ՀՀԿ-ի շտաբը պետք է դատի տար տնօրեններին` իրենց զրպարտելու համար. Արթուր Սաքունց

12/04/2017 schedule14:43

«Ինչ-որ չափով դպրոցի տնօրենները զոհեր են, ինչպես այն քաղաքացիները, որոնք կաշառքը վերցրած՝ գնացին ընտրության: Երկրում ստեղծվել է մի իրավիճակ, որ ուսուցիչները, տնօրենները դրվել են այդպիսի իրավիճակում իրենց աշխատանքը չկորցնելու համար, եթե հաշվի առնենք, որ տնօրեններն ու ուսուցիչները պաշտոն ստանալու եւ իրենց պաշտոնը պահելու համար որոշակի գումար են տալիս»,- այս մասին «Մեդիա կենտրոն»-ում այսօր կազմակերպված քննարկման ժամանակ ասաց Հայաստանի Հելսինկյան Կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը՝ անդրադառնալով «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանի դեմ դատական հայցերին:

Ավետիք Իշխանյանի կարծիքով՝ պետք է հիմնական սլաքները ուղղվեն տնօրեններին եւ ուսուցիչներին ՀՀԿ-ի համար ցուցակագրում կատարելու ուղղորդողների դեմ, որոնք ՀՀԿ-ից են: «Պատահական չէ, որ այդ ցուցակները պետք է ներկայացնեն մարզպետարան, շտաբներ: Ես չեմ ուզում արդարացնել դպրոցների տնօրեններին, բայց պետք է հիշել ստալինյան շրջանը, թե ինչպես էին մարդիկ մատնում: Ես չեմ ասում, որ այդ մարդիկ սրիկաներ էին, այլ մթնոլորտն է նրանց դարձրել այդպիսին»,- հայտարարեց Ավետիք Իշխանյանը:

Հելսինկյան Կոմիտեի նախագահը «Իրազեկ քաղաքացիների միավորման» կատարած գաղտնի ձայնագրությունների մեջ որեւէ քրեական կամ քաղաքացիական ոչ օրինական արարք չի տեսնում, այլ ընդամենը՝ լրագրողական հնարք է իրականացվել: «Քաղաքակիրթ երկրներում դա լինում է սկանդալ, որին հետեւում են հրաժարականներ, իրավապահների կողմից հետաքննություն, պատվիրողների նկատմամբ՝ խիստ պատիժ: Հիմա այդ դպրոցի տնօրեններին երկրորդ անգամ են նվաստացնում՝ բերելով դատական գործերը: Եթե նրանց ինքնասիրությունը վիրավորվել է, նրանք պետք է դատի տային մարզպետարանների աշխատակիցներին, որոնք իրենց այդ իրավիճակում էին դրել»,- ասաց նա:

Դանիել Իոաննիսյանի դեմ դատական հայցերը, Ավետիք Իշխանյանի կարծիքով, վտանգավոր նախադեպ կարող է դառնա: «Միջազգային ճնշում պետք է կիրառել, որ այս հարցը փակվի»,- ասաց Իշխանյանը:

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցն էլ կարծում է, որ խնդրի բուն էությունը կայանում է նրանում, որ տնօրենները չպետք է դիմեին դատարան՝ զրպարտության հիմքով, այլ պետք է զրպարտության հայցով դիմեին քաղաքապետարանները, մարզպետարանները, համայնքապետարանները եւ ՀՀԿ-ի կենտրոնական շտաբն ընդդեմ տնօրենների, որ այն՝ ինչ տնօրեններն ասում են, թե ցուցակներ են պահանջել այդ մարմինները, դա չի համապատասխանում իրականությանը եւ դա զրպարտություն է:

«Ո՞րն է շարժառիթը: ՀՀԿ-ի փոխնախագահը, եւ ղեկավարությունը հասկանում է, որ իրապես իրենք այդտեղ ուղղակի պատասխանատվություն ունեն, բայց չունեն խիզախություն ընդունեն այդ պատասխանատվությունը: Պատասխանատվությունը կրելու քաջություն պետք է ունենան: Սա խոսում է այն մասին, որ հանրության առաջ պատասխանատվություն վերցնելու քաջություն չունենալով՝ փորձում են տնօրենների միջոցով սեփական երեսը պարզել»,- ասաց Արթուր Սաքունցն ու նկատեց, որ քաղաքական ուժերը պետք է հայտարարություններով հանդես գան, պետք է քաղաքական գնահատական տան Դանիել Իոաննիսյանի դեմ սկսված գործընթացին, եթե չտան գնահատական, ապա նշանակում է, որ իրենք համաձայն են այս դատական հայցերի հետ եւ համագործակցում են ՀՀԿ-ի հետ:

Լրագրողների «Ասպարեզ» ակումբի ղեկավար Լեւոն Բարսեղյանն էլ այն կարծիքին է, որ իշխանությունն աճեցնում է իր հերթական սերունդը: «Ծնողը ահաբեկված է, ազդված, մանկավարժները տարեկան պայմանագրեր ունեն, տնօրեններն ազդված են վարչության պետից, որոնք էլ մարզպետից եւ այլն: Սա կոռուպցիոն, պետության զավթման բուրգի մի փունջն է: Եթե այս մարտահրավերը չենք ընդունում, ուրեմն պետությունը սպառվել է: Սա նեղ քաղաքական, իշխանության խնդիր չէ, սա խոշոր խնդիր է: Յուրաքանչյուրս մեր գործի մեջ փորձենք քանդել այս «չուգուն գլուխները» եւ պետք է բարեխիղճ մարդիկ լինեն նման պաշտոններում»,- ասաց Լեւոն Բարսեղյանը:

Նրա խոսքով՝ Դանիել Իոաննիսյանի դեմ դատական հայցեր ներկայացրած անձինք անհարմար դրութան մեջ են հայտնվելու: «Հայցվորները քաշվելու են շատ գեշ, հետո գնալու են հրահանգիչներին ասեն՝ ինչ մի կրակի մեջ գցեցիք մեզ: Անհեթեթ հայցեր են, անապացուցելի բան է, մարդը չի զրպարտել: Խոսել ենք բազմաթիվ փաստաբանների, իրավաբանների, փորձագետների հետ»,- ընդգծեց Լեւոն Բարսեղյանը՝ նշելով, որ առաջիկայում հայտարարությամբ հանդես կգան եւ կոչ կանեն այլ անձանց միանալ դրան:

Մարտի 24-ին «Իրազեկ քաղաքացիների միավորման»` ապատեղեկատվության դեմ պայքարող SUT.am կայքը հրապարակեց 84 դպրոցի եւ 30 մանկապարտեզի տնօրենների հեռախոսային խոսակցությունների ձայնագրությունները, որոնք վկայում էին այն մասին, որ տնօրենները զբաղված են ՀՀԿ-ի համար ընտրողների ցուցակագրմամբ:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3517 դիտում

Փլուզում Կոտայքի մարզի «Արգել» ՀԷԿ-ում. փլատակներից դուրս է բերվել 2 քաղաքացի

ՆԳ նախարարը պահանջել է ընտանեկան բռնության դեպքերով ակտիվացնել կանխարգելիչ աշխատանքները

Մեկ օրում բացահայտվել է 114 հանցագործություն, գրանցվել՝ 15 ՃՏՊ

ԱՄՆ ուժերը սկսել են հարվածների ալիք Իրանի դեմ

ԱՄՆ-ը պատրաստ է Իրանից հետո շարունակել աշխատանքը ուկրաինական ուղղությամբ. Պեսկով

Նախագահը արժևորել է հայ-կատարական հարաբերությունների ամրապնդման գործում շեյխ Համադ բին Խալիֆա Ալ Թանիի ավանդը

Ավարտեցի «Հայոց պատմության» III հատորի երկրորդ գրքի ընթերցումը. իսկ դուք ի՞նչ եք կարդում. վարչապետ

Վաղարշյանում տեղի ունեցած կրակոցների դեպքով մեկ անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել

Օդի ջերմաստիճանը հուլիսի 16-ից ցերեկային ժամերին կնվազի 3-4 աստիճանով. որոշ հատվածներում կլինեն անձրև ու քամի

Կառավարությունը կսահմանի Ոստիկանության գվարդիայի ծառայողների ատեստավորման հավելավճարների չափերը

Քաղաքացու բողոքից հետո Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը թերլիցքավորում է հայտնաբերել գազալցակայանում

Դավթաշենում շենքի 6-րդ հարկից ընկած աղջիկը ինքնասպանություն է գործել

Պետական եկամուտների կոմիտեն հայտարարություն է տարածել

Թուրքիան կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին․ ԱԳՆ

Դատարանը փոխել է Mercedes-Benz CLS-ի 19-ամյա վարորդի խափանման միջոցը․ Դատախազությունը կբողոքարկի

Կառավարությունը սկսում է TRIPP-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ

Դատապարտյալին այցելած փաստաբանի մոտ հայտնաբերվել են բջջային հեռախոս, անլար ականջակալի և SIM քարտի պատյաններ

«Այրվածքաբանության ազգային կենտրոն»-ում 90-ամյա տղամարդ է մահացել

105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել

Գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը ԱՄՆ-ում անցկացված կայծակնային շախմատի մրցաշարում զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը

ԱՄՆ-ն 42 անգամ խախտել է փոխըմբռնման հուշագիրը. ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ

ՀԷՑ-ը շուրջ 2 մլրդ դրամի վերանորոգման ծրագրերի համար կապալառուների շուկայի ուսումնասիրություն է իրականացնում

Մեղրաշատում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել. ինչ խախտումներ են արձանագրվել

Տելեգրամով 400 դոլարով ձեռք է բերել 210 գրամ թմրանյութ. Դավթաշենի գերեզմանատան մոտ տղամարդը ձերբակալվել է

Հնարավոր է արդյոք լավ արձակուրդ անցկացնել Երևանում. վարչապետը կարևոր գործոններ է թվարկել. տեսանյութ

Իրանը կշարունակի hարվածներ hասցնել ԱՄՆ-ի բազաներին մինչև վերջնական հաղթանակը. ԻՀՊԿ

Մարդու իրավունքների պաշտպանության կառուցակարգերը պետք է հավասարապես հասանելի լինեն յուրաքանչյուր անձի. ՄԻՊ

Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում

Հանրապետության տարբեր մարզերում, Երևանում շարունակվում են դպրոցների կառուցման և նորոգման ծրագրերը. տեսանյութ

Իմ ձեռքում աշխարհի ամենաանվտանգ փաստաթղթերից մեկն է․ կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է

Ես էլ ուշադրություն չէի դարձնում ՀԴՄ-ին, հետո հասկացա՝ այն պետական օրգանիզմի գործունեության շատ կարևոր մասն է

«88» առևտրային օբյեկտում արձանագրվել է 33 վարչական իրավախախտում․ Երևանի քաղաքապետարան. տեսանյութ

ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ

Թատրոն տանիքում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Փաստաթղթերը պահեք հեշտ հասանելի վայրում․ ինչ է խորհուրդ տալիս «Զվարթնոց»-ը ճամփորդողներին

Եվրոպական խորհրդարանում քննարկվել է Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների հարցը

Դավթաշենի բարձրահարկ շենքի բակում 16-ամյա աղջկա դի է հայտնաբերվել

«Ուժեղ Հայաստան»-ի անդամը հայտնաբերվել և կալանավորվել է ընտրակաշառք տալու մեղադրանքով

Արման Սարգսյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական Միության քաղաքացիական առաքելության ղեկավար Սատու Կոյվուին

Իրանական Քեշմ կղզում պայթյունների ձայներ են լսվել