հայաստան․ տեղի կունենա հանդիպում վարչապետի հետ

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են Հայաստանում կանաչ ջրածնի արտադրության զարգացման հեռանկարները

Ղարաբաղից տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրում փոփոխություններ են եղել

Ովքեր կլինեն ԱԺ փոխնախագահներ․ ՔՊ-ն երեկոյան որոշում կկայացնի

Երբ որոշում ենք կայացրել, մենք նման հաշվարկի չենք տիրապետել․ Հովակիմյանը՝ ԲՀԿ-ի ընտրական տվյալների մասին

Երթևեկության կազմակերպման փոփոխություն Երևանի Վահրամ Փափազյան փողոցում

Կասեցվել է«Թամարա» ապրանքանիշի 3 արտադրատեսակի արտադրությունը

Աֆղանստանում Պակիստանի օդային հարվածների հետևանքով զոհվել է 36 մարդ, վիրավորվել՝ 163-ը

Կասեցվել է Մասիսում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը

Անընդունելի է, որ ՀՀ-ն ամրագրում է ԵՄ անդամակցության մտադրություն և շարունակում օգտվել ԵԱՏՄ առավելություններից

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն աշխատանքային այցով գտնվում է Չինաստանում

Կացարաններից մինչև ջրավազաններ․ ամփոփվել են ՄԱԶԾ-ի երկամյա ծրագրի արդյունքները

Առաջիկա օրերին տեղումներ չեն սպասվում․ ջերմաստիճանը կբարձրանա

Էկոնոմիկայի նախարարությունը ներկայացրել է արտահանման ոլորտի պետական աջակցության գործող ծրագրերը

«Դասարանից՝ ուղեծիր»․ Ucom-ի աջակցությամբ «Տիեզերք 1.0»-ը ներդրվում է Հայաստանի 15 դպրոցներում

ՀՀ անտառային և լեռնային մի շարք հատվածներում տեղադրվել են արջերի ներկայության մասին զգուշացնող ցուցանակներ

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներին իրականացվում են ամառային պահպանման աշխատանքներ

ՀՀ ճանապարհներին գրանցված վթարների հետևանքով 3 օրում 69 մարդ վիրավորում է ստացել, 4-ը՝ զոհվել

Հետաքրքիր գտածոներ, այդ թվում՝ բացառիկ արժեք ներկայացնող Թամար թագուհու մետաղադրամը Ամբերդի ամրոցում

Հայաստանն ու ԱՄՆ-ն քննարկել են հազվագյուտ կրիտիկական հանքանյութերի ոլորտում համագործակցության հնարավորությունը